Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ժյուրին կրկին շոկի մեջ է.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՔԵԼԼԻ ԲՌՈՒԿԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ˝NEW LOOK˝ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ

  Արդեն երկրորդ սեզոնն անընդմեջ, անգլուհի Քելլի Բռուկը համագործակցում է ˝NEW LOOK ˝ ֆիրմայի հետ և ներկայացնում է ապրանքանիշի կողմից առաջարկվող կանացի ներքնազգեստների հավաքածուները: Նա ինքն է հանդես գալիս գծագրիչի դերում, մոդելների համար ներքնազգեստի նոր ձևեր է պատրաստում  և գովազդում դրանք: Ի դեպ ˝NEW LOOK˝ ֆիրմայի շուկայաբանները երբեք չեն կասկածել Քելլի հետ համագործակցելու հարցում. որպես ներկայացուցիչ նա միշտ հոյակապ է հանդես գալիս: Հանրահայտ մոդել, մոդելային քննադատ, գծագրիչ Քելլի Բռուկը մեծ պատրաստակամությամբ է վերաբերվում իր աշխատանքին և առհասրակ իր կարիերային:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ ԵՎ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ

  Դերասան Գնել Սարգսյանը, ով “Անծանոթը” հեռուստասերիալում մարմնավորում է Վահանի կերպարը, այսօր ն տեղեկացրեց, որ շուտով կնկարահանվի նոր գեղարվեստական ֆիլմում, որն ունի հումորային ուղղվածություն: Ֆիլմում Գնելը մարմնավորում է գրեթե գլխավոր հերոսին: Դերասանը ֆիլմի մասին չցանկացավ ներկայացնել այլ մանրամասներ` թողնելով անակնկալ: Այն հարցին, թե ինչու՞ է Գնել Սարգսյանը հիմնականում մարմնավորում բացասական հերոսի կերպարներ, և արդյո՞ք այդ դերերն ինքն է ընտրում, դերասանը պատասխանեց,-Առաջին անգամ իմ բացասական դերը ինքս ընտրեցի, որովհետև վատ մարդու դեր խաղալն այդքան էլ հեշտ չէ և պահանջում է մեծ պրոֆեսիոնալիզմ ու ջանք, ինչը ես իմ խաղերում ներդնում եմ: Իսկ այդուհետ ինձ սկսեցին առաջարկել նմանատիպ կերպարներ, իսկ ես չեմ մերժում: Դերասանը հետ կիսվեց իր երազանքների մասին, որոնցից ամենացանկալին և բաղձալին` Արևմտյան Հայաստանի կրկին մերը լինելն է: Իհարկե, այդ երազանքը գրեթե բոլորիս սրտերում է, սակայն Գնելը նշեց, որ նա բոլորից շատ է երազում այդ մասին: Վերջում դերասանը հավելեց, որ իր ոչ մի կերպարը իրական Գնելի կերպարին չի համապատասխանում, իսկ դրանում  զրույցի ընդացքում համոզվեցինք ինքներս:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵՑ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԸ

  Նարեկ Բավեյանի  անձնական կյանքում կատարվել է փոփոխություն, իսկ գործնականում կան մի քանի նորություններ, որոնցից մեկը նոր տեսահոլովակն է, որի նկարահանման համար այժմ աշխատանքներ են տարվում: Ինչպես նշում է Նարեկը, երգը լինելու է  "ռոմանտիկ": Խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ երաժշտությունը Մարտին Միրզոյանինը: Զրույցի ժամանակ երգիչը ն նշեց, որ այդ աշխատանքներին զուգահեռ "հ2" հեռուստաալիքով հեռարձակվող ֆիլմերից մեկում կատարում է կրկնօրինակում: Իսկ այն հարցին, թե ինչու՞ է ամուսնալուծվել Նարեկ Բավեյանը` մնաց անպատասխան:     Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը  
ՔՐԻՍՏԻԱՆՈ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԻՆ՞Չ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՅԻ ՀԵՏ

    Հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի հարսնացուն` 26 ամյա Իրինա Շեյքը շարունակում է նկարահանվել ներքնազգեստ գովազդող ֆոտոշարքերում, իսկ “Ռուսական թոփ-մոդել” հեռուստաշոուի շրջանակում էլ շուտով կփոխարինի Քսենիա Սոբչակին` հանդես գալով որպես հաղորդավարուհի: Լուրերի համաձայն գեղեցկուհին առաջիկայում կխաղա նաև ֆիլմում, որը կոչվելու է “Մտածիր իմ մասին”: Այն  պատրաստվում է նկարահանել Սարիկ Անդրեասյանը: Վերոնշյալ ֆիլմում Իրինայի զուգընկերը Հարվի Քեյթելն է լինելու: Ռոմանտիկ կատակերգությունը նկարահանվելու է Միացյալ Նահանգներում 2013 գարնանը: Նշենք, որ հայաղգի այս ռեժիսորը ներկայում զբաղված է “Մայրեր” ֆիլմի երկրորդ մասի`”Շնորհավոր Նոր տարի, մայրեր” նկարահանման աշխատանքներով, որտեղ հանդես է գալիս նաև Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Իսկ վերջերս, ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը կրկին մասնկացել է  գերմանական Lascana ֆիրմայի կանանց նոր ներքնազգեստի հավաքածուի ցուցահանդեսին: Ինչպես միշտ Իրինայի լուսանկարները լինում են շատ գրավիչ և լուսավոր: Սա Իրինայի երկրորդ ֆոտոշարքն էր այդ ֆիրմայի համար:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔԸ ԳՆԴԱԿ ՈՐՍԱԼ. ՎԻԴԵՈ

  Ճապոնացիների նոր հայտնագործությունը ցնցել է աշխարհը: Նրանք ստեղծել են զուգարանակոնք, որը կատարում է դարպասապահի դեր. Հատուկ լազերների օգնությամբ զուգարանակոնքը կարողանում է հետ մղել գնդակը:       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
5 սխալ միտք փողի մասին. հարստանալու համար ճիշտ մտածեք

  Որպեսզի գումարը շատ լինի, բավական չէ աշխատել ողջ օրը, այլ, նախևառաջ, պետք է որդեգրել գումարային ճիշտ մտածողություն: Բայց մինչ այդ մտածողությունը սերմանելը, անհրաժեշտ է ազատվել նախկին, հնացած կաղապարներից:Եվ այսպես, 5 միտք գումարի մասին' ինչպես չի կարելի մտածել. 1. Գումարը վաստակվում է միայն քրտինքով ու արյամբ: Շատերն են կարծում, թե որոշակի կապիտալ կուտակելու համար պետք է անմարդկային ջանքեր գործադրել, աշխատել ուտելու, քնելու և մնացած բոլոր կարևոր գործողությունների փոխարեն: Եթե այսպես եք մտածում, ապա վստահեցնում ենք Ձեզ' մեծ է հավանականությունը, որ ողջ կյանքում կչարչարվեք ու գրոշներ կստանաք: Սրա փոխարեն նոր կերպ նայեք երևույթին, ավելի լավ է մի քիչ ժամանակ հատկացնեք ու պարզապես մտածեք, թե ինչ գործով զբաղվեք, որ Ձեզ համար առավել շահավետ ու շահութաբեր կլինի: Մտածեք և գտեք որևէ կրեատիվ գաղափար: 2. Հարստությունը փչացնում է մարդուն: Չի կարելի ասել, թե սա լրիվ մտակաղապար է, բայց և այնպես, պետք չէ թույլ տալ, որ այն դառնա խոսք' հօգուտ աղքատ մնալու: Իհարկե, միանգամից հարստանալը լուրջ փորձություն է ցանկացած մարդու համար, բայց եթե կարողանաք պատվով անցնել այդ փորձությունը, ապա Ձեզնով կրկնակի հպարտանալու առիթ կունենաք: Իսկ գումարը կարելի է ծախսել ոչ միայն վայրկենական հաճույքների վրա, այլեւ, ասենք, օգտագործել իբրև երեխաների ապագայի երաշխիք կամ նրանց կրթության համար կատարած մեծ ներդրում: 3. Արդար փող չի լինում: Հնարավոր չէ վիճել. որոշ հարուստներ, մեղմ ասած, այնքան էլ արդար ճանապարհով չեն փող դիզել, բայց սա չի նշանակում, թե արդար փող չի լինում: 4. Հարուստ լինելն ամոթ է: Շատերն անկեղծորեն այսպես են կարծում: Բայց համաձայնեք, ինչ ամոթ բան կա, որ ինչ-որ մեկը հարստանում է շնորհիվ իր կարողությունների, խելքի ու հմտության: Ախր դա հիանալի է և, բացի դա, հնարավորություն է տալիս չամաչելու համար օգնել շրջապատի կարիքավոր մարդկանց: 5. Պետք է խնայել «սև օրվա համար»: Իհարկե, գումար խնայել պետք է, բայց ոչ թե «սև օրվա», այլ, ասենք ճամփորդության, վերանորոգման և այլ պայծառ բաների համար: Խնայելով վատ օրվա համար' Դուք դեպի Ձեզ եք ձգում բացասական էմոցիա: Մի խոսք կա' «Եթե պատից հրացան է կախված, այն մի օր կկրակի», այս դեպքում ևս, եթե Դուք անընդհատ պատրաստվեք «սև օրվան», այն կգա: Այսպիսով' մի կողմ նետեք նեգատիվը և որդեգրեք պոզիտիվ մտածելակերպ:     ՝ lady     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :