Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Բացահայտում 2012 թվականի աշխարհի կործանման մասին.

  2012թ. դեկտեմբերի 21:Վերջին ժամանկներում այս թիվը դարձել է սարսափեցնող երևույթ,քանի որ ասոցացվում է աշխարհի կործանման և լույսի խավարման հետ:Հետազոտողներն ու գիտնականները առաջարկում և ներկայացնում են տարբեր վարկածներ այդ թեմայի վերաբերյալ:Իսկ հնագույն քաղաքակրթություններից մայաները պնդում են,որ այդ օրը աշխարհը կդադարի գոյություն ունենալ:Ի՞նչ կլինի իրականում.կիմանաք,դիտելով այս ֆիլմը:     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
10 վատ սովորություն, որոնք կփչացնեն ձեր կարիերան

  Աշխտավայրում ձեր պաշտոնը չե՞ն բարձրացրել: Կարող եք մեղադրել ղեկավարին, բամաբասողներին, ծնողներին կամ ձեր կենդանակերպի նշանին, սակայն, հնարավոր է, դուք եք ձեր ամենավատ թշնամին, նախազգուշացնում է News..au-ն: Հետազոտող Դեբրա Թեյլերն առաջարկում է այն 10 սովորությունների ցանկը, որոնք վնաս են հասցնում կարիերային. 1. Առանց չափն իմանալու խմել միջոցառումների ժամանակ 2. Մոռանալ օգտակար ծանոթություններ հաստատելու անհրաժեշտության մասին: 3. Չափազանց համարձակ խոստումները, խոստումը չկատարելը կամ սուտը: 4. Կարծիք (քննադատություն) խնդրելը, հետո նեղանալը: 5. Անձնական նամակագրություն անելը գործնական փոստից: 6. Մտածելը, որ ձեր արածն արդեն խոսում է ձեր փոխարեն: Մի՛ վախեցեք պատմել ձեր հաջողությունների մասին: 7. Անկեղծությունը սոցցանցերում, օրինակ` ասել աշխարհին, որ դուր որոշել եք «գլուխ պահել» աշխատավայրում: 8. Բավարարվել ձեր կրթության մակարդակով. տեխնիկական առաջընթացից հետ մնալու ռիսկ կա: 9. Ղեկավարի հետ վիճելուց հետո շրխկացնել դուռը: 10. Խոսել չափազանց բարձր և ում հետ պատահի:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐԴՅՈ՞ Ք ԹԻՆԱ ԿԱՆԴԵԼԱԿԻՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է

  Հաղորդավարուհի Թինա Կանդելակին ''Facebook'' իր էջում կրկին արել է մի հայտարարություն, որը մտածելու առիթ է հանդիսացել շատերի համար: Նա իր էջում մատանու նկար է տեղադրել և մեկնաբանել է հետևյալ կերպ. ''Իմ մշտական ուղեկիցը: Համաձայնվե՞մ: Արդեն երկրորդ անգամ է առաջարկություն անում'': Մասնագետները միանգամից տարբերակել են մատանու քարը:  Այդ կարմիր քարը աֆրիկյան սուտակ է, որը, ինչպես հավաստում են մասնագետները, տարածում չունի, քանզի այն լիակատար մաքրություն չունի: Առաջարկված խոհուրդներից ոչ մեկին հաղորդավարուհին չի արձագանքել, սակայն, եթե հրապարակավ խոսել է այդպիսի հարցի շուրջ, նշանակում է դեռ տարակուսում է պատասխանի հարցում:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը  
Ինչ է մաղթել Գալուստյանը Մասլյակովին ծննդյան օրվա առիթով

  Այսօր լրանում է ռուսաստանցի հաղորդավար, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսանդր Մասլյակովի ծննդյան 71-ամյակը:  Ավելի շատ «Ուրախների և հնարամիտների ակումբից» հայտնի Մասլյակովին շնորհավորել է նաև հումորիստ, շոումնեն Միխայիլ Գալուստյանը: Առայժմ նրա շնորհավորանքը կարծես թե ամենաօրիգինալն է: Twitter-ում տարածած տեքստում Գալուստյանը մասնավորապես ասել է. «Շնորհավորում են Ալեքսանդր Վասիլիի Մասլյակովին ծննդյան օրավա առիթով: Մաղթում եմ կովկասյան երկրարակեցություն, սիբիրյան առողջություն և հրեական երջանկություն)))»:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Որ տարիքում են զույգերն անտարբեր դառնում սեքսի նկատմամբ

  Ավստրալիացի սեքսոլոգ–փորձագետները եկել են այն եզրակացության, որ Տղամարդիկ և կանայք երեսուն տարեկանից հետո այլևս չեն ունենում սեքսով զբաղվելու այն անհագ ցանկությունը, ինչ որ մինչ այդ: Նրանց մտքերը սկսում են ավելի շատ զբաղեցնել ֆինանսական և կենցաղային խնդիրները:  Հարցումը, որն անցկացվել է փորձագետների կողմից, ցույց է տվել, որ երեսուն տարեկանից սկսած՝ ամուսինները մեծ էներգիա և ուժ են ծախսում երեխաների դաստիարակության, փող վաստակելու, այլ կենցաղային խնդիրներ լուծելու վրա: Այդ պատճառով էլ նրանք սիրային խաղերի ժամանակ չեն ունենում և միայն ժամանակ առ ժամանակ իրենց ֆիզիկական ցանկություններն են բավարարում:  Սակայն հետաքրքիրն այն է, որ 45 տարեկանից բարձր հարցվածների 52 %-ը հայտնել է, որ բավարարված է իր սեռական կյանքով:   ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍԵԼԻՆ ԴԻՈՆՆ «ԱՀԱԲԵԿՈՒՄ Է» ԱԴԵԼԻՆ ԻՐ «ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

  Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հրապարակավ խոստովանել է, որ հիանում է իր կոլեգա Ադելի ստեղծագործություններով: Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել "Vegas Magazine" ամսագրում: Նա նշել է, որ երգչուհի Ադելն իրեն շատ է դուր գալիս. նա հիանալի մարդ է, հետաքրքիր անհատականություն, ով արտասովոր «երևույթ է» երգարվեստում, և իմիջայլոց, շատ գեղեցիկ է: Ի հավելումն այս ամենի, ասել է, որ ընդհանրապես չի նախանձում իր կոլեգային, ով օգնում է համայն աշխարհին և չի կատակում, որ նրան տեսնելուն պես ամուր-ամուր գրկելու է: Հիշեցնենք, որ վերջերս Սելին Դիոնը իր համերգներից մեկում, կատարել է Ադելի ` շատերին հարազատ դարձած "Rolling In The Deep" հիթը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
t.A.T.u. խումբը վերամիավորվում է. Ֆոտո

    Ռուսաստանյան t.A.T.u. սկանդալային խումբը վերամիավորվում է: Ըստ աղբյուրի՝ նման որոշում են կայացրել խմբի աղջիկները՝ Յուլիա Վոլկովան և Լենա Կատինան: Վերամիավորման առիթ է դարձել նրանց դեբյուտային 200 km/h in the Wrong Lane ալբոմի վերաթողարկումը, որը լույս էր տեսել 10 տարի առաջ: Ի դեպ, այդ ալբոմի ամենահայտնի երգերի հեղինակը գյումրեցի երգահան Սերգեյ Գալոյանն է: Ժամանակին, սկանդալներից բացի, t.A.T.u.-ն դարձել էր Արևելյան Եվրոպայից միակ խումբը, որի ալբոմը պլատինե էր դարձել և տարածվել 6 մլն օրինակով: Աղջիկները երկար ու ոչ այնքան հաջող մենակատարի կարիերաներից հետո նորից միասին հանդես կգան դեկտեմբերի 11ն, ռումինական Voice նախագծի շրջանակում:      `tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
; : :