Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ո՞րն է ողնաշարի կորության պատճառը

  Սխալ ուտելը ողնաշարի կորություն է առաջացնում, և մեջքի ցավերի պատճառը կարող է կապված լինել ատամների հետ: Նեյրոմկանային ատամնաբուժության շուրջ հետազոտության արդյունքների մասին ներկայացրել է բժիշկ Ամիրան Լեսգիշվիլին:   Փորձի ընթացքում գիտնականները հետևել են կրծողներին, որոնց կծելու ապարատը մի կողմից արհեստականորեն բարձրացրել են: 1,5 շաբաթից բոլոր կենդանիների մոտ նկատվել է ողնաշարի կորություն: Երբ կծելու հնարավորությունը վերադարձրել են, ողնաշարի հետ կապված խնդիրը վերացել է:   Գլխի ճիշտ դիրքը կապված է կծելու հետ, նշում է բժիշկը: Սխալ կծելը, սխալ դրված պլոմբը կարող են հանգեցնել ծնոտի կորության, իսկ գլխի դիրքի փոփոխությունը ծանրաբեռնում է ողնաշարը: Խնդիրը լուծելու համար պետք է ճիշտ կծել:   ՝ med-practic.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կինոյի լեգենդ Մարտին Սկորսեզեն այսօր դառնում է 70 տարեկան

  Հանրահայտ կինոռեժիսոր, պրոդյուսեր ու սցենարիստ Մարտին Սկորսեզեն (ամբողջական անունը՝ Մարտին Մարկանտոնիո Լուչանո Սկորսեզե) այսօր դառնում է 70 տարեկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Կինոյի լեգենդար գործիչը ծնվել է 1942թ.ն նոյեմբերի 17ն, Նյու Յորքում, իտալական ծագում ունեցող կաթոլիկ ընտանիքում։ Նա ապրել է Նյու Յորքի Քուինս թաղամասում, որտեղ բնակվում են Սիցիլիայից եկվորներ։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանը, 1966ն ստացել մագիստրոսի կոչում և մի քանի տարի դասավանդել կինոյի ֆակուլտետում։ 1970-ականներին սենսացիա դարձավ նրա «Տաքսիստը» (1976) ֆիլմը, որն արժանացավ Կաննի կինոփառատոնի Գրան պրի մրցանակին։ 1980ն էկրան բարձրացավ «Կատաղած ցուլը», որն արժանացավ 2 «Օսկար»՝ տղամարդու լավագույն դերի (Ռոբերտ Դե Նիրոյի կատարմամբ) և մոնտաժի համար։ 1990-ականներին նա նկարահանել է «Վախի թիկնոցը» (1991), «Գովազդի արքան» (1993), «Խաղատուն» (1995) և այլ ֆիլմեր։ Իսկ «Նյու Յորքի բանդաները» ֆիլմի համար Սկորսեզեն արժանացել է «Ոսկե գլոբուս»։ Նրա վերջին՝ 3D ձևաչափով նկարահանված «Ժամանակի պահապանն» այս տարի արժանացել է 5 «Օսկար»։ Նա նկարահանել է նաև վավերագրական ֆիլմեր։ Սկորսեզեն ամուսնացել է 5 անգամ, նրա վերջին կինը հրատարակիչ Հելեն Մորիսն է։ Իսկ նախկին կանանց թվում է եղել ռեժիսոր, դերասանուհի Իզաբելլա Ռոսելլինին։ Ռեժիսորն ունի 3 դուստր։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գեղեցիկ է նաև առանց դիմահարդարման. Ֆոտո

    Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է առանց դիմահարդման լուսանկար: Ֆեյսբուքի իր էջում տեղադրած լուսանկարի տակ նա գրել է. «No make up - no mask! - only nature...»: Լուսանկարը համացանցային իրարանցում է առաջացրել. հետեւել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնցից կարելի է եզրակացնել, որ շատերը դերասանուհուն սիրում են առանց դիմահարդարման: Մեկնաբանություններին ի պատասխան` Նազենի Հովհաննիսյանը գրել է, որ make-up-ն ինքնապաշտպանություն է: Սակայն, դրան հետեւել են այդ «ինքնապաշտպանությունից» հրաժարվելու մասին կոչեր:     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Աղանդավորների դեմ պայքարողները պահանջում են ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏԵԼ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՏՂԱՄԱՐԴՈՒՆ»

  Նոյեմբերի 19ն տեղի կունենա Կարեն Արայանի դեմ դատավարության հերթական նիստը, որտեղ կկայցվի վճիռ:   Միացյալ Երիտասարդական Լիգա երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում արդար դատավճիռ կայացնել, համոզված լինելով, որ Կարեն Արայանի դեմ իրականացվող շինծու մեղադրանքները ուղղակի պատվեր են Անժելա Սարգսյանի կողմից: Ինչպես Անժելան և իր <<ամուսինը>> կռվախնձոր հաղորդման ժամանակ նշեցին,որ այն լուսանկարներում Անժելան և Ղազարն են, սակայն ՄԵԼ հավաստի աղբյուրների պնդմամբ, հետագայում Անժելան ընդունել է, որ այդ նկարներում այլ մարդ է, որն էլ նշանակում է այն, որ վերը նշված <<դերասանուհին>> հանրությանը ներկայացրել է կեղծ տեղեկություններ, փորձելով փրկել <<հեղինակությունը>>: ՄԵԼն հայտնի է դարձել այլ փաստեր այդ գործի վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ Անժելա Սարգսյանը, հանդիսանալով Կյանքի խոսք աղանդի անդամ, որն էլ առիթ է հանդիսանում նոյեմբերի 19ն, ժամը 16:00 հավաքվելու Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանի առջև և սպասել արդար դատավարության՝ Կարեն Արայանի անհապաղ ազատումը դատարանի դահլիճից: Բոլոր հայերը, ովքեր դեմ են Կարեն Արայանի դեմ Անժելա Սարգսյանի կողմից կատարվող վրեժխնդրության ծրագրին, կարող են միանալ և միասին տոնել Կարեն Արայանի ազատումը, քանզի համարում ենք, որ մեր երկրի դատավորը կլինի օբյեկտիվ և  կկայացնի ճիշտ դատավճիռ:   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կանադայի վարչապետը Ջասթին Բիբերին մեդալ է հանձնել՝ հայրենիքի առաջ արժանիքների համար

  Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը ուրբաթ իր համերկրացուն և փոփ կատարող Ջասթին Բիբերին տոնական մեդալ է հանձնել, որը ձուլվել է Էլիզաբեթ II «ադամանդե հոբելյանի» կապակցությամբ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ «Ես երջանիկ էի Բիբերին մեդալ հանձնելու համար»,- իր Twitter միկրոբլոգում գրել է Հարպերը, ում 15-ամյա որդին Բենը ընկերների հետ ներկա է գտնվել նրա համերգին։ Մրցանակաբաշխությունը կայացել է Օտտավայում միլիոնավոր դեռահասների 18-ամյա կուռք Ջասթին Բիբերի համերգից առաջ։ Էլիզաբեթ II-ը, համաձայն կանադական Սահմանադրության, հանդիսանում է նաև այս պետության ղեկավարը։ Ընդհանուր առմամբ Կանադայում ձուլվել է 60 հազար տոնական մեդալ՝ «հայրենիքի առաջ քաղաքացիների արժանիքները» նշելու համար։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Վահրամ Պետրոսյանը Թաքնված Տաղանդում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ո՞վ է Կառլեն Կառլենիչը

  ''Կարգին սերիալ'' հումորային ծրագիրն արդեն մի քանի եթերաշրջան հեռուստաէկրաններին է: Այն միանգամից սիրվեց հեռուստադիտողի կողմից: Սերիալի անձնակազմը շարունակ նոր թարմացումներ է մտցնում սյուժեում, հայտնվում են նոր կերպարներ:   - Նոր եթերաշրջանը տվե՞ց սպասված արդյունքը: Նախորդի պես հաջողված համարո՞ւմ եք: - Միանշանակ, շատ հետաքրքիր ստացվեց: Այն դեռ չի ավարտվել, բայց արդեն բազմաթիվ դրական արձագանքներ ունի:   - Ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում: - Շատ հետաքրքիր շարունակություն ենք մտածել: Անշուշտ կլինեն հետաքրքիր թարմացումներ, որպեսզի հեռուստադիտողին նույնպես հաճելի լինի:   - Ո՞վ է սերիալում ձայնավորում Կառլեն Կառլենիչի կերպարը: - Ես:   - Իսկ հնարավո՞ր է որոշ ժամանակ անց կերպարը մարնավորի որևէ մեկը: - Դժվար: Ի սկզբանե էդպես է եղել մտածված, որ դա լինի միայն ձայն: Այդ կերպարն էդպես է հետաքրքիր:   - Հայկ Մարությանն արդեն վերադարձե՞լ է ԱՄՆց: - Այո, Հայկոն արդեն Հայաստանում է: Շուտով կլինի եթերում:     ՝ mul.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :