Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՄԱՆԿԱԿԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

  Երեկ տեղի ունեցավ Մանկական Նոր Ալիք մրցույթի վիճակահանությունը, որը որոշեց մեր մասնակիցների ելույթների հերթականությունը: Արդյունքում, Սոնա Գյուլխասյանը հանդես կգա 9-րդ համարի ներքո, իսկ Արինա Մալխասյանը` 8-րդ: armcatalog.. հետ զրույցում երգչուհի Էմմին, ով այժմ նույնեպես Յալթայում է, նշեց` “Աղջիկները շատ լավ են տրամադրված առհասարակ ամեն ինչի կապակցությամբ: Նրանք մտերիմ են իրար հետ և շատ են օգնում միմյանց: Ինչ վերաբերում է իրար հաջորդող ելույթների, կարող եմ ասել, որ դա մեզ համար ավելի բարդ է լինելու այդքան քիչ րոպեների ընթացքում զսպել մեր իսկ էմոցիաները”: Դե ինչ, թող այդ համարները հաջողություն բերեն մեր մասնակիցներին:   Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
<<Դժվար ապրուստ>> հողի վրա.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Եթե սա տղամարդու աշխարհ լիներ, ապա իր ամենազոր թուլությունը չէր լինի կինը. Արման Նշանյան

  -Ի՞նչը ստիպեց վերադառնալ Հայաստան:-Լճի ձուկը չի կարող ապրել օվկիանոսում… Ես պարզապես հոգնել էի աղի ջրերից: -Օպերային երգիչ, դերասան,վերջերս նաև որոշ չափով հաղորդավար, ո՞րն է ավելի հոգեհարազատ: Եթե ընտրության առաջ կանգնեիր, ապա… -Միանշանակ դերասան: Ես հոգով դերասան եմ:-Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքում ուժեղ ու իմաստուն կին է կանգնած: Ո՞վ է քո թիկունքում:-Իմ թիկունքում բարության և անկեղծության հավատն է կանգնած: Ցավոք սրտի, ես դեռ չեմ գտել այն կնոջը, որի աչքերի մեջ կտեսնեմ իմ երեխաներին:-Հարցազրույցներից մեկում ասել ես, որ վերադարձդ կապված էր նաև նախկին ընկերուհուդ հետ: Հաճա՞խ է սիրահարվում Արմանը:-Արմանը ամեն օր սիրահարվում է, սերն ամենուր է: Պարզապես պետք է անընդհատ գտնել սեր քո հանդեպ, որպեսզի կարողանաս լիովին սիրել ուրիշին:-Ներկայում կա՞ այն միակը, ում հետ պատրաստ լինես կյանքդ կապել: Առհասարակ պատրա՞ստ է Արմանը լուրջ հարաբերությունների, թե՞ այսօր առաջնահերթը կարիերան է: -Կա այն միակը…Իհարկե կա: Պարզապես դեռ չի հայտնվել: Լուրջ հարաբերության պատրաստ կլինեմ, երբ լուրջ հարաբերություն հայտնվի: Լավ ասացվածք կա` եթե Աստված բերել է քեզ շեմին, ուրեմն միջով հաստատ անցնող ես: -Ըստ քեզ` որո՞նք են իդեալական կնոջ չափանիշները: -Բարություն, անկեղծություն, խորություն և հավատք: Նաև գեղեցիկ ու մի քիչ էլ թմբլիկ : -Կա՞ ն սահմանափակումներ, թե ինչպիսին չպետք է լինի Արմանի ընտրյալը, կամ որ ոլորտում չպետք է աշխատի: -Սահմաններ և տարբերակներ լինում են հարմարվելու դեպքում. ես չեմ հասկանում, թե դա ինչ է: Սերն է միակ փրկությունը: -Ըստ քեզ` սա տղամարդկա՞նց աշխարհ է, ինչպես հայտնի երգում է ասվում: Ընդունո՞ւմ ես տղամարդ-կին հավասարությունը:-Եթե սա տղամարդու աշխարհ լիներ,ապա իր միակ և ամենազոր թուլությունը չէր լինի կինը: Հավասարությունը չի կարող լինել նույն չափանիշներով: Տղամարդն ունի իր ուժերը, կինը՝ իր:-Ամենամեծ խենթությունը, որ արել ես…. -Սիրելն է… -Ի՞նչը երբեք չես ների: -Մարդ ստեղծված է ամեն ինչ ներելու, բայց երբեք դարձյալ հանդուրժելու համար: Չեմ հանդուրժի դավաճանությունը: -Ո՞րն է Արմանի տարերքը: -Բարությունը: -Աշխատանքի բերումով շատ երկրներում ես լինում: Ո՞ր երկրի մշակույթն է առավելապես հոգեհարազատ քեզ և ինչո՞ւ: -Ամեն երկիր ունի իր մշակութային առավելություններն ու թերությունները: Ինձ հոգեհարազատ է Հայաստանի մշակույթը: Այո՛, մեր լուրջ ֆիլմերը, օպերան և թատրոնը այս պահին շատ վտանգավոր վիճակում են: Սակայն հայն ունի մի շատ կարևոր հատկանիշ, որը բարձրագույնն է մշակույթում` մարդկայնություն:   ՝ Lady    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կնոջ ու տղամարդու կատարյալ մարմինները՝ ըստ կանանց, տղամարդկանց և աստղերի օրինակի

  Բրիտանիայի Նյու Քասլի համալսարանը հետազոտություն է անցկացրել` պարզելու իդեալական մարմնի մասին կանանց ու տղամարդկանց պատկերացումները, հայտնում է Daily Mail-ը:   Զարմանալիորեն ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք նշել են, որ կանայք պետք է լինեն բարակիրան, բայց ընդգծված բարեմասնություններով: Ուշագրավ է, որ 40 կանանցից 39-ը նշել են, թե իդեալական կնոջ մարմինը պետք է ավելի նուրբ լինի, քան իրենց սեփական մարմինը:   Ինչ վերաբերում է տղամարդու իդեալական մարմնին, ապա երկու սեռերը կրկին համաձայնության են եկել, որ դա պետք է լինի V-աձև՝ մկանուտ, նեղ իրանով, լայն ուսերով ու կրծքով: Այս համակարծությունը գիտնականներին թույլ է տվել արձանագրել, որ «գուցե իրականում տղամարդիկ ամենևին էլ Մարսից չեն, իսկ կանայք Վեներայից»:   Ըստ տղամարդկանց, սակայն, նշված իդեալական առնական տիպը պետք է ավելի մեծ կուրծք ու ազդրեր ունենա: Աստղերից իդեալական մարմնի մասին պատկերացումներին համապատասխանում են մոդել ու դերասանուհի Քելի Բրուքը և Ջեյմս Բոնդի երակատար Դենիել Քրեյգը: Ուսումնասիրությանը մասնակցել է 80 հետերոսեքսուալ ուսանող, որոնց միջին տարիքը 19 է:   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Դժվար է հավատալ, որ նա կին է (տեսանյութ)

      ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը գտնվում է բժիշկների հսկողության տակ

  Սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ամուսնու` Հրահատ Գևորգյանի առողջական վիճակը վատացել է: ''Երբ տիկին Ֆլորան ու ամուսինը Երևանում էին բնակվում, ամուսինը շնչառական խնդիրներ ուներ, հետո մեկնեցին ԱՄՆ, որտեղ նա բուժում էր անցնում, բայց ընթացքում էլի վատ էր լինում: Հիմա` Ֆլորայի մահվանից հետո, այդ խնդիրները սրվել են ու նա գտնվում է բժիշկների հսկողության տակ'',- ասաց բարեկամուհին: Ինչ վերաբերում է Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան տեղափոխելուն, ապա նրա խոսքով, դա տեղի կունենա մինչև շաբաթվա վերջ:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Լուսինե Աղաբեկյանն ու Արամայիս Հայրապետյանն ամուսնացել են:)

  Երգչուհի Լուսինե Աղաբեկյանի և ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի սիրային կապին «Ես»-ն անդրադարձել էր դեռևս հուլիսին: Այն ժամանակ երգչուհին հերքել էր իր և Արամայիսի միասին լինելու մասին լուրերը և ասել, որ ընտրյալ չունի, իսկ իրենց մասին խոսակցությունները Լուսինեն վերագրել էր այն փաստին, որ Արամայիսն իր պրոդյուսերն է և նրանց հաճախ կարելի է միասին տեսնել: Երգչուհին հերքել էր նաև Արամայիսի հետ Նալբանդյան փողոցում վարձակալած բնակարանում միասին ապրելու և քաղաքացիական ամուսնության մասին լուրերը և ասել էր, որ ինքը  քրոջ ընտանիքի հետ է ապրում: Թեև մենք գիտեինք, որ իրականում Լուսինեին և Արամայիսին միայն գործնական հարաբերությունները չեն կապում, այն ժամանակ ոչինչ չհրապարակեցինք՝ հարգելով զույգի ցանկությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջերս զույգը նշանադրվել է: Այդ առիթով զանգահարեցինք Լուսինեին, ով ընդունեց մեր շնորհավորանքն ու հաստատեց լուրը, իսկ երբ հարցրեցի այն մասին, որ ինքն ու Արամայիսը քաղաքացիական ամուսնությամբ են ապրում, հետևյալն ասաց. «Մենք նշանադրվել ենք, էսպես ասեմ՝ ամուսնացել ենք ու մնացած ոչ մի հարցի չեմ պատասխանում»: Երգչուհու հետ խոսակցությունից րոպեներ անց զրույց ունեցանք նաև Արամայիսի հետ, ով ևս ընդունեց մեր շնորհավորանքն, իսկ երբ փորձեցինք ճշտել հարսանյաց հանդես եղե՞լ է, թե՞ ոչ, Արամայիսն ասաց, որ մեր իմացած ինֆորմացիան արդեն իսկ բավարար է, իսկ ավելի ուշ ասաց, որ այն ինչ գրենք, հերքելու է: Բնականաբար նրան տեղեկացրեցինք, որ ունենք առաջին խոսակցության ձայնագրությունը, որում լուրը հաստատվում է, բայց նա պնդեց, որ հերքելու է լուրի իսկությունը: Մեր ունեցած տեղեկություններով Արամայիսի ընտանիքը գնացել է Լուսինեի հայրական տուն՝ զույգի հարաբերություններն օրինականացնելու նպատակով, բայց հարսանեկան արարողություն չի եղել: Ի դեպ, դեռ նախորդ զրույցի ժամանակ, երբ Լուսինեին հարցրել էինք ի՞նչ հարաբերություններ ունի պրոդյուսերի ընտանիքի՝ մասնավորապես կնոջ և դստեր հետ,  նա հետևյալ պատասխանն էր տվել. «Նորմալ հարաբերություններ… Շատ չեմ շփվել, չէ, ավելի ճիշտ` առհասարակ չեմ շփվել, բայց հաճելի կլինի ճանաչել նաև իր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին էլ»: «Ես» անձնակազմը շնորհավորում է զույգին:)   ՝ esyes.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :