Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Տարօրինակ հարսանեկան պար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՄՈՌԱՑԵԼ Է ԴԻՄԱՀԱՐԴԱՐՎԵԼ ԵՎ ՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԱՌԱՆՑ ՇՊԱՐԻ

  Սովորաբար, շոուբիզնեսի ներկայացուցիչներին, երբ առանց շպարի տեսնես, գուցե և չճանաչես: Որովհետև նրանց դիմահարդարներն իրենց գործին շատ լավ են տիրապետում: Սակայն վերջերս, հայտնի դերասանուհի, 36-ամյա Դայան Կրյուգերը, ով “Հաջողություն, իմ թագուհի” ֆիլմում գլխավոր դերակատարուհին էր, հագնված շատ անփույթ ոճով և մոռանալով դիմահարդարվել, դուրս էր եկել զբոսանքի` Նյու Յորքի փողոցներով: Դերասանուհին նույնիսկ այդ վիճակում հրաշալի տեսք ուներ և պապարացիների աչքից չէր վրիպել:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՍԻՐՈՒՇՈՅԻ ՆՈՐ, ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՄԱՍԻՆ

  Երգչուհի Սիրուշոյի դիմահարդար Ագա Քանքանյանը տեղեկացրել է, որ երգչուհին նոր տեսահոլովակ է նկարահանել։ Տեսահոլովակն ամենայն հավանականությամբ եթերում կլինի դեկտեմբերին: Սիրուշոյի հետ աշխատելը, դիմահարդարի համար մեծ հաճույք է. այն լուրջ ստեղծագործական աշխատանք է դառնում։ Ագան համարում է, որ Սիրուշոն բոլորից հինգ քայլ առաջ է մտածում և չի ընդօրինակում ոչ մեկին: Ըստ նրա, տեսահոլովակը բացառիկ է, քանի որ Սիրուշոն ինքը նույնպես բացառիկ է իր իմիջով և աշխատանքի ոճով։ Թե ի՞նչպիսին է եղել դիմահարդարումը, Ագան չմանրամասնեց։ Նա նշեց միայն, որ այն ևս առանձնահատուկ է ստացվել, քանի որ տեսահոլովակում ներկայացված է մի քանի կերպար, որոնք ինքը չակերտներից չի հանի՝ հանդիսատեսին հետաքրքրության մեջ պահելու համար։
Հարթ որովայն ունենալու գաղտնիքը

  Հարթ որովայն ունենալու համար միայն ֆիզիկական վարժությունները բավարար չեն, ցանկալի է նաև կիրառել հատուկ դիմակներ: Ահա մի քանի բաղադրատոմս. Եղինջով դիմակ:Եղինջը հիանալի պայքարում է ճարպի ավելորդ շերտերի դեմ: Դիմակի պատրաստման համար 2 ճաշի գդալ չորացրած եղինջի վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցրեք ու թույլ կրակով եփեք 10 րոպե: Մի քանի տակ ծալած կտորը թրջեք ստացված թուրմի մեջ ու դրեք որովայնին' պահելով կես ժամ: Մեղրով դիմակ: Մեղրը հալեցրեք ջրաբաղնիքում, ապա ապտակող շարժումներով մերսելով տարածեք որովայնի վրա: Այն կձգի որովայնի մաշկը ու կդարձնի առաձգական: Կավով դիմակ: Կավը հիանալի միջոց է ճարպի դեմ պայքարելու համար, բայց կավե դիմակը չի կարելի օգտագործել հղիության ընթացքում: Վերցրեք սև կավ, բացեք տաք ջրով մինչև անհրաժեշտ խտություն ստանալը, մեծ շերտով դրեք փորին և թողեք կես ժամ: Այս դիմակը նաև կլավացնի արյան շրջանառությունը: Թթխմորով դիմակ: 15-20 գ թթխմորի չոր հատիկները բացեք միջին յուղայնության սերուցքով 1-2 գդալ մեղրով: Որպեսզի հատիկները լուծվեն, զանգվածը խառնեք եւ հանգիստ թողեք մոտ կես ժամ: Ապա նրան ավելացրեք 3-4 կաթիլ եթերայուղ եւ քսեք որովայնի մաշկին: 15-20 րոպեից լվացեք տաք ջրով:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Քրիսթեն Սթյուարտը դարձել է կանացի օծանելիքի դեմքը.

  Քրիսթեն Սթյուարտը դարձել է Balenciaga – ի Florabotanica կանացի բույրի դեմքը։ Ըստ Delovoe.TV - ի, այս մասին հայտնի է դարձել «Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց. Մաս 2» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո։ Florabotanica բույրը ստեղծել են պարֆյումերներ Ժան-Քրիստոֆ Էրոն ու Օլիվյե Պոլժը։ Այս արեւելյան բույրի մեջ հաջող կերպով համադրվում են խեժի, մեխակի, կալադիումի, վարդի եւ անանուխի երանգները։ «Քրիսթենը հրաշալի արտահայտում է Balenciaga ոգին եւ առողջ կերպով իր մեջ համադրում է կանացիությունն ու տղայականությունը։ Նա այն աղջկա կատարյալ տիպար է, ում նվիրված է Florabotanica բույրը», - հաղորդել է Balenciaga - ի քրեատիվ տնօրեն Նիկոլա Հեսքերը։ Հիշեցնենք, որ մթնշաղային սագայի ավարտական ֆիլմի դրամարկղային եկամուտները սրընթաց աճում են եւ հավակնում ռեկորդի։ Առաջին շաբաթ-կիրակիի արդյունքով ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 340 մլն դոլար։     `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Քիմ Քարդաշյանը` առանց դիմահարդարման . Ֆոտո

  Հանրահայտ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր մաշկի թերությունները` հանրությանը ներկայանալով առանց դիմահարդարման: Քիմը առանց դիմահարդարման չի կարողացել ծածկել աչքերի տակ առաջացած սև շրջանակներն ու դեմքի սև կորյակները: Մշտական չվերթներն ու քնի և սննդի բացակայությունը կարծես դաժան «կատակ» են արել Քիմի հետ:  Պապարացիները նկարել են Քիմին, երբ նա Մայամի է վերադարձել Եվրոպայի ուղևորությունից:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԲԱՐԿԱՑԱԾ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻՆ ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ. ՎԻԴԵՈ

   
; : :