Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Երգչուհի Սելենա Գոմեսը Նյու Յորքում «Տարվա կին» է ճանաչվել. Ֆոտո

    Նյու Յորքում տեղի է ունեցել «Տարվա կին» արարողությունը` կազմված Glour ամսագրի կողմից: Մրցանակը ստացել է հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը, ով վերջերս բաժանվել էր իր ընկերոջից` Ջասթին Բիբերից: Նա հայտնվել է` կրելով Gibattista Valliց շքեղ և շլացուցիչ սպիտակ զգեստ` ցուցադրելով, որ չի ընկճվում իր և Ջասթինի բաժանումից: Հիշեցնենք, որ տարածված լուրերի համաձայն, Ջասթինը լքել է Սելնային Victoria's Secret 20-ամյա հրեշտակներից մեկի պատճառով:     `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

  Մեծ ժողովրդականություն վայելող երգչուհի Աիդա Սարգսյանը նոր է վերադարձել հանգստից: Նա ընտանիքի հետ մեկնել էր Բաթումի` անցկացնելու իր ամառային հանգիստը: Վերջերս նա որպես հյուր իր մասնակցությունն է ունեցել Նյու-Յորքում կայացած մրցանակաբաշխությանը: Երգչուհին ունեցել նաև է երկու մենահամերգ Վեգասում և Սիդնեյում: armcatalog.. հետ զրույցի ժամանակ Աիդա Սարգսյանը ասեց, որ ձեռք է բերել երկու նոր երգ, և մտադիր է նոր շնչով ներկայացնել այդ երգերը` արդեն տեսահոլովակների տեսքով: Մենք հաջողություն ենք մաղթում երգչուհուն իր ստեղծագործական կյանքում:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Ճարպակալումից ավելի հաճախ են մահանում, քան սովից. գիտնականներ

  Հրապարակվել Է մի խումբ գիտնականների զեկույցը, որում հաստատվում Է, թե ավելորդ քաշը մահվան ավելի տարածված պատճառ Է դարձել, քան թերսնումը:   Գիտնականները վերլուծել են 2010 եւ 1990 թվականների մահացության վիճակագրությունը եւ եկել այն եզրակացության, որ 20 տարվա ընթացքում մահվան պատճառների ցուցակում սովն առաջին տեղը զիջել Է ճարպակալմանը:   Այսպես, նախանցյալ տարի շուրջ 3 մլն մարդ Է մահացել  ավելորդ քաշից այն դեպքում, երբ թերսնման զոհերը եռակի քիչ են եղել:   Այդուամենայնիվ, հետազոտության հեղինակները նշում են, որ Աֆրիկայում աղքատիկ սննդաբաժինը նախկինի պես անչափահասների մահվան հիմնական պատճառն Է:   ՝    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տարօրինակ հարսանեկան պար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կանդելակին պատմել է Սահակաշվիլիի VIP հանգստի մասին

  Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին ասել է, որ Վրաստանի նախագահի աշխատակազմն իրեն ոչ հավաստի տեղեկատվություն է տրամադրել: «Ինձ ասացին, որ նա Մերանոյում հանգստացել է մեկ օր եւ իր հաշվին: Խաբելը լավ բան չէ, նա այնտեղ մնացել է 3 օր», – նոյեմբերի 22ն իր Twitter-ում գրել է Կանդելակին: Իր  «Կենդանի մատյանում» նոյեմբերի 20ն հաղորդավարուհին գրել է, որ օրերս Սահակաշվիլիին «տեսել են նորաոճ «Էսփաս Անրի Շենո» առողջարանում, որը գտնվում է իտալական գեղատեսիլ Մերանո քաղաքում: Կանդելակիի խոսքով՝ այդ վայրում «սովորաբար հանգստանում է Ուկրաինայի իշխող վերնախավը, նաեւ՝ Դիեգո Մարադոնան»: Գրառումն ուղեկցվել է հանգստացող նախագահի մի քանի լուսանկարներով: «Նախագահն առողջարանում ընդհանուր առմամբ մեկ շաբաթ է անցկացրել, ուրվագծվում է հետեւյալ գումարը. 1350 եվրո × 7 օր + 2860 եվրո = 12 310 եվրո», – գրել է հաղորդավարուհին: Այդ գումարին նա հավելել է 2520 եվրոյի այլ ծախսեր եւ մասնավոր ինքնաթիռով Թբիլիսի-Մերանո թռիչքը՝ 100 հազար դոլար արժողությամբ:  «Չհաշված բարձրակարգ ռեստորանները»,- նշել է նա: Հեռուստահաղորդավարուհին հավելել է, որ «նշված գումարները համեմատելի չեն նախագահի համեստ եկամտին»: «2012 թ. հայտարարագրից հետեւում է, որ Միխայիլ Սահակաշվիլիի եկամուտը կազմում է ամսական  4720 լարի, այսինքն` 90 հազար ռուբլի», – գրել է Կանդելակին եւ ընդգծել, որ «մեր VIP-հանգստացողը  ծախսել է իր կես տարվա աշխատավարձը»,- մեջբերում է KM.RU-ն: Ըստ Կանդելակիի` Սահակաշվիլին Մերանոյում առաջին անգամ չէր հանգստանում: «Դա նրա միակ սիրելի վայրը չէ, օրինակ, նախագահը հաճախ է լինում Բաթումում, որտեղ սկզբում բախտը փորձում է խաղատներում, որոնցով հեղեղել է քաղաքը, իսկ հետո ուկրաինացի երգչուհիների հետ հաճելի ժամանակ է անցկացնում շքեղ հյուրանոցներում», – վստահեցնում է հեռուստահաղորդավարուհին, գրում է «dni.»-ն: Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն հաստատել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին բուժզննում է անցել Իտալիայում` «Էսփաս Անրի Շենո» առողջարանում: «Վրաստանի նախագահը Իտալիայի առողջարանում է եղել նոյեմբերի 15ն` Բրյուսելից հետդարձի ճանապարհին: Նախագահն ամեն տարի հետազոտվում է, եւ դա նույնպես նախատեսված հետազոտում է եղել: Ցանկանում եմ հավելել, որ նախագահն առողջ է: Նա այնտեղ մնացել է  մեկ օր: Պետբյուջեից չի ծախսվել ոչ մի թեթրի. նախագահը ծասել է իր սեփական փողերը», - հայտարարել է Մանջգալաձեն, հաղորդում է  «Նովոստի Գռուզիան»:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ծննդաբերելու համար ամենաբարենպաստ երկիրը Շվեյցարիան է. հետազոտություն

  «The Economist» ամսաթերթը հետազոտություններ էր անցկացրել` պարզելու, թե աշխարհի որ երկիրն է առավել բարենպաստ, անվտանգ և առողջ միջավայր ստեղծում ծննդաբերության համար: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առավել բարենապաստ երկրների թվում են Շվեյցարիան, Ավստրալիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Սինգապուրը: Ռուսաստանը 72-րդ տեղում է, քիչ բարձր Ադրբեջանն է, իսկ քիչ ներքև Ղազախստանը:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
"Հայաստանի ձայնը" նախագծում շատ անարդար բաներ են կատարվում. Լիլի Էլբակյան .

  ''Հայաստանի ձայնը'' նախագծում շատ անարդար բաներ են կատարվում: Երեկ շատ մարդիկ անցել են, այդ թվում իմ քույր Էվան և դա նկարահանվել է: Այսօր նորից են կանչել, ուրիշ երգ երգացրել ու ասել, որ չեք անցել ու նոր մարդիկ են ճխտել: Հիասթափված եմ այդ նախագծից,- ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է կատարել դերասանուհի Լիլի Էլբակյանը:     `mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :