Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Երգչուհի Սելենա Գոմեսը Նյու Յորքում «Տարվա կին» է ճանաչվել. Ֆոտո

    Նյու Յորքում տեղի է ունեցել «Տարվա կին» արարողությունը` կազմված Glour ամսագրի կողմից: Մրցանակը ստացել է հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը, ով վերջերս բաժանվել էր իր ընկերոջից` Ջասթին Բիբերից: Նա հայտնվել է` կրելով Gibattista Valliց շքեղ և շլացուցիչ սպիտակ զգեստ` ցուցադրելով, որ չի ընկճվում իր և Ջասթինի բաժանումից: Հիշեցնենք, որ տարածված լուրերի համաձայն, Ջասթինը լքել է Սելնային Victoria's Secret 20-ամյա հրեշտակներից մեկի պատճառով:     `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Ռուս աստղերը նվազեցրել են իրենց ելույթների գները

  Ռուսական էստրադայի աստղերը նվազեցրել են իրենց ելույթների գները։ Եթե 2011ն հանրահայտ երգիչ Ստաս Միխայլովը իր ելույթի համար պահանջում էր 250 հազար եվրո, ապա այս տարի դերասանը պատրաստ է ելույթ ունենալ եւ 200 հազարի դիմաց։ 50 հազար դոլարով պակասել են նաեւ Ռուսաստանի «Ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի եւ փոփ-երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովի ելույթի գները։ Մեկ տարի առաջ նրանց համերգներն արժեին 150 հազար եվրո, այս տարի արդեն՝ 100 հազար եվրո։  Երիտասարդ սերնդի ամենաթանկ վճարվող աստղը Յոլկան է. նրա ելույթը կարժենա 100 հազար եվրո։ Վերա Բրեժնեւան եւ Ժաննա Ֆրիսկեն 50 հազարից ավելի չեն պահանջում։ Շոու բիզնեսի ամենաթանկ վճարվող աստղը եղել եւ մնում է ռուսական էստրադայի պրիմադոնան՝ Ալլա Պուգաչովան։ Նրա ելույթի համար ստիպված են վճարել 250 հազար եվրո։ Ընդ որում, նա կերգի առավելագույնը 5 երգ։ Ամանորյա կորպորատիվների ամենաթանկ վարողն այսօր Իվան Ուրգանտն է։ Մի քանի ժամվա աշխատանքի համար նա պահանջում է 100 հազար եվրո։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ.'60 ՏԱՐԻ ԲԵՄՈԻՄ'

  Օրերս ''armcatalog..'' կայքը զրուցեց  վաստակավոր, շնորհաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ: Մենք ունեինք բազում հարցեր, որոնց Ջիվան Գասպարյանը մեծ սիրով պատասխանեց: Պարզվում է, որ սիրված դուդուկահարը մասնագիտությամբ ապրանքագետ է: Ինչպես նշեց հարգարժան Գասպարյանը, նա ավարտել է Երևանի պետական համալսարանը և տարիներ առաջ որակավորվել է որպես ապրանքագետ, սակայն երբեք իր մասնագիտությամբ չի աշխատել: Այս հարցին նա անդրադարձավ ամենայն խորությամբ և մանրամասն բնութագիր տվեց.- Մասնագիտությունը, մասնագիտություն, իսկ սիրելի գործը, սիրելի գործ: Այն, որ ես դուդուկ եմ նվագում, չի նշանակում, որ դա իմ մասնագիտությունն է, քանզի այն ավելին է: Կանվանեմ այն սիրելի գործ, որին ես նվիրվել եմ ողջ գիտակցական կյանքս և էությունս: Այն ինձ համար և' գործ է, և' շոու բիզնեսի մաս կազմող հատվածը, և' կարիերա, բայց ամենակարևորը, որ այն բնատուր շնորհ է, իսկ այն ինչ Աստված է տվել, անջնջելի է: Շարունակական դարձնելով ծագած թեման` Ջիվան Գասպարյանին խնդրեցինք մի փոքր մանրամասնել իր վիթխարի բեմական գործունեության մասին:- Կարող եմ նաև ասել, որ այն բեմական գործունեություն չէ, այլ ի վիրուստ ինձ ընծայված կյանքն է: Արդեն 60 տարի է բեմում եմ: Ինձ համար բեմն ու առօրյան երբեք չեն զատվում: Այս տարիների ընթացքում նվագել եմ շուրջ 20000 կոնցերտներ: Ողջ կյանքս նվիրել եմ իմ երգարվեստին: Չկա ևս մի ոլորտ, որը կարող է նույքան հոգեհարազատ լինել ինձ:Եվ, չնայաց դուդուկահարի պատկառելի տարիքին, նա իր առօրյան բնորոշեց հետևյալ կերպ.- Երբեք ակտիվության պակաս չեմ զգացել, սակայն երբեք չեմ մտածել ցանկալի հաջողության հասնելու կամ տարիների ընթացքում փառքի արժանանալու մասին: Շարժվել եմ ներքին մղմանս համաձայն, իսկ մնացածը եղել է ինքնաբերաբար:''armcatalog..'' կայքը մաղթում է Ջիվան Գասպարյանին արվեստագիտական բուռն կյանք և քաջառողջություն:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Սիլվա Հակոբյանը չի ուզում պատասխանել Պետրոս Ղազարյանի գրառմանը

  ''Կենտրոն'' հեռուստաընկերության ''Ուրվագիծ'' հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր Սիլվա Հակոբյանի տեսահոլովակին. ''Նոր TV-ով տեսա արդեն Սիլվա Հակոբյանի կլիպը փոքրիկ երեխաների հետ: Փաստորեն, մեր աստղերը հենց սեռապես հասունանում են, սկսում են փոքրիկ բալիկների հետ կլիպեր նկարել))))'',- գրել էր նա: Երգչուհու հայրը ասել է, որ ցանկացած գնահատականի, կարծիքի Սիլվան նորմալ է վերաբերվում, քանզի յուրաքանչյուրն ունի իր ազատ արտահայտվելու իրավունքը, բայց քանի որ Սիլվան շատ է զբաղված, ավելին, համերգային ծրագրով ԱՄՆ-ում է, իր էջում չի արձագանքի Պետրոս Ղազարյանի գրառմանը:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲՈԼՈՐ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԻԿ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ

    Ինչպես արդեն շատերին է հայտնի, armcatalog.. կայքը ստեղծվել է 2010 թվականին և վերաբացվել է նորովի վերջերս: Սակայն պետք է նշել, որ այդ ընթացքում եղել են բազմաթիվ դժվարություններ մեր գործունեության ընթացքում: Իսկ այդ ամենին գումարվում է այն հանգամանքը, որ այսօր մի շարք կայքեր, հաղորդումներ, միջոցառման տեսակներ արվում են այնպես, ինչես անում էինք մենք ժամանակին: Եվ  վերջերս ականատես ենք այն երևույթին, թե ինչպես են մի շարք դերասաններ և երգիչներ հեռուստատեսությամբ գովազդում ինչ որ նոր բացվող ինտերնետային կայք: Ստորև ներկայացնում ենք այն տեսանյութերը, որոնք armcatalog..-ը նկարահանել է իր աշխատանքային գործունեության ընթացքում: Կարո Սարաֆյան` Տեսանյութ Էդգար Սարգսյան` Տեսանյութ Արթուր Պետրոսյան` Տեսանյութ Սլավա Սարգսյան` Տեսանյութ Արտավազդ Եղոյան` Տեսանյութ Կամո Սեյրանյան` Տեսանյութ Արա Գևորգյան` Տեսանյութ Շավարշ Գևորգյան` Տեսանյութ Հարություն Չալիկյան` Տեսանյութ Սոս Պետրոսյան` Տեսանյութ Մարինա Խաչատրյան` Տեսանյութ Դավիթ Ամալյան` Տեսանյութ Արսեն Հայրապետյան` Տեսանյութ Արմեն Պետրոսյան` Տեսանյութ Արմինե Պողոսյան` Տեսանյութ Սարգիս Մնոյան` Տեսանյութ Թաթուլ Ավոյան` Տեսանյութ Հիփսիմե Հակոբյան` Տեսանյութ Գարիկ Հովհաննիսյան` Տեսանյութ Մարտին Մկրտչյան` Տեսանյութ Գուրգեն Սարգսյան` Տեսանյութ Հայկ Ղուկասյան` Տեսանյութ Հովհաննես Բաբախանյան` Տեսանյութ Արմեն Մարգարյան` Տեսանյութ Արա Դեղտրիկյան` Տեսանյութ Արմեն Դալլաքյան` Տեսանյութ Արա Երնջակյան` Տեսանյութ Շահեն Ոսկանյան` Տեսանյութ Արծրուն Ասատրյան` Տեսանյութ Գևորգ Փահլևանյան` Տեսանյութ Հայկ Չոմոյան` Տեսանյութ Անդրանիկ Հարությունյան` Տեսանյութ Ռաֆայել Երանոսյան` Տեսանյութ Սարգիս Գրիգորյան` Տեսանյութ Աբրահամ Գասպարյան` Տեսանյութ Մագա Մարտիրոսյան` Տեսանյութ Վարդան Թադևոսյան` Տեսանյութ Աննա Խաչատրյան` Տեսանյութ Մրո`  Տեսանյութ Միհրան Ծառուկյան` Տեսանյութ Սիլվա Հակոբյան` Տեսանյութ Սուրեն Առուստամյան` Տեսանյութ Ասո` Տեսանյութ Գոռ Մարտիրոսյան` Տեսանյութ Իվան Մովսիսյան` Տեսանյութ Տեսանյութ Տեսանյութ  
“ՎԻՏԱՄԻՆԻ” ՎԱՉԵՆ ՇԱՏ ԼՈՒՐՋ Է

  Ասում են, թե “Վիտամին” ակումբի Վաչեն, հակառակ իր բեմական կերպարի, իրականում շատ ավելի լուրջ երիտասարդ է: Ասում են նաև, թե զբաղվածության և բնավորություն պատճառով Վաչեն չշփվող է ու չի հաճախում հասարակական վայրեր: Ըստ լուրերի Վաչեն իր զուգընկերուհուն դեռ չի գտել: Իսկ միջոցառումներից մեկի ժամանակ խոստովանել է, որ անկեղծ հարաբերություններ ունենալու ու երկրորդ կեսին փնտրելու ժամանակն է:
1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԼԱՐԱՆՈՑ ՀԱՐՍԱՆԻՔ

  Այս տարի, երեք տարվա սիրավեպից հետո, Մաիլի Սաիրուսը և Լայման Հեմսվորտը հայտարարել են իրենց նշանադրության մասին: Իսկ այժմ, հանրահայտ երգչուհին, ամբողջությամբ զբաղված է հարսանեկան արարողության պատրաստություններով, որին նա սպասում է մեծ ակնկալիքներով: Ասում են, թե հարսանեկան արարողությունը անցկացնելու է երեք վայրում, առաջինը` Լոս Անջելեսում, որտեղ նա որոշ ժամանակ ապրել է, երկրորդը ինչ-որ մի տեղ` Տեննեսիում, որտեղ ծնվել է Մաիլը, իսկ վերջինը` Մայամիում: Մաիրուսը պլանավորել է պատվիրել երեք հարսանեկան զգեստ: Զույգը, հարսանիքի համար նախատեսել է ծախսել 1մլն դոլլար:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :