Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ռունալդուի հայտնի հարսնացուհի շքեղ առանձնատունը դարձել է Սենդի փոթորկի զոհը

  Ռուս հայտնի սուպերմոդել Իրինա Շեյկի առանձնատունը, որը նա գնել էր 2010 թվականին 2 միլիոն եվրոյի դիմաց, դարձել է  «Սենդի» փոթորկի «զոհը»: Առանձնատունը գտնվում էր Լաս Վեգասի Վեստ-Վիլաջ թաղամասում` Գուձոն գետի հարևանությամբ, տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ Իրինա Շեյկը աշխարահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի  հարսնացուն է:      `asekose.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝           
ԿԱՐԼՈ ՆԻԿՈԼԻՆԻ. ”ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԽԵԼԱՑԻ ԵՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ Է”

    “Շախտյորի” ֆիզպատրաստության գծով մարզիչ Կարլո Նիկոլինին ասել է, թե Հենրիխ Մխիթարյանն ավելի լավն է, քան Լուկարելին ու Կաստիլյոն միասին վերցված, որ Հենրիխն իսկական պրոֆեսիոնալ է խելացի ֆուտբոլիստ է: “Հենրիխի առավելություններից մեկն էլ այն է, որ հարգանքով է վերաբերվում մարզիչի կարծիքին, ձգտում է հասկանալ Լուչեսկուի ֆուտբոլային փիլիսոփայությունը։ Նա գիտակցում է, որ “Շախտյորի” հետ կարող է առաջընթաց ապրել: Երբ Մխիթարյանը միացավ մեզ, “Շախտյորում” էր խաղում Ժադսոնը, և այդքան էլ հեշտ չէր նրան հիմնական կազմից դուրս բերել։ Սակայն Հենրիխը քրտնաջան մարզվեց, և երբ եկավ պահը, նա կարողացավ առանց խնդիրների փոխարինել բրազիլացուն”-ասել է Նիկոլինին:   Եթե ուզում եք ծանոթանալ մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Չինուհի մոդելը ազատազրկվել է սեքսուալ ոստիկանի կերպարի համար

    Չին մոդելը ձերբակալվել է ոստիկանի համազգեստ հագնելու, սեքսուալ կեցվածքներ ընդունելու և լուսանկարները սոցկայքերում տարածելու համար, հայտնում է The Sun-ը:   23-ամյա Ուան Սիոմենը կեցվածքներ է ընդունել դետեկտիվ վեպի պատկերազարդման համար: Չինական Sina Weibo սոցկայքում նրա լուսանկարները 500ց ավելի share էին արվել: Իսկ որոշ չինացիներ բողոքել էին նրա դեմ:   Մոդելը դատապարտվել է 9 ամսվա ազատազրկման, սակայն նրան չեն ձերբակալել. նրա դատավճռի իրականացումը հետաձգվել է 1 տարով:     ` tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Նստակյաց կյանք վարելը վտանգավոր է երիկամների համար

  Գիտնականները պարզել են, որ նստակյաց կյանք վարելը հանգեցնում է երիկամների հիվանդության: Համաձայն հետազոտությունների արդյունքների` նստակյաց կենսակերպը բերում է բազմաթիվ հիվանդությունների զարգացման` այդ թվում շաքարախտի, սրտամկանի ինֆարկտի և քաղցկեղի: Վերջերս գիտնականներն ապացուցել են նաև, որ մարդիկ, ովքեր երկար նստած են լինում օրվա ընթացքում, հակված են ունենալու նաև երիկամների հիվանդություն, որը բնորոշվում է դրանց գործառույթների շարունակական նվազմամբ: Կանանց մոտ այս հիվանդության առաջացման սպառնալիքը նստակյաց կենսակերպի պատճառով հասնում է 30 տոկոսի:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ովքե՞ր են առավել տարվում ծխախոտատուփի նկարներով

  ԱՄՆ գիտնականները պարզել են, որ ծխախոտի տուփերի վրայի սարսափեցնող նկարներն առավել լավ “հակածխախոտային” ազդեցություն են թողնում ցածր եկամուտ ունեցող մարդկանց վրա: University of South Carolina in Columbia մամուլի հաղորդագրության համաձայն՝ հետազոտողների եզրակացությունները կհրապարակվեն American Journal of Preventive Medicine պարբերականի դեկտեմբերյան համարում։ Հեղինակները հիշեցնում են, որ ավելի քան 40 երկիր ծխելու դեմ պայքարում է ծխախոտի տուփերի վրա նման սարսափազդու նկարներ փակցնելով, որոնք պատմում են ծխելու վնասակարության մասին։ 2011թ. հուլիսից մինչև 2012թ. հունվար ընկած ժամանակահատվածում անցկացված փորձերին մասնակցել է մոտավորապես 1 000 չափահաս ծխող։ Հետազոտության մասնակից են դարձել այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի ընթացքում առնվազն 100 ծխախոտ են ծխել և շարունակում են ծխել։ Կամավորներն ընտրվել են հասարակական վայրերում, սուպերմարկետներում, մեծ շուկաներում և այլն։ Նրանց ցույց են տրվել տուփերի վրա հանդիպող վախեցնող գրությունները։ Դրանք նախազգուշացումներ են թոքերի քաղցկեղի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, հղիության բարդացումների վերաբերյալ։ Յուրաքանչյուր գրառում ուղեկցվում է վնասված օրգանի նկարով, հիվանդի տառապանքները նկարագրող պատկերներով։ Արդյունքում պարզվել է, որ դրանք առավել լավ ազդեցություն են թողել ցածր եկամուտ ունեցող խմբի ծխողների վրա։   ՝ armenpharm.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՌԻԶ ՈՒԻԶԵՐՍՓՈՒՆԸ ԽԱՆՈՒԹ Է ԹԱԼԱՆԵԼ

  Ամերիկյան դերասանուհի, 35-ամյա մայրիկ Ռիզ Ուիզերսփունը, ով 2005 թվականին դարձել է “Օսկար” մրցանակի դափնեկիր, քայլել է Բևերլի Հիլզի խանութներով: Դերասանուհին հագել էր գեղեցիկ սպիտակ զգեստ և ընտրել պայուսակին համապատասխանեցված գույնով կոշիկներ: Դերասանուհին մտել է խանութ և մի քանի ժամ անց, ահռելի գնումներով դուրս է եկել: Հետաքրքիր է, որ դերասանուհին իր զգեստապահարանը որոշել է թարմացնել  հղիությունից հետո և կամ որոշել է ավագ որդու համար նվեր ընտրել: Նշենք, որ դերասանուհու որդին` Դիկոնը դառնում է ինը տարեկան: Իսկ վերջերս էլ դերասանուհին խոստովանել է, որ հայտնվող կնճիռներն սկսում են իրեն ընկճել, բայց պլաստիկ վիրահատության չի դիմելու: “Դա ինձ համար չէ: Ես դեմ չեմ պլաստիկային, ես ունեմ մի շարք ընկերներ, ովքեր դա արել են: Եթե դու դրանից քեզ ավելի լավ ես զգում` ապա հրաշալի է: Բայց կարծում եմ, որ դա ոչ մի կերպ չի հեշտացնում քո` որպես մարդու և անհատի խնդիրները: Այդ իմաստով ես պլաստիկ վիրահատության կարիք չունեմ: Եկեք պարզապես ներկա օրը վայելենք այնպես, ինչպիսին այն կա:     Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
ԶԱՅՐԱՑԱԾ ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

  Սեպտեմբերի  11ն  Ջենիֆեր  Լոպեսը  որոշել  էր շրջել  Նյու  Յորքի  խանութներում: Երգչուհին  այնքան  հայտնի  է,  որ  թիկնապահներն  անգամ  մեկ  վայրկյան մենակ չեն  թողել   և  անընդմեջ  նրա  կողքին  են  եղել:  Ընտրացանկից  Լոպեսը  վերջապես  կարողացել  է  կողմնորոշվել  և ընտրել  սև  ու  սպիտակ  մի  ներքնազգեստ: Դատելով  լուսանկարներից՝  գնումներն  այնքան  էլ  նրա  սրտով  չեն եղել:  Սովորաբար  երգչուհուն  հազվադեպ    ենք  լուսանկարներում   տեսնում  գոհ, սակայն  միշտ  էլ  Լոպեսը  գեղեցիկ  և  հաճելի  է:   Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
; : :