Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին մահվան եզրին է

  «Անջելինա Ջոլին հիվանդ է հեպատիտ C-ով»,- հաղորդում են ամերիկյան պարբերականները: Մամուլը հաստատում է, որ արդեն ուժասպառ դերասանուհուն անհրաժեշտ է անհապաղ լյարդի փոխպատվաստում, այլապես նա կարող է մահանալ: Չնայած այս լուրերը պաշտոնապես դեռ չեն հաստատվել, սակայն նրա մտերիմները հաստատում են, որ դրանք «100 տոկոսանոց խոսակցություններ» են: «Հյուծված Անջելինա Ջոլիի մոտ գնալով ավելի են արտահայտվում մահացու հեպատիտ C ախտանիշները: Նրա մտերիմները վախենում են, որ այդ փխրուն գեղեցկությունը փրկելու համար անհրաժեշտ կլինի լյարդի շտապ փոխպատվաստում»,- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան National Enquirer-ը: Հրատարակչությունը ավելացնում է, որ հյուծված` 43 կգ քաշ ունեցող և մի շարք ցնցումներ տարած դերասանուհու մոտ ակնհայտորեն լյարդի հիվանդության տիպիկ նշաներ են արտահայտվում: Պարբերականը ակնարկում է դերասանուհու բուռն երիտասարդության տարիներին հերոինի չարաշահումը: Մի անգամ Ջոլին պատմել էր մամուլին իր հախուռն երիտասարդության մասին. «Ես ընդունում էի հերոին, էքստազի, մի խոսքով` ամեն ինչ, - պատմել է նա հարցազրույցի ժամանակ,- սակայն ես այդ ամենը վաղուց եմ թողել»: Հիմա պարբերականները վախենում են, որ դերասանուհու առողջությունը անդառնալիորեն քայքայվել է: «Ջոլին չափազանց շատ է հոգնում ճանապարհորդությունների ժամանակ, նա բոլորովին չունի էներգիա, չունի ախորժակ: Նա գանգատվում է ընկերներին, որ հաճախակի գլխապտույտներ է ունենում, գլխացավ և թուլություն»,- հաստատում է National Enquirer-ը: Նրա քաղաքացիական ամուսին Բրեդ Փիթը հուսահատ կերպով անում է ամեն ինչ հարսնացուի ապաքինման համար, քանի որ հիվանդությունը կարող է խանգարել նրանց հարսանիքին և երեխա ունենալու երազանքին: Այս ասեկոսեները հաճույքով է որսացել թուրքական մամուլը` հիշելով սեպտեմբերին դերասանուհու` Թուրքիա կատարած այցելությունը, որի ընթացքում նա որպես ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ դեսպան այցելել է սիրիական փախստականների ճամբարներ: Դերասանուհին հանդիպել է երկրի նախագահի հետ, այնուհետև արտաքին գործերի նախարարի հետ` փակ դռների հետևում: Այդ ժամանակ թուրք դեպուտատները հայտարարեցին, որ նա ամերիկյան հատուկ ծառայությունների լրտես է, սակայն թուրքական Posta թերթը հայտարարեց, որ դերասանուհին եկել է իրենց երկիր` հադիպելու աշխարհահռչակ փոխպատվաստումներ կատարող վիրաբույժ Յաման Տոկատի հետ: Բարձրաստիճան պաշտոնյաները կազմակերպել են դերասանուհու և վիրաբույժի հանդիպումը, որն աշխատում է Ստամբուլի իր մասնավոր կլինիկայում: Հրատարակչությունները փաստում են, որ Ջոլին ցույց է տվել նրան բժշկական հետազոտության արդյունքները: «Լյարդի փոխպատվաստումը չի նշանակում, որ ես չեմ մահանա: Ի՞նչ անեմ», - իբր հարցրել է դերասանուհին: «Անհրաժեշտ է փոխպատվաստում», -պատասխանել է վիրաբույժը: Համենայն դեպս, այս ինֆորմացիան դեռևս հաստատված չէ: Հրատարակչությունները ձեռքի տակ չունեն բժշկական փաստաթղթերի պատճենները: Իսկ Ջոլիի մտերիմները հաստատում են, որ այս խոսակցությունները միանգամայն ճիշտ են:   `asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆԱՏԱԼԻԱՅԻ ԱՄՈՒՍՆԻՆԸ ՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

  Բրիտանացի լորդ Ջասթին Պորտմանը շատ ծանր է տանում ռուս սուպերմոդել Նատալիա Վոդանովայի հետ իր բաժանումը: Ընդ որում, նա հրաժարվում է ստորագրել ամուսնալուծության փաստաթուղթը: Վերջին տարիների սուպերմոդելը հանդիպում է ֆրանսիացի միլիոնատեր Անտուան Արնոյի հետ: Զույգը նույնիսկ մտածում է ամուսնանալ, սակայն Նատալիան մինչ այսօր փաստաթղթով չի բաժանվել ամուսնուց: ”Մեր բաժանումը հեշտությամբ չի ստացվում միայն այն պատճառով, որ այն խլում է շատ ժամանակ և մտավոր ուժ: Մենք կիսելու շատ բան ունենք` տուն, ֆինանսներ և ժամանակ, որ պետք է տրամադրենք երեխաներին: Մենք ունեցել ենք շատ ընդհանուր բաներ”,-ասել է Նատալիա Վոդանովան: Վերջինս ասել է, որ Ջասթինը այնքան ցավով է տանում այդ բաժանումը, որ նույնիսկ չի ուզում խոսել իր փաստաբանների հետ: “Ես չեմ ուզում կրկին անգամ ցավ պատճառել Ջասթինին, քաշել իրեն: Բայց ինչ կարող եմ անել: Ջասթինը չի ցանկանում խոսել իմ փաստաբանների հետ և ամեն անգամ նրա և փաստաբանների հանդիպումը ավարտվում է անարդյունք”,- ասել է Նատալիան:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԸ ՉԻ ԲԱԺԱՆՎԵԼ

  Անի Երանյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում մի նկար էր տեղադրել, որում նա գեղեցիկ հարսանեկան զգեստով էր: Իսկ նկարի տակ գրել է հետևյալը`”հիմա կասեն թաքուն ամուսնացա)))))”: Դե իհարկե, հնարավոր չէր, որ երկրպագուները նման նորության հանդեպ անտարբեր մնային: Նկարի տակ հայտնվել են բազմաթիվ մեկնաբանություններ: Շատերը փորձել են պարզել` նկարում ամուսնացողը Անին, թե Նարեն է: Սակայն հարցերն այդպես էլ անպատասխան են մնացել: Իսկ երեկ Գեներալի աղջիկն ամուսնացավ և շատերի հետաքրքրությունը բավարարվեց: Նշենք նաև, որ  թեև վերջին շրջանում խասակցություններ էին տարածվել, որ Անի Երանյանը և Մովսես Երեմյանը բաժանվել են, սակայն  զույգը, հոկտեմբերի 28ն միասին է ներկայացել նույն սերիալի դերասան Ալեքսանդր Բաբասյանի հարսանյաց հանդեսին:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽԿԻՆ ԹԻՎ 5 ԽՄԲԻ ՏԻԿՈՆ ԻՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ

  Տիկո, Ռաֆո, Աբո, Մավ…Ժամանակին այս չորս անուններով երգի հատվածը հնչում էր բոլորի շուրթերից: Այժմ տղաներից յուրաքանչյուրը փորձում է իր անհատական կարիերան ստեղծել: armcatalog..-ը խոսեց խմբի անդամներից Տիկոյի հետ: “Այժմ միանգամից մի քանի երգի վրա եմ աշխատում: Աշնանը եթեր կհեռարձակվի թվով երկրորդ տեսահոլովակս: Մոտակա իմ ծրագրերում կա նաև զուգերգ”: Սակայն երգիչը դեռևս չի որոշել, թե որ երգի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակը: Այն հարցին, թե հնարավոր է, որ երգիչը մի օր կրկին հանդես գա Թիվ 5 խմբի շրջանակներում, Տիկոն ասաց`  “Դժվար: Համենայն դեպս դեռ ահագին ժամանակ չի լինի նման բան”:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
ԲԻԼԼԻ ՔՐԻՍԹԱԼԸ ԿՏՊԱԳՐԻ ՀՈՒՇԱԳՐԵՐ

  Բիլլի Քրիստալը պայմանագիր է կնքել ˝Henry Holt and Company˝ հրատարակչության հետ, որի շրջանակներում, այն տպագրելու է դերասանի հուշագրերը: Լրատվամիջոցների լուսաբանումների համաձայան ֆինանսական պայմանները դեռ ստույգ չեն որոշվել, բայց հեղինակի հոնորարը առաջիկայում կազմելու է մոտ 4 մլն դոլար: Քրիստալը պլանավորել է տեքստային աշխատանքներն ավարտել 2012 թվականի նոյեմբերին. նա ցանկություն ունի գիրքը արդեն իսկ  տեսնել վաճառքում 2013 թվականի մարտի 13ն` իր ծննդյան 65-ամյակի օրը: Ամերիկացի դերասանն էկրաններից հանրությանը ներկայացել է 1970-ական թվականների կեսերից: Ի դեպ հանրահայտ դերասանը նախկինում հասցրել է  ևս մի քանի գիրք տպագրել, որոնց թվում էր  նրա ինքնակենսագրականը: Ինչպես նաև նշենք, որ դերասանը բազմիցս ներկայացել է մեզ որպես ˝Օսկարի˝ մրցանակաբաշխության հանդիսավար` վերջին անգամ 2012 թվականի փետրվարին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՀԻԼԱՐԻ ԴԱՖՖԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՈՐԴՈՒՆ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

  Երեկ` օգոստոսի 27ն, Հիլարի Դաֆֆը որդու` Լուկայի  հետ այցելել է ˝Բևերլի Հիլզ˝ հանրախանութ: Դերասանուհին իր համար ընտրել էր սպորտային ոճի հագուստ, իսկ որդու համար հոյակապ մանկական կոմբինեզոն` պատված կեդանիների նկարներով: Երևում է, որ փոքրիկ Լուկան շատ աշխույժ և հետաքրքրասեր երեխա է. մեքենայից իջնելիս նա քիչ էր մնում ընկներ Հիլարիի գրկից` իր ակտիվ, անկանոն  շարժումների պատճառով: Կածում ենք, որ այդքան շարժուն փոքրիկը շատ շուտով մայրիկից կսովորի գնումներ կատարել, իսկ ապագայում կփայլի իր ինքնուրույնությամբ: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հիլարին մեզ ապշեցրեց իր ˝արևային˝ բաճկոնով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՌԻԶ ՈՒԻԶԵՐՍՓՈՒՆԸ ԽԱՆՈՒԹ Է ԹԱԼԱՆԵԼ

  Ամերիկյան դերասանուհի, 35-ամյա մայրիկ Ռիզ Ուիզերսփունը, ով 2005 թվականին դարձել է “Օսկար” մրցանակի դափնեկիր, քայլել է Բևերլի Հիլզի խանութներով: Դերասանուհին հագել էր գեղեցիկ սպիտակ զգեստ և ընտրել պայուսակին համապատասխանեցված գույնով կոշիկներ: Դերասանուհին մտել է խանութ և մի քանի ժամ անց, ահռելի գնումներով դուրս է եկել: Հետաքրքիր է, որ դերասանուհին իր զգեստապահարանը որոշել է թարմացնել  հղիությունից հետո և կամ որոշել է ավագ որդու համար նվեր ընտրել: Նշենք, որ դերասանուհու որդին` Դիկոնը դառնում է ինը տարեկան: Իսկ վերջերս էլ դերասանուհին խոստովանել է, որ հայտնվող կնճիռներն սկսում են իրեն ընկճել, բայց պլաստիկ վիրահատության չի դիմելու: “Դա ինձ համար չէ: Ես դեմ չեմ պլաստիկային, ես ունեմ մի շարք ընկերներ, ովքեր դա արել են: Եթե դու դրանից քեզ ավելի լավ ես զգում` ապա հրաշալի է: Բայց կարծում եմ, որ դա ոչ մի կերպ չի հեշտացնում քո` որպես մարդու և անհատի խնդիրները: Այդ իմաստով ես պլաստիկ վիրահատության կարիք չունեմ: Եկեք պարզապես ներկա օրը վայելենք այնպես, ինչպիսին այն կա:     Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
; : :