Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին հանդիպելու է այլմոլորակայինների հետ

  Ջորջ  Քլունիին առաջարկել են խաղալ «1952» անվանումով ֆանտաստիկ ժանրի ֆիլմի գլխավոր դերում: Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Բրեդ Բերդը: Ըստ սյուժեի` գլխավոր հերոսը կոնտակտի մեջ է մտնում այլմոլորակայինների հետ: «1952»-ը կնկարահանվի Սթիվեն Սպիլբերգի « Close Encounters of the Third Kind» մոտիվներով: Ֆինանսավորմամբ կզբաղվի «Դիսնեյը»: Կնկարահանվեն նաեւ Քեյթ Բլանշետը, Դանիել Քրեյթը, Բիլլ Մյուրիեյը, Ջոն Գուդմենը եւ Ժան Դյուժարդեն:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Նազենի Հովհաննիսյանը՝ իր և Ֆելիքս Խաչատրյանի հարաբերությունների մասին

  Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի և հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանի հարաբերությունները, թվում էր, թե վաղուց պարզ են բոլորի համար, սակայն մի լուսանկարն անգամ բավական էր, որ հասարակությունը նոր ալիք բարձացնի և սկսկի քննարկել այն հարցը, թե արդյոք հաղորդավարներին կապում է միայն ընկերական-գործընկերական կապը: Մինչ այս լուրերը մեծ աղմուկ կհանեին հասարակության շրջանում, թեժ քննարկումներին վերջ դնելու համար Նազենին ևս մեկնաբանել է նկարը՝ գրելով. «Ժողովո՞ւրդ: Մարդ Նոր տարվա նկարահանման է՞լ չի կարող արդեն գնալ, որտեղ բոլորը կոլեգաներ են: Ես էլ կարծում էի՝ իմ պրոֆիլն արդեն վաղուց ճանաչելի է. այնքան ուրիշներ իմ դեմքով ապրեցին, արդեն շփոթում եք: Իսկ այստեղ ես եմ, Ֆելոն էլ՝ Ֆելոն :): Մենք էլ հազար տարվա ընկերներ ենք: Չեմ կարծում, որ զարմանալու պատճառ կա»:   ՝ skandalistblog.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տաջիկստանում արգելափակվել է Facebook մուտքը

  Տաջիկստանում արգելափակվել է Facebook սոցիալական ցանցը. հայտնում է Риа Новости-ն:   Տաջիկստանում Facebook-ն արգելափակվում է  արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ` մայիսի 3ն, Facebookց բացի, արգելափակվել էին նաև Zvezda., Tjk и Maxala.org, centrasia. կայքերը:   Կապի ծառայությունը որևէ մեկնաբանություն որոշման վերաբերյալ չի տվել:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ով է գողացել Բելմոնելդոյի ժամացույցը

    Խուզարկության ժամանակ կորել է ֆրանսիացի դերասան Բելմոնդոյի Breitling մարկայի ժամացույցը։ Ինչպես հաղորդում են բելգիական ԶԼՄ-ները, այն գնահատվում էր 10 հազար եվրո։ Բելգիայի ոստիկանական ծառայություները վերահսկող մշտական հանձնաժողովն արդեն սկսել է հետախուզությունը՝ կորուստը հայտնաբերելու նպատակով։ 2007 թվականին Բելմոնդոյի նախկին ընկերուհի Բարբարա Հանդոլֆիի Օստենդի առողջարանում գտնվող առանձնատանը ոստիկանները փնտրում էին անօրինական պահվող թմրամիջոցներ։ Խուզարկության ժամանակ, բացի վերը նշվածից, առգրավվել են Բելմոնդոյի եւս մի քանի ժամացույց Cartierց, զարդեր եւ փաստաթղթեր։ Բայց այս ամենը վերադարձվել է տերերին։ Իսկ Breitling ժամացույցն անհետ կորել է։ Կասկած կա, որ այն գողացել են այդ գործում ներգրավված ոստիկանները։   ՝    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԱՐՄՈ. ՆՈՐ ԴՈՒԵՏ….ԵՎ ՈՒ՞Մ ՀԵՏ

  armcatalog..-ը շատ հետաքրքիր և գաղտնիքներով լի զրույց ունեցավ երգիչ Արմոյի հետ: Երգիչը տեղեկացրեց, որ հիսուն օրից իր երկրպագուներին անակնկալ է սպասվում. նոր տեսահոլովակ, արտասովոր թեմայով: " Մենք անընդհատ երգում ենք սիրո մասին, հայրենիքի մասին: Իմ նոր երգով ես անդրադարձել եմ այն մարդկանց, ովքեր լսելով իմ այս երգը, հաստատ ավելի շատ կուզենան ապրել:" Արմոն նաև ավելացրեց, որ երգը դուետ է, բայց կրկին չասաց թե ում հետ..." Ուզում եմ հեռուստադիտողին մեծ անակնկալ մատուցել",- եզրափակեց երգիչը:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐԸ ԿԱԹՎԱԾԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

  Ամանորի գիշերը կաթվածի առաջացման հավանականությունը մեծանում է, քանի որ սրտանոթային համակարգը չի կարողանում դիմակայել ալկոհոլի գերչափաբաժնին: Ուկրաինացի բժիշկ Լեոնիդ Կուշնիրը նշում է, որ մաքուր ալկոհոլի օգտագործման սահմանը տղամարդկանց մոտ 40 գրամ է, իսկ կանանց մոտ 20 գրամ:  Ալկոհոլը հատկապես վտանգավոր է սրտանոթային հիվանդություններ ունեցող անձանցհամար: Կուշնիրը խորհուրդ չի տալիս ընդհատել դեղերի ընդունումն ամանորյա տոների ընթացքում, քանի որ դա կարող է հանգեցնել հիվանդությունների խորացմանը:   ՝ n-idea.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ֆլորա Մարտիրոսյանին թո՞ւրք բժիշկ է վիրահատել

  Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Այս մասին ասաց երգչուհու քրոջ որդին` Մանուկ Սահակյանը: "Փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, դա մի քիչ երկար պրոցես է",-ասաց նա՝ ավելացնելով, որ դատական գործընթացի մասին խոսք լինել չի կարող:   Մանուկ Սահակյանը հերքեց նաեւ համառորեն շրջանառվող այն տեղեկությունը, թե երգչուհուն ազգությամբ թուրք բժիշկ է վիրահատել: Այս համատեքստում շահարկվում է երգչուհու Հայոց ցեղասպանությունը դատապարտող համաշխարհային աստղերի հետ համատեղ ակցիայի մասին: Ֆլորա Մարտիրոսյանին հայ բժիշկ է վիրահատել: Երգչուհու կիսատ մնացած ծրագրերի շարունակելիության մասին առայժմ հարազատները չեն խոսում:    Ինչ վերաբերում է օրերս Համացանցում հայտնված Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակի տեսահոլովակին, հարազատները որակումներ չեն ուզում տալ, բայց գտնում են, որ պետք է դա հանվի Համացանցից:   ՝ henaran.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :