Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Քիմ Քարդաշյանի 4,8 մլն դոլար արժողության առանձնատունը. Ֆոտո

  Բարձրաշխարհիկ կին Քիմ Քարդաշյանը Բեւերլի Հիլզում առանձնատուն ունի։ Հայկական արմատներով գեղեցկուհու բնակարանը գնահատվում է 4,8 մլն դոլար։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա ընթացքում նրա եկամուտը ճանաչվել է ամենաբարձրը հանրահայտ այլ մարդկանց շրջանում եւ կազմել է 6 մլն դոլար, այնպես որ, Քիմի համար նման առանձնատուն գնելը խնդիր չէ։ Քարդաշյանի տունը 4000 ֆուտ մակերես ունի։ Այնտեղ կա չորս ննջասենյակ եւ չորս լողասենյակ, երկու հսկայական հյուրասենյակ եւ սպա-կենտրոն։ Հսկայական լողավազանը, երաժշտական դահլիճը, պատշգամբն ու բուխարին համալրում են շքեղ այդ տունը։ «Այս տանը ես ինձ ապահով եմ զգում, քանի որ այն բարձր պատեր ունի, բացի այդ, այն զվարճալի երեկույթների համար շատ հարմար չափեր ունի», - նկատել է Քիմն իր հարցազրույցներից մեկում։    `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Դոնաթելա Վերսաչեն զգեստներ կկարի Լեդի Գագայի համար

  Նորաձեւության աշխարհում հայտնի թերալդրող Դոնաթելա Վերսաչեն բեմական հագուստ կմշակի ոչ պակաս հանրահայտ էպատաժային երգչուհի Լեդի Գագայի համար։ Ինքը՝ երգչուհին առայժմ չի հաստատում, բայցեւ չի հերքում լուրը։ «Լսել եմ՝ Versace-ն զգեստ է պատրաստում The Born This Way Ball ամերիկյան շրջագայության համար», - գրել է Գագան իր Թվիթերում, հայտնում է Glour ամսագրի ռուսական հրատարակությունը։ Հայտնի է, որ Դոնաթելան եւ Գագան շատ մտերիմ են։ Բացի այդ, երգչուհին Versace- ի վաղեմի երկրպագուն է։ Բոլորովին վերջերս փոփ-դիվան հանրության առջեւ հայտնվեց նորաձեության այս տան զգեստով, որը գրավեց բոլորի ուշադրությունը. գնդասեղներով սեւ զգեստը, որ հայտնի դարձավ 1994 թվականին, երբ նրանով ներկայացավ այն ժամանակ դեռեւս անհայտ Էլիզաբեթ Հերլին, Լեդի Գագայի հագին միանգամայն անսովոր տեսք ուներ։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԴԵՄԻ ՄՈՒՐԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԳԻՐՔԸ

  Օրերս պարզ դարձավ, որ Դեմի Մուրը 2 մլն դոլարի դիմաց` հրապարակելու է իր և նախկին ամուսնու` Էիշթոն Քաթչերի անձնական կյանքից մանրամասներ: Նա որոշել է, որ իր դրամատիկ բաժանման շնորհիվ կարող է և' գումար վաստակել, և' վրեժ լուծել նախկին անհավատարիմ ամուսնուց: Ինչպես նշեցինք` դերասանուհուն աձաջարկել են գրել հիշողություններ իր և նախկին ամուսնու համատեղ կյանքից, իսկ գլխավոր նախապայմանը այն է, որ դերասանուհին պիտք է լինի չափազանց անկեղծ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դերասանուհուն կանխավճարն արդեն իսկ վճարել են, նա սկսել է աշխատել իր սկանդալային գրքի տեքստային աշխատանքների վրա` մատնանշելով գրքի հիմանական էությունը: Չնայած այն հանգամանքին, որ զույգը դեռ պաշտոնապես չի բաժանվել, դերասանուհին պատրաստ է առավել մանրամասն պատմել իրենց համատեղ ապրած 6 տարիների մասին` հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Օրինակ` կարող է պատմել, թե ինչպես է նա սիրահարվել նախկին կողակցին, ով 15 տարով փոքր է իրենից, ինչպես նաև ամուսնու դավաճանությունների և հոգեցունց բաժանման մասին: Հետագայում Դեմի Մուրն իր հուշագրում առանձին գլուխ կտրամադրի դերասանուհի Մայլ Կունիշին, ով այժմ հանդիպում է իր նախկին ամուսնու հետ:   Նյութը պատրաստեց`  Յուլյա Աբրահամյանը
Ծեծկռտուք Հոլի Բերիի տանը

  Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ստիպված է եղել իրարից բաժանել ներկա եւ նախկին զուգընկերներին։ Կանադացի դերասան եւ ֆոտոմոդել Գաբրիել Օբրին եկել էր նրա տուն՝ դստերը տեսակցության, որտեղ էլ հանդիպել է դերասանուհու ներկա փեսացու Օլիվյե Մարտինեսին։ Արտասահմանյան ԶԼՄ-ները նշում են, որ կռվարարներին միմյանցից կարողացել են բաժանել միայն ոստիկանները, ովքեր եկել են կանչով։ Ներկա պահին հակառակորդները հիվանդանոցում են. Մարտինեսը վնասել է ձեռքն ու վիզը, իսկ Օբրին դեմքին ուժեղ հարված եւ ողի կոտրվածք է ստացել։ Հիշեցնենք, որ Օրբիի ու Բերիի սիրավեպից 2008ն ծնվել է նրանց դուստրը՝ Նալան։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հոլիվուդյան դերասանուհուն արգելել էին մեկնել Ֆրանսիա, ուր նրա փեսացուն առաջարկել էր դստեր հետ ընդմիշտ տեղափոխվել։ Փոքրիկ Նալայի հայրը կտրականապես դեմ եղավ դրան. նա կարծում է, որ Հոլիի եւ Նալայի տեղափոխումն իրեն կզրկի աղջկա հետ պարբերաբար տեսնվելու հնարավորությունից, եւ դերասանուհուն դատի էր տվել։ Օրբիի հայցը բավարարվել էր։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ուկրաինայում մատուցողը թքել է պատգամավորների ապուրների մեջ

  Թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով ուկրաինական մամուլում տեղ գտած լուրը, հաղորդում է, որ Ուկրաինայի խորհրդարանի սրճարանում աշխատող մատուցողներից Յուլյա Բորշչենկոն, դժգոհ լինելով երկրի քաղաքական վիճակից, որոշել է վրեժ լուծել և Կոմունիստական կուսակցության պատգամավորների ապուրների մեջ է թքել: Այս դեպքի պատճառով մեծ սկանդալ է առաջացել և Բորշչենկոյին հեռացրել են աշխատանքից: Նա նշել է, որ զղջում է իր արարքի համար: «Մենք ամսական մոտ 390 դոլար աշխատավարձ ենք ստանում: Ես այստեղ չորս տարի եմ աշխատում, մտածում էի, որ հնարավորություն ունեմ վրեժ լուծել խորհրդարանականներից: Ապուրի մեջ բազմիցս թքել եմ, սակայն եթե արածս սխալ է, այնուամենայնիվ դա իմ քաղաքական հայացքն է: Սրանից հետո այլևս երբեք որպես մատուցող չեմ աշխատելու»,-նշել է Բորշչենկոն:   ՝ ankakh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մելաձեին 8 տարվա ազատազրկում է սպառնում

  Կիև-Օբուխով մայրուղում 30-ամյա կնոջը մահացու վրաերթի ենթարկած հանրահայտ երգահան Կոնստանտին Մելաձեի դեմ հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ երգահանը եղել է սթափ վիճակում։ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 286 հոդվածի համաձայն` Մելաձեին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։   ՝ zh. Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սելենա Գոմեսի անկեղծ պատասխանները

  Ես առանձնապես աչքի չէի ընկնում դպրոցում: Ունեի երկու մտերիմ ընկեր ու վերջ: Ես պարզապես նստում էի մի անկյունում եւ հանձնարարություններն էի կատարում:   Դպրոցը… դա կյանքի սարսափելի շրջան է: Ես երբեք ինքնավստահ չեմ զգացել ինձ դպրոցական տարիներին: Ընկերներս իմ վրա չէին զվարճանում միայն այն պատճառով, որ զարմուհիս բավական հայտնի էր դպրոցում: Ես երբեք սիրած տղա չեմ ունեցել դպրոցում: Ճիշտ է,  սիրահարված էի մի տղայի, բայց նրան այդ մասին ոչինչ չէի ասում ու խուսափում էի նրանից:   Շոու-բիզնեսն ունի իր կանոնները: Այստեղ շատ է քննադատությունը: Սակայն եթե դու սիրում ես  աշխատանքդ, պետք է հաղթահարես դա: Իմ բախտը բերել է. իմ ընտանիքն ու ընկերները մեծ հենարան են ինձ համար: Նրանք պաշտպանում ու սիրում են ինձ:   Այո, ես ունեմ պինդ ու սիրով լի ընտանիք եւ հրաշալի երկրպագուներ: Սա այն ամենն է, ինչը կարեւոր է ինձ համար:   Ես միշտ ջանում եմ չկենտրոնանալ վատ բաների վրա եւ մտածել միայն դրականը:   Դու այն մարդկանց արտացոլանքն ես, ովքեր հանդիպում են քեզ կյանքում:   Մարդիկ ներխուժում են քո կյանք, ու դրա համար ինչ-որ պատճառ կա:   Ես սիրում եմ խոսել մարդկանց հետ արարքների լեզվով:   ՝ hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :