Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

84 ամյա Ջիվան Գասպարյանը ելույթ կունենա Տուլայում

  Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, ում 84-ամյակը վերջերս լրացավ, առաջին անգամ ելույթ կունենա Տուլա քաղաքում: Ինչպես հաղորդում է «Մոլոդոյ կոմմունարը», համերգը կկայանա նոյեմբերի 16ն: Գասպարյանը դուդուկն առաջին անգամ ձեռքն է վերցրել 6 տարեկանում: Նա ինքնուս երաժիշտ է: Իր առաջին մրցանակը երաժիշտը ստացել է 1956թ, իսկ 1973ն երրորդից հետո` արժանացել է «Հայաստանի վաստակավոր արտիստի» կոչման: Միջազգային հարթակ Ջիվան Գասպարյանը բարձրացավ Բրայն Ինոյի հետ հանդիպումից հետո, ով 1988թ պատահաբար լսեց նրան Մոսկվայում և հրավիրեց Լոնդոն:   ՝ panarmenian.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀԻԼԱՐԻ ԴԱՖՖԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՈՐԴՈՒՆ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

  Երեկ` օգոստոսի 27ն, Հիլարի Դաֆֆը որդու` Լուկայի  հետ այցելել է ˝Բևերլի Հիլզ˝ հանրախանութ: Դերասանուհին իր համար ընտրել էր սպորտային ոճի հագուստ, իսկ որդու համար հոյակապ մանկական կոմբինեզոն` պատված կեդանիների նկարներով: Երևում է, որ փոքրիկ Լուկան շատ աշխույժ և հետաքրքրասեր երեխա է. մեքենայից իջնելիս նա քիչ էր մնում ընկներ Հիլարիի գրկից` իր ակտիվ, անկանոն  շարժումների պատճառով: Կածում ենք, որ այդքան շարժուն փոքրիկը շատ շուտով մայրիկից կսովորի գնումներ կատարել, իսկ ապագայում կփայլի իր ինքնուրույնությամբ: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հիլարին մեզ ապշեցրեց իր ˝արևային˝ բաճկոնով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԲԱՐԿԱՑԱԾ ՋՈՒՍԸ. “ՇԱՏ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ ՆՍՏԱՑՐԵԼ ԳԼԽԻՍ”

  Վատ լուր  Ջուսի բոլեր երկրպագուների համար: Ջուսն այլևս իր ֆեյսբության էջով շատ չի շփվելու: Ինչպես հասկացանք երգչուհուն բարկացրել է մարդկանց անիմաստ խորհուրդները և ուղղություններ ցույց տալը: Երգչուհին գրել է, որ իր շփվելով շատ է բոլորին նստացրել գլխին: Եվ հավելել,- Այստեղից հետևություն, մեր հայտնի մարդիկ ճիշտ են անում, որ չեն շփվում, չեն պատասխանում նամակներին և չեն  գրում մեկնաբանություններ: Միայն “ստատուս” են գրում և “լայք” անում: Ես հեռվանում եմ ձեզանից` իմ ՖԲ “ընկերներ”: Ուրեմն կլինեմ ստանդարտ, հայտնի մարդու նման` չշփվող,- գրել է երգչուհին:
Էլթոն Ջոնը հաղթել է իր հանրահայտ Nikita երգի գրագողության վերաբերյալ դատը

  Հանրահայտ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հաղթել է դատական գործընթացը հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ` հաղորդում է TMZ պորտալը: Երգերի հեղինակ Գայ Հոբսը 2012թ ապրիլին դիմել է Իլինոյսի ֆեդերալ դատարան՝ Էլթոն Ջոնի դեմ հայցով, հայտարարելով, որ հանրահայտ երգիչն օգտագործել է իր տեքստը: Հայցի փաստաթղթում նշվում է, որ 1982թն Հոբսը իր Natasha ստեղծագործությունը, որը նվիրված էր ռուս մատուցողուհու հետ իր սիրավեպին, ուղարկել է բոլոր ձայնագրող ընկերություններին, այդ թվում այն մեկին, որը թողարկել է Էլթոն Ջոնի երգերը: Հոբսի ստեղծագործությունը ընկերությունը չի թողարկել, սակայն Էլթոն Ջոնի 1985թ Nikita երգի մեջ Հոբսը չափազանց ծանոթ բառեր է նկատել: Իր հայցում նա պահանջում է հեղինակային իրավունքների խախտման համար փոխհատուցում:  Էլթոն Ջոնն ի պատասխան դատարանից պահանջել է փակել գործը, քանի որ իր կարգի երաժիշտը չէր գողանա անհայտ բանաստեղծի երգի բառերը: Դատարանը համաձայնել է երգչի փաստարկների հետ և Էլթոն Ջոնի դեմ հայցը փակվել է:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿԵՅԼԻՆ ԻՐ ՍԵՐԻԱԼՈՎ ՍՏԻՊՈՒՄ Է ԾԻԾԱՂԵԼ

    Շատերին անհասանելի և ցանկալի հեռուստահաղորդավարուհի Կեյլի Կուոկոն, համաձայնել է մասնակցել Esguire Mexico նկարահանումներին: Լուսանկարները ստացվել էին շատ գեղեցիկ, գրավիչ, նուրբ և միևնույն ժամանակ սեքսուալ: Կուոկոն, նկարահանվելով "Зачарованные" հեռուստասերիալում, անցել է հոլիվուդյան գեղեցկուհիների շարքը, և չի վախենում ցուցադրել իր գեղեցիկ կազմվածքը: Այդ իսկ պատճառով գեղեցկուհին առանց կաշկանդվելու հագել էր գեղեցիկ կարճ շորտեր, գիշերային զգեստներ, կարճ վերնաշապիկներ: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ "Теория большого взрыва" սերիալի նկարահանումները շատ զվարճալի են, այնպիսի տպավորություն է իր մոտ առաջանում, որ կարծես խաղարկությունով շահել է: ” Ես ամեն օր ստիպում եմ հեռուստադիտողին, որպեսզի ծիծաղի”:  Նա նաև տեղեկացրել է, որ դիետա չի պահում, ինչ ցանակնում ուտում է, առանց մտածելու, թե կգիրանա:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Սենսացիա: Ամուսինը կնոջը դատի է տվել տգեղ երեխա ունենալու պատճառով

  Չինաստանում 34-ամյա Չժան Ֆենգը դատի է տվել իր կնոջը նրա համար, որ նա նրան պարգևել է տգեղ դուստր: Այն օրը, երբ ամուսինը առաջին անգամ տեսավ իր նորածին աղջկան, նա նույնիսկ մեղադրեց իր կնոջը անհավատարմության մեջ: Երեխան ուներ ոչ գրավիչ արտաքին և նման չէր ոչ հորը, ոչ էլ մորը: Հայրը նույնիսկ փորձաքննություն անց կացրեց, որպեսզի օրինականորեն ապացուցի, որ երեխայի հայրը նա չէ, սակայն փորձաքննությունը ցույց տվեց, որ նա է երեխայի հայրը:   Միայն ամուսնու բազմաթիվ հարցերից հետո, կինը խոստովանեց, որ ամուսնությունից առաջ նա պլաստիկ վիրահատության է դիմել և նրա շատ գեղեցիկ արտաքինը հմուտ պլաստիկ վիրաբույժի շնորհիվ է: Կնոջ այդ վիրահատությունը արժ էր 100 հազար դոլար:   Այդ նորությունը իմանալով և հասկանալով, թե ինչու է իր աղջկա արտաքինը այդպիսի տգեղ, ամուսինը բաժանվեց իր կնոջից և նրան դատի տվեց՝ կնոջից պահանջելով 120 հազար դոլար:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՎԵՐՋԱՊԵՍ ՔՐԻՍՏԻԱՆ ՍՏՅՈՒԱՐՏԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԻ ՎՐԱ

  Տարատեսակ մեկնաբանություններ սկսեցին արվել այն ժամանակ, երբ Քրիստիան Ստյուարտը հայտնվեց կարմիր գորգի վրա, Տորոնտոյում կազմակերպված "On the Road" ֆիլմի պրիմիերայի ժամանակ: Ֆիլմի ցուցադրումը տեղի է ունեցել Տորոնտո-2012 միջոցառման շրջանակներում: Դերասանուհուն ուղեկցում էին նրա կոլեգաները` Գարրետ Հեդլունդը և Քրիսթեն Դանստը: Քրիստիան Ստյուարտը հագել էր երեկոյան զգեստ ''Zuhair Murad Couture'' ֆիրմայի կողմից առաջարկվող ծաղկային գունազարդումներով: Սա առաջին դեպքն էր, երբ 22-ամյա դերասանուհին ներկայացել էր հանրությանը, այն բանից հետո, երբ բացահայտվեց նրա դավաճանությունը Ռոբերտ Փաթթինսոնի հանդեպ: Հիշեցնենք, որ  նա կապվել էր ամուսնացած ռեժիսոր Ռուբերտ Սադերսենի հետ, ով տարիքով բավականին մեծ էր: Այդ իսկ պատճառով, երիտասարդ, բայց մեծ համբավ վայելող դերասանուհին վերջերս խուսափում էր հանդես գալ հանրության և լրագրողների առջև` խուսափելով ավելորդ մենկնաբանություններից:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :