Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Երգչուհի Լիլուի կողմից ոստիկանությանն ուղղված մեղադրանքներն անհիմն են

  ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված երգչուհի Լիլուի, նույն ինքը Լիլիթ Ղուկասյանի կողմից հասարակական կարգի խախտման առնչությամբ քննությունը կշարունակի ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը:    Օրեր առաջ պարզ դարձավ, որ երգչուհու գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն, քանի որ վիճարկվում էր ոստիկանների գործողությունների օրինականությունը՝ երգչուհուն բերման ենթարկելու ընթացքում։ Սակայն ինչպես տեղեկացրեցին դատախազությունից, հատուկ քննչական ծառայությունում մերժվել է ոստիկանների նկատմամբ քրեական գործի հարուցումը, քանզի պարզել են, որ վերջիններս գործել են իրենց լիազորությունների սահմաններում և նրանց գործողություններում չկա հանցակազմ, իսկ Լ. Ղուկասյանի կողմից հասարակական կարգը խախտելու վերաբերյալ նյութերն այսօր դատախազությունը ուղարկել է ոստիկանություն, քանզի հասարակական կարգի խախտման վերաբերյալ գործերն ընդդատյա են հենց ոստիկանությանը։   Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22ն՝ ժամը 07.45ն, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել երգչուհի Լիլուին և Կ. Պ.ն, որոնք նույն օրը՝ ժամը 06.00ն, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթևեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետև Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա և ոստիկանների կողմից արված դիտողությանը պատասխանելով հայհոյանքներով՝ չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին։   ՝ lurer.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինչի մասին է վկայում կանանց մատների երկարությունը

    Գիտնականների մի շարք փորձարկումները ցույց են տալիս, որ կանանց մատների երկարությունը ազդում է նրանց ընկալման զգացողության վրա:  Պարզվում է՝ որքան կարճ են կանանց մատները, այնքան նրանք զգայուն են: Այս եզրահանգման են եկել գիտնականները 100 ուսանողների հետ փորձ կատարելու արդյունքում: Հետազոտողները երիտասարդ տղաներին և աղջիկներին խնդրել են շոշափելով որոշել հատուկ տախտակի վրա դրված ֆիգուրների տեսակները: Բոլորից լավ այս խնդիրը լուծել են կանայք: Ընդ որում՝ որքան կարճ էին կանանց մատները, այնքան նրանք ավելի արագ ու անսխալ էին կռահում ֆիգուրի տեսակը:     ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ամենասեքսուալ թխահերները. թոփ-10. ՖՈՏՈՇԱՐՔ

  Կինոյի և շոու–բիզնեսի գեղեցկուհի թխահերները մեկ անգամ չէ, որ գրգռել են տղամարդկանց երևակայությունը: Սեքսուալ, համարձակ, անհասանելի լինելով հանդերձ՝ նրանք դարձել են անզուսպ կրքի մարմնավորում:   Հարցման արդյունքում առանձնացվել է ամենասեքսուալ թխահեր կանանց տասնյակը:   1. Մեգան Ֆոքս 2. Ջեսիկա Ալբա 3. Պենելոպա Քրուզ 4. Անջելինա Ջոլի 5. Եվա Մենդես 6. Քեյթ Բեկինսեյլ 7. Սալմա Հայեկ 8. Էննի Հեթեուեյ 9. Ջենիֆեր Էնիսթոն 10. Լինդսեյ Լոհան   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
10 վատ սովորություն, որոնք կփչացնեն ձեր կարիերան

  Աշխտավայրում ձեր պաշտոնը չե՞ն բարձրացրել: Կարող եք մեղադրել ղեկավարին, բամաբասողներին, ծնողներին կամ ձեր կենդանակերպի նշանին, սակայն, հնարավոր է, դուք եք ձեր ամենավատ թշնամին, նախազգուշացնում է News..au-ն: Հետազոտող Դեբրա Թեյլերն առաջարկում է այն 10 սովորությունների ցանկը, որոնք վնաս են հասցնում կարիերային. 1. Առանց չափն իմանալու խմել միջոցառումների ժամանակ 2. Մոռանալ օգտակար ծանոթություններ հաստատելու անհրաժեշտության մասին: 3. Չափազանց համարձակ խոստումները, խոստումը չկատարելը կամ սուտը: 4. Կարծիք (քննադատություն) խնդրելը, հետո նեղանալը: 5. Անձնական նամակագրություն անելը գործնական փոստից: 6. Մտածելը, որ ձեր արածն արդեն խոսում է ձեր փոխարեն: Մի՛ վախեցեք պատմել ձեր հաջողությունների մասին: 7. Անկեղծությունը սոցցանցերում, օրինակ` ասել աշխարհին, որ դուր որոշել եք «գլուխ պահել» աշխատավայրում: 8. Բավարարվել ձեր կրթության մակարդակով. տեխնիկական առաջընթացից հետ մնալու ռիսկ կա: 9. Ղեկավարի հետ վիճելուց հետո շրխկացնել դուռը: 10. Խոսել չափազանց բարձր և ում հետ պատահի:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՎԻԿՏՈՐՅԱ ԲՈՆԻԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ` ԱՇԽԱՏԵԼՈՒ

  Վիկտորիա Բոնիան, իր աշխատանքային հարցերը կարգավորելու նպատակով, վերադարձել է Մոսկվա: Վերջերս իր սեփական միկրոբլոկում նա նշել էր, որ շուտով իր արձակուրդը կավարտվի և նա մեծ սիրով կվերադառնա Մոսկա: Պարզվում է, որ երեխայի ծնվելուց հետո, նա արդեն վերականգնել է իր նախկին կառուցվածքը և պատրաստ է կրկին «նվաճել» Մոսկվան: Օրերս նա իր Թվիթթերի էջում նշել էր, որ անակնկալ կերպով մեկ օրով վերադառնում է Մոսկվա` կարգավորելու իր հետագա աշխատանքային հարցերը: Ամառային շոգ օրերը Վիկտորյան անցկացրել է Մոնակոյում: Ի դեպ օրերս հեռուստաստղի դուստրը` Անջելինան դարձավ հինգ ամսեկան, բայց արդեն հասցրել է խոսել: Ինչպես նաև Անջելինան ունի յուրահատուկ անձնագիր, որը հավաստում է, որ նա Մոնակոյի քաղաքացի է:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը  
Աննա Ավետյանը Հայաստանի Ձայնը նախագծում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀԱՅԿ ՉՈՄՈՅԱՆ` “ՌԱՖՈՅԻ ՀԵՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՄ”

  “Եզրագծից այն կողմ” սերիալում Ռաֆոյի դերում հանդես եկող դերասան Հայկ Չոմոյանը ոչ մի ընդհանուր գիծ չունի իր կերտած կերպարի հետ: Ավարտելով Երգի Պետական Թատրոնը և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը` Հայկը, սակայն, երաժշտական իր գործունեությունը համարում է սիրողական: Նա չի կարծում, որ երգչի իր կարիերան կարող է մի օր դառնա  հիմնական աշխատանք: Բացի այդ, դերասանն ինքն իրեն ավելի շատ տեսնում է հենց դերասանի ոլորտում: armcatalog.. այն հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում ֆիլմում իր կատարած դերի հետ կապված, Հայկն ասաց` “Ոչինչ չեմ կարող ասել, քանի որ սցենարը դեռևս ընթացքում է”: Առաջիկայում, Հայկը պատրաստվում է մասնակցել նոր, 60 սերիայից բաղկացած կոմերցիոն ֆիլմի նկարահանումներին և առաջարկության դեպքում սիրով կնկարահանվի նաև գեղարվեստական ֆիլմում:    Նյութը պատրաստեց` Գոհարիկ Հակոբջանյանը
; : :