Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Բասկովը բացահայտում է, թե ինչու՞ է Պուգաչովան տեղափոխվել Գալկինի ամրոց.

  «Երեկոյան Կիև» ծրագրի հաղորդավարները Բասկովից հետաքրքրվել են, թե արդյո՞ք հայտնի արտիստները որևէ նյութական արտոնություն ունեն։ Սկզբում Նիկոլայը շփոթվել է, բայց մտածել և ասել է, թե արտիստներն արտոնություն չունեն։ Որպես ասվածի վառ օրինակ Բասկովը խոսել է Պուգաչովայի մասին, և հայտարարել, թե Պուգաչովան հենց այդ պատճառով էլ տեղափոխվել է Գալկինի ամրոց։ Ալլա Բորիսովնան ստիպված է եղել բնակվել հումորիստի տանը, քանի որ նրա պաշտոնական թոշակը 100 եվրոյից չի անցնում։   `Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Մահացել է «Դալլաս» սերիալի դերասանը

  Հայտնի ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Լարի Հեգմանը մահացել է նոյեմբերի 23ն 81 տարեկանում։ Երկար ժամանակ Հեգմանը տառապում էր կոկորդի քաղցկեղից։ Լարի Հեգմանը հռչակավոր դարձավ «Դալլաս» հեռուստասերիալում նենգ նավթային մագնատ Ջեյ Առ Յուինգի դերակատարմամբ։ Դերասանի հարազատների խոսքով, Հեգմանը մահից առաջ ընկերների եւ բարեկամների հետ նշել է Գոհաբանության տոնը, հաղորդում է BBC-ն։ 1990-ականների Հեգմանը ալկոհոլի չարաշահման հետեւանքով լյարդի քաղցկեղ ուներ, որը հաղթահարեց միայն փոխպատվաստումից հետո։ Վերջին տարիներին դերասանը քարոզում էր տրանսպլանտոլոգիայի օգտին եւ մասնակցում էր ծխելու դեմ արշավներին։ 2011ն Հեգմանը հայտարարեց, որ հիվանդ է կոկորդի քաղցկեղով։ «Դալլասում» կատարած դերի համար Հեգմանը չորս անգամ նշվել է «Ոսկե գլոբուսի», երկու անգամ Emmy մրցանակաբաշխության անվանակարգերում։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Երբեք մի հանձնվեք.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՔԻՓՓԸ ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ

  Մինչ Միրանդա Քիփփի «անգլիացի» կոլեգաները վայելում են իրենց հանգիստը, նա ջանասիրաբար աշխատում է իր նոր ֆոտոսեսիայի վրա: Միրանդան հրաշալի կերպով կարողանում է համատեղել ակտիվ հանգիստն աշխատանքի հետ: Հայտնի մոդելը երբեք չի բողոքում, որ չի կարողանում անցնել լիակատար հանգստի, այլ ընդհակառակը` մեծ բավականություն է ստանում ամենուրեք զբաղվել իր սիրելի գործով: Ի դեպ ֆոտոսեսիան տեղի է ունեցել Սիդնեյում, որտեղ Քիփփին ընկերակցում են նրա ամուսինը`Օռլանդո Բլումը, և նրանց որդին` Ֆլիննը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Սեքս-ստրկատերը Չինաստանում մահապատժի կենթարկվի

  Չինաստանում տղամարդը մահապատժի է դատապարտվել այն բանի համար, որ սեքս-ստրկուհիներ է պահել: Չինաստանի Հենան նահանգում տղամարդը նկուղում 6 կին է պահել որպես սեքս-ստրկուհի: Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լի Հաոն իր բնակարանի տակ նկուղ է փորել, բունկեր սարքել, որտեղ հրավիրել է կանանց ու զրկել ազատությունից: Որոշ գերուհիներ այդ բունկերում անցկացրել են շուրջ երկու տարի։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:   Դատարանում պարզվել է, որ ամբաստանյալը բազմիցս բռնաբարել է իր գերիներին, ստիպելով նրանց սեքսով զբաղվել այլ տղամարդկանց հետ, իսկ անպարկեշտ լուսանկարները տեղադրել է համացանցում:   Սեքս-ստրկատերը կալանավորվել է այն բանից հետո, երբ կանանցից մեկին հաջողվել է փախչել բունկերից և ամեն ինչ պատմել ոստիկանությունում:   ՝ emedia.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Աղջիկ երեխա ունենալու բեղմնավորման մեթոդները

  Ծննդաբերությունը ոչ միայն մեծագույն ուրախություն է ծնողների համար, այլ նաև մեծ պատասխանատվություն: Շատ զույգեր, նախքան երեխա ունենալը երկար ժամանակ մտածում են երեխայի սեռի մասին: Եվ չնայած որ զույգերից շատերը չեն կարևորում երեխայի սեռը, ոչ մի վատ բան չկա, եթե դուք ցանկանում եք աղջիկ ունենալ:  Եվ կարևոր չէ` արդյոք սա ձեր առաջին երեխան է, թե դուք արդեն ունեք երեխաներ, փոքրիկ աղջիկները հրաշք են և ծնողներից շատերը երազում են, որ ընտանիքում հայտնվի փոքրիկ արքայադուստր: Կարծիքները աղջիկ կամ տղա երեխայի բեղմնավորման մասին տարբեր են: Ոմանք դատապարտում են նման փորձերը կրոնական կամ այլ համոզմունքներով, մյուսները` հակառակը` ողջունում են: Բացի աղջիկ կամ տղա երեխա ունենալու ցանկությունից երբեմն դա անհրաժեշտ է, օրինակ գենետիկ հիվանդությունների ժամանակ, որոնք փոխանցվում են միայն աղջկան կամ տղային: Այս դեպքում արհեստական բեղմնավորման անհրաժեշտություն է ծագում`արգանդի մեջ թողնում են որոշակի սեռի մի քանի էմբրիոններ: Այս մեթոդի արդյունքը իհարկե 100% է: Սակայն, եթե չկան խիստ բժշկական ցուցումներ որոշակի սեռի երեխայի ծննդի, ապա դուք պետք է դիմեք այսպես կոչված ժողովրդական մեթոդների: Բացի զանազան ժողովրդական համոզմունքներից և նախանշաններից, գոյություն ունեն աղջիկ երեխա բեղմնավորելու մի քանի առավել համոզիչ տարբերակներ, որոնք, ինչպես պնդում են շատերը, իսկապես գործում են: Ցավոք այսպիսի մեթոդների արդյունավետությունը դեռ կասկածի տակ է, իսկ նրանցից շատերը նույնիսկ հակասում են միմյանց.    Մեթոդները    1. ԲԵՂՄՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ: Անհրաժեշտ է հաշվարկել սեռական ակտի համար որոշակի ժամանակ, քանի որ ինչպես հայտնի է ձեր ապագա փոքրիկի սեռը ծրագրավորվում է անմիջապես բեղմնավորման ժամանակ: Սովորաբար ցանկանալով հղիանալ, զույգը փորձում է սիրով զբաղվել ձվազատման ժամանակ: Սակայն, երբ դուք փորձում եք աղջիկ երեխա բեղմնավորել, անհրաժեշտ է ճիշտ հաշվարկել սեռական ակտի ժամանակը: Աղջիկ երեխա բեղմնավորելու համար անհրաժեշտ է սիրով զբաղվել ձեր ցիկլի ավարտից հետո, իսկ ձվազատումից երկու օր առաջ անհրաժեշտ է խուսափել սեռական ակտից, հակառակ դեպքում կարող է տղա ստացվել: Այս մեթոդը հիմնված է գիտական փաստերի վրա: Հայտնի, որ կինը և տղամարդը ունեն քրոմոսոմների մի զույգ, որը պատասխանատու է ապագա երեխայի սեռի համար: Կնոջ մոտ երկու X-քրոմոսոմներ են, իսկ տղամարդու մոտ մեկ X-քրոմոսոմ և մեկ Y-քրոմոսոմ: Այսպիսով պարզ է դառնում, որ տղամարդն է պատասխանատու երեխայի սեռի համար: Բացի այդ, սերմնաբջիջների 50% կրում են X-քրոմոսոմները, իսկ մյուս 50% Y-քրոմոսոմները, հայտնի է, որ X-քրոմոսոմներ կրող սերմնաբջիջները նվազ շարժունակ են քան Y-քրոմոսոմներ կրողները, սակայն X-սերմնաբջիջները կարող են մինչև 3 օր մնալ կնոջ օրգանիզմում սպասելով ձվաբջջին: Համապատասխանաբար, եթե ձվաբջիջը բեղմնավորվի  X-քրոմոսոմով, ապա կծնվի երկար սպասված աղջիկ:    2. ԲԵՂՄՆԱՎՈՐՄԱՆ ԴԻՐՔԸ: Դիրքը, որով դուք սիրով եք զբաղվում նույնպես շատ մեծ նշանակություն ունի: Խորը ներթափանցումը լավագույն տարբերակը չէ աղջիկ երեխա բեղմնավորելու համար: Միսիոներական դիրքը ամենահարմարն է:   3. ՀԱՏՈՒԿ ԴԻԵՏԱ:  Գոյություն ունի հատուկ դիետա, որը կավելացնի աղջիկ բեղմնավորելու հնարավորությունը: Այս մեթոդի կողմնակիցները համարում են, որ սննդակարգի մեջ անհրաժեշտ է ներառել այնպիսի մթերքներ, ինչպիսին են` շաքարը և մեղրը, զանազան համեմունքները, մուրաբաները և հոտավետ բույսերը, զերծ մնացեք աղի սննդից և կոֆեինից:    4. ԱՐՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԹԵՈՐԻԱ:  Համարվում է, որ այս գործոնն է սահմանում երեխայի սեռը: Կնոջ արյունը թարմանում է երեք տարին մեկ, իսկ տղամարդունը` չորս տարին մեկ: Սկսեք հաշվել արյան մեծ քանակի կորուստից, վիրահատությունից, ծննդաբերությունից կամ վիժումից հետո: Երեխայի սեռը կախված է նրանից, թե բեղմնավորման պահին զույգերից ում արյունն է ավելի երիտասարդ:   5. ՉԻՆԱԿԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑԵՐ:  Այս մեթոդը հիմնված է մոր տարիքի, ծննդյան ամսվա և նախատեսված բեղմնավորման ամսվա հաշվառման վրա: Օրինակ, դուք 25 տարեկան եք, ծննդյան ամիսը հունիսն է, իսկ բեղմնավորման նախատեսված ամիսը սեպտեմբերը, այս բոլոր թվերը անհրաժեշտ է գումարել` 25+6+9 =40, ստացանք զույգ թիվ, այս մեթոդի համաձայն 9 ամիս անց դուք աղջիկ կունենաք, և հակառակը, եթե արդյունքում կենտ թիվ է ստացվում ապա կծնվի տղա:   Չնայած զանազան մեթոդների և խորհուրդների, թե ինչպես աղջիկ բեղմնավորել, դրանցից ոչ մեկը 100% արդյունք չեն տալիս: Բացի այդ ապագա ծնողներին պետք չէ նախօրոք տրամադրվել երեխայի սեռին: Նախորոք “ծրագրավորելով” ինքներդ ձեզ, որ դուք ուրախ կլինեք միայն աղջկա ծննդի դեպքում և եթե ծնվի տղա դուք անկասկած հիասթափություն կապրեք:  Ինչպես հայտնի է ծնողների հոգեբանական պատրաստվածությունը շատ է ազդում երեխայի զարգացման վրա: Ձեզանից է կախված երեխայի երջանկությունը, առողջությունը և անձի ճիշտ ձևավորումը: Պետք է հիշել, որ երեխան մեծ երջանկությունն է յուրաքանչյուր ընտանիքի համար: Այդ երջանկությունը կախված է երեխայի առողջությունից , այլ ոչ թե  սեռից:    ՝ xnet.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐԹՈՒՐ ԵԴԻԳԱՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑԻԿԼԻՆ

  “Փյունիկ”   ֆուտբոլային  թիմի  հենակետային կիսապաշտպան  Արթուր  Եդիգարյանն  այսօր  ն  տեղեկացրեց, որ  պատրաստվում  են  հավաքականի  խաղերին. ”Օգոստոսի  15ն  ընկերական  խաղով  կհանդիպենք  Բելառուսի  թիմին, իսկ  արդեն  սեպտեմբերից  կսկսվի  աշխարհի  ընտրական  ցիկլը”- նշեց  ֆուտբոլիստը:  Արթուրը  իրեն  չի  պատկերացնում բացի  ֆուտբոլից այլ   ասպարեզում. “Մանկությանս  երազանքն  է  եղել` դառնալ  ուժեղ  ֆուտբոլիստ, ինչը  գրեթե  իրականության  ճանապարհին  է”:   Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
; : :