Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Սինթետիկ մաշկ են հայտնաբերել

  Ամերիկացի գիտնականները նյութ են ստեղծել, որն արդեն «սինթետիկ մաշկ» անվանումն է ստացել: Այն ընդունակ է արագ վերականգնել քերծվածքներն ու կտրվածքները, նաեւ թույլ է տալիս զգալ հպումները, ինչը բժշկության համար մեծ հեռանկար է:   Այդ մաշկի թարմ կտրվածքը  «լավանում է» մի քանի վայրկյանում, ինչը մարդկային մաշկի դեպքում մի քանի օր է տեւում, պատմում են ԱՄՆ Սթենդֆորդի համալսարանի գիտնականները:    Իրենց ուսումնասիրության մեջ գիտնականները փորձել են սինթեզել նյութ, որը կրկնօրինակում է կենդանի էակների մաշկի հատկությունները` առաձգականությունը, ամրությունը, բարձր զգայականությունը եւ վնասվածքների վերականգնումը:    Գիտնականները պոլիմերի եւ  նիկելի նանոմասնիկների խառնուրդից բարակ շերտ են պատրաստել: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նյութը կարողանում է ինքնուրույն «բուժել» վերքերը՝ գրեթե մի քանի վայրկյան անց, հայտնում է «pravda.»-ն:   Հայտնագործությունը կարող է հետաքրքրել ոտքերի եւ ձեռքերի պրոթեզներ ստեղծող բժիշկներին եւ այլ գիտնականների: Բացի այդ, այն կարող է կիրառվել որպես բջջային եւ այլ սարքերի սենսոր:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄՈՏ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԱՆՑՆՈՒՄ

  Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը համերգային շրջագայությունների է մեկնել Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Ֆեյսբուքյան իր էջում նա տեղեկացրել է, որ ամեն ինչ հրաշալի է անցնում. ''Միայն վատ ինտերնետային կապի պատճառով չի ստացվում հաճախ հղումներ անել, հուսամ, որ այսուհետ կապը չի ''դավաճանի'',- գրել է նա` հաճելի աշնանային օր մաղթելով բոլորին: Նշենք, որ Լիլիթի հետ համերգային շրջագայության է մեկնել նաև Միհրան Ծառուկյանը:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ֆլորա Մարտիրոսյանին թո՞ւրք բժիշկ է վիրահատել

  Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Այս մասին ասաց երգչուհու քրոջ որդին` Մանուկ Սահակյանը: "Փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, դա մի քիչ երկար պրոցես է",-ասաց նա՝ ավելացնելով, որ դատական գործընթացի մասին խոսք լինել չի կարող:   Մանուկ Սահակյանը հերքեց նաեւ համառորեն շրջանառվող այն տեղեկությունը, թե երգչուհուն ազգությամբ թուրք բժիշկ է վիրահատել: Այս համատեքստում շահարկվում է երգչուհու Հայոց ցեղասպանությունը դատապարտող համաշխարհային աստղերի հետ համատեղ ակցիայի մասին: Ֆլորա Մարտիրոսյանին հայ բժիշկ է վիրահատել: Երգչուհու կիսատ մնացած ծրագրերի շարունակելիության մասին առայժմ հարազատները չեն խոսում:    Ինչ վերաբերում է օրերս Համացանցում հայտնված Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակի տեսահոլովակին, հարազատները որակումներ չեն ուզում տալ, բայց գտնում են, որ պետք է դա հանվի Համացանցից:   ՝ henaran.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սենսացիա: Ամուսինը կնոջը դատի է տվել տգեղ երեխա ունենալու պատճառով

  Չինաստանում 34-ամյա Չժան Ֆենգը դատի է տվել իր կնոջը նրա համար, որ նա նրան պարգևել է տգեղ դուստր: Այն օրը, երբ ամուսինը առաջին անգամ տեսավ իր նորածին աղջկան, նա նույնիսկ մեղադրեց իր կնոջը անհավատարմության մեջ: Երեխան ուներ ոչ գրավիչ արտաքին և նման չէր ոչ հորը, ոչ էլ մորը: Հայրը նույնիսկ փորձաքննություն անց կացրեց, որպեսզի օրինականորեն ապացուցի, որ երեխայի հայրը նա չէ, սակայն փորձաքննությունը ցույց տվեց, որ նա է երեխայի հայրը:   Միայն ամուսնու բազմաթիվ հարցերից հետո, կինը խոստովանեց, որ ամուսնությունից առաջ նա պլաստիկ վիրահատության է դիմել և նրա շատ գեղեցիկ արտաքինը հմուտ պլաստիկ վիրաբույժի շնորհիվ է: Կնոջ այդ վիրահատությունը արժ էր 100 հազար դոլար:   Այդ նորությունը իմանալով և հասկանալով, թե ինչու է իր աղջկա արտաքինը այդպիսի տգեղ, ամուսինը բաժանվեց իր կնոջից և նրան դատի տվեց՝ կնոջից պահանջելով 120 հազար դոլար:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռուս հայտնի երգչուհին Հելոուինի ժամանակ կոտրել է ոտքը

  Ռուսական հայտի «Վինտաժ» խմբի երգչուհի Աննա Պլետնեվան տուժել է մոսկովյան ակումբներից մեկում իր ներկայացման ժամանակ: Նա ընկել է բեմի վրա գտնվող փոսի մեջ՝ ստանալով ոտքի կոտրվածք: Երգիչները այս անգամ Հելոուինի տոնին պլանավորել էին ներկայանալ այլ տեսքով՝ խումբը որոշել է հասարակությանը զարմացնել երգչուհու թռչող դագաղից դուրս գալով: Դուրս գալով այդ «հետաքրքրր տրանսպորտային միջոցից», երգչուհու ոտքը մնացել է բեմի փայտե հատակի մեջտեղում: Մի քանի ժամ հետո նա հայտնվել է հիվանդանոցի վիրահատարանում ոտքի կոտրվածքով:   ՝ Slaq.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը ծայրահեղական է հայտարարվել ռուսական դատարանի կողմից

    «Մուսուլմանների անմեղություն» ֆիլմը պաշտոնապես համարվել է ծայրահեղական, հայտնում է INTERFAX-ը: Նոյեմբերի 6ն ուժի մեջ է մտել ֆիլմի` ծայրահեղական համարվելու մասին ՌԴ դատարանի որոշումը:  Բողոքարկման համար նախատեսված ժամկետը սպառվել է, և դատավարության մասնակիցները չեն բողոքարկել, հետևապես որոշումը այսօրվանից` նոյեմբերի 7ց, ուժի մեջ կմտնի: Այսուհետ ֆիլմը կներառվի ՌԴ Արդարադատության նախարարության ծայրահեղական նյութերի շարքում     `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Այսօր բոլորը պետք է երթեւեկեն միացված լուսարձակներով

  Այսօր ամբողջ աշխարհում անցկացվում է միջոցառում՝ նվիրված ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի հիշատակին: 2005 թ. հոկտեմբերի 26ն ՄԱԿ գլխավոր վեհաժողովը իր ընդունած բանաձեւով բոլորին կոչ է արել ընդունել ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի հիշատակին նվիրված Համաշխարհային օրը եւ նշել այն նոյեմբերի երրորդ կիրակի օրը՝ երթեւեկելով վառված լուսարձակներով: Որոշումը պայմանավորված է եղել տարեցտարի ողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի ավելացման հետ: ՄԱԿ տվյալների համաձայն, վթարները երեխաների եւ երիտասարդների մահացության երկրորդ պատճառն են:   Ամեն տարի վթարների պատճառով մահանում են 1.3 միլիոնից ավելի մարդ, իսկ 50 միլիոնը ստանում են տարբեր աստիճանի վնասվածքներ:   ՝ Galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :