Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ովքե՞ր են առավել տարվում ծխախոտատուփի նկարներով

  ԱՄՆ գիտնականները պարզել են, որ ծխախոտի տուփերի վրայի սարսափեցնող նկարներն առավել լավ “հակածխախոտային” ազդեցություն են թողնում ցածր եկամուտ ունեցող մարդկանց վրա: University of South Carolina in Columbia մամուլի հաղորդագրության համաձայն՝ հետազոտողների եզրակացությունները կհրապարակվեն American Journal of Preventive Medicine պարբերականի դեկտեմբերյան համարում։ Հեղինակները հիշեցնում են, որ ավելի քան 40 երկիր ծխելու դեմ պայքարում է ծխախոտի տուփերի վրա նման սարսափազդու նկարներ փակցնելով, որոնք պատմում են ծխելու վնասակարության մասին։ 2011թ. հուլիսից մինչև 2012թ. հունվար ընկած ժամանակահատվածում անցկացված փորձերին մասնակցել է մոտավորապես 1 000 չափահաս ծխող։ Հետազոտության մասնակից են դարձել այն մարդիկ, ովքեր իրենց կյանքի ընթացքում առնվազն 100 ծխախոտ են ծխել և շարունակում են ծխել։ Կամավորներն ընտրվել են հասարակական վայրերում, սուպերմարկետներում, մեծ շուկաներում և այլն։ Նրանց ցույց են տրվել տուփերի վրա հանդիպող վախեցնող գրությունները։ Դրանք նախազգուշացումներ են թոքերի քաղցկեղի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, հղիության բարդացումների վերաբերյալ։ Յուրաքանչյուր գրառում ուղեկցվում է վնասված օրգանի նկարով, հիվանդի տառապանքները նկարագրող պատկերներով։ Արդյունքում պարզվել է, որ դրանք առավել լավ ազդեցություն են թողել ցածր եկամուտ ունեցող խմբի ծխողների վրա։   ՝ armenpharm.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՄԵՆԱՌՈՄԱՆՏԻԿ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Առաջարկում ենք Ձեզ դիտել երգիչ Թեյլոր Սվիֆտի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “Begin Again” երգի հիման վրա: Տեսահոլովակը աներևակայելի ռոմանտիկ է ստացվելով: Պատճառներից ամենագլխավորն այն է, որ նկարահանումները ընթացել են սիրո քաղաքում` Փարիզում: Սցենարն այսպիսին է. երիտասարդ և շատ հմայիչ ֆրանսիացին սրճարանում հանդիպում է գլխավոր հերոսուհուն: Երիտասարդները հենց առաջին հայացքից սիրահարվում են: Դե ինչ, չշարունակելով բացահայտումները, դիտենք միասին:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարը. ֆոտո

  Աշարհի ամենաթանկ հյուրանոցային համարը President Wilson հյուրանոցինն է, հաղորդում է Hoteladvisor - ը։ Այն նախագահական համար է, որը գտնվում է հյուրանոցի ամենավերեւի հարկում եւ ունի 12 ննջասենյակ, 12 լողասենյակ, բիլիարդի սենյակ, ֆիթնես-դահլիճ, անհատական վերելակ, Steinway դաշնամուր եւ առանձին պատշգամբ։ Շքեղ համարի մակերեսը կազմում է 16 հազար 180 ք/մ։ Բոլոր սենյակները կահավորված են Bang &p; Olufsen տեսաձայնատեխնիկայով։ Այս շքեղության մեջ մեկ գիշեր անցկացնելը կկազմի 81 հազար դոլար։  Անմիջապես Ժնեւյան լճին նայող պատուհաններով այս համարի հարմարավետություն ու շքեղությունը 2011 թվականին գնահատել է Վլադիմիր Պուտինը, ինչով շատ հպարտանում է հյուրանոցի աշխատակազմը։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԻՆՉ ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՈՒՄ ԱԳԻԼԵՐԱՆ

  Ամերիկյան երգչուհի Կրիստինա Ագիլերան Ներկայացրել է "Red Sin" օծանելիքը: Վերջերս, համացանցում հայտնվել են նոր բուրմունքի գովազդային ֆոտոշարքերից, ինչն ըստ Կրիստինայի` իրեն հաղորդում է բարձր տրամադրության, քնքշության զգացում: Այն, որ սեքսուալ շիկահեր երգչուհին դասական հագուստների կարմիր գույնի  երգրպագուհին է` գաղտնիք չէ: Իսկ այժմ էլ, նա ավելացրել է կարմիր շրթներկն ու եղունգների կարմիր լաքը: Լրագրողներին երգչուհին տեղեկացրել է, որ օծանելիքն իր մեջ արթնացրել է իսկական կնոջ: ”Սա շատ զգայական բուրմունք է, ես ուզում եմ կնոջ գեղեցկությունը և ուժը արտացոլել կարմիր գույնի մեջ: Իմ նոր  օծանելիքում կա կարմիր խնձորի, դարչինի և այլ համեմունքների բուրմունք, որոնք լրացնում են միմյանց և ցույց տալիս կնոջ ուժն ու նրբուջյունը”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Այս անգամ Շանթին հաջողվեց ոչ չակերտավոր տաղանդ բացահայտել: Պարիր, թե կարող ես.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սոֆյա Ռոտառուն մերժել է Ալլա Պուգաչովային

  Ինչպես արդեն հայտնի է, շարունակվում են «Ամանորյա հանդիպումներ» համերգի նախապատրաստական աշխատանքները՝ Ալլա Պուգաչովայի նախաձեռնությամբ: Հայտնի է դարձել, որ մասնակից աստղերի ցանկում չկա Սոֆյա Ռոտառուի անունը:   Պարզվել է, որ Ռոտառուն ինքը չի ցանկացել մասնակցել շոուին: Ինչպես հայտնում է ռուսական մամուլը, Պուգաչովան եւ Ռոտառուն չեն կարողացել լուծել ֆինանսական հարցերը: Ռուսական էստրադայի պրիմադոննան ուղղակի չի ցանկացել Սոֆյա Ռոտառուի ելույթի համար վճարել հասանելի հոնարարը:   «Ամանորյա հանդիպումներ» համերգին չեն հնչի նաեւ Իոսիֆ Կոբզոնի, Վալերի Լիոնտեւի եւ Ալեքսանդր Ռոզենբաումի անունները: Ալլա Պուգաչովան որոշել է հրավիրել երիտասարդ երգիչ – երգչուհիների, ինչպիսիք են` Տիմուր Ռոդրիգեսը եւ Յոլկան: Համերգին կմասնակցեն նաև Պուգաչովայի ընտանիքի անդամները, այդ թվում` Կրիստինա Օրբակայտեն,Վլադիմիր Պրեսնյակովը:   ՝ galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մեսին շրջանցեց Պելեի ռեկորդը

    Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ դուբլի հեղինակ`Պրիմերայի 11-րդ տուրում կայացած «Մալյորկայի» հետ խաղում: Նա 2012 թվականի ընթացքում խփեց  իր 75-րդ ու 76-րդ գոլերը: Մեսին, փաստորեն, գերազանցեց Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Պելեի ցուցանիշը: Հիշցնենք, որ 1958 թվականին բրազիացին խփել էր 75 գնդակ:     ՝ hraparak.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
; : :