Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Սոֆյա Ռոտառուն մերժել է Ալլա Պուգաչովային

  Ինչպես արդեն հայտնի է, շարունակվում են «Ամանորյա հանդիպումներ» համերգի նախապատրաստական աշխատանքները՝ Ալլա Պուգաչովայի նախաձեռնությամբ: Հայտնի է դարձել, որ մասնակից աստղերի ցանկում չկա Սոֆյա Ռոտառուի անունը:   Պարզվել է, որ Ռոտառուն ինքը չի ցանկացել մասնակցել շոուին: Ինչպես հայտնում է ռուսական մամուլը, Պուգաչովան եւ Ռոտառուն չեն կարողացել լուծել ֆինանսական հարցերը: Ռուսական էստրադայի պրիմադոննան ուղղակի չի ցանկացել Սոֆյա Ռոտառուի ելույթի համար վճարել հասանելի հոնարարը:   «Ամանորյա հանդիպումներ» համերգին չեն հնչի նաեւ Իոսիֆ Կոբզոնի, Վալերի Լիոնտեւի եւ Ալեքսանդր Ռոզենբաումի անունները: Ալլա Պուգաչովան որոշել է հրավիրել երիտասարդ երգիչ – երգչուհիների, ինչպիսիք են` Տիմուր Ռոդրիգեսը եւ Յոլկան: Համերգին կմասնակցեն նաև Պուգաչովայի ընտանիքի անդամները, այդ թվում` Կրիստինա Օրբակայտեն,Վլադիմիր Պրեսնյակովը:   ՝ galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Վոլոչկովան ամուսնանում է

  Ըստ ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ՌԴ վաստակավոր արտիստուհի, ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան պատրաստվում է ամուսնանալ: Մոսկվայի քաղաքապետի զարմիկը՝ Անտոն Սոբյանինը, տեղափոխվել է Մոսկվա, որպեսզի ավելի մոտ լինի Անաստասիային: Ամուսնության առաջարկը նա արել է հոկտեմբերի 29ն:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿՐԻՍՏԵՆ ՍՏՅՈՒԱՐՏԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԻՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

  Գրեթե ամբողջ աշխարհին հայտնի է դերասանուհի Կրիստեն Ստյուարտը իր վատ արարքներով: Ինչ-որ մեկը դրան վերաբերում է շատ հանգիստ, ինչ-որ մեկը ընդհանրապես չի արձագանքում: Բայց ահա Ռոբերտ Պատտինսոնի երկրպագուները շատ զայրացած են: Ի տարբերություն իրենց կուռքի` չեն ներել դերասանուհուն: Հենց այդ պատճառով էլ այժմ Կրիստենը վախենում է իր կյանքի համար: Դերասանուհու կարծիքով, այժմ սոցիալական ցանցերը շատ հեշտ և մատչելի տեղեկատվություն են հաղորդում իր մասին: Ահա թե ինչ է ասում նա,-“ Մեր օրերում շատ բարդ է ինչ-որ բան թաքցնելը, բոլոր Ֆեյսբուկցիները գիտեն, թե դու որտեղ ես գտնվում: Ես հնարավոր է մահանամ այն պատճառով, որ ինչ-որ մեկը կասի իմ գտնվելու վայրը և ինչ-որ մեկը կպատրաստվի գնալ այդտեղ և սպանել ինձ: Ամեն դեպքում, ես շատ եմ մտածում այն մասին, որ ինչ-որ մեկը կլինի վտանգավոր”: Նյութը պատրաստեց` Արևիկ Աետիսյանը
ՕՊՐԻ ՈՒԻՆՖՐԻԻՆ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԻՑ ԱՌԱՎԵԼ

  Հաղորդավար, պրոդյուսեր և հասարակական գործիչ Օպրի Ուինֆրին 4-րդ տարին անընդմեջ կարողանում է պահպանել առաջատարի իր դիրքերը ˝Forbes˝ ամսագրում տեղ գտած ամենաթանկ վճարվող հայտնիների ցուցակում: Իչպես նշված էր տեքստում, որը լուսաբանվել է երկուշաբթի օրը, 1 տարվա կտրվածքով Ուինֆրին վաստակել է 165 մլն դոլար: Նրա արդյունքին ավելի մոտ էր ռեժիսոր Մայքլ Բեյը`160 մլն դոլար վաստակով, իսկ 3-րդ հորիզոնակնում էր սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր Սթիվեն Սպիլբերգը` 130 մլն դոլար ցուցանիշով: Ինչպես նաև Օպրի Ուինֆրին ընդգրկվել է 10 ամենաազդեցիկ կանաց ցուցակում` կրկին  ˝Forbes˝ ամսագրի ներկայացրած տվյալներ համաձայն: Հիշեցնենք, որ Ուինֆրիին հաջողությունը ժպտաց ˝Օպրիի շոու ծրագրիրը˝ հաղորդաշարից հետո:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը 
ՋԱՍԹԻՆ ԹԻՄԲԵՐԼԵՅՔԸ ԵՎ ՋԵՍՍԻԿԱ ԲԻԼԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

  Լուրերն այն մասին, որ Ջասթին Թիմերլեյքը և Ջեսսիկա Բիլլը շուտով ամուսնանալու են, հայտնվել է դեռ 2011 թվականի դեկտեմբեր ամսից: Բայց չգիտես ինչու փեսան և հարսնացուն արարողությունը երկարաձգեցին մինջև մեկ տարի: Եվ ահա, վերջապես հայտնի դարձավ, որ երկարատև սպասված արարողությունը կայանալու է այս շաբաթ կամ կիրակի օրը: Դա հաստատում են զույգի ընկերները և պապարացիների հաջողեցրած լուսանկարները, որտեղ Ջեսսիկան  Փարիզի հարսանյաց սրահներից մեկում  փորձում է հարսանեկան զգեստը: Իհարկե, մանրամասները հարսանիքի վերաբերյալ  պահվում են գաղտնի: Հայտնի է միայն, որ հարսանեկան արարողությունը անցկացվելու է ինչ-որ տեղ Իտալիայում, իսկ հանդիսությանը հրավիրվել են միայն զույգի հարազատները և մտերիմ ընկերները: Նախապես շնորհավորում ենք զույգին` այդ գեղեցիկ արարողության կապակցությամբ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ «ՏԱՔՍԻ, ՏԱՔՍԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

    Սամվել Առաքելյանը (Նիկոն) հայտնի է` որպես բազմաթիվ մանրապատումների դերասան: Սակայն երևի թե քչերին է հայտնի, որ իր նախաձեռնությամբ բեմադրվել է «Չարաբաստիկ ճամպրուկը կամ Տաքսի, Տաքսի» ներկայացումը, որը Կարպ Խաչվանքյանի մասնակցությամբ ներկայացման փոփոխված տարբերակն է: «Սյուժեն հիմնականում նույնն է, սակայն բեմադրության սկզբում պատկերվում են երկրաշարժի դրվագներ: Յուրաքանչյուր կերպար յուրովի ձևով է ներկայացվում: Կարպ Խաչվանքյանից հետո շատ դժվար էր բեմադրել, առավել ևս խաղալ այդքան անթերի կատարած դերը: Բեմադրության հիմքում ընկած է մի ֆիլմի սցենար, որը ես մտադրություն ունեի նկարահանել երկրկրաշարժի մասին, սակայն հանգամանքների բերումով ի կատար չածեցի: Հետագայում այդ ֆիլմի սցենարն էլ դարձավ «Չարաբաստիկ ճամպրուկը  կամ Տաքսի, Տաքսի» ներկայացման հիմքը»: Նոր ներկայացման գլխավոր դերերում են ՀՀ վաստակավոր դերասանուհի Անահիտ Քոչարյանը և Սամվել Առաքելյանը, բեմադրիչը Սուսաննա Բաղդասարյանն է: armcatalog.. հետ խոսելով առաջիկա ծրագրերի մասին` Սամվելն ասաց, որ սպասվում է  նոր գեղարվեստական ֆիլմ, տրագիկոմեդիա` «Պետրոսն ամուսնացավ» և 2  բեմադրություն` «Գյումրեցի հրեշտակը» և մանկական «Առյուծ արքան», սակայն այդ բոլոր ծրագրերը իրականացնելու համար անհրաժեշտ է հովանավորչություն: Առաջիկայում սպասվում է նաև Սամվել Առաքելյանի բենեֆիսը` 35 տարի բեմում և իր 50 ամյակը:  Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը  
ՆՐԱ ՆՈՐ ԱՄՈՒՍԻՆԸ ՇՏԱՊՈՒՄ Է ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻՆ ՀԱՍՆԵԼ

  Սեպտեմբերի 19ն Խաիդի Կլումը իր նոր տղամարդու և երեխաների հետ մեկտեղ այցելել է Ստարբուգս: Խաիդը որոշել է երեխաներին քաղցրավենիք հյուրասիրել հենց դասերից հետո: Կլումի երեխաները հագել էին դպրոցական համազգեստ, իսկ Խաիդը հագել էր շատ հասարակ հագուստ, հասարակ ոճով: Ահա  ամուսինն էլ կարծես երեխաներից շատ ավելի է շտապում հասնել քաղցրավենիքին: Նշենք, որ Խաիդը ինքն է լրագրողներին պատմել իր անձնական կյանքը և ներկայացրել  իր նոր տղամարդու մասին:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :