ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՐԵԼ ԵՆ ՎԱՆ ԴԱՄՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ
Բրյուսելում կանգնեցրել են Ժան-Կլոդ Վան Դամմի հուշարձանը: Դերասանը համոզված չէ, թե արդյոք ինքը արժանի է դրան: Բայց գտնում է, որ դա վատ չէ, քանի որ իր երեխաները և թոռները կնայեն արձանին ու կհիշեն իրեն: “ Դա եղել է Բելգիայի կառավարության որոշումը, չգիտեմ էլ արժանի եմ արդյոք դրան: Սակայն այստեղ կա դրական բան, իմ թոռները և երեխաները կնայեն արձանին և կհիշեն ինձ, երբ ես մահանամ: Ցույց կտան հուշարձանը և կասեն,- Իմ նախանախանախապապն է: Դա թույն է”,- ասել է Վան Դամմը: Դերասանը խոստովանել է, որ դա իր համար անսպասելի և հաճելի անակնկալ էր: “Շատ հաճելի է, այս առիթով շատ ուրախ են նաև իմ հայրն ու մայրը, նրանք կենդանի են: Սա մայրիկիս համար շատ ավելի կարևոր է քան ինձ համար: Նա հպարտանում է ինձնով”,- ասել է դերասանը: Ընդ որում, դերասանը արդեն մի քանի տարի է, իր ծննդյան տարեդարձը նշում է Ուկրաինայում: Վան Դամմն ասել է, որ ինքը ձեռք է բերել ուկրաինացի ընկերներ: “Ուկրաինացիները շատ են ուրախանում, որ իմ ծննդյան տարեդարձը Ուկրաինայում եմ նշում: Տպավորությունն այսպիսին է,- Wow, հոլիվուդյան դերասանուհին իր ծննդյան օրը նշում է մեր տարածքում”,- ասում է Վան Դամմը:
Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը