Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Քանի՞ տարի է ապրում սերը

  Մեքսիկայի ազգային համալսարանի գիտնականնները փորձել են պարզել, թե քանի տարի է սերն ապրում: Սեր ասելով, նրանք նկատի ունեն մարդու այն կարգավիճակը, երբ ուղեղում ակտիվորեն արտադրվում են հատուկ քիմիական միացություններ: Երկար ուսումնասիրություններից հետո` նրանք եկել են այն եզրակացության, որ նույնիսկ շատ ամուր սիրո դեպքում այդ միացությունները չորանում են ոչ ավել, քան չորս տարի հետո: Գիտնականները կարծում են, որ չորս տարի հետո զույգերը միմյանց նկատմամբ զգում են սեքսուալ ակտիվություն և հոգեկան կապվածություն:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՐՏԻՆ ՍԿՈՐՍԵԶԵՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ՖԻԼՄ ՋՈՐՋ ՀԱՐՐԻՍՈՆԻ ՄԱՍԻՆ

  Աշխարհահռչակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն նկարահանել է փաստավավերագրական  ֆիլմ  ˝The Beatles˝ խմբի կիթառահար Ջորջ Հարիսոնի մասին: Առայժմ այն միակ ամբողջական ֆիլմն է, որը պատմում է հայտնի կիթառահարի կյանքի մասին, քանի որ փաստավավերագրիչները միշտ ավելի հետաքրքրված են եղել Հարիսոնի կոլեգաներ`Ջոն Լենոնի և Պոլ Մակկարտնիի կյանքով: Ֆիլմը կրում է «Ջորջ Հարիսոն. Կյանքը նյութական աշխարհում» անվանումը, որում ռեժիսորը անրադառնում է Հարիսոնի կենսագրությանը, մտածելակերպին, կենսակերպին ու երգարվեստին: Ֆիլմի ամենաարտասովոր դրվագներից են «LCD» հետ կապված գերաստղի հիշողությունները: Ինչպես նաև ֆիլմում հարցազրույցներով, մեկնաբանություններով և հուշերով հանդես են գալիս Ջորջի ընկերները, հարազատներն ու մտերիմները:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Ծիծաղող կենդանիների Թոփ տասնյակ. ՖՈՏՈ

  Գիտնականներին վաղուց հայտնի է, որ հումորի զգացումով օժտված են ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները: Ներկայացնում ենք ամենաշատ ծիծաղող կենդանիների տասնյակը:   ՝ ardatyun.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
<<Դժվար ապրուստի>> Ֆելոյի ծննդյան տոնի հյուրերը և նվերները

  “Դժվար ապրուստ” սերիալի դերասան Նիկոլայ Եղիազարյանը նոյեմբերի 6ն  “Լուսաբաց” ռեստորանում իր գործընկերների, բարեկամների, մտերիմների հետ նշել է ծննդյան տարեդարձը: Նրա 23-ամյակը լրացել է նոյեմբերի 4ն, բայց  գործընկերների` թատրոնում աշխատանքային զբաղվածության պատճառով հավաքույթը կազմակերպել է երեկ: “Միհրանը, Մերին, Նարեկը, Արմեն Մարությանը եւ եւս մի քանի հոգի զբաղվածության պատճառով մեզ հետ չէին: Շատ հպարտ եմ, որ իմ ավագ ընկեր, դերասան Մուրադ Ջանիբեկյանն էր եկել, որը մեր ընտանիքի լավ բարեկամն է”,- պատմել է Նիկոլայը:  Սերիալային դերասանի նշանածի` Աննայի մտահղացմամբ, տոնական տորթի գլխավոր բաղադրիչն է եղել Նիկոլայի քանդակը:). “Սկսել են անակնկալներ մատուցել դեռ նոյեմբերի 3 գիշերվանից, երբ զանգեցին, ասացին, որ սերիալի հորքուրն է վատացել: Ես, ամեն ինչ մոռացած, մայրիկիս հետ գնում եմ Նառա հորքուրի տուն ու տեսնում, որ նա իր ամուսնու հետ, նշանածս, Ժորիկը, Ստյոպիկը տորթով, փուչիկներով, ուրախ երաժշտությամբ ինձ են դիմավորում… Այսպես երեք օր ծնունդ ենք անում:)”:  Ճանաչելով հոբելյարին` մտերիմները նրան նվիրել են Խորեն Աբրահամյանի պատկերով նվերներ. “Բոլորը գիտեն` իրեն շատ եմ սիրում, իմ իդեալն է, դրա համար միշտ նվիրում են: Ստացել եմ նաեւ Աստվածաշունչ` իմ անվան տառերով գրվածքով, իսկ Գնել Ուլիխանյանը թատրոնը խորհրդանշող շատ հետաքրքիր դիմակ է նվիրել”:   Նիկոլայ Եղիազարյանն այժմ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Ռաֆայել Ջրբաշյանի կուրսում. “Ես արդեն յոթ տարի կապ ունեմ Թատերական ինստիտուտի հետ, քանի որ ինձ երկու անգամ հեռացրել են վարքիս պատճառով, բայց երեք անգամ ընդունելության քննություն եմ տվել ու երեք անգամ էլ ընդունվել: Չորրորդ կուրսն ավարտելուց հետ ուսումս կշարունակեմ մագիստրատուրայում. դեռ չորս տարի էլ կմնամ:)”: Նա նաեւ հետեւյալն է հավելել. “Որոշել եմ թատրոնում խաղալ: Այս մասնագիտությունն ընտրել եմ, երբ դեռ սերիալներ չէին նկարվում: Խաղացել եմ Համազգային թատրոնի բեմում` Լեւոն Շանթի “Հին Աստվածներ” ներկայացման մեջ կերտելով կույր վանականի կերպարը: Ինձ համար հպարտանալու առիթ էր, քանի որ այդ դերը Սունդուկյանի անվան թատրոնում խաղում է Մուրադ Ջանիբեկյանը”:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կնոջ բույրը պատմում է նրա մասին

  Հոգեբանները պնդում են, որ մեր կիրքը որոշակի տեսակի բույրերի հանդեպ կախված է մեր բնավորությունից:   Վանիլ.  Վանիլի ավանդական նուրբ բույրը բոլորովին էլ ձանձրալի աղջիկների համար չէ: Հենց այս բույրն են ընտրում  ակտիվ, վառ և ուժեղ լեդիները: Նրանք, ովքեր հաստատ կարիք չունեն ինքնահաստատվելու արտահայտիչ բույրի միջոցով:   Արևելյան բույրեր.  Քաղցր բույրերի սիրահարները ցանկալի լինելու անզուսպ ձգտում ունեն: Նրանք ձգտում են մոտ և ամուր հարաբերություններ հաստատել ամբողջ կյանքի համար:   Ծաղիկ. Այսպիսի բույրեր ընտրում են կանացի, անկախ, ինքնավստահ և միաժամանակ նրբանկատ աղջիկները:   Թարմ, միաժամանակ սուր բույրեր. Այսպիսի բույրը հաստատ նպատակասլաց և հավակնոտ աղջիկների համար է:   Մրգային. Այս խմբի բույրեր ընտրում են ուրախ, կոկետ, բայց հանգիստ բնավորությամբ  աղջիկները:    ` LADYNEWS.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԻԱՑՐԵՑ ԻՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ

  Հայաստանի մաշտաբով Սոֆի Մխեյանը, այն եզակի երգչուհիներից է, ում տեսահոլովակները, շնորհիվ պրոֆեսիոնալ անձնակազմի, հասնում են մաքսիմալի: Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակը, որը կոչվում է ”Հայաստանի երգը” նույնպես բացառություն չեղավ: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է: Տեսահոլովակում տեղ են գտել Հայաստանի գրեթե բոլոր տեսարժան վայրերը, հայկական պարը, հզոր բանակը, մի խոսքով այն ամենը, ինչ հիշեցնում է հայի մասին: Շնորհավորում ենք երգչուհուն և առաջարկում ենք դիտել և վայելել երգչուհու նոր երգն ու տեսահոլովակը: 
Գիտնականները ստեղծել են օծանելիքի պարկուճներ, որոնք հնարավոր կլինի նաև կուլ տալ

  Այս պահին օծանելիքի արտադրության բնագավառի գիտնականները հեղափոխություն են անում՝ ստեղծելով օծանելիքի նոր տիպեր՝ պարկուճների տեսքով, որոնք հարկ կլինի օգտագործել կուլ տալու միջոցով: Այդ հեղափոխական հաբերը ստեղծվել են Հարվարդի համալսարանի կենսաբան Շերեֆ Մենսիի և ավստրալացի կրեատիվ դիզայներ Լյուսի ՄակՌեյի կողմից:  Հաբերը թույլ կտան մարդու մաշկի միջոցով արտազատել օծանելիքի բույրը: Իսկ ինչպես է դա ՛՛աշխատում՛՛: Երբ մարդը քրտնում է, օծանելիքի մոլեկուլները տարածվում են մաշկի տակ: Հոտի արտազատումը խիստ անհատական է՝ կախված տվյալ անձի մարմնի ջերմաստիճանից, սթրեսից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և սեռական գրգռվածությունից: Կուլ տալով օծանելիքի պարկուճը՝  մաշկը դառնում է միջավայր՝ հոտի տարածման համար: Մենսին և ՄակՌեյը դեռևս չեն ավարտել հեղափոխական հայտնագործության աշխատանքները, և առաջին պարկուճային օծանելիքի թողարկման ժամկետի մասին առայժմոչինչ հայտնի չէ: Հավանաբար թողարկելուց առաջ նրանք դեռ աշխատում են մարդու օրգանիզմի վրա պարկուճների կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ուսումնասիրությունների վրա:   ՝ pahooo.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :