Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ճապոնացի մարզիկը ձեռքերով և ոտքերով վազքի ռեկորդակիր է.

  Ճապոնացի Կենիչի Իտաոն նոյեմբերի 15ն Տոկիոյում ձեռքերով եւ ոտքերով 100 մետր վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել: 30-ամյա մարզիկը 100 մետրը հաղթահարել է 17.47 վայրկյանում: Ճապոնացու ռեկորդը կընդգրկվի գինեսի գրքում:   Իտաոն վազքի սեփական ոճն ունի: Ճապոնիայում նրան անվանում են «Մարդ-կապիկ»: Նրա վազքի տեխնիկան նման է Սենեգալում բնակվող աֆրիկական կարմիր կապիկների տեղաշարժման ձեւին, հայտնում է sky.-ը:   Հիշեցնենք, որ 100 մետր վազքի աշխարհի ռեկորդը պատկանում է օլիմպիական վեցակի չեմպիոն Ուսեյն Բոլթին: Ջամայկացի արագավազորդի ցուցանիշը 9.58 վայրկյան է:     ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՊՈՐՏՄԱՆԸ ՏՂԱՅԻՆ “ՆՍՏԵՑՐԵԼ” Է ՊԱՂՊԱՂԱԿԻ ՎՐԱ

  Հայտնի դերասանուհի Նատալի Պորտմանը, իր հանգստյան օրն անցկացրել է ամուսնու` Բենջամինի և որդու` Ալեֆի հետ: Ընտանիքը գրեթե ամբողջ օրն անցկացրել է մաքուր օդում: Զբոսանքի ժամանակ նրանք այցելել են նաև պաղպաղակների խանութ: Նատալին որոշել էր երեխային պաղպաղակ հյուրասիրել, սակայն փոքրիկին այդ սառը քաղցրավենիքն այդքան էլ դուր չի եկել: Դերասանուհին ծիծաղելով հետևել է Ալեֆի ծամածռություններին` ուտելու ժամանակ: Պաղպաղակից հետո աստղային ընտանիքը շարունակել է զբոսանքը: Հիշեցնենք, որ Նատալի Պորտմանի հարսանեկան արարողությունը կայացել է Կալիֆորնիայում: Հարսանիքին հրավիրված էր ընդհամենը 60 հոգի` զույգի հարազատ ու ամենամտերիմ մարդիկ:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ինչը կարող է դրդել կնոջը դիմել ամուսնալուծության

    «Ամուսնացել եմ 17 տարեկանում ` հորս պարտադրանքով: Մայրս վաղուց է լքել այս կյանքը, ու հայրս երկրորդ անգամ է ամուսնացել: Խորթ մայրս ինձ շատ էր ճնշում, ուզում էր շուտ ազատվել ինձնից, անկեղծ ասած` ես էլ էի ուզում հեռանալ տանից, բայց ոչ նրա, ոչ էլ իմ բախտը բերեց: Ամուսնուս համարյա չէի ճանաչում: Բայց 2 տարվա համատեղ կյանքում ինչեր ասես, որ չքաշեցի: Նա հարբեցող էր, օր չկար, որ չծեծեր ինձ: Մենք բաժանվեցինք, հիմա վարձով եմ ապրում, հազիվ եմ ծերը ծերին հասցնում»,- ցավով պատմում է 27ամյա Նոնան ու վստահեցնում, որ չնայած թեկնածուներ կան, բայց նա չի պատրաստվում կրկին ամուսնանալ. պատճառը հիասթափությունն է: Հոգեբան Աննա Վարդանյանը սրա վերաբերյալ ասում է. «Մարդիկ վախենում են կրկին գժտվելուց, հիասթափվելուց, երբեմն նրանք թերահավատորեն են նայում նոր ծանոթություններին, իսկ հատկապես հայ կանայք վախենում են հասարակական կարծիքից: Եթե մեզ մոտ ամուսնալուծությունից հետո տղամարդկանց մեծ մասն է երկրորդ անգամ ամուսնանում, ապա արտասահմանում ասես գործում է հավասարության սկզբունքը»: Ամուսնալուծությունների թիվը գնալով աճում է Հայաստանում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2011թ. հունվար-մարտ ամիսներին ամուսնալուծությունների թիվը կազմել է 4604` 2010 նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 3,9 տոկոս: Պատահում է , որ զույգերը երկար տարիներ ընկերություն անելուց հետո բաժանվում են, կամ որ ավելի վատ է` ամուսնանում և կարճ ժամանակ անց ամուսնալուծվում, ու նույնիսկ երեխայի ծնունդը չի փրկում նրանց հարաբերությունները: Այս դեպքում, ինչպես նշում է հոգեբանը, պատճառներից մեկը կարող է լինել խանդը կամ էլ դավաճանությունը. «Մեզ մոտ ընդունված չեն մինչ ամուսնական սեռական հարաբերությունները, կա նաև սեռական դաստիարակության պակաս, մարդիկ առանց ճանաչելու և փորձ ունենալու ամուսնանում են, դա էլ հանգեցնում է ամուսնական դավաճանություններին»,- ասում է հոգեբանը: 25 ամյա Աննան էլ պատմում է. «Ամուսինս մինչ ուշ գիշեր աշխատում էր, ես չէի բողոքում, հասկանում էի, որ նա դա անում է մեր ընտանիքի բարեկեցության համար: Բայց հետո նա սկսեց օրերով տուն չգալ, նրա վրայից կանացի օծանելիքի հոտ էի առնում, իսկ նա միշտ արդարանում էր: Այդպես էլ չիմացա `սիրուհի ուներ թե ոչ, բայց ես վերջ դրեցի մեր ամուսնությանը, քանի որ ես նրա հետ էի ամուսնացել, ոչ թե տան պատերի», ասում է նա ` առանց ափսոսալու: Ամուսնալուծության պատճառնեից են նաև կենցաղային վեճերը, սկեսրոջ հետ վատ հարաբերությունները, հոգեբանական ու ֆիզիկական բռնությունը, ամուսնու անուշադրությունն ու անտարբերությունը, երեխաների բացակայությունը (երբ ծնողներից մեկը անպտուղ է) և այլն: Իսկ համաձայն Չիկագոյի համալսարանի մասնագետների անցկացրած հարցման` ամուսնալուծված մարդիկ ավելի հաճախ են տառապում քրոնիկ հիվանդությամբ, քան մյուսները:   ՝ quello.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ՌՈԲԲԻ ՈՒԻԼԻԱՄՍԸ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ ՆՈՐԱԾԻՆ ԴՍՏԵՐԸ

  Ուրույն ոճի տեր երգիչ Ռոբբի Ուիլիամսի ընտանեքը համալրվել է` նա հայրիկ է դարձել: Երջանիկ Ռոբբին ներբեռնել է իր նորածին դստեր նկարները բազում սոցիալական կայքեր: Երևում է, որ նորակոչիկ հայրիկը տարօրինակ զգացումներ ունի: Օրերս նա սոցիալական կայքերից մեկում ներբեռնել է մի լուսանկար, որը մեկնաբանել է հետևյալ կերպ. ''Թեդիի երկրորդ օրը երկրի վրա '':  Ռոբերտ Ուիլիամսի դստեր ամբողջական անունը Թեոդորա Ռոզա է: Սույն ամսվա 18ն, երբ երգչի դուստրը ծնվել է, նա անմիջապես Թվիթթերի իր էջում հրապարակել է այդ հիանալի լուրը և ներբեռնել է մի լուսանկար: Ի դեպ նշենք, որ իր նոր ալբոմի տևական աշխատանքների պատճառով, երգիչը քիչ էր մնացել բաց թողներ իր անդրանիկ երեխայի ծնունդը: Մի կողմից էլ շատ լավ է, որ երգիչն ունի սեփական ինքնաթիռ, որը այս պարագայում ուղղակիորեն փրկել է իրեն: Ռոբբի Ուիլիամսի և նրա դստեր լուսանկարները շարունակում են իրենց ուրույն տեղը գտնել տարատեսակ սոցիալական կայքերում` արժանանալով զանազան բարեմաղթանքի խոսքերի:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՄԻՐԱՆԴԱ ՔԵՐՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՃԱՊՈՆԻԱ

  Օրերս Միրանդա Քերրը մեկնել է Ճապոնիա: Նա իր ֆանատներին ներկայացել է Տոկիոյում: Հանրության հետ նա շփում է հաստատել ''Santha Thavasa Handbags'' ֆիրմայի հետ համագործակցության շրջանակներում: 29-ամյա մոդելն ինչպես միշտ փայլել է իր ողջ էությամբ: Միրանդան համակիրներին ներկայացել է արծաթափայլ և սև գունային համադրությամբ զգեստով, կրել է սև կիսակոշիկներ: Մոդելն ուղղակի հիացրել է ներկաներին իր առեխծվածային հարդարանքով և համահունչ սանրվածքով: Ի դեպ նշենք, որ նախորդ անգամ Կերրը ներկայացել է ''Clear'' ֆիրմայի կողմից առաջարկվող դեմքի, մազերի, մարմնի խնամքի միջոցների նոր հավաքածուի գովազդով: Սիդնեյում Միրանդա Քերրը մասնակցել է պրեզենտացիայի, որին ներկա են գտնվել բազում լրատվական միջոցներ, և նա բացատրել է խմնամքի միջոցների օգտագործման դրական և բացասական կողմերի մասին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՈՎ Է ՍՏԻՊԵԼ ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԻՆ ԵՎ ՀՅՈՒ ՋԵՔՄԱՆԻՆ ԿԱՏԱՐԵԼ ԱՆԿԱՆՈՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ

  Եթե դուք դեռ չեք լսել կորեացի ռեփեր PSY և իր արդեն աշխարհահռչակ Gang Style մասին, ապա դուք հետ եք մնացել արդիականությունից: Իր տեսահոլովակը հավաքել է 496 315 233 դիտող և 4 միլիոնից ավելի like-եր և նույնիսկ հայտնվել է Գիննեսի գրքում: Նրա պարը սովորել է աշխարհի միլիոնավոր մարդիկ: Եվ ոչ միայն սովորել, այլ նաև նկարահանել են իրենց պարը, որտեղ հպարտանում են իրենց պարային ունակություններով: Այս պահին PSY -ը այնքան հայտնի է Ամերիկայում, որ նրան տարբեր հաղորդումներից հրավիրում են նկարահանումերի, ինչպես նաև հանդիպումների` հայտնի աստղերի հետ, ովքեր նույնպես դեմ չեն սովորելու այդ նոր պարի մեթոդները: PSY առաջին ”զոհը” դարձավ Բրիթնի Սփիրսը: Երգչուհին թոք-շոուին հյուր էր եկել, որտեղ նրան մեծ անակնկալ էր սպասվում: Խեղճը չհասցրեց նույնիսկ պատրաստվել և ստիպված էր փորձության միջով անցնել բարձր կրունկներով և նեղ զգեստով: Հաջորդը դարձավ` Հյու Ջեքմանը: PSY-ը նրան տարել «Россомахи» ֆիլմի նկարահանումներին: Բրիթնիին և Հյուին շատ էր դուր եկել դասը: Հետագայում իր Twitter-ում Հյուն գրել է,-“ Ծփում էինք gang ոճում: Ես ուրախ եմ, որ երեկ հանդիպեցի PSYն”: Իսկ եթե Դուք չեք տեսել այդ հայտնի տեսահոլովակը, ապա շտապենք այն ներկայացնել Ձեր ուշադրությանը, որպեսզի Դուք նույնպես ժամանակի հետ քայլեք հավասար և հետ չմնաք մյուսներից:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՆԱԽԿԻՆ ԹԻՎ 5 ԽՄԲԻ ՏԻԿՈՆ ԻՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ

  Տիկո, Ռաֆո, Աբո, Մավ…Ժամանակին այս չորս անուններով երգի հատվածը հնչում էր բոլորի շուրթերից: Այժմ տղաներից յուրաքանչյուրը փորձում է իր անհատական կարիերան ստեղծել: armcatalog..-ը խոսեց խմբի անդամներից Տիկոյի հետ: “Այժմ միանգամից մի քանի երգի վրա եմ աշխատում: Աշնանը եթեր կհեռարձակվի թվով երկրորդ տեսահոլովակս: Մոտակա իմ ծրագրերում կա նաև զուգերգ”: Սակայն երգիչը դեռևս չի որոշել, թե որ երգի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակը: Այն հարցին, թե հնարավոր է, որ երգիչը մի օր կրկին հանդես գա Թիվ 5 խմբի շրջանակներում, Տիկոն ասաց`  “Դժվար: Համենայն դեպս դեռ ահագին ժամանակ չի լինի նման բան”:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
; : :