ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԱԼԲԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԴՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԳՆԱՑԵԼ
Հանրահայտ դերասանուհի Ջեսսիկա Ալբան ընտանիքի` ամուսնու և երեխաների հետ, գնացել էր Հելլոուինի տոնի համար դդում ընտրելու: Արևմտյան Հոլիվուդում, աշնանը, կազմակերպվում է ավանդական փառատոն, ինչի առիթով էլ նկատվել է աստղային ընտանիքը: Դերասանուհու ավագ դուստրը` Օնորը, օգտվելով առիթից, գունավոր ներկերով ամբողջ դեմքին թիթեռ էր նկարել: Իսկ դերասանուհու տղան` Հևենը, դեռ շատ փոքր է, որպեսզի մասնակցի նման զվարճանքների, դրա փոխարեն, նա գլուխը պտտում էր շրջակա բոլոր ուղղություններով, զզնելով տարածքը:
Հարկ է նշել նաև, որ ոչ միայն երեխաները մինչև հոգու խորք ուրախացան և զվարճացան, այլ նրանց հետ մեկտեղ նաև մեծերը: Ալբան, չմոռացավ նաև լուսանկարվել, որպես հիշատակ: Ոչ այնքան վաղ, Ալբան իր ամբողջ օրը տրամադրել էր միայն ավագ դստերը` Օնորին: Իսկ երբեմն էլ, դերասանուհուն հաջողվում է ընտանեկան զբոսանքը համատեղել սպորտային մարզումներին: