Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Բիլ Գեյթսի սիրելի զբոսանավը վաճառվում է 13,9 մլն դոլարով.Ֆոտո

  47 մետրանոց Charade զբոսանավը, որը կառուցել է Microsoft- ի հիմնադիրներից մեկը՝ Պոլ Ալենը, եւ որի վրա իր մեղրամիսն է անցկացրել Բիլ Գեյթսը, վաճառում են 13,9 մլն դոլարով։ Հստակ հայտնի չէ, արդյո՞ք Ալենը Charade փաստացի սեփականատերն է, սակայն, նույնիսկ եթե այդ թանկարժեք խաղալիքը հենց ինքն էլ վաճառում է, դժվար թե տխրի, քանի որ նա դեռ Octopus ունի։  Ասում են Charade – ը վաճառելու ցանկություն Ալենը դեռեւս 2003ն է ունեցել, Octopus – ը՝ առաջին Feadship էլեկտրոնային կառավարմամբ զբոսանավը գնելուց անմիջապես հետո։  Այն նախատեսված է 12 ուղեւորի եւ անձնակազմի 11 անդամների համար։ Նավում 5 մեծ նավախուց կա, տախտակամածին՝ բաց բար, ճաշասրահ եւ այլ տարածքներ։  Այն 905 ձիաուժ հզորությամբ երկու Caterpillar 3508 DI-TA շաժիչ ունի, որոնց շնորհիվ զբոսանավի առավելագույն արագությունը կազմում է 15 հանգույց՝ մոտ 28 կմ/ժ։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՄԱՐՏԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ. ՇՈՒՏՈՎ

  Շատերի կողմից սիրված երգիչ Մարտին Մկրտչյանը չի թողնում իր երկրպագուներին ձանձրանալ:  Նրա հետ  զրուկցում իմացանք, որ շուտով սպասվելու են նոր տեսահոլովակներ: -ը շտապեց և փորձեց իմանալ, արդյո՞ք լինելու են մենահամերգներ և դուետներ, սակայն երգիչը պատասխանեց. “Առայժմ կլինեն միայն տեսահոլովակներ”:   Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
ՋՈՐՋ ՄԱՅՔԼԻ ՆՎԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ

  Անցյալ տարի աշխարհը գրեթե կորցնում էր իր սիրելի գերաստղ Ջորջ Մայքլին: Համերգային շրջագայությունների ընթացքում նա սուր թոքաբորբով էր հիվանդացել, և երկար ժամանակ երգչի կյանքին մեծ վտանգ էր սպառնում: Այդ ժամանակ ավստրալացի բժիշկերը ոչ մի ջանք չխնայեցին, որպեսզի փրկեն նրա կյանքը: Ջորջ Մայքլը չմոռացավ իր կյաքը փրկող բժիշկների մասին և որոշեց յուրօրինակ նվեր մատուցել նրանց: Նա հարյուրավոր տոմսեր նվիրեց հիվադանոցի աշխատակազմին և սրտանց հրավիրեց իր մենահամերգին, որը օրերս կայացավ Վիեննայում: Տեղեկացնենք, որ երգիչը մենահամերգը սկսել է հետևյալ երախտիքի խոսքերով. ''Օգտվելով առիթից` ես ցանկանում եմ նշել, որ այժմ դահլիճում ներկա են գտնվում, այնպիսի մարդիկ, ում շնորհիվ մեզնից շատերը հիմա ներկա են այստեղ: Ինձ համար մեծ պատիվ է այսօր երգել այն մարդկանց համար, ովքեր փրկել են իմ կյանքը: Անչափ շնորհակալ եմ'':   Նյութը պատրաստեց`  Յուլյա Աբրահամյանը
ԲՈՆԻՆ ԱՐԴԵՆ ԸՆԿԵՐՈՒՀԻ ՈՒՆԻ

  19-անյա Վահե Բեգլարյանն, ով շատերին հայտնի է որպես Բոնի, հեռուստատեսություն մուտք է գործել պատահական և այժմ շատ գոհ է: “Երեք տարի առաջ “32 ատամ”-ը քասթինգ էր կազմակերպել, որին շատ էի ուզում մասնակցել, բայց չէի ցանկանում մենակ ներկայանալ: Որոշեցի ընկերոջս հետ գնալ, բայց նա չեկավ… Տնեցիներս ամեն կերպ համոզեցին և ուղարկեցին: Մասնակցեցի ու ընդունվեցի. հավանել էին “բողոքողների” համարը: Այդպես էլ սկսվեց… Հետո եղավ “Մեր բակ”-ը, այժմ էլ  “Vitin” ակումբում եմ: Փորձում եմ մասնակցություն ունենալ նաև սցենարներ գրելու գործընթացին: Բոնին արդեն ընտրյալ ունի`Մագան, ով նույնպես արվեստի բնագավառից է: Հանդիպել են Արամ Mp3 մենահամերգներից մեկի ժամանակ: Արդեն յոթ ամիս է` նրանք ընկերություն են անում: Մագան սովորում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում: Մասնագիտությամբ երգչուհի է: Հրանտ Մաթևոսյանի հուշաղբյուրի առջև դրված քարե նստարանի մոտ, գրեթե ամենօր կարող ես հանդիպել երիտասարդ զույգին: Նրանք ժամերով զրուցում են, նա շոյում է աղջկա վարսերը, երբեմն համբուրվում են, նաև վիճում` իրարից նեղացած լքելով տարածքը, բայց րոպեներ անց կրկին հայտնվելով նույն նստարանին` հաշտվելու:      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մայք Թայսոնի հանցագործ մանկությունը

    Մեծ մարդկանց ճակատագիրն ու մեծ փառքը հաճախ գալիս են դաժան ու դժվար սկզբից: Միայնություն, աղքատություն, հանցագործ անցյալ, դաժան մանկություն: Այդպիսին է նաեւ աշխարհահռչակ բռնցքամարտիկ, քանիցս բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնի ճակատագիրը: Մանկություն առանց հոր: Հայրը լքեց ընտանիքը, երբ նա նույնիսկ չէր էլ ծնվել… Մայք Թայսոնը ծնվել է 1966 թվականին, Նյու Յորքում: Սոցիալապես անապահով ընտանիքն ապրում էր Նյու Յորքի ամենաաղքատ թաղամասում, որտեղ հանցագործություններն ու մշտական գողությունները սովորական երեւույթ էին, որից անմասն չմնաց նաեւ պատանի Մայքը: Ավելի մեծահասակ գողերը սովորեցնում էին Մայքին մարդկանց ու խանութներ թալանել: 13 տարեկանում նրան ուղարկում են մանկահասակ հանցագործների հատուկ դպրոց: Այնտեղ է լինում նաեւ մի նախկին բռնցքամարտիկ, որին Մայքը խնդրում է մարզել իրեն: Բռնցքամարտիկը պայման է դնում Մայքի առջեւ, որ նա պետք է վերանայի իր կյանքն ու փոխվի: Արդեն մի քանի ամսից Մայքը զգալի առաջընթաց ապրեց: Ահա այսպես է սկսվել Մայք Թայսոնի մեծ ճանապարհը դեպի բռնցքամարտ:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅՏՆԻ ԱՍՏՂԵՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ “ԱՐՄԵՆԻԱ”- Ի ՄԱՍԻՆ

Ռեժիսոր  Խաչիկ  Եղոյանը, համատեղ մոսկվայաբնակ համառեժիսոր  և նախագծի գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանի հետ աշխատում  են Մոսկվայի  հայտնի  երգիչների  հետ,  որոնք  կատարելու  են  “Արմենիա”  երգը. “ Կատարողների  թվում  են  Հայ  արմատներ  ունեցող  ` Զառան, Սոնան, Վարդան, Ավրաամ  Ռուսոն, Բեդրոս  Կիրկորովը,  Դմիտրի  Խառատյանը,  Ալեքսանդր  Աբդուլովը, Չումակովը  և  այլոք”,-նշեց  Խաչիկ  Եղոյանը:  Աշխատանքները  կատարվել  են  Մոսկվայում:  Այժմ  ռեժիսորը   զբաղված   է  սեպտեմբերի   22ն  Մոսկվայում  կայանալիք  ազգագրական  մեծ  համերգի  կազմակերպչական, նախապատրաստական  և  գովազդային,  ինչպես  նաև  մի  քանի  նոր  տեսահոլովակների    աշխատանքներով,  որոնցից  մեկը  Հրաչյա  Հարությունյանի  “Նոր  գույներ”  երգն  է. ” Այդ  աշխատանքներին  զուգահեռ Ղարաբաղում  նկարահանեցի  վավերագրական  ֆիլմ,  իսկ  այժմ  պետք  է  նկարահանվեն  Հայաստանի  տարբեր  վայրեր”,- հավելեց  ռեժիսորը: Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
3 միլիոն կետերից ստացված նկար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :