Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Աշխարհի ամենաթանկ հյուրանոցային համարը. ֆոտո

  Աշարհի ամենաթանկ հյուրանոցային համարը President Wilson հյուրանոցինն է, հաղորդում է Hoteladvisor - ը։ Այն նախագահական համար է, որը գտնվում է հյուրանոցի ամենավերեւի հարկում եւ ունի 12 ննջասենյակ, 12 լողասենյակ, բիլիարդի սենյակ, ֆիթնես-դահլիճ, անհատական վերելակ, Steinway դաշնամուր եւ առանձին պատշգամբ։ Շքեղ համարի մակերեսը կազմում է 16 հազար 180 ք/մ։ Բոլոր սենյակները կահավորված են Bang &p; Olufsen տեսաձայնատեխնիկայով։ Այս շքեղության մեջ մեկ գիշեր անցկացնելը կկազմի 81 հազար դոլար։  Անմիջապես Ժնեւյան լճին նայող պատուհաններով այս համարի հարմարավետություն ու շքեղությունը 2011 թվականին գնահատել է Վլադիմիր Պուտինը, ինչով շատ հպարտանում է հյուրանոցի աշխատակազմը։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԶՈՒԳԱՐԱՆԱԿՈՆՔԸ ԳՆԴԱԿ ՈՐՍԱԼ. ՎԻԴԵՈ

  Ճապոնացիների նոր հայտնագործությունը ցնցել է աշխարհը: Նրանք ստեղծել են զուգարանակոնք, որը կատարում է դարպասապահի դեր. Հատուկ լազերների օգնությամբ զուգարանակոնքը կարողանում է հետ մղել գնդակը:       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ՋԵՆՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ԼՔԵԼ Է ԿԱՍՊԵՐ ՍՄԱՐՏԻՆ

  Ավաղ Ջեննիֆեր Լոպեսի համբերությունը հասավ իր գագաթնակետին: Որոշ ամերիկացի լրագրողներ պնդում էին այն հանգամանքը, որ Լոպեսի զուգընկերը համասեռամոլ է: Երկար ժամանակ նա համբերատար վերաբերմունք էր ցուցաբերում  այն կատակներին, որոնք մատնանշում էին իր և երիտասարդ պարողի հարաբերությունները, ով իր տարիքին համահամապատասխան կդիտվեր որպես Ջեննիֆեր Լոպեսի որդի: Լոպեսը որոշել է դիմել դատարան` պահանջելով, որ նրանք իրենց պնդումներին  համապատասխան փաստեր ներկայացնեն: Ինչպես հետագայում պարզվեց, որ Ջեննիֆեր Լոպեսի էմոցիոնալ պոռթկմանը մասնակից են դարձել ոչ միայն լրագրողները այլ հենց ինքը Կասպեր Սմարտը: Վեճի ընթացքում Լոպեսը նշել է, որ նման տիպի բամբասանքները, ոչ միայն վնասում են Կասպերին, այլ նաև ազդում են իր հեղինակության վրա: Լրագրողների այն հարցին, որ նրանք բազմիցս նկատել  են Կասպեր Սմարտին համասեռամոլների համար նախատեսված ակումբի դռների առջև, ի դեմս լրագորղների, Կասպերը այդ հարցին փնթփնթալով պատասխանել է, որ ընդամենը դռան տեղն է շփոթել: Իսկ Ջեննիֆեր Լոպեսը այժմ  կատարում  է իր համաշխարհային շրջագայությունը և հետևաբար ժամանակ չի կարող հատկացնել Կասպերի խնդիրների լուծմանը: Այդ իսկ պատճառով զույգը որոշել է մի փոքր ժամանակ տալ միմյանց առանձնանալու, միայնակ մնալու համար և մոտ ապագայում նրանք միասին չեն ներկայանա  հանրությանը: Ջեննիֆեր Լոպեսը խորին հիասթափություն է ապրել Կասպերի արաքներից` հաշվի առվելով  այն փաստը, որ նա չի ցանկանում հասկանալ  իրեն` համաշխարհային աստղին և երկու երեխաների մորը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Թափառական երաժիշտը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Նախորդ շաբաթվա Վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝   Հարց 1. Ո՞ր երգն է Անչոկին ճանաչում բերել: Այս հարցին որպես ճիշտ պատասխան է ընտրվել Լիանա Գևորգյանի պատասխանը՝ Աշուն: Հարց 2. Ո՞վ է Համազգային Թատրոնի ղեկավարը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան է ընտրվել Անի Մանուկյանի պատասխանը՝ Սոս Սարգսյան: Հարց 3. Ե՞րբ է ծնվել Հայկական կրկեսի լեգենդար արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը: Այս հարցին հնչած պատասխաններից որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Անահիտ Խորշիկյանի պատասխանը՝ 1935 թվականի մարտի 15ն: Հարց 4. Ե՞րբ և որտե՞ղ է կայանալու Արա Գևորգյանի մենահամերգը: Նշենք, որ այս համերգն արդեն տեղի է ունեցել, սակայն ցավալի է, որ այս հարցին չի հնչել ոչ մի ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է՝ հոկտեմբերի 10ն, Թբիլիսիի Եվրոպա հրապարակ: Հարց 5. Ե՞րբ է ծնվել Վիկ Դարչինյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Կարինե Ղազարյանի պատասխանը՝ 1976 թվականի հունվարի 7ն: Հարց 6. Ո՞վ է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Այս հարցին հնչել է միայն մեկ սխալ պատասխան, իսկ ճիշտ պատասխաններից համակարգիչը ընտրել է Լիլիթ Մկրտչյանի պատասխանը՝ Գոհար Գասպարյան: Հարց 7. Քանի՞ տարով է մեծ Շակիրան իր ամուսնուց: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ճիշտ էին և համակարգիչը ընտրել է Սուրեն Այվազյանի պատասխանը՝ 10: Հարց 8. Քանի՞ տարեկան է Լևոն Արոնյանը: Այս հարցին նորից հնչել է հիմնականում ճիշտ պատասխան և համակարգիչը ընտրել է Անահիտ Հարությունյանի պատասխանը՝ 30: Հարց 9. Քիմ Քարդաշյանը քանի՞ անգամ է ամուսնացած եղել: Այս հարցին հնչել է 3 ճիշտ պատասխան, որից 2-ը պատասխանել են արական սեռի ներկայացուցիչներ, սակայն, ցավոք սրտի, համակարգիչը ընտրել է Լիլիթ Սևոյանի պատասխանը՝ 2: Հարց 10. Գուրգեն Սարգսյանը <<Աննա>> հեռուստասերիալում ու՞մ  կերպարն էր մարմնավորում: Այս հարցին հնչել են բազմաթիվ ճիշտ պատասխաններ, սակայն համակարգիչը ընտրել է Միլա Վարդանյանի պատասխանը՝ Գուգոյի:   Այս շաբաթվա Վիկտորինայի հարցերը հետևյալն են՝   Հարց 1. Ի՞նչ է <<Դժվար ապրուստ>> հեռուստասերիալում հանդես եկող Էվայի դերակատարի իրական անուն, ազգանունը: Հարց 2. Ո՞ր դպրոցում է սովորել Մովսես Երեմյանը: Հարց 3. Սիլվա Հակոբյանի <<Մռութիկ>> տեսահոլովակում ո՞վ է հանդես եկել որպես գլխավոր հերոսուհի: Հարց 4. Ո՞ր համալսարանն է ավարտել Ռեփեր Միշոն: Հարց 5. Ե՞րբ է ծնվել <<32 ատամ>> ակումբի Արսեն Գրիգորյանը: Հարց 6. Ո՞վ է Միհրան Ծառուկյանի <<Գոլ>> երգի խոսքերի հեղինակը: Հարց 7. Որտե՞ղ է բնակվում երգիչ Նորոն՝ նույն ինքը Նորո Կիրակոսյանը: Հարց 8. Որտե՞ղ է ծնվել Արամ Ավագյանը: Հարց 9. Մարիաննա Մխիթարյանն ու՞մ  կերպարն է մարմնավորում <<Դժվար ապրուստ>> հեռուստասերիալում: Հարց 10. Ի՞նչ է Անահիտ Սիմոնյանի ամուսնու անուն, ազգանունը:   Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
Ձերբակալված հայտնի մարդկանց ֆոտոշարքը

  Մենք սիրում ենք նրանց, շատերն անգամ իդեալականացնում ու աստվածացնում են հայտնիներին ու աստղերին, մինչդեռ նրանք միևնույն է մարդիկ են՝ բոլոր հատկանշական առավելություններով ու թերություններով հանդերձ։ Ահա մի ֆոտոշարք, որտեղ կգտնեք բազմաթիվ հայտնիների լուսանկարներ, որոնք տարբեր տարեթվերի արվել են ոստիկանությունում, երբ այս կամ այն աստղին բերման են ենթարկել։   ՝ blog Ֆոտոները՝ emedia.ց   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Քրիսթեն Սթյուարտը դարձել է կանացի օծանելիքի դեմքը.

  Քրիսթեն Սթյուարտը դարձել է Balenciaga – ի Florabotanica կանացի բույրի դեմքը։ Ըստ Delovoe.TV - ի, այս մասին հայտնի է դարձել «Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց. Մաս 2» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո։ Florabotanica բույրը ստեղծել են պարֆյումերներ Ժան-Քրիստոֆ Էրոն ու Օլիվյե Պոլժը։ Այս արեւելյան բույրի մեջ հաջող կերպով համադրվում են խեժի, մեխակի, կալադիումի, վարդի եւ անանուխի երանգները։ «Քրիսթենը հրաշալի արտահայտում է Balenciaga ոգին եւ առողջ կերպով իր մեջ համադրում է կանացիությունն ու տղայականությունը։ Նա այն աղջկա կատարյալ տիպար է, ում նվիրված է Florabotanica բույրը», - հաղորդել է Balenciaga - ի քրեատիվ տնօրեն Նիկոլա Հեսքերը։ Հիշեցնենք, որ մթնշաղային սագայի ավարտական ֆիլմի դրամարկղային եկամուտները սրընթաց աճում են եւ հավակնում ռեկորդի։ Առաջին շաբաթ-կիրակիի արդյունքով ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 340 մլն դոլար։     `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :