Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Երգչուհի Սելենա Գոմեսը 2013 թվականին նոր ալբոմ կթողարկի

  Հայտնի ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը հաղորդել է իր 4-րդ ալբոմի թողարկման տարեթիվը։ Շնորհանդեսը տեղի կունենա 2013 թվականին։ Аceshowbiz - ը հաղորդում է, որ դերասանուհին ժամանակավորապես թողել էր իր երաժշտական կարիերան եւ զբաղվել էր դերասանականով։ Հիշեցնենք, որ Սելենա Գոմեսը նկարահանվում էր Disney հանրահայտ սերիալում եւ բավարար ժամանակ չէր կարող տրամադրել երգեր ձայնագրելուն։  Իր զուգընկեր, հանրահայտ երգիչ Ջասթին Բիբերից բաժանվելուց հետո երգչուհին, հավանաբար, ազատ ժամանակ ձեռք բերեց, որը կարելի է տրամադրել իրեն եւ իր ստեղծագործական կյանքին։    `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԱՋԱԿՑԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԱՂՋԿԱՆ

  Շատերին հայտնի է, որ Անջելինա Ջոլին շատ հաճախ է լինում Մերձավոր Արևելքում, որտեղ և փորձում է օգնել նրանց, ովքեր իր օգնության կարիքն ունեն: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ այն, որ դերասանուհին անտարբերության չի մատնել 14-ամյա աղջկա` Մալալե Յուսուֆզայի ցանկությունը: Աղջիկը, պարզապես շատ է ցանկացել, որպեսզի պակիստանի բոլոր աղջիկները ստանան կրթություն: Սակայն այդպիսի ցանկությունը շատ է զայրացրել տղամարդկանց: Նույնիսկ “Թալիբանի” զինյալներից մեկը դպրոցի բակում հասցրել է երկու անգամ վնասել աղջկան: Ջոլին, անտարբեր չանցնելով այդ ամենի կողքով, The Daily Beast-ում հոդված գրեց, որ նա այդ նորությունը քննարկել է երեխաների հետ,-“ Նրանց համար դժվար է հասկանալ աշխարհը, որտեղ տղամարդիկ հանցագործություն են համարում աղջկա ցանկությունը, որ նրանք կրթություն ստանան բոլոր երեխաների նման”: Երեխաները առաջարկել են Մալալեի արձանը կանգնեցնել, որ այդպիսի ցանկություն է հայտնել, և քանի որ աղջիկը այժմ բուժվում է ստացած վնասվածքների հետևանքով, երեխաները ցանկություն են հայտնել խնամել Մալալեի տնային կենդանիներին: Անջելինան կոչ է արել իր երկրպագուներին, գործընկերներին և բոլոր նրանց` ում անհանգստացնում է այս խնդիրը, կատարել նվիրաբերություն Women in the World Foundation հիմնադրամին: ”Այնպես որ, պակիստանի բոլոր աղջիկները հայտարարել են` “Ես Մալալեն եմ”, նրանք արդեն միայնակ չեն: Աշխարհի ուսուցիչները և մայրերը իրենց երեխաներին և աշակերտներին պատմում են Մալալեի մասին, և խրախուսում են նրանց ` դառնալ այդ շարժման մի մասնիկը”-նշել է Ջոլին:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
Անգլերենում ամենաերկար բառը պետք է արտասանել 3.5 ժամ.

  Ամենաերկար անգլերեն բառը բաղկացած է 189, 919 տառից և նրա արտասանության համար պահանջվում է 3,5 ժամ, տեղեկացում է ABC լրատվականը: Ամենաերկար բառը օրգանական միացություններից մեկի անվանումն է: Այն սկսվում է մեթիոնիլ-ով և 3,5 ժամ հետո ավարտվում իզոլեյցին-ով: Այդ սպիտակուցը հայտնի սպիտակուցների մեջ ամենամեծն է և շատ կարևոր դեր է խաղում մկանների կրճատման գործընթացում:     `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԺԵՐԱՅՐ ԴԵՊԱՐԴԻԵԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

  Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերայր Դեպարդիեն, ով հայտնի է մեզ, որպես Օբելիքս դերակատարմամբ բարի ու ազնիվ մեկը, պարզվում է, որ կյանքում այդքան էլ համբերատար, բարեհոգի ու նրբանկատ անձնավորություն չէ: Օրերս դերասանը փողոցային քաշքշուկի պատճառ է դարձել. նա վիճաբանել, ապա ծեծի է ենթարկել այն վարորդին, ում մեքենային նա հարվածել էր իր մոտոցիկլով: Այս դեպքի պատճառով դերասանին սպառնում է երկու տարվա ազատազրկում: Հետագայում Դեպարդիեն խոստովանել է, որ բավականին տաքացել է ու ընդունել է իր մեղավորությունը, սակայն տուժողն արդեն դիմել էր դատարան և պատրաստվում է պայքարել մինչև վերջ: Ի դեպ սա առաջին պատահարը չէ կապված դերասանի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ. 2009 թվականին նա կրկին վնասել էր մի մեքենա, բայց նախորդ անգամ դերասանի բախտն ուղղակի բերել էր, քանզի հարցը լուծվել էր առանց դատական գործընթացի:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյան 
Մահացել է «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոն

  Կյանքի 69-րդ տարում մահացել է դերասան Ռոբերտ Մկրտչյանը, ով հայտնի էր «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոյի դերակատարմամբ: Վերջին տարիներին դերասանը տառապում էր երիկամների անբավարարությամբ, ինչն էլ նրա մահվան պատճառ հանդիսացավ:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԺԻԶԵԼ ԲՈՒՆԴՀԵՆԸ ԲՈՍՏՈՆՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ

  Մոդել Ժիզել Բունդհենը ուղևորվել էր Բոստոն գնումներ կատարելու համար: Հղի մոդելը հագել էր ջինսե կարճ կիսատաբատ, ամառային կոշիկներ և սպիտակ հասարակ վերնաշապիկ, կրում էր ամառային ակնոց: Հուսանք, որ հղիությունից հետո մոդելը կարճ ժամանակահատվածում կվերադարձնի իր նախկին կառուցվածքը: Նշենք, որ այս հղիությունը, մոդելի համար երկրորդն է. մոդելն ունի որդի, ում հետ փորձում է ավելի շատ ժամանակ անցկացնել: Հիշեցնենք, որ վերջերս 32-ամյա մոդելը որդու հետ այցելել էր ''New England Patriots Training'' հավաքին: Գեղեցկուհի մայրիկը շատ սակավաթիվ է ընտանիքի հետ ներկայանում հանրությանը. դրա մասին են նաև փաստում պապարացիների կատարած հազվադեպ լուսանկարները:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
ՈՎՔԵ՞Ր ԵՆ “ՈՍԿԵ ԳՆԴԱԿ”-Ի ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

  Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ՖԻՖԱ անդամ ազգային հավաքականների գլխավոր մարզիչների, ինչպես նաև France Football ամսագրի կողմից լրագրողների շարքում անցկացված քվեարկության արդյունքներով: Եվ ահա, ՖԻՖԱ-ն հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Սերխիո Ագուերո (Արգենտինա, Մանչեսթեր Սիթի), Մարիո Բալոտելլի (Իտալիա, Մանչեսթեր Սիթի),Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, Ռեալ Մադրիդ), Ջանլուիջի Բուֆֆոն (Իտալիա, Յուվենտուս), Սերխիո Բուսկետս (Իսպանիա, Բարսելոնա), Իկեր Կասիլյաս (Իսպանիա, Ռեալ Մադրիդ), Դիդիե Դրոգբա (Կոտ դ՛Իվուար), Ռադամել Ֆալկաո (Կոլումբիա, Ատլետիկո Մադրիդ), Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա, Միլան և ՊՍԺ), Անդրես Ինիեստա (Իսպանիա, Բարսելոնա), Լիոնել Մեսսի (Արգենտինա, Բարսելոնա), Մանուել Նոյեր (Գերմանիա, Բավարիա), Նեյմար (Բրազիլ, Սանթոս), Մեսութ Օզիլ (Գերմանիա, Ռեալ Մադրիդ), Խերարդ Պիկե (Իսպանիա, Բարսելոնա), Անդրեա Պիրլո (Իտալիա, Յուվենտուս), Սերխիո Ռամոս (Իսպանիա, Ռեալ Մադրիդ), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, Ռեալ Մադրիդ), Ուեյն Ռունի (Անգլիա, Մանչեսթեր Յունայթեդ, Յայա Տուրե (Կոտ դ՛Իվուար, Մանչեսթեր Սիթի), Ռոբին վան Պերսի (Հոլանդիա, Արսենալ և Մանչեսթեր Յունայթեդ), Խաբի Ալոնսո (Իսպանիա, Ռեալ Մադրիդ), Խավի Էռնանդես (Իսպանիա, Բարսելոնա):   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :