Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ջենիֆեր Լոպեսը կրկին ամուսնանո՞ւմ է. Ֆոտո

  Նորից ամեն ինչ մատնեց ձախ ձեռքի մատնեմատին դրված մատանին, ինչը, մեր մեջ ասած, դժվար է չնկատել, երբ այն այդպիսի չափսեր ունի: Փարիզում կայացած Chanel ցուցադրության ժամանակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է շքեղ ադամանդյա մատանիով, ինչը մի քանի օր շարունակ գրավել է լուսանկարիչների ուշադրությունը: Սակայն Ջենիի և 25-ամյա Կասպեր Սմարթի սպասվող ամուսնության մասին պաշտոնական լուրեր դեռ չկան:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Նախորդ շաբաթվա ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԸ ուներ հետևյալ կազմը՝   ԹՈՓ 1. Միհրան Ծառուկյան ԹՈՓ 2. Դիանա Գրիգորյան ԹՈՓ 3. Ալեքսանդր Բաբասյան ԹՈՓ 4. Արթուր Պետրոսյան ԹՈՓ 5. Խաչիկ Եղոյան ԹՈՓ 6. Հայկ Չոմոյան ԹՈՓ 7. Հայկ Ղուկասյան ԹՈՓ 8. Սիլվա Հակոբյան ԹՈՓ 9. Անդրանիկ Հարությունյան ԹՈՓ 10. Մագա Մարտիրոսյան   Հիշեցնենք, որ յուրաքանչյուր ամսվա ավարտին բոլոր մասնակիցների վարկանիշները հավասարեցվում են 0, և համակարգիչը պատահականության սկզբունքով ընտրում է 10 մասնակցի: Եվ այսպես, այս անգամ մեր ԹՈՓ ՏԱՍՆՆՅԱԿԸ ունի հետևյալ կազմը՝   ԹՈՓ 1. Արտավազդ Եղոյան ԹՈՓ 2. Արա Գևորգյան ԹՈՓ 3. Վարդան Թադևոսյան ԹՈՓ 4. Ռաֆայել Երանոսյան ԹՈՓ 5. Մարտին Մկրտչյան ԹՈՓ 6. Արմինե Պետրոսյան ԹՈՓ 7. Դավիթ Ամալյան ԹՈՓ 8. Արա Երնջակյան ԹՈՓ 9. Դալիթա Ավանեսյան ԹՈՓ 10. Լևոն Հարությունյան   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝  ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ՔԵԼԼԻ ԲՌՈՒԿԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ˝NEW LOOK˝ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԸ

  Արդեն երկրորդ սեզոնն անընդմեջ, անգլուհի Քելլի Բռուկը համագործակցում է ˝NEW LOOK ˝ ֆիրմայի հետ և ներկայացնում է ապրանքանիշի կողմից առաջարկվող կանացի ներքնազգեստների հավաքածուները: Նա ինքն է հանդես գալիս գծագրիչի դերում, մոդելների համար ներքնազգեստի նոր ձևեր է պատրաստում  և գովազդում դրանք: Ի դեպ ˝NEW LOOK˝ ֆիրմայի շուկայաբանները երբեք չեն կասկածել Քելլի հետ համագործակցելու հարցում. որպես ներկայացուցիչ նա միշտ հոյակապ է հանդես գալիս: Հանրահայտ մոդել, մոդելային քննադատ, գծագրիչ Քելլի Բռուկը մեծ պատրաստակամությամբ է վերաբերվում իր աշխատանքին և առհասրակ իր կարիերային:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՐԵԲՆԻԿՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԶԳԱՑ ՄԱՅՐԱԿԱՆ ԲԵՐԿՐԱՆՔ

  Օգոստոսի 30ն "Պարում են բոլորը" հեռուստանախագծի հաղորդավարուհի Լիլյա Րեբնիկն առաջին անգամ զգացել է մայրական բերկրանքի "համը": Արտասովոր հաղորդավարուհին հավաստեց երեխայի ծնվելու մասին լուրը և հավելեց, որ երեխան ծնվել է 52 սմ հասակով, 3,5 կգ քաշով: Ինչպես նաև Լիլյան նշեց, որ ծննդաբերության ողջ ընթացքում իր հետ է եղել ամուսինը` բալետմեյստեր Անդրեյ Դիկիյը: Պարզվում է, որ զույգն այդ որոշումն ընդունել էր մի քանի ամիս առաջ: Հիշեցնենք, որ Լիլյա Րեբնիկը և Անդրեյ Դիկիյը ծանոթացել են "Պարեր աստղերի հետ" նախագծի շրջանակներում: Առաջին իսկ փորձից հետո հաղորդավարուհին հայտնել էր, որ կպարի միայն Անդրեյի հետ, և այդպես էլ եղավ: Նախագծի շրջանակներում, ապա նախագծից դուրս նրանք մտերմացան և հասկացան, որ առանց իրար չեն կարող ապրել: Անցած տարվա դեկտեմբերին նրանք դարձան անբաժանելի կողակիցներ, իսկ օրերս երջանիկ ծնողներ: Նորաթուխ մայրիկը ասել է, որ պատրաստվում է երկար ժամանակ մնալ հրամանագրային արձակուրդում` ամբողջ ժամանակ լինելով իր մանկիկի կողքին: Դե ինչ, շնորհավորում ենք Րեբնիկին և Անդրեյին` մաղթելով ամենայն բարիք:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Նիհարելու 2012 ռեկորդային ցուցանիշը /ֆոտո/

  Բրիտանուհի Քլեր Էլսոփին հաջողվել է ամենաշատը նիհարել 2012ն:   Տարվա սկզբին 31-ամյա Քլերը 140 կգ է կշռել: Նրա խոսքով` ավել քաշի պատճառն իր աշխատանքն է եղել: Նա թխվածքաբլիթներ է պատրաստելիս եղել տոնական միջոցառումների համար: Ժամանակի ընթացքում Քլերը նկատել է, որ դժվարանում է քայլել, իսկ ջեռոցի մոտ գրեթե մշտապես նստած է, քանի որ 10 րոպեից ավել  չի կարողանում կանգնած մնալ:   Երիտասարդ կինը սկսել է վախենալ իր առողջության համար: Քլերի համար ամենածանրն այն գիտակցումն է եղել, որ չի հասցնի տեսնել թոռներին, քանի որ իր դուստրերն ընդամենը 4 եւ 6 տարեկան են:   Քլերը որոշել է վճռական գործել` սկսել է դիետա պահել եւ 10 ամսվա ընթացքում ուղիղ կիսով չափ կրճատել է քաշը:   ՝ henaran.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Անաստասիա Վոլոչկովայի նոր սերը

  Վերջերս Երևանում մենահամերգով հանդես եկած ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան կարծես նոր սեր է գտել. գրում է dni.-ն` հավելելով, որ Վոլոչկովային վերջերս ռոմանտիկ ընթրիքի ժամանակ նկատել են երգիչ Սերգեյ Լազարևի հետ: Վոլոչկովան իր միկրոբլոգում երգչի հետ արված սադրիչ լուսանկարներ է տեղադրել, որոնց տակ գրել է. «Հանդիպել են երկու միայնակները» և «Մենք միասին ենք»: Կայքը նշում է, որ այս երկու հայտնիները ներկայումս իսկապես միայնակ են:   `yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՐՏԱՎԱԶԴ ԱՄԻՐՅԱՆ-ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ ԿԼԻՆԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՑ

    Հայտնի հաղորդավար, “SLIDEART” prodaction տնօրեն Արտավազդ Ամիրյանը վերջերս այնքան էլ հաճախ չի երևում կապույտ էկրաններին: Սակայն շտապենք ուրախացնել նրա երկրպագուներին:Արտավազդ Ամիրյանի հետ զրույցում պարզեցինք, որ նոր եթերաշրջանի սկսվելուն պես հնարավոր են նոր նախագծեր, կան նոր առաջարկներ: Իսկ այն հարցին, թե նախագծերը հեռարձակվելու են միայն “ARMENIA TV” եթերից, Արտավազդը պատասխանեց. - “SLIDEART” prodaction-ը շատ հեռուստաընկերությունների և ռադիոալիքների հետ է համագործակցում և չի բացառվում, որ հաղորդումները տեսնեք նաև այլ հեռուստաեթերներով: Արտավազդ Ամիրյանը հայտնեց նաև, որ նոր եթերաշրջանում հնարավոր է  նրան կրկին տեսնենք “BLEF”–ի ստեղծագործական կազմում:     Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը
; : :