Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Աշխարհի ամենամեծ շոկոլադը 640 կգ է

    Աշխարհի ամենաքաղցր ու ամենամեծ շոկոլադե եվրոն այսօր Բոլոնիայում ներկայացվել է հանրությանը՝ Cioccoshow շոկոլադե տոնավաճառի շրջանակներում: Տոնավաճառին ներկա են եղել Իտալիայի հրուշակագործները, որոնք ներկայացրել են տարբեր կառուցվածքի  քաղցրավենիքներ:Այս մասին հաղորդում է italia-.-ը:   Շոկոլադե եվրոն կշռում է 640 կգ, ունի 1մետր 95.5 սմ տրամագիծ և 17սմ բարձրություն: Բաղադրության 80%-ը Դոմինիկյան Հանրապետության շոկոլադ է, իսկ 20%-ը՝ Պերուի շոկոլադ:   Այս նոր շոկոլադե ռեկորդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Անցած տարի, նույն շոկոլադե տոնավաճառում, հրուշակագործները պատրաստել էին ամենաերկար շոկոլադե սալիկը, որը նույնպես գրանցվել էր ռեկորդների գրքում: Հսկայական շոկոլադե եվրոյի հեղինակներն են շոկոլադի վարպետներ Ռենատո Ձոյան, Անժելո Սոդեռոն, Լուիջի Դեռնիոլոն և Դոմինիկո Ֆալկոնեն:     Թարգմ՝ Արմեն Գրիգորյանի   ՝ galatv.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը մեկ երեկոյի ընթացքում հավաքել է 70 հազար դոլար

  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի` COAF, երեկվա նվիրատվությունների երեկոյին հավաքվել է 70 հազար դոլար, որը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա համանման  հավաքից: Սա Հայաստանում նվիրատվությունների արդեն երրորդ երեկոն է:   «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը գործում է 2004 թվականից եւ Արմավիրի եւ Արագածոտնի 11 գյուղում 15 միլիոն դոլարի ծրագիր է իրականացրել: Հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ Գարո Արմենի խոսքով  հիմնադրամի դրսի նվիրատուների մեջ շատ են ոչ հայերը: «Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ հիմնադրամի ամերիկյան բարերարների հետ կողք կողքի մեր աշխատանքներում ներգրավվում են հայաստանյան անհատներ որ կազմակերպություններ` աջակցելով մարդկանց, որոնք այսօր դրա կարիքն ունեն»,- ասաց Գարո Արմենը:   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ջեյ Լոյի շրջապատը խուլ ու համր է դարձել

  Ամերիկացի գրավիչ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ստիպել է բոլորին իր շրջապատում լռության մասին պայմանագիր ստորագրել: Հիմա ոչ մի աշխատակից, ու փոփ երգչուհու համար առանձնատուն կառուցող բանվոր, ոչ ոք չի համարձակվի որեւէ մեկի հետ խոսել Լոպեսի անձնական կյանքի մանրամասներից: Բայց ամենազարմանալին այն է, որ Ջեյ Լոն խնդրել է ճիշտ նույնպիսի պայմանագիր ստորագրել իր բոյֆրենդ, պարող Քասփեր Սմարթին, ով ստորագրել է պայմանագիրն առանց որեւէ առարկության: Ինչպես հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն, աստղի ռուս երկրպագուներն այդպես էլ մինչեւ վերջ չեն կարողանում հասկանալ երգչուհու արարքը, որովհետեւ նրա ռուս ֆանատները վստահ են, որ չի կարելի ամուր հարաբերություններ կառուցել համաձայնագրերի ու պայմանագրերի հիման վրա:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ջենիֆեր Լոպեսը կրկին ամուսնանո՞ւմ է. Ֆոտո

  Նորից ամեն ինչ մատնեց ձախ ձեռքի մատնեմատին դրված մատանին, ինչը, մեր մեջ ասած, դժվար է չնկատել, երբ այն այդպիսի չափսեր ունի: Փարիզում կայացած Chanel ցուցադրության ժամանակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է շքեղ ադամանդյա մատանիով, ինչը մի քանի օր շարունակ գրավել է լուսանկարիչների ուշադրությունը: Սակայն Ջենիի և 25-ամյա Կասպեր Սմարթի սպասվող ամուսնության մասին պաշտոնական լուրեր դեռ չկան:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆի մենամարտը՝ այսօր

    Այսօր՝ նոյեմբերի 3–ին, Հալլե Վեստֆալլեում տեղի կունենա հայազգի Դավիթ Գրաֆի (Վահագն Սահակյան) և Բլանշար Կալամբայի մենամարտը։ Ինչպես լրատվամիջոցների նփոխանցել է հայազգի Դավիթ Գրաֆի գլխավոր մենեջերը, սա Դեվիդ Գրաֆի առաջին 8 ռաունդանոց մենամարտն է։ Նախկինում նա անցկացրել է 4 ու 6 ռաունդանոց մենամարտեր։ Նշենք, որ Դավիթ Գրաֆը Գերմանիայում համարվում է ծանր քաշային կարգում լավագույն 4–ը։ Իսկ աշխարհի վարկանիշային ցուցակում՝ լավագույն 100–ի մեջ է։  Կարևորագույն մրցումները սկսվելու են 2013թ.–ից, որտեղ Դավիթ Գրաֆը հնարավորություն կստանա մենամարերտել աշխարհի ու Եվրոպայի գոտիների համար։ «Գրաֆը գերազանց մարզավիճակում է։ Նա հայկական հողից ու ջրից մեծ ուժ է ստացել 4–շաբաթյա պարապմունքներն անցկացնելով հայկական լեռներում»,– ասել է մենեջերը։ Հիշեցնենք, որ Դավիթ Գրաֆն անցկացրել է 8 մենամարտ և տարել 8 հաղթանակ։   `emedia.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝          
Ֆլորա Մարտիրոսյանին թո՞ւրք բժիշկ է վիրահատել

  Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Այս մասին ասաց երգչուհու քրոջ որդին` Մանուկ Սահակյանը: "Փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, դա մի քիչ երկար պրոցես է",-ասաց նա՝ ավելացնելով, որ դատական գործընթացի մասին խոսք լինել չի կարող:   Մանուկ Սահակյանը հերքեց նաեւ համառորեն շրջանառվող այն տեղեկությունը, թե երգչուհուն ազգությամբ թուրք բժիշկ է վիրահատել: Այս համատեքստում շահարկվում է երգչուհու Հայոց ցեղասպանությունը դատապարտող համաշխարհային աստղերի հետ համատեղ ակցիայի մասին: Ֆլորա Մարտիրոսյանին հայ բժիշկ է վիրահատել: Երգչուհու կիսատ մնացած ծրագրերի շարունակելիության մասին առայժմ հարազատները չեն խոսում:    Ինչ վերաբերում է օրերս Համացանցում հայտնված Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակի տեսահոլովակին, հարազատները որակումներ չեն ուզում տալ, բայց գտնում են, որ պետք է դա հանվի Համացանցից:   ՝ henaran.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Արթուր Աբրահամ - Մեհդի Բուադլա մենամարտը` այսօր

  Այսօր` դեկտեմբերի 15ն, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի է ունենալու WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) եւ Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի (26-4, 11) մենամարտը:   Երեկ Նյուրնբերգում կայացել է բռնցքամարտիկների` մենամարտին նախորդող կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Մեհդի Բուադլան` 74.7 կգ:   Այսօր Արթուր Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել է այս տարվա օգոստոսի 25ն` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:   Աբրահամ-Բուադլա մրցելույթը ցուցադրվելու է գերմանական ARD հեռուստաալիքի, ինչպես նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Երեւանի ժամանակով ժամը 1.30ն (դեկտեմբերի 15 լույս 16 գիշերը):   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :