Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Կրծկալները անդառնալի վնասներ են հասցնում

  Գոտիները, ներքնազգեստը, գլխարկները, պայուսակները զգեստապահարանի այս բոլոր պարագաները կարող են ֆիզիկական ցավ պատճառել: Ամենաշատը վտանգավոր են վատ նստած կրծկալները: Դրանց պատճառով 10 կնոջից 6-ը տառապում է մեջքի, վզի և գլխի ցավից։ Այս մասին ասվում է Օստեոպատների բրիտանական ասոցիացիայի զեկույցում:  10 կանանցից 4-ը բախվում է վզի, մեջքի կամ ուսերի ցավի հետ, երբ ծանր պայուսակ է կրում: Ամուր ձգած գոտիները թմրացման զգացողություն են առաջացնում ազդրի վերին հատվածում, ինչը կարող է մեծացնել զգայունությունը ջերմային ազդեցությունների նկատմամբ:  Քելսթոն Չորլին փաստում է, որ մարդիկ հաճախ են իրենց առողջությունը զոհաբերում նորաձևությանը: Bravissimo ընկերության ներկայացուցիչը խորհուրդ է տալիս կանանց ամեն օր ստուգել կրծկալի չափը, քանի որ սխալ ընտրության դեպքում ամբողջ ծանրությունն ընկնում է ուսերի վրա:  Շատ կիպ գլխարկները կարող են գլխացավ առաջացնել գլխի անոթների ճնշման հետևանքով:  Իսկ ահա դրամապանակը գրպանում պահող տղամարդկանց մոտ կարող են ցավեր առաջանալ մեջքի շրջանում։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԺԵՐԱՅՐ ԴԵՊԱՐԴԻԵԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

  Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերայր Դեպարդիեն, ով հայտնի է մեզ, որպես Օբելիքս դերակատարմամբ բարի ու ազնիվ մեկը, պարզվում է, որ կյանքում այդքան էլ համբերատար, բարեհոգի ու նրբանկատ անձնավորություն չէ: Օրերս դերասանը փողոցային քաշքշուկի պատճառ է դարձել. նա վիճաբանել, ապա ծեծի է ենթարկել այն վարորդին, ում մեքենային նա հարվածել էր իր մոտոցիկլով: Այս դեպքի պատճառով դերասանին սպառնում է երկու տարվա ազատազրկում: Հետագայում Դեպարդիեն խոստովանել է, որ բավականին տաքացել է ու ընդունել է իր մեղավորությունը, սակայն տուժողն արդեն դիմել էր դատարան և պատրաստվում է պայքարել մինչև վերջ: Ի դեպ սա առաջին պատահարը չէ կապված դերասանի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետ. 2009 թվականին նա կրկին վնասել էր մի մեքենա, բայց նախորդ անգամ դերասանի բախտն ուղղակի բերել էր, քանզի հարցը լուծվել էր առանց դատական գործընթացի:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյան 
Ռիհաննայի նվերները Ադելին` փոքրիկի ծննդյան առթիվ

  Րիհաննան երբեք չի թաքցրել իր ունեցած սերը Ադելի նկատմամբ: Իմանալով վերջինիս երեխայի ծնվելու մասին` գեղեցկուհի Րիհաննան նրան ուղարկել է բազմաթիվ նվերներ: Դրանց շարքում են եղել մանկական հագուստներ, որոնցից երկուսի վրա գրված են եղել հետաքրքիր արտահայտություններ. «Ստեղծվել է ինը ամիս» և «Իմ մայրը ռոք աստղ է»: Բացի դրանից` նվերներ է ստացել նաև նորաթուխ մայրիկը: «Դու պետք է սեքսուալ մայրիկ լինես: Երջանիկ եղիր: Շնորհավորում եմ»,- մաղթել է Րիհաննան` Ադելին նվիրելով գեղեցիկ ներքնազգեստ: Րիհաննան սիրում է Ադելին: Նա առաջիններից է եղել, ով շնորհավորել է ապագա մայրիկին` նրա հղիության մասին իմանալուն պես: Նա շատ մանրակրկիտ ձևով է ընտրել նվերները` համոզված լինելու համար, որ այդպիսիք ոչ ոք չի նվիրի` բացի իրենից: Եվ դա ստացվել է, Ադելին անակնկալները շատ են դուր եկել: Հիշեցնենք, որ Ադելն ու իր ընտրյալը` Սայմոն Կոնեցկին, ծնողներ են դարձել վերջերս` հոկտեմբերի 19ն` ունենալով փոքրիկ տղա: `artisto.       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝   
Մեր մանկության գովազդները, որոնք քաղցր հուշեր են արթնացնում.

    Երբևէ մտածե՞լ էիք, որ գովազդը կարող է հաճելի հուշեր արթնացնել:    Ներկայացնում եմ գովազդային տասնյակ, որոնք ինձ մոտ կարոտախտի պատճառ դարձան: Կարոտ դեպի ոչ հեռավոր 90-ականներ, կարոտ դեպի մանկություն...   10. Lenor   9. Ftella   8. Royal Armenia   7. Yupi   6. Mba   5. Raffaello   4. Galina - Blanca   3. Mentos   2. Nescafe՛   1. Coca-Cola   ՝pahooo.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ադելի «21» ալբոմը ստացել է «ադամանդե» կարգավիճակ

   Բրիտանացի երգչուհի Ադելի «21» ալբոմը վաճառվել է ավելի քան 10 մլն օրինակով, նոյեմբերի 28ն հաղորդել է NME-ն` հղելով Nielsen SoundScan հետազոտության արդյունքներին: Սկավառակը «ադամանդե» կարգավիճակ է ստացել 2 տարուց քիչ ժամկետում: Այն թողարկվել է 2011 հունվարի 24ն և 10 մլն ցուցանիշը հատել նախորդ շաբաթ: «21» բրիտանական ալբոմը ամենաշատ ներբեռնվող և Մեծ Բրիտանիայում 21-րդ դարի ամենավաճառվող ալբոմն է: Այն նաև երբևէ վաճառված բոլոր բրիտանական ալբոմների թվում 5-րդն է: Սակավառակը 2011ն լավագույնն է ճանաչվել «Գրեմմի» և Brit Awards մրցանակաբաշխություններում, գրում է lenta.-ն:   ՝ panarmenian.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ “ԱՐՄԵՆԻԱ” ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  Արդեն  “Արմենիա” հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի ցուցադրվում է Մեդիամաքս “Երևան. XX դար” նախագծի հեռուստատեսային տարբերակը, որը վարում է Ռուզան Մելյանը: “Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակներում 12 հաղորդում կնկարահանվի: Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “Թումո Դիզայն” ընկերության հետ: Հոկտեմբերի 28ն ժամը 21:30ն բաց մի թողեք “Կարապի լճի” մասին հաղորդումը: “Կարապի լիճը” Երևանի խորհրդանիշներից մեկն է եւ հաջորդ տարի տոնելու է իր 50-ամյակը: Հաղորդումը ներկայացնում է լճի ստեղծման պատմությունը և ներկայացնում, որ մայրաքաղաքում հնի ու նորի պայքրը  արդիական էր նաև 60-ական թվականներին: 
ՄԻԼԱ ՅՈՎՈՎԻՉԻ ԱՂՋԻԿԸ ԻՐ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆ Է

  Օրերս սիրված դերասանուհի Միլա Յովովիչը բարձրաձայնել է, որ անկախ իր ամենօրյա հագեցած գրաֆիկից, նա աշխատում է որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել իր չորս տարեկան դստեր` Էվերի հետ: Այդ իսկ պատճառով դերասանուհին շատ հաճախ դստեր հետ է գնում նկարահանման հրապարակ և հյուրախաղերի: Պենք է նշենք, որ աղջիկը ժամանակի ընթացքում նմանվում է մորը. Էնվերը իսկական գեղեցկուհի է և արդեն շատերը նրա մեջ տեսնում են ապագա մոդելի փայլուն ապագան: Ի դեպ Միլա Յովովիչը դեմ է, որ աղջիկը շարունակի իր սկսած վիթխարի ճանապարհը. նա չի ցանկանում, որ աղջիկը դառնա դեռահաս աստղ, վաղ տարիքից աշխատի և չափից շուտ ինքնահաստատվի: Իր անցյալում կատարած սխալների պատճառով նա ծնողներին միշտ նեղություն է պատճառել և տարատեսակ խնդիրների առջև է կանգնեցրել, ինչի պատճառն էին հանդիսանում վաղ տարիքից գումար վաստակելն ու անսահմանափակ ինքնուրույնություն ձեռք բերելը: Նա կարծում է, որ ինչպես հիմա, այնպես էլ 15 տարեկանում, նա կորոշի` որքան գումար հատկացնել աղջկան մանրածավալ ծախսումների համար:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :