Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Դոնաթելա Վերսաչեն զգեստներ կկարի Լեդի Գագայի համար

  Նորաձեւության աշխարհում հայտնի թերալդրող Դոնաթելա Վերսաչեն բեմական հագուստ կմշակի ոչ պակաս հանրահայտ էպատաժային երգչուհի Լեդի Գագայի համար։ Ինքը՝ երգչուհին առայժմ չի հաստատում, բայցեւ չի հերքում լուրը։ «Լսել եմ՝ Versace-ն զգեստ է պատրաստում The Born This Way Ball ամերիկյան շրջագայության համար», - գրել է Գագան իր Թվիթերում, հայտնում է Glour ամսագրի ռուսական հրատարակությունը։ Հայտնի է, որ Դոնաթելան եւ Գագան շատ մտերիմ են։ Բացի այդ, երգչուհին Versace- ի վաղեմի երկրպագուն է։ Բոլորովին վերջերս փոփ-դիվան հանրության առջեւ հայտնվեց նորաձեության այս տան զգեստով, որը գրավեց բոլորի ուշադրությունը. գնդասեղներով սեւ զգեստը, որ հայտնի դարձավ 1994 թվականին, երբ նրանով ներկայացավ այն ժամանակ դեռեւս անհայտ Էլիզաբեթ Հերլին, Լեդի Գագայի հագին միանգամայն անսովոր տեսք ուներ։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԼԵԴԻ ԳԱԳԱՅԻ ԸՆԿԵՐԸ` ZOMBIE BOY-Ը, ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ “ԶՈՄԲԻ” Է

  Երեկ Կիևում հանդես եկավ ZOMBIE BOY-ը: Ասում են, թե կանադաական ծագում ունեցող մոդելը որոշել է Կիևում գտնել աղջիկ: Ըստ համերգի կազմակերպիչների, ZOMBIE BOY-ը դրան անդրադարձել է հենց գիշերային ակումբում: Մաշա Ֆոկինի նախկին ընկերը` Ռիչարդ Գորնը, ով պարող և նկարիչ է և բալետի տնօրեն է, իր բլոգում տեղադրել է լուսանկարներ, որտեղ նա ZOMBIE BOY հետ է: Պարզվում է, որ Լեդի Գագայի ընկերը, նույնիսկ անձնագրի լուսանկարում ամբոջությամբ ծածկված է դաջվածքներով: Այդ մասին Ռիչարդ Գորնը գրել է իր բլոգում:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
15 մլն դոլար արժողությամբ շքեղ հրավառություն, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում.

  Քուվեյթում սահմանադրության ընդունման 50-ամյակի կապակցությամբ 15 միլիոն դոլար արժողությամբ հրավառություն է կազմակերպվել, որը դարձել է աշխարհի ամենաշքեղ հրավառությունը և արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:      `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԷՇՏՈՆ ԿԱՏՉԵՐԻ ԳԼԽԻՆ ԴԱԺԱՆ “ԲԼԵՖ” ԵՆ ՍԱՐՔԵԼ

  Ասում են`“Մի վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես չես ցանկանում քեզ հետ վարվեն”: Եվ ահա, այս խոսքին չհետևելով, Էշտոն Կատչերը ստացել է փոխադարձ հարվածներ: Եթե դերասանը նախկինում խաղ էր խաղում իր գործընկերների գլխին ««Подстава» շոուի միջոցով, ապա այս անգամ այդ խաղը խաղում են դերասանի` Էշտոնի գլխին: Այնինչ, կատակը այդքան էլ բարի և հաջող չստացվեց: Նախաձեռնողը մի բարի կին է եղել: Չորեքշաբթի օրը, այդ կինը զանգահարել է ոստիկանություն և վախվորած, ոստիկաններին  շշուկով տեղեկացրել է, որ նա գտնվում է Էշտոնի տանը: Նրանք թաքնվել են սանհանգույցում` պաշտպանվելու համար  “զինված ռուս մարդկանցից”, ովքեր շրջափակել են տունը և լսել են ինչ-որ կրակոց, ըստ որի կարծում են, թե մեկը սպանվել է: Հեռախոսազրույցից անմիջապես վայրկյաններ անց ոստիկանությունը հասնում է Էշտոնի բնակարան, սակայն  ի անակնկալ ոստիկանների, այնտեղ, բացի տան վերանորոգման աշխատողներից, ոչ ոք չկար: Էշտոնը լսելով այդ լուրը, անմիջապես թողնում է նկարահանումները և հասնում տուն` ոստիկանության հետ պառզելու այդ խառնաշփոթը:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
Ֆրանսիացի լողորդը ռեկորդ է սահմանել ազատ ոճում

  Լոնդոնի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ֆրանսիացի 20-ամյա Յանիկ Անյելը ռեկորդ է սահմանել ազատ ոճի լողում՝ 400 մետրը հաղթահարելով  3 րոպե 32.25 վայրկյանում: Նախկին ռեկորդը պատկանում է գերմանացի Պաուլ Բիդերմանին՝ 3 րոպե 32.77 վայրկյան, որը սահմանվել էր 2009 թվականին:    ՝ lragir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՔԱՐԴԱՇՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

  Հայազգի մոդել, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և իր քույրերին մեղադրում են հեղինակային իրավունքների խախտման համար: Մեղադրողը Chroma Makeup Studio ընկերությունն է: Բանն այն է, որ հայտնի քույրերի բրենդը` Khroma Beauty-ն ու Chroma Makeup Studio-ն անգլերենում նույն կերպ են հնչում: Ընկերության սեփականատեր Մայքլ Ռեյը Քարդաշյաններից պահանջում է փոխել իրենց բրենդի անվանումը: Մայքլ Ռեյը պատրաստվում է դատական հայց ներկայացնել:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀՅՈՒՍԹՈՆԻ ԱՂՋԻԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԽՈՐԹ ԵՂԲՈՐ ՀԵՏ

  Դեռևս օգոստոսին հանգուցյալ ՈՒիթնի Հյուսթոնի աղջիկը` Բոբբի Կրիստինա Բրաունը, իր ընկերոջից` Նիք Գորդանից մատանի ստացավ: Մատանին հետաքրքիր կերպով հիշեցնում էր նշանադրություն, չնայած որ այդ ժամանակ նրանք հերքեցին այդ փաստը: Զույգն ուղղակի մեկնաբանեց որպես նվեր ընկերոջից ընկերուհուն: Բայց ինչպես պարզ դարձավ մատանին իրոք նախանշում էր նշանադրություն: Պատմությունը հետաքրքիր է, հաշվի առնելով այն, որ Նիք Գորդանը Բոբբի Կրիստինի խորթ եղբայրն է: Նրանք ոչ մի արյունակցական կապ չունեն, բայց ՈՒիթնին նրան մեծացրել է որպես հարազատ որդու. Տղան Բոբբիի հետ է մեծացել: Նիքը Twitter-ում գրել էր «Անակնկալ» բառը և տեղադրել էր մատանիով նկար: “The Houstons: On our own” հաղորդումներից մեկի ժամանակ հայտնի երգչուհու 19-ամյա աղջիկը հաստատեց նշանադրության լուրը: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
; : :