Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ռոբերտ Դե Նիրոն ու Ջեյ Զին վիճել են

    Հոլիվուդի ամենավառ աստղերից մեկի՝ տաղանդավոր դերասան Ռոբերտ Դե Նիրոյի և հանրահայտ ռեփեր Ջեյ Զիի միջև վիճաբանություն է ծագել Լեոնարդո Դի Կապրիոյի ծննդյան առթիվ (նոյեմբերի 11ն) Նյու Յորքում կազմակերպված խնջույքի ժամանակ։ Ինչպես նշում է The New York Post աղբյուրը, ով ներկա է եղել երեկույթին, 69-ամյա դերասանը հրաժարվել է բարևել ռեփերին, երբ վերջինս մոտեցել է նրա սեղանին ու ջերմ ողջունել։ ի փոխանցմամբ՝ Դե Նիրոն երգչին բավական կոպիտ կերպով ասել է, որ «բարևելու փոխարեն ավելի լավ կաներ իր հեռախոսազանգերին պատասխաներ»։ «Ես 6 անգամ զանգահարել եմ բջջայինիդ, բայց դու չես էլ բարեհաճել գոնե մի անգամ հետ զանգել ինձ։ Դա պարզապես անդաստիարակություն է»,- բարկացած ասել է դերասանը։ Բանն այն է, որ նրանք պայմանավորվել են համատեղ երգ ձայնագրել նոր ֆիլմի համար, սակայն Ջեյ Զին չի պատասխանել Դե Նիրոյի զանգերին՝ պայմանավորվելու համար։ Թեև ռեփերը  փորձել է մեղմել Դե Նիրոյի զայրույթը, ասելով, թե չափազանց մոռացկոտ է, այնուամենայնիվ դերասանը շարունակել է նրան վիրավորել Մարտին Սկորսեզեի, Քեմերոն Դիասի և Ջեմի Ֆոքսի ներկայությամբ։ Եվ նույնիսկ Ջեյ Զիի կնոջ՝ Բեյոնսեի հորդորներից հետո Դե Նիրոն չի հանդարտվել և շարունակել է սևամորթ աստղին անքաղաքավարի ու անտաշ անվանել։     `tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Վոլոչկովան ամուսնանում է

  Ըստ ռուսական ԶԼՄ-ների տեղեկությունների՝ ՌԴ վաստակավոր արտիստուհի, ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան պատրաստվում է ամուսնանալ: Մոսկվայի քաղաքապետի զարմիկը՝ Անտոն Սոբյանինը, տեղափոխվել է Մոսկվա, որպեսզի ավելի մոտ լինի Անաստասիային: Ամուսնության առաջարկը նա արել է հոկտեմբերի 29ն:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սամուել Սևյանն՝ աշխարհի չեմպիոն

  Սամուել Սևյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ն Սլովենիայի Մարիբոր քաղաքում, նվաճել է շախմատի աշխարհի Մ12 պատանիների չեմպիոնի տիտղոսը:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Պրեմիերա. Ռիհաննա-Dionds

  Երեկ տեղի է ունեցել երգչուհի Րիհաննայի նոր տեսահոլովակի պրեմիերան:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆ. 'ԵՐԲԵՔ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՔՈՂԱՐԿԵԼ ՀՈՒՅԶԵՐՍ'

  Hajtniner.  կայքը զրուցեց սիրված սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանի հետ: Ունեցանք հաճելի զրույց, որի ընթացքում սպորտային մեկնաբանն ինչպես յուրաքանչյուր մեկնաբանման ժամանակ, այս անգամ ևս մեզ փոխանցեց դրական լիցքերի մեծ պաշար: Ինչպես միշտ` այս տարին ևս Կարեն Գիլոյանի համար հագեցած ու ծանրաբեռնված է եղել և նա, թոթափվելով առօրյա հոգսերից, հանգստացել  է Բուլղարիայի ծովափնյա քաղաքներից մեկում: Նա արտահայտվեց այս կերպ.- Հանգստացել եմ շատ լավ և ինչպես միշտ վերադարձել եմ հայրենիք դրական տրամադրվածությամբ: Եվ շարունակելով խոսքը մանրամասնեց, որ անհամբերությամբ սպասում էր այս տարվա սեմտեմբերի 1ն, քանզի այս տարի նրա որդին ընդունվել էր Ֆիզմաթ դպրոց: Բոլորս էլ  նկատել ենք, որ Կարեն Գիլոյանը, ոչ միայն իրեն հարիր կերպով մեկնաբանում է սպորտային իրադարձությունները, այլ նաև ամեն անգամ յուրովի է ապրում հայ մարզիների յուրաքանրյուր հաղթանակած պահը: Մեզ հետաքրքրում էր, թե ինչպիսին էին նրա հույզերը այս տարվա Օլիմպիական խաղերի ընթացքում:- Մեկ անգամ ևս մեծ խանդաղատանքով կարող եմ նշել մեր հայ մարզիկների` Հռիփսիմե Խուրշուդյանի, Արթուրի և Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակների մասին, որոնց ժամանակ դրական հույզերի տեղատարափ սկսվեց շրջապատում: Ինչպես նաև նշեմ, որ ուրախացել եմ հայ մարզիկների այլ հաղթանակներով, բայց նշանակալից և քմահաճ էին վերոնշյալները: armcatalog.. կայքին նաև հետաքրքրում էր` արդյոք սպասվում էին անակնկալ նորություններ և փոփոխություններ կապված Կարեն Գիլոյանի ծավալած աշխատանքային գոծունեության հետ:- Կարծում եմ առաջիկայում ամեն ինչ կլինի սովորականի պես լավ, ամեն բան կընթանա հարթ, կընթանա իր հունով, սակայն ցանկություն ունեմ անձնական բիզնես սկսել. ժամանակն է փող աշխատել:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը 
Ինչ է լինում, երբ շատ ես ուզում ամուսնանալ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ուիթնի Հյուսթոնը հետմահու արժանացել է MTV- ի մրցանակի

  Ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնը հետմահու արժանացել է MTV Europe Music Awards հեռուստաալիքի «Գլոբալ սրբապատկեր» հատուկ մրցանակին։ Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», այսպիսով մրցույթի կազմակերպիչները գնահատել են փոփ-երաժշտության մեջ նրա ունեցած ներդրումը։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11- ի երեկոյան Մայնի Ֆրանկֆուրտում։ Այս տարի այն կվարի հայտնի գերմանացի թոփ-մոդել Հայդի Քլումը։  Ավելացնենք, որ Global Icon մպցանակը շնորհվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Ավելի վաղ այն ստացել են Bon Jovi եւ Queen խմբերը։ Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը վախճանվել է փետրվարի 11- ին, Լոս Անջելեսում, 48 տարեկանում։ Նրա մարմինը հայտնաբերվել է հյուրանոցային համարի լողասենյակում։ Փորձագետները Հյուսթոնի օրգանիզմում թմրանյութի հետքեր են հայտնաբերել, սակայն այդ հանգամանքը ճանաչվել է երգչուհուն մահվան հասցրած գործոններից մեկը միայն։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :