Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Տեղի ունեցավ 'Miss &p; Mister Baby' մանկական գեղեցկության մրցույթը

  Նոյեմբերի 11ն Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ ''Miss &p; Mister Baby'' մանկական գեղեցկության մրցույթը, որը կազմակերպել էր Sweet Baby ամսագիրը: Միջոցառմանը հրավիրված էին տարբեր պարային խմբեր և փոքրիկ երգիչ-երգչուհիներ: Այն իր ֆորմատով տարբերվում էր մյուս մրցույթներից, քանի որ նոմինացված էր և բոլոր մասնակիցները ստացան իրենց անվանակարգերն ու մրցանակները: Մրցույթի փոքրիկ մասնակիցները ջանք ու եռանդ չէին խնայել այս գեղեցիկ օրվան պատրաստվելու համար: Ժյուրին կանգնած էր բարդ ընտրության առաջ, քանի որ երեխաները գեղեցիկ էին յուրովի:Ի դեպ ժյուրիի կազմում էին մոդել Վարդան Մնացականյանը, դիզայներ Մամիկը և մեր շատ սիրելի Նարինե Դիլանյանը՝ ''Դժվար ապրուստի'' հորքուրը: Այս հիշարժան երեկոն վարեցին ''Քաղաքում'' սերիալի Վահագն ու Արմենը:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մայքլ Ջեքսոնի տունն արդեն նոր տեր ունի

  Առանձնատունը, որտեղ ապրել և մահացել է Մայքլ Ջեքսոնը, գնել է բանկիր Սթիվեն Մայերը: 1.6 հազար քառակուսի մետր տարածքով առանձնատունն աճուրդի էր դրվել 2012 մարտին մոտավորպես 24 մլն դոլլար գնով: Մինչդեռ TMZ պորտալի տվյալներով վաճառքն իրականացել է 17-20 մլն դոլլարով: Գործարքը դեռ ավարտված չէ, այն վավերական կլինի մի քանի շաբաթից, սակայն բանկիրն արդեն առանձնատում է տեղափոխում իր իրերը` ըստ երկկողմանի համաձայնության: Առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսի ամենահայտնի վայրերից մեկում` Հոլմբի-Հիլզում` 100 North Carolwood Drive հասցեում: Այն կառուցվել է 2002 թվականին, բացի առանձնատնից ունի նաև տնակ հյուրերի համար և լողավազան: Նշենք, որ կենդանության օրոք Մայքլ Ջեքսոնն այս տունը վարձակլում էր ամսական 100 հազար դոլլարով:    ՝ Artisto.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիրուշոն նոր երգ է ձայնագրում .

  Սիրուշոն իր երկրպագուներին շատ սպասեցնել չի տա, քանի որ նա շատ արագ աշխատում է նոր երգի ձայնագրման եւ տեսահոլովակ նկարահանելու վրա: Նա ֆեյսբուքի իր պաշտոնական էջում պարբերաբար տեղադրում է ձայնագրման եջ նկարահանումների գործընթացներից նկարներ եւ վիդեոներ: Առաջարկում ենք դիտել ձայնագրման ստուդիայում արված փոքրիկ վիդեոն:     `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԲԼԵՅԿ ԼԱՅՎԼԻՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ՀՍԿԱ ԱԴԱՄԱՆԴԵ ՔԱՐՈՎ ԻՐ ՄԱՏԱՆԻՆ

  Stylenews-ը հրապարակել է Բլեյկ Լայվլի հարսանեկան մատանու լուսանկարը: Ռայեն Ռեյնոլդսը իր հարսնացուին է նվիրել ոչ թե սովորական  հարսանեկան մատանի, այլ` հրաշք մատանի: Մատանին իրենից ներկայացնում է մի մեծ ադամանդե քար` բաց վարդագույն երանգով: Հարսանեկան գիշերն անցկացնելուց հետո, առավոտյան, երբ դերասանը պատուհանի մոտ համբուրում էր իր կնոջը, լրագրողներն հասցրել են նկատել հսկա ադամանդե քարով մատանին: Մատանին, հայտնի ոսկերիչ Loraine Schwartz ձեռքի աշխատանքն է: Մատանին կազմված է բարակ սպիտակ ոսկուց, որի վրա կան մի շարք փոքրիկ ադամանդե քարեր, իսկ այդ ոսկու և քարերի վրա հարմարեցված է մի մեծ բաց վարդագույն ադամանդե հսկա քարը: Հուսանք, որ այդպիսի առատաձեռն փեսացուների, դեռ շատ կհանդիպենք:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՆՅՈՒՇԱՆ` ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՆԱԿՆԿԱԼԻ, ՓՈԽԵԼ Է ԻՐ ԱՆՈՒՆԸ

    Վերջերս Նյուշան իր նոր տեսահոլովակի համար ձեռք է բերել խիզախ Գերդայի կերպարը: Թիմուր Բեկմամբետովայի Bazelevs կինոընկերությունը, համատեղ` Wizart Animation տուդիայի, Ռոսսիյա պրոյեկտի համար պատրաստում են աննախադեպ ծրագիր. պատկերավորում են Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի “Ձյունե թագուհի” հեքիաթը: Ծրագրում ներառված են հայտնի անուններ, ինչպիսիք են` Իվան Օխլոբիստինը, Դմիտրի Նագիևը, Լիզա Արզամասովան, Աննա Արդովան, Յուր Ստոյանովը: Գլխավոր դերը Գերդայինն է, որը մարմնավորում է Նյուշան: Ըստ Ռեժիսորի, ամենահամապատասխան թեկանծուն Նյուշան է, թե իր ձայնային տվյալներով և թե էներգիայով: “Ձյունե թագուհին” եթերում կհայտնվի մինչ Նոր Տարի` դեկտեմբերի 31ն, և խոստանում է դառնալ իսկական անակընկալ` աշխարհի բոլոր ընտանիքների համար: Սակայն, որպեսզի դուք շատ երկար չսպասեք Նյուշային, շատ շուտով կտեսնեք երգչուհու նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է` “Շուտով Նոր Տարի է” երգի հիման վրա, որը հանդիսանում է “Ձյունե թագուհի” ֆիլմի Soundtrack-ը: Տեսահոլովակի նկարահանումներն ավարտվել են մի քանի օր առաջ, Մոսկվայում: Ըստ տեսահոլովակի ռեժիսորի մտահղացման, Նյուշան հանդես է գալու երկու կերպարում` մեկը ծանոթ է հանդիսատեսին, իսկ մյուս կերպարը դեռ գաղտնիք է: ”Ինձ շատ է դուր գալիս աշխատել այս նախագծի համար, ես շատ եմ սիրում այս հեքիաթը: Մանկուց Գերդան ինձ համար եղել է խիզախության, հավատարմության և բարության օրինակ: Հույս ունեմ, որ իմ երկրպագուներին և աշխարհի ընտանիքներին դուր կգա այս նոր ֆիլմը և տեսահոլովակը: Ֆիլմի անձնակազմի անունից, ես կասեմ, որ շատ բարդ աշխատանքներ են տարվում, հեշտ չէ անել այն, ինչ մենք անում ենք, պարզապես շատ-շատ ենք աշխատում”- նշել է երգչուհին:       Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ֆիլիպ Կիրկորովի համասեռամոլությունը ջրի երես է դուրս եկել

  Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում խառնաշփոթ է սկսվել: Կոտրել են Նատաշա Կորոլյովայի թվիթերի էջը և տարածել նրա անձնական նամակագրությունն ընկերներից մեկի հետ: Ընկերուհիները բուռն քննարկել են ռուսական շոու-բիզնեսի համասեռամոլներին: Նշենք, որ այս թեմային քիչ առաջ անդրադարձել է հենց ինքը` երգչուհին` թողնելով հետևյալ գրառումը. Կներեք… իմ էջը ջարդել են… օյ, նրանք տեղադրել են ամբողջ խոսակցությունը…: Նամակագրությունը` տեսանյութում:   ՝ Mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Լեդի Գագան վախենում է բիկինի կրել

  Լեդի Գագան կորցնում է ինքնավստահությունը, երբ հագին բիկինի է։ Ժամանակակից ամենախենթ երգչուհին իր կազմվածքը գովելու առիթը երբեք բաց չի թողնում։ Սակայն ծովափնյա հագուստը նրան անհարմարություն է պարգեւում։ Վերջերս Լեդի Գագան Թվիթերում հրապարակել է իր նոր լուսանկարները, որտեղ ընկերների հետ ուրախ ժամանակ է անցկացնում ծովափին։ «Ես՝ այսօր, ծովափին։ Անհարմար եմ զգում ծովափնյա հագուստով, բայց գարեջրի հետ խնդիր չկա», - հենց այդպես է նա գրել լուսանկարների տակ։ Ինչպես նշում է Huffingtonpost-ը, նույնիսկ այս դեպքում, երբ Լեդի Գագան ատում է լողազգեստը, նա 2 լուսանկար է ավելացրել Instagr-ում։ Դրանցում փոփ-դիվան Miller Lite –ի սպորտային լողազգեստով է։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :