Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Նաստյա Կամենսկիխը մերկացել է «Maxim» համար. Ֆոտո

  «Պոտապ ի Նաստյա» խմբի մեներգչուհի Նաստյա Կամենսկիխը նկարահանել է Maxim տղամարդկանց ամսագրի դեկտեմբերյան համարի համար։ Լուսանկարները, ինչպես հատուկ է այդ հրատարակությանը, շատ էրոտիկ, բացահատ ու գեղեցիկ են։ Փոռերով ու մանյակներով պատված Նաստյան մեկ ամոթխած փակում է կուրծքը ձեռքերով, մեկ նազանքով տնկում է հետույքը, հրապարակելով այն մասերը, որ գրգրում են տղամարու երեւակայոթյունը։ «Ես միշտ պատկերացրել եմ, որ երբ ճանաչված դառնամ, անպայման բեմի հետեւում մի հմայիչ տեխնիկի հետ սպիտակ դաշնամուրի վրա սեքսով կզբաղվեմ։ Ահա այսպիսի ֆետիշ։  Սակայն այսօր միայն կեղտոտ անդրավարտիքով տղամարդկանց եմ հանդիպում այնտեղ… Բայդ դե, ես չեմ վազում սեքսի հետեւից՝ ոչ բեմի հետեւում, ոչ էլ կյանքում։ Ես միասեր եմ։ Ավելի հաճույքով երանության գագաթնակետին կհասնեմ մեկ մարդու հետ», - իր էրոտիկ ֆանտազիաներն ամսագրի էջերին է վստահում Նաստյան։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՆԿՐԿՆԵԼԻ ԶԵՄՖԻՐԱՆ ԴԱՐՁԱՎ 36 ՏԱՐԵԿԱՆ

  Երեկ ազգությամբ ռուս ռոք-երգչուհի Զեմֆիրան նշեց իր ծննդյան 36 ամյակը: Վերջին ժամանակահատվածում երգչուհին բեմ չի բարձրանում, նա մի փոքրիկ արձակուրդ է վերցրել, որը հատկացնելու է իր նոր ալբոմի պատրաստման աշխատանքներին: Զեմֆիրան չորս տարեկանից հետաքրքրություններ է ունեցել երաժշտության հանդեպ, իսկ հինգ տարեկանից հաճախել է դաշնամուրի դասերի: Նրա երաժշտական կողմնորոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել ավագ եղբայրը` Րամիլը, ով ռոքի մեծ սիրահար էր, այդ իսկ պատճառով երգչուհին դասական երաժշտությունը փոխարինել է ռոքով: Դպրոցում Զեմֆիրան շատ լավ է սովորել, ինչպես նաև զբաղվել է բասկետբոլով, բայց, այնուամենայնիվ, նա ընտրել է երաժտության ոլորտը: «armcatalog..» կայքի ողջ անձնակազմը իր բարեմախթանքներն է հղում երգչուհուն և հուսով ենք, որ նա շուտով բեմ կբարձրանա:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԴԵՐԱՍԱՆ ՇԱՀԵՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ԿԱԹՈԼԻԿԻ ԴԵՐՈՒՄ

  Դերասան Շահեն Ոսկանյանը պատրաստվում է նոր բեմադրության, որը հանդիսատեսին կներկայացվի շատ շուտով: armcatalog.. կայքի հետ զրույցի ժամանակ դերասանը նշեց, որ ներկայացումը կոչվում է ''Աբգար Դպիր'' : Ներկայացման մեջ Շահեն Ոսկանյանը հանդես է գալու կաթոլիկի դերում: armcatalog.. կայքը հետաքրքրվեց, թե որն է եղել դերասանի ամենադժվար կայացրած որոշումը վերջին տարիների ընթացքում: Շահեն Ոսկանյանը ափսոսանքով նշեց, որ վերջերս մեծ դժվարությամբ է մերժել ''Լիր Արքա'' ներկայացման մեջ մարմնավորել խեղկատակի դերը` անձնական նկատառումներից ելնելով: Դերասանը նաև ասեց, որ եթե իրեն հնարավորություն տրվեր ինչ-որ բան փոխել կամ զարգացնել կինոնկարների ասպարեզում, ապա նա կնախընտրեր, որ դրանցով զբաղվեին միայն լուրջ մասնագետները:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Նոր առաջարկ՝ Facebookց

  Facebook-ը լողազգեստով աղջիկների լուսանկարներ որոնողների համար ծրագիր է ստեղծվել.  Badabing հավելվածը ոչ մի օրենք չի խախտում, քանի որ միայն ընկերների բաց ալբոմներում է որոնում: Օգտատերերին մնում է ուշադիր լինել հրապարակվող նկարների նկատմամբ:   `yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ինչպիսի՞ սիրուհիների են տղամարդիկ նախընտրում

  Երբեմն անհեթեթ է թվում, թե ինչու են տղամարդիկ որպես սիրուհի ընտրում ամուսնացած կանանց: Սակայն դա տրամաբանական պատասխան ունի: Առաջինը`այն, որ ամուսնացած կինը տղամարդուց չի պահանջի բաժանվել,  երկրորդը` նա ավելի ողջախոհ է, չէ որ երկու զուգընկեր ունի: Երրորդը, նրան պահելն այնքան էլ թանկ չի նստում. ռեստորան տանել պետք չէ` կարող են տեսնել, թանկարժեք նվերներ չի կարող վերցնել: Չորրորդը` չի կարող դժգոհել ուշադրության բացակայությունից, ինքն է սկյուռի նման անիվի մեջ, որպեսզի թե ամուսինը կուշտ լինի, թե երեխաները, թե սիրեկանը գոհ լինի: Բացի այդ, հանդիպելով ամուսնացած կնոջ հետ, տղամարդը հաստատ գիտի, որ նա հասկանում է իր վիճակը, եւ երբեք զանգերով ու հաղորդագրություններով չի անհանգստացնի:   ՝ style   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲԱՐ ՌԱՖԱՅԵԼԻՆ ˝ՀՐԱԺԵՇՏ ԱՍԵՑ˝ ԱՄՌԱՆԸ

  Շուտով մոտենում են աշնանային զով օրերը, և Բար Ռաֆայելին գտել է հոյակապ միջոց 2012 թվականի ամռանը ˝հաջողություն˝ ասելու համար: Այս առումով Բարի լուսանկարիչը նրա համար  կազմակերպել է ոչ այնքան թանկարժեք նկարահանումերի շարք. լուսանկարներում զուտ ներկայացված  են մոդելի անցկացրած ադձակուդից դրավագներ` առանց ավելորրդ ճոխությունների` միմիայն բնական հարդարանք, մեղմ քամի, ամառային գույնզգույն սարաֆան, ծովափ և հետաքրքրաշարժ խաղեր: Ահա այս ամենն էին ապահովում գեղեցկուհի Ռաֆայելիի հանգստյան օրերը: Հիշեցնենք, որ վերջերս 27-ամյա մոդելը մասնակցել է ˝Maxim˝ ամսագրի սեքսուալ նկարահանումների շարքին: Բարը ներկայացել էր ճոխ ներքնազգեստներով, որոնք էլ ավելի էին ընդգծել նրա անթերի կառուցվածքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝ Հարց 1. Ո՞ր երգը Արամ Ավագյանին բերեց մեծ ճանաչում: Այս հարցին հնչել են բազբաթիվ ճիշտ պատասխաններ, որից կարելի է ենթադրել, որ Արամ Ավագյանին դեռ սիրում են և հիշում են: Որպես ճիշտ պատասխան ընտրվել է Սոֆիա Ասատրյանի պատասխանը՝ Իմ լուսին: Հարց 2. Ո՞ր թաղամասում է ապրում Միհրան Ծառուկյանը: Այս հարցին ևս բավականին տեղեկացված էին մեր կայքի այցելուները: Հնչել էին բազմաթիվ ճիշտ և սխալ պատասխաններ, սկայան համակարգիչը ընտրեց Բեգարյան Անահիտի պատասխանը՝ Սարի Թաղ: Հարց 3. Ի՞նչ է ռեփեր Միշոյի անուն ազգանունը: Այս հարցին ճնշող մեծամասնությունը տվել է ճիշտ պատասխան, սակայն համակարգիչը ընտրել է Նվարդ Տոնոյանի պատասխանը՝ Միքայել Աբրահամյան: Հարց 4. ի՞նչ է երգահան, գործիքավորող, դիջեյ ԴերՀովայի անուն ազգանունը: Այս հարցին հնչել են բազբաթի պատասխաններ, որոնցից համակարգիչը նորից ընտրել է Նվարդ Տոնոյանի պատասխանը՝ Հարություն Տեր Հովակիմյան: Հարց 5. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել անվանի դերասան Մհեր Մկրտչյանը: Այս հարցին հնչած պատասխաններից համակարգիչը ընտրել է Հեղինե Պետրոսյանի պատասխանը՝ 1930 թվականի հուլիսի 4, Գյումրի: Հարց 6. Ո՞վ է <<Գարեգին Նժդեհ>> ֆիլմի ռեժիսորը: Այս հարցին հնչել է ընդամենը 3 ճիշտ պատասխան, որոնցից համակարգիչը ընտրել է Լուսինե Հովհաննիսյանի պատասխանը՝ Հրաչ Քեշիշյան: Հարց 7. Ովքե՞ր են դժվար ապրուստ հեռուստասերիալի սցենարիստները: Այս հարցին հնչել է ամենաշատ պատասխանները, որոնցից որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Նելլի Իվանյանի պատասխանը՝ Դիանա Գրիգորյան և Թամարա: Հարց 8. Ի՞նչ է Յանա Դանիելյանի և Սուրեն Փահլևանյանի առաջնեկի  անունը:   Այս հարցին որպես ճիշտ պատասխան ընտրվել է Ռիտա Մխիթարյանի պատասխանը՝ Ադել: Հարց 9. Ո՞վ է Արման Նշանյանի <<Գնա>> տեսահոլովակի ռեժիսորը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Մելինե Մարտիրոսյանի պատասխանը՝ Հրանտ Մովսիսյան: Հարց 10. Իրանական ո՞ր ֆիլմում է նկարվել մեր հայ դերասանուհի Աննա Պանին: Այս հարցին հնչել է ընդամենը 3 ճիշտ պատսխան, որից համակարգիչը նորից ընտրել է Ռիտա Մխիթարյանի պատասխանը՝ Ռենջերու:   Իսկ ասյ շաբաթվա մեր վիկտորինայի հարցերը հետևյալն են՝ Հարց 1. Ո՞ր երգն է Անչոկին ճանաչում բերել: Հարց 2. Ո՞վ է Համազգային Թատրոնի ղեկավարը:   Հարց 3. Ե՞րբ է ծնվել Հայկական կրկեսի լեգենդար արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը: Հարց 4. Ե՞րբ և որտե՞ղ է կայանալու Արա Գևորգյանի մենահամերգը: Հարց 5. Ե՞րբ է ծնվել Վիկ Դարչինյանը Հարց 6. Ո՞վ է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Հարց 7. Քանի՞ տարով է մեծ Շակիրան իր ամուսնուց: Հարց 8. Քանի՞ տարեկան է Լևոն Արոնյանը: Հարց 9. Քիմ Քարդաշյանը քանի՞ անգամ է ամուսնացած եղել: Հարց 10. Գուրգեն Սարգսյանը <<Աննա>> հեռուստասերիալում ու՞մ  կերպարն էր մարմնավորում: Վերոնշյալ վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
; : :