Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

250 ֆիլմ 2.5 րոպեում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Եվրատեսիլի հայկական մասնակից Compass–ը Ամստերդամ կմեկնի նոյեմբերի 26ն

  «Մանկական Եվրատեսիլ 2013» հայ մասնակից խումբ Compass-ը նոյեմբերի 26ն կմեկնի Ամստերդամ, որտեղ այս տարի տեղի կունենա մրցույթը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: «Ամստերդամ մեկնելուց հետո կսկսվեն աշխատանքները: Այս տարի շեշտը դրվելու է դոկումենտալ կադրերի վրա, երեխաների ամեն քայլը, շարժը նկարահանվելու է և ցուցադրվելու է շոու ժամանակ: Կփորձենք տարբերվել բոլորից և գրավել բոլորի ուշադրությունը»,- ասաց Գոհար Գասպարյանը: Compass–ի բոլոր անդամները` Աբրահամը, Դավիթը, Արամը և Արշավիրը տասներեք տարեկան են և սովորում են Չեխովի դպրոցում: Խմբի անդամներն ասացին, որ փորձելու են լավ և տպավորիչ ելույթ ունենալ և հաղթել: Նրանք նաև նշեցին, որ կերգեն այնպես, որ և՛ իրենք հաճույք ստանան իրենց ելույթից, և՛ ուրիշներին հաճույք պատճառել: «Մեծ պատասխանատվություն է ներկայացնել ազգը, երկիրը այսպիսի մեծ մրցույթում: Մեր գլխավոր մրցակից համարում ենք Ռուսաստանին, Իսրայելին»,- ասացին նրանք։ Ռեժիսոր Հրանտ Մովսիսյանի հետ որոշվել է բեմադրությունը անել «Բիթլս» խմբի նմանողությամբ: Մինչ մրցույթի օրը` դեկտեմբերի 1-ը, կլինի նաև գլխավոր փորձ, երբ գնահատական կտա ժյուրին, իսկ մրցույթի օրը կքվեարկի հեռուստադիտողը: «Խմբի անունը որոշվել է պատկերացնելով աշխարհի չորս բևեռները: Անցած տարիներին էլ մենք միշտ հետևել ենք Եվրատեսիլին, և միշտ երազանք է եղել հասնել այդ բեմին: Եվրատեսիլից հետո շարունակելու ենք մեր երաժշտական գործունեությունը»,- ասացին խմբի անդամները: Մրցութային օրը Ամստերդամի համերգային դահլիճից հնչելու է նաև հավաքական երգ` նվիրված երեխաների իրավունքներին, որը կատարելու են բոլոր երեխաները քվերակության ընթացքում: «Մանկական Եվրատեսիլ 2013» նշանաբանն է «Կոտրի՛ր սառույցը»։ Դահլիճի ամբողջը ձևավորումը լինելու է սառույցի թեմայի մեջ։ Մրցանակն էլ է այդպիսին լինելու, սակայն դեռ վերջնական տեսքը հայտնի չէ։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ահա այսպես պետք է հարգել շտապ օգնությանը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱՏԱԼԻ ՊՈՐՏՄԱՆԸ 'ՀՐԱԺԵՇՏ Է ՏՎԵԼ' ԻՐ ՎԱՐՍԵՐԻՆ

  Դերասանուհի Նատալի Պորտմանը, 1994 թվականին ''Լեո''  ֆիլմի նկարահանումներից սկսած, միշտ ունեցել է դարչնագույն, թավշյա, երկար վարսեր: Բայց, այդուհանդերձ, ''Walt Disney'' համերգային դահլիճում կայացած նոր պարային նախագծի` ''L.A. Dance Project'' բացման արարողության ժամանակ, որը նախագահում էր Նատալի Պորտմանի ամուսինը` Բենժամեն Միլպեն, կարմիր գորգի վրա քայլելիս դերասանուհին ներկայացել է լիովին բաց գույնի վարսերով: Ինչպես նաև 31-ամյա դերասանուհին ներկայացել է հանրությանը ''Dior'' ֆիրմայի կողմից առաջարկվող սպիտակ, հոյակապ զգեստով և կրել է ''Van Cleef &p; Arpels'' ֆիրմայի զարդեր: Նատալի Պորտմանը խոստովանել է, որ իր մոր կարծիքով ինքը յուրովի փոխվել է, այդ կերպարում նա այլ մարդ է դարձել, չնայաց, որ մազերը մի քանի օր է ինչ ներկել է: Ասում են, որ բաց գույնի մազերը ասոցացվում են Նատալի Պորտմանի նոր ֆիլմում կերտած կերպարի հետ, սակայն ստույգ, որ ֆիլմի, դերասանուհին դեռ օֆիցիալ չի հայտարարել: Ի դեպ նշենք, որ երեկույթին նաև մասնակցել են դերասան Ռոբերտ Փաթթինսոնը և դերասանուհի Դիտա Ֆոն Տիզը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Հենրիխ Մխիթարյանը` «Յուվենթուսի» և «Բավարիայի» դիտակետում

Հայ ֆուտբոլիստի հանդեպ եվրոպական խոշորագույն ակումբների հետաքրքրությունը գնալով մեծանում է:   Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շասխտյորի» առաջատար  Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հայտնվել է գերմանական «Բավարիայի» ուշադրության կենտրոնում։ Նման տեղեկություն է հրապարակել Calciomercato-ն` հղում անելով fussball.chն:   Վերոնշյալ աղբյուրը գրում է, որ հայ ֆուտբոլիստին իր թիմում տեսնելու ցանկություն ունի նաև «Յուվենթուսի» ղեկավարությունը: Ըստ կայքի, Մխիթարյանի տրասֆերային արժեքը  գնահատվում է 15 մլն եվրո:    ՝ xspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կայծակը՝ 5 հայ օդաչուների մահվան պատճառ.

  «Այսօր վաղ առավոտյան Կոնգոյում վթարի է ենթարկվել Իլ-76 բեռնատար ինքնաթիռը: Կոնգոյի Service Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է եղել 7 հոգուց, որից 5-ը ՀՀ քաղաքացիներ են եղել: 7 –ն էլ զոհվել են»:   Նախնական տեղեկությունների համաձայն՝պատճառը կայծակն է եղել, որն ականատեսների վկայությամբ, հարվածել է ինքնաթիռի ձախ թևին, թևը պոկվել է, որի հետևանքով էլ առաջացել է վթարը:   Հայ օդաչուների անունները դեռևս ճշտվում են և վերջնական տեղեկատվությունը կլինի հավանաբար երկուշաբթի օրը: Հայ օդաչուները պայմանագրային հիմքունքներով են աշխատել: Ինքնաթիռները բեռնափոխադրող օդանավեր են եղել: Այս պահին հայտնի է օդաչուների հրամանատարի անունը՝ Վարազդատ Բալասանյան: Մանրամասները ճշտվում են:     ՝ galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ամբողջ աշխարհը երգում է Rolling In The Deep.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :