Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ֆրանսիացի լողորդը ռեկորդ է սահմանել ազատ ոճում

  Լոնդոնի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ֆրանսիացի 20-ամյա Յանիկ Անյելը ռեկորդ է սահմանել ազատ ոճի լողում՝ 400 մետրը հաղթահարելով  3 րոպե 32.25 վայրկյանում: Նախկին ռեկորդը պատկանում է գերմանացի Պաուլ Բիդերմանին՝ 3 րոպե 32.77 վայրկյան, որը սահմանվել էր 2009 թվականին:    ՝ lragir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ “ԱՐՄԵՆԻԱ” ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  Արդեն  “Արմենիա” հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի ցուցադրվում է Մեդիամաքս “Երևան. XX դար” նախագծի հեռուստատեսային տարբերակը, որը վարում է Ռուզան Մելյանը: “Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակներում 12 հաղորդում կնկարահանվի: Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “Թումո Դիզայն” ընկերության հետ: Հոկտեմբերի 28ն ժամը 21:30ն բաց մի թողեք “Կարապի լճի” մասին հաղորդումը: “Կարապի լիճը” Երևանի խորհրդանիշներից մեկն է եւ հաջորդ տարի տոնելու է իր 50-ամյակը: Հաղորդումը ներկայացնում է լճի ստեղծման պատմությունը և ներկայացնում, որ մայրաքաղաքում հնի ու նորի պայքրը  արդիական էր նաև 60-ական թվականներին: 
Թոշակառու Էդդի Մերֆին սիրում է պարեր եւ… շիկահեր կանանց

  Հանրահայտ կատակերգակ դերասան սեւամորթ Էդդի Մերֆին  հերթական անգամ զարմացրել է հանրությանը Spike TV հեռուստաընկերության եթերով հեռարձակվող իր իսկ Eddie Murphy: One Night Only շոուին գալով 33-ամյա շիկահեր, սպիտակամորթ ավստրալիացի մոդել Փեյջ Բուտչերի հետ: Մերֆին 51 տարեկան է, Փեյջը՝ 33: Մերֆին հայտարարել է, որ ընդամենը պարեր սիրող թոշակառու է, իսկ տարածված լուրերի համաձայն, Էդդին ու Մերֆին արդեն ամուսնացել են: Յոթ տարի առաջ կնոջից բաժանվելուց հետո Մերֆին բազմաթիվ սիրավեպեր է ունեցել   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ամերիկուհին պարտության մատնեց Սյուզի Կենտիկյանին

    Երեկ, Դյուսելդորֆում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթևագույն քաշային կարգում WBA տիտղոսի համար մենամարտը: Գերմանիայի ներկայացուցիչ հայազգի Սյուզի Կենտիկյանը (29-2, 16 նոկաուտ) 10 ռաունդանոց մենամարտում, միավորներով, պարտություն կրեց 31-ամյա ամերիկացի Կարինա Մորենոյից, որը աշխարհի նախկին քառակի չեմպիոն է:  Նշենք, որ Սյուզի Կենտիկյանն աշխարհի նախկին չեմպիոն է WIBF (2007թ.) և WBO (2009թ.) վարկածներով:     ՝ zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ 10-Ի ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Ինչպես արդեն հայտնի է բոլորին,  յուրաքանչյուր ամսվա սկիզբ բոլոր մասնակիցների վարկանիշները հավասարվում են 0 և համակարգիչը պատահականության սկզբունքով ձևավորում է տվյալ ամսվա աաջին ԹՈՓ տասնյակը:Եվ այսպես ներկայացնենք նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակը՝ ԹՈՓ 1. Միհրան Ծառուկյան ԹՈՓ 2. Հայկ Ղուկասյան ԹՈՓ 3. Արթուր Պետրոսյան ԹՈՓ 4. Հայկ Չոմոյան ԹՈՓ 5. Ռաֆայել Երանոսյան ԹՈՓ 6. Մարտին Մկրտչյան ԹՈՓ 7. Արա Գևորգյան ԹՈՓ 8. Կամո Սեյրանյան ԹՈՓ 9. Սուրեն Առուստամյան ԹՈՓ 10. Դավիթ Ամալյան   Իսկ այս շաբաթ համակարգչի ձևավորած ԹՈՓ տասնյակը հետևյալն է՝   ԹՈՓ 1. Վարդան Թադևոսյան ԹՈՓ 2. Արսեն Գրիգորյան ԹՈՓ 3. Ալեքսանդր Բաբասյան ԹՈՓ 4. Վլադիմիր Կոստանյան ԹՈՓ 5. Սիլվա Հակոբյան ԹՈՓ 6. Անդրանիկ Հարությունյան ԹՈՓ 7. Խաչիկ Եղոյան ԹՈՓ 8. Մագա Մարտիրոսյան ԹՈՓ 9. Բամբիռ ԹՈՓ 10. Ջոնի Կարապետյան   Հիսեցնենք նաև, որ հաջորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակը կձևավորվի տվյալ մասնակցի էջ ձեր այցելությունների հաշվին:   Իսկ  մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Հայաստանի դառը իրականության մասին ֆիլմը՝ Մոնրեալի միջազգային կինոփառատոնում. Montreal Gazette VIDEO

  Այսօր կեզրափակվի Մոնրեալի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, որի շրջանակներում ցուցադրվել է Մառլեն Էդոյանի «Figure d’Armen» վավերագրական ֆիլմը, հայտնում է Montreal Gazette-ը:   Ֆիլմը պատմում է Լիբանանում ծնված հայերի մասին, «որոնք երբեք չեն հրաժարվել իրենց հայկական ժառանգությունից»: Ֆիլմը Մառլենի ուղևորությունն է Հայաստան և հայկական համայնքներով հարևան երկրներ:   Ըստ հոդվածագրի՝ ֆիլմում ցուցադրված է, թե ինչ բարդ կացության մեջ են մարդիկ Հայաստանում: «Շատերի ատամները վատ վիճակում են՝ հավանաբար այն պատճառով, որ իրենց չեն կարող թույլ տալ նորոգել դրանք»:   Ֆիլմի հերոսները ասում են, որ իրենց երեխաները արտասահմանում են՝ արտագնա աշխատանքի: «Լավ է դրսում ապրուստ վաստակել, քան սովից մեռնել հայրենիքում», - նկատում է աղբյուրը:   Ֆիլմը հագեցած է նաև հետաքրքիր երաժշտությամբ: MG-ն առանձնացնում է հատկապես մի դրվագ, որում հերոսը երգում է՝ շուրթերի արանքում ածելի:     ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Իրինա Շեյքը հարսանյաց զգեստով

  Մամուլում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում հանրահայտ մոդել Իրինա Շեյքը հարսանյաց զգեստ է կրում, հայտնում է VIVA-ն:Հուրախություն Շեյքի երկրպագուների`նա զգեստը փորձել է ոչ թե ամուսնության նպատակով, այլ Alessandro Angelozzi Couture 2013 երեկոյան և հարսանյաց զգեստները գովազդելու համար:Հիշեցնենք, որ նա հանդիպում է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ:   `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
; : :