Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՀԱՅՏՆԻՆԵՐԸ MOBILE START ԱՎՏՈԴՊՐՈՑՈՒՄ

    -ը կապ հաստատելով "MOBILE ATART" ավտոդպրոցի տնօրեն Գարիկ Արզումանյանի հետ` փորձեց պարզել հայ աստղերի դասընթացների  մասին: Գարիկը նշեց, որ ավտոդպրոցի սաներից է եղել Մկրտիչ Արզումանյանը, նույն ինքը` "Կարգին Հաղորդման" Մկոն, Սոնա Շահգելդյանը, Լուսինե Թովմասյանը, Հասմիկ Կարապետյանը: Ավտոդպրոցի տնօրենի հետ զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ մեքենա վարելու հարցում առավել մեծ ունակություններ են դրսևորել Մկրտիչը և Լուսինեն: "Մկոյի հետ մի քանի տեսական դասեր ենք անցկացրել, նրա հետ շատ հեշտ է եղել, հատկապես այն պատճառով, որ նա ավարտել է Երևանի Ճարտարագիտական համալսարանը, իսկ Լուսինեն տեսական դասեր չի անցել": Նրանք դասընթացները ավարտել են մեկ ամսում: Այն հարցին, արդյո՞ք Գարիկը հանդիպել է այնպիսի դեպքի, երբ նրանցից մեկը խախտել է երթևեկության կանոնները, նա պատասխանեց. "Ոչ, չեմ հանդիպել...Մեր ավտոդպրոցի սաները առհասարակ խախտումներ չեն անում, և ես դրանից շատ շոյված եմ": Այժմ ավտոդպրոցում սովորում է 60 ուսանող, այդ պատճառով, Գարիկը դժվարացավ նշել հայտնիների անունները. "Կան մարդիկ, բայց անունները լավ չեմ հիշում. տեսողական գիտեմ, անունները` ոչ", -ավելացրեց նա:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը  
17-ամյա ծագող աստղը` Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում

  Մադրիդի «Ռեալ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նախատեսում է ձեռք բերել «Բոխում» կիսապաշտպան Լեոն Գորետցկուի իրավունքները: Այդ մասին տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները: 17-ամյա ֆուտբոլիստն ամենատաղանդավորներից մեկն է և գերմանական ֆուտբոլի ծագող աստղ է համարվում: Պորտուգալացի մասնագետը սկզբում նախատեսում է ընդգրկել երիտասարդին «Կաստիլիա» կազմում: Հարկ է նշել, որ «արքայական ակումբ» ներկայացուցիչներն արդեն մի քանի շաբաթ է՝ հետևում են Լեոնի խաղին: Ոմանք համեմատում են նրան Միխայել Բալաքի հետ: «Մենք չենք հրաժարվի Գորեցկուի ծառայություններից: Նա դեռ շատ տարիներ հանդես կգա «Բոխում» կազմում»,- հայտնել է ակումբի մենեջերը:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
4 ամյա Շակիրան Սալսա է պարում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Արքայական ակումբը կրկին հաղթում է խոշոր հաշվով

    Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» չորս գնդակ ուղարկեց վատ տպավորություն չթողաց «Սարագոսայի» դարպասը: Արքայական ակումբի առաջին գոլը 23-րդ րոպեին խփեց արգենտինացի ռմբարկու Իգուաինը: Երկու րոպե անց Անխել Դի Մարիան կրկնապատկեց «Ռեալի» առավելությունը: 88-րդ րոպեին գանացի կիսապաշտպան Մայքլ Էսյենը երրորդ գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը, իսկ ավելացված ժամանակում Լուկա Մոդրիչը խփեց «Ռեալի» չորրորդ գոլն այն բանից հետո, երբ Ռոնալդուն երկու անգամ հարվածեց դարպասին եւ երկու դեպքում էլ դարպասապահը հրաշքով փրկեց թիմը գոլից: Արքայական շրջանցեց «Մալագային» եւ 20 միավորով բարձրացավ երրորդ տեղ: «Սարագոսան» 12 միավորով 10-րդն է: Իսկ «Բարսելոնան» տաղտկալի խաղ ցուցադրելով 3:1 հաշվով հաղթեց «Սելտային»: Ի դեպ, հերթական անգամ բարսեկոնացիները գոլ խփեցին խաղից դուրս վիճակից, իսկ Մեսին այնպես էր խաղում, կարծես մի քանի օր հարբած վիճակում է եղել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 6ն «Ռեալը» Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի շրջանակում կհյուրընկալի Գերմանիայի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիային», որը սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթել է Արքայական ակումբին: ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ե՞րբ կվաճառվեն Հայաստան - Լիտվա հանդիպման տոմսերը

    Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 6ց։ Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի վարչությունը, վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 6ց, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Հյումել խանութների ցանցում: Տոմսերի արժեքն է` - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ - արևելյան տրիբունա` 5000 դրամ - արևմտյան տրիբունա` 8000 դրամ 2012թ. նոյեմբերի 14ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:     `emedia.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Շեր-Դոնալդ Թրամփ պայքարը տեղափոխվել է թվիթերյան հարթակ

  Հայկական ծագմամբ հայտնի ամերիկացի երգչուհի Շերը ելույթ է ունեցել Macy’s հանրախանութի դեմ, որտեղ վաճառվում է Դոնալդ Թրամփի հավաքածուն։ Շերը նշել է, որ մամուլի ուշադրությունը գրավելու համար վաճառվում են ռասիստ, խաբեբա կեղծամավորի հիմարի ապրանքը։ Թրամփն էլ իր հերթին  Թվիթերում գրել է, որ ինքը կեղծամ չի կրում` հավելելով, որ երգչուհին լավ կանի` հիշի իր բոլոր պլասատիկ վիրահատություններ   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Renault-ն ու Nissan-ը կսկսեն արտադրել 5 հազար եվրոյից ոչ թանկ մեքենաներ

  Ֆրանսիական Renault և ճապոնական Nissan մեքենաշինական ընկերությունները մտադիր են 2014թ.ց 5 հազար եվրո արժեքը չգերազանցող մեքենաներ արտադրել, հայտնում է Euromag-ը։ Նախատեսվում է արտադրությունը սկսել Հնդկաստանի հարավում ՝ Dacia գործարանում։ Սակայն մասնագետները նշում են, որ նման էժան մեքենաները չեն կարող  հուսալի անվտանգություն ապահովել։ Ինչպես նշում է Challenges-ը, նման մատչելի մեքենաների նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը մեքենաշինական ընկերությունների դեպքում պայմանավորված է արտադրանքի գների անկման հետ, իսկ սպառողների դեպքում՝ տնտեսական ճգնաժամի։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :