Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Շաբաթվա 10 լավագույն գոլերը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Քիչ առաջ ավարտվեց Ձախ Հարութի համերգը Մարզահամերգային համալիրում.

    Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում այսօր տեղի ունեցավ սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի համերգը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ Համերգն իրականացվեց Երիտասարդության համաշխարհային օրվան (նշվում է նոյեմբերի 10ն) և Ուսանողության միջազգային տոնին (նշվում է նոյեմբերի 17ն) նվիրված միջոցառումների շրջանակներում։ Ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նույն խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը և բարձրաստիճան այլ հյուրեր։    Գալուստ Սահակյանը, ով համերգին եկել էր իր թոռնուհու՝ Ժաննայի հետ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ լավ է իրեն զգում, քանի որ առիթ է ունեցել ներկա գտնվելու համերգին:   Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության անունից շնորհավորեց համաշխարհային տոների կապակցությմաբ. «Կա հայտնի մի ասացվածք՝ ինչպիսի երիտասարդություն ունես, այնպիսին էլ կլինի քո ապագան: Նայելով ձեր դեմքերին՝ ես համոզված եմ Հայաստանի Հանրապետությունն ունի պայծառ ապագա: Մենք էլ պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի դուք ապրեք արժանապատիվ կյանքով»:   Համերգի ամբողջ ընթացքում ծափերը չէին դադարում, դահլիճում տիրում էր տոնական շատ բարձր տրամադրություն:       ՝ 1in.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԻՎԱՆ ՈՒՐԳԱՆՏԸ ԼՔԵԼ Է «Большая разница» ԾՐԱԳԻՐԸ

  Այս աշնանը ռուսական առաջին ալիքում մի շարք փոփոխություններ են կատարվել, ընդ որում` ոչ այդքան ուրախալի: «Прожекторперисхилтон» ծրագիրը փակվել է, իսկ այժմ էլ հայտնի է դարձել, որ Իվան Ուրգանտը որոշել է թողնել աստղային ծրագիրը`«Большая разница» , որը չորս տարի նա վարել է Ալեքսանդր Ցեկալոյի հետ: Այժմ Իվանին կարող ենք տեսնել միայն երկու ծրագրերում«Вечерний Ургант» և «Смак»: Ի դեպ, հաղորդավարը շատ է կարոտում «Большая разница»  հաղորդման իր գործըներներին և որոշել է հրավիրել նրանց իր գիշերային ծրագրին: “Ես շատ եմ ցանկանում տեսնել նրանց, սակայն նրանք այժմ շատ զբաղված են: Ալեքսանդր Ցեկալոն այժմ պատրաստվում է «Большая разница» հաղորդաշարի նոր եթերաշրջանին, Սերյոժա Սվետլակովը և Գարիկ Մարտիրոսյանը չեմ հասկանում, թե ինչով են զբաղված, բայց նրանք էլ են զբաղված: Ամեն դեպքում ես ցանկանում եմ նրանց բոլորին համախմբել: Նստենք և թերթերը ընթերցենք, իսկ տղաները նույնպես ցանկանում են և համաձայն են իրականացնել այդ միտքը”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Երգչուհին հարսանիքին ամուսնուն հուզել է իր երգով.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿԱՐՈ ՍԱՐԱՖՅԱՆԻՆ ԿԱՐՈՏՈՒՄ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԸ ...

  Վաստակավոր  երաժիշտ  Կարո  Սարաֆյանը` ով  երկար  տարիներ  է  ինչ  համագործակցում  է  հայ  երգարվեստի   բազմաթիվ  ներկայացուցիչների  հետ, ն  տեղեկացրեց, որ  վերջերս  Արման  Հովհաննիսյանի  հետ  հյուրախաղերի  էր  մեկնել  Ամերիկայի   Բոստոն  քաղաք, իսկ այսօր  ժամը  11:00ն    կմեկնի  Բեյրութ, մասնակցելու  Թաթա  Սիմոնյանի  համերգին,  որտեղից  և  կվերադառնա օգոստոսի  15ն: Այն  հարցին, եթե  Կարո  Սարաֆյանը  չընտրեր  երաժշտության  ասպարեզը` ինչով  կզբաղվեր, պատասխանեց,- Եթե  երաժիշտ  չլինեի, ապա  կզբաղվեի  ինչ-որ  բիզնեսով: Վաստակավոր  երաժիշտը  ներկայացրեց  նաև իր գրաֆիկը, ըստ  որի  ամեն  ամիս  արևմտյան  երկրներ  է  մեկնում  ամենաքիչը   2  անգամ: Իսկ  Կարո  Սարաֆյանին  արդյոք  ընտանիքը`  կինը  և  երեխաները  չեն  կարոտում,  երաժիշտը  պատասխանեց,-  Իհարկե  կարոտում  են,  սակայն  ինչ  արած, իրենք  են  ընտրել ))): Կարո  Սարաֆյանը  ն  տեղեկացրեց  նաև, որ  շուտով`  սեպտեմբերի  1ն,  կրկին  Արման  Հովհաննիսյանի  հետ  հյուրախաղերի  կմեկնի, սակայն  այս  անգամ  Ավստրալիա:   Կարո Սարաֆյանի էջը կարող եք տեսնել այստեղ` ԿԱՐՈ ՍԱՐԱՖՅԱՆ   Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
Լիլիթ Հովհաննիսյանը և սկյուռիկները.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Այսօր Դեմի Մուրի ծննդյան օրն է

  1962 թվականի նոյեմբերի 11ն է ծնվել ամերիկացի հանրահայտ դերասանուհի Դեմի Մուրը:   Ծնվել է Նյու Մեխիկո Նահանգի Ռոզուել քաղաքում, մեծացել է, մեղմ ասած, ոչ օրինավոր ընտանիքում` հայրն ու մայրը կախում են ունեցել խմիչքից, հաճախ են փոխել բնակության վայրը: 16 տարեկանում Դեմին թողել է ուսումը` մոդելային գործակալությունում աշխատելու համար:   Որոշ տեղեկությունների համաձայն` նա իր հարևանուհու` երիտասարդ դերասանուհի Նաստասա Կիմսկիի խորհրդով սկսել է նկարահանվել ֆիլմերում` հետագայում դառնալով ԱՄՆ և ամբողջ աշխարհի ամենահայտնի ու ամենասիրված դերասանուհիներից մեկը:   Դեմի Մուրը խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են` «Չարլիի հրեշտակները», «Բոբբի», «Եթե պատերը կարողանային խոսել», «Միայն առաջ», «Սուրբ Էլմայի լույսերը», «Երջանկության արցունքներ», «Ջոնսների ընտանիքը», «Եվս մեկ երջանիկ օր» և այլն:   Նշենք նաև, որ հաջողակ դերասանուհին, սակայն, այնքան էլ հաջողակ չէ անձնական կյանքում. ռոք երաժիշտ Ֆրեդի Մուրի և դերասան Բրյուս Ուիլիսի հետ ամուսնություններից ու դերասան Էշթոն Քաթչերի հետ սիրային պատմությունից հետո նա այժմ միայնակ է, ծնողների նման չարաշահում է ալկոհոլը և խնդիրներ ունի իր դստրերի հետ:   Հիշեցնենք, որ Դեմին երեք դուստր ունի իր և Բրյուս Ուիլիսի հետ ամուսնությունից: Նրանց ամուսնությունը Դեմիի անձնական կյանքում ամենաերկարն է եղել` 13 տարի` 1987-2000 թվականը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :