Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Այսօր Մարիաննա Հովհաննիսյանի ծննդյան օրն է

  Սիրով շնորհավորում ենք երգչուհու ծննդյան օրը և մաղթում  նորանոր հաջողություններ:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՏԱԼԻԱ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

  Միհրան Ծառուկյանը ֆուտբոլային խաղից առաջ , բոլորին մեծ անակնկալ մատուցեց: Հոկտեմբերի 11ն տեղի ունեցավ նրա նոր`<<Գոլ>> տեսահոլովակի պրեմիերան: Տեսահոլովակը նվիրված է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին: –ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանը պատմեց, որ երգի մտահաղացումը ծնվել է Գրիգոր Կյոկչյանի մոտ. <<Երգը կատարելու առաջարկը ներկայացրին Միհրանին: Միհրանը մեծ սիրով համաձայնվեց երգել: Հոկտեմբերի սկզբին սկսվեցին տեսահոլովակի նկարահանումները և հոկտեմբերի 11ն տեղի ունեցավ պրեմիերան>>: Հավելենք, որ երաժշտության հեղինակներն են Էդգար Ալեքսանյանը և Գրիգոր Կյոկչյանը, պարը կատարել է <<Ամարաս>> պարային խումբը:   Նյութը պատրաստեց՝ Հիփսիմե Մկրտչյանը
ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԱՋԱԿՑԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԱՂՋԿԱՆ

  Շատերին հայտնի է, որ Անջելինա Ջոլին շատ հաճախ է լինում Մերձավոր Արևելքում, որտեղ և փորձում է օգնել նրանց, ովքեր իր օգնության կարիքն ունեն: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ այն, որ դերասանուհին անտարբերության չի մատնել 14-ամյա աղջկա` Մալալե Յուսուֆզայի ցանկությունը: Աղջիկը, պարզապես շատ է ցանկացել, որպեսզի պակիստանի բոլոր աղջիկները ստանան կրթություն: Սակայն այդպիսի ցանկությունը շատ է զայրացրել տղամարդկանց: Նույնիսկ “Թալիբանի” զինյալներից մեկը դպրոցի բակում հասցրել է երկու անգամ վնասել աղջկան: Ջոլին, անտարբեր չանցնելով այդ ամենի կողքով, The Daily Beast-ում հոդված գրեց, որ նա այդ նորությունը քննարկել է երեխաների հետ,-“ Նրանց համար դժվար է հասկանալ աշխարհը, որտեղ տղամարդիկ հանցագործություն են համարում աղջկա ցանկությունը, որ նրանք կրթություն ստանան բոլոր երեխաների նման”: Երեխաները առաջարկել են Մալալեի արձանը կանգնեցնել, որ այդպիսի ցանկություն է հայտնել, և քանի որ աղջիկը այժմ բուժվում է ստացած վնասվածքների հետևանքով, երեխաները ցանկություն են հայտնել խնամել Մալալեի տնային կենդանիներին: Անջելինան կոչ է արել իր երկրպագուներին, գործընկերներին և բոլոր նրանց` ում անհանգստացնում է այս խնդիրը, կատարել նվիրաբերություն Women in the World Foundation հիմնադրամին: ”Այնպես որ, պակիստանի բոլոր աղջիկները հայտարարել են` “Ես Մալալեն եմ”, նրանք արդեն միայնակ չեն: Աշխարհի ուսուցիչները և մայրերը իրենց երեխաներին և աշակերտներին պատմում են Մալալեի մասին, և խրախուսում են նրանց ` դառնալ այդ շարժման մի մասնիկը”-նշել է Ջոլին:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
ՊԱՊԱՐԱՑԻՆԵՐԸ «ԲՌՆԵԼ ԵՆ» ԴԵՊՐԵՍԱՆՏ ՍՏՅՈՒԱՐՏԻՆ

Երիտասարդ, բայց մեծ համբավ վայելող դերասանուհի Քրիստիան Ստյուարտը, վերջերս խուսափում է հանդես գալ հանրության և ամենակարևորը, լրագրողների առջև: Նրա անվան շուրջ տարատեսակ  սկանդալներ են պտտվում, որոնց համաձայն նա կապվել էր ամուսնացած ռեժիսոր Ռուբերտ Սադերսենի հետ: Բայց օրերս նրա նկարները հայտնվել էին "Popsugar" սայտում: Պապարացիների կատարած լուսանկարներում 22-ամյա դերասանուհին չափազանց հոգնած և տանջված տեսք ուներ: Նա հագել էր սպիտակ տոպ, ջինսե տաբատ, կրում էր արևային ակնոց և սպորտային գլխարկ: Այս հագուկապով Ստյուարտին դժվար է համեմատել ֆիլմում Փաթթինսոնի  տաքարյուն զուգընկերուհու հետ, ով խենթացնում էր շատերին:   Նյութը պատրաստեց՝ Մարգարիտ Ավետիսյանը
Դիմա Բիլանը նոր օծանելիք է թողարկել

  «Աթրիում» առեւտրի տանը Դիմա Բիլանն իր նոր՝ Azzaro Decibel տղամարդկային օծանելիքի շնորհանդեսն անցկացրեց, հաղորդում է «Комсомольская правда»-ն։ Օծանելիքի սրվակը պատրաստված է խոսափողի տեսքով, որի վրա երգչի անվանատառերն են։ Շնորհանդեսին երգիչը նաեւ իր նոր երգով՝ «Բռնիր իմ գունավոր երազները» սկավառակով, ինքնագրեր բաժանեց։ Իրենց գործընկերոջն աջակցում էին աստղային հավաքների շատ անդամներ. դիզայներ Կատյա Դոբրյակովան, երգչուհի Յուլյա Վոլկովան, հաղորդավարներ Արտեմ Կորոլյովը եւ Ալյոնա Վոդոնաեւան, երգիչ Վլադ Սոկոլովսկին եւ այլոք։ «Չնայած սա տղամարդու բույր է, բայց մենք էլ այն կօգտագործենք։ Ի՞նչ տարբերություն։ Չէ՞, որ սա Դիմայինն է», - ասում էին Բիլանի երկրպագուները։ Իսկ Դիման հայտարարեց, որ սա իր վերջին օծանելիքը չէ, ինքը ծրագրում է այլ բույրեր եւս թողարկել։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
47 ամյա զինծառայողը փոխել է սեռը և ցանկանում է մայրանալ

  Բրիտանիայում 47-ամյա զինծառայող Ռասել Ջեքսոնը, ով 25 տարի գտնվում է զինծառայության մեջ (ընդ որում՝ արքայական գնդում), որոշել է կտրուկ կերպով փոխել իր կյանքը։ Զինվորականը որոշել է իրագործել իր վաղեմի երազանքը. անցնելով բազմաթիվ վիրահատությունների միջով՝ Ջեքսոնը կին է դարձել: Այս մասին տեղեկացնում է «Life»-ն: Ջեքսոնի խոսքով՝ ինքն իր ողջ գիտակցական կյանքում դժգոհ է եղել իր սեռական կարգավիճակից և ցանկացել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչ դառնալ, սակայն փորձել է պայքարել իր ներքին մղման դեմ ու հենց այդ պատճառով էլ 16 տարեկանում ծառայության է անցել բանակում: Հյուսիսային Իռլանդիայում, Բոսնիայում և Իրաքում լարված ծառայության ժամանակ Ռասելը առիթ է ունեցել ներկայացնել իր տղամարդկային լավագույն հատկանիշները: Այդուհանդերձ, զգացմունքային տառապանքները զգացնել են տվել, երբ ծառայակիցները զոհվել են նրա աչքի առաջ: «Երկու տասնամյակ հետո ես հասկացա, որ մեծ սխալ եմ գործել և որոշեցի լքել ռազմակայանը, որպեսզի վերջապես դառնամ այն, ինչ ինձ զգում եմ ներսից: 2011թ. Լանքշիրի կոմսության հիվանդանոցներից մեկի բժիշկները կատարեցին սեռը փոխելու վերջին վիրահատությունը: Ես վճարեցի 6300 դոլար կրծքի իմպլանտների համար: Մինչ այդ ես հատուկ հորմոնալ հաբեր էի օգտագործում, որպեսզի փոխեմ մարմինս»,–հայտնել է Ջեքսոնը: Նա պատմել է, որ հիմա ավելի երջանիկ է զգում իրեն: Հետագայում նա մտադիր է ընտանիք կազմել, հնարավոր է՝ նաև մայր դառնալ։ –Ես երկար ժամանակ անհույս կերպով փորձում էի աշխատանք գտնել, սակայն բոլոր գործատուները ինձ անլուրջ էին մոտենում,–անկեղծացել է Ջեքսոնն ու հավելել, որ հիմա ինքը մեքենաների անվադողերի սեփական բիզնես է բացել:   ՝ 7or.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շանթը շարունակում է չակերտավոր տաղանդների հայտնաբերումը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :