Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Նիհարելու 2012 ռեկորդային ցուցանիշը /ֆոտո/

  Բրիտանուհի Քլեր Էլսոփին հաջողվել է ամենաշատը նիհարել 2012ն:   Տարվա սկզբին 31-ամյա Քլերը 140 կգ է կշռել: Նրա խոսքով` ավել քաշի պատճառն իր աշխատանքն է եղել: Նա թխվածքաբլիթներ է պատրաստելիս եղել տոնական միջոցառումների համար: Ժամանակի ընթացքում Քլերը նկատել է, որ դժվարանում է քայլել, իսկ ջեռոցի մոտ գրեթե մշտապես նստած է, քանի որ 10 րոպեից ավել  չի կարողանում կանգնած մնալ:   Երիտասարդ կինը սկսել է վախենալ իր առողջության համար: Քլերի համար ամենածանրն այն գիտակցումն է եղել, որ չի հասցնի տեսնել թոռներին, քանի որ իր դուստրերն ընդամենը 4 եւ 6 տարեկան են:   Քլերը որոշել է վճռական գործել` սկսել է դիետա պահել եւ 10 ամսվա ընթացքում ուղիղ կիսով չափ կրճատել է քաշը:   ՝ henaran.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Որքա՞ն աշխատավարձ են ստանում Facebook և Google աշխատակիցները

    Ինչպես հայտնի է դառնում glassdoor. պորտալի անցկացրած հետազոտության արդյունքներից, Facebook-ում մասնագիտացող աշխատակիցներն ավելի շատ են վաստակում, քան մյուս ընկերությունների ծրագրավորողները:    Ըստ պորտալի կողմից ճշտված տեղեկությունների՝ հայտնի սոցցանցի ստաժավորվող մասնագետը ամսական միջինը ստանում է 5622 դոլար, իսկ արդեն կայացած մասնագետը՝ ամսական միջինը 6465 դոլար:   Google-ը նույնպես կարող է հպարտանալ իր աշխատակիցների բարձր վարձատրությամբ: Այնտեղ աշխատավարձերն ավելի բարձր են, քան Facebook-ում: Google սկսնակ մասնագետի ամսական միջին աշխատավարձը կազմում է 6862 դոլար:     ՝ 1in.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Թութակը երգում և պարում է «Gangn Style».

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀԱՅՏՆԻՆԵՐԸ MOBILE START ԱՎՏՈԴՊՐՈՑՈՒՄ

    -ը կապ հաստատելով "MOBILE ATART" ավտոդպրոցի տնօրեն Գարիկ Արզումանյանի հետ` փորձեց պարզել հայ աստղերի դասընթացների  մասին: Գարիկը նշեց, որ ավտոդպրոցի սաներից է եղել Մկրտիչ Արզումանյանը, նույն ինքը` "Կարգին Հաղորդման" Մկոն, Սոնա Շահգելդյանը, Լուսինե Թովմասյանը, Հասմիկ Կարապետյանը: Ավտոդպրոցի տնօրենի հետ զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ մեքենա վարելու հարցում առավել մեծ ունակություններ են դրսևորել Մկրտիչը և Լուսինեն: "Մկոյի հետ մի քանի տեսական դասեր ենք անցկացրել, նրա հետ շատ հեշտ է եղել, հատկապես այն պատճառով, որ նա ավարտել է Երևանի Ճարտարագիտական համալսարանը, իսկ Լուսինեն տեսական դասեր չի անցել": Նրանք դասընթացները ավարտել են մեկ ամսում: Այն հարցին, արդյո՞ք Գարիկը հանդիպել է այնպիսի դեպքի, երբ նրանցից մեկը խախտել է երթևեկության կանոնները, նա պատասխանեց. "Ոչ, չեմ հանդիպել...Մեր ավտոդպրոցի սաները առհասարակ խախտումներ չեն անում, և ես դրանից շատ շոյված եմ": Այժմ ավտոդպրոցում սովորում է 60 ուսանող, այդ պատճառով, Գարիկը դժվարացավ նշել հայտնիների անունները. "Կան մարդիկ, բայց անունները լավ չեմ հիշում. տեսողական գիտեմ, անունները` ոչ", -ավելացրեց նա:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը  
Նախորդ շաբաթվա վիկտորինայի ամփոփում և այս շաբաթվա վիկտորինայի ձևավորում

    Նախորդ շաբաթ վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝    Հարց 1. Ո՞վ է Մոսկվայի Դրամատիկական Թատրոնի ղեկավարը: Այս հարցին չի հնչել ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է Արմեն Ջիգարխանյան: Հարց 2. Ո՞ր բարձրագույն հաստատությունում է սովորել դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Գոռ Վարդանյանը և ե՞րբ: Այս հարցին ճիշտ է պատասխանել Վանուհի Մխիթարյանը՝ 1989-94թթ սովորել է Երևանի Ճարտարապետական ինստիտուտում: Հարց 3. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Վանուհի Մխիթարյանի պատասխանը՝ Ծնվել է 1924թ. օգոստոսի 10ն, Իրանի Էրաք քաղաքում: Հարց 4. Ե՞րբ է ծնվել դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հայկ Մարությանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Հասմիկ Զաքարյանի  պատասխանը՝ 1976թ. դեկտեմբերի 18ն: Հարց 5. Ի՞նչ է դերասան Հովհաննես Բաբախանյանի տիկնոջ անունը և ի՞նչ մասնագիտություն ունի: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Քրիստինե Գրիգորյանի  պատասխանը՝ դերասանուհի, Մարի Մսրյան: Հարց 6. Ի՞նչ է Եվա Ռիվասի անուն ազգանունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Արմինե Սոֆոյանի  պատասխանը՝ Վալերիա Ռեշոտնիկովա-Ծատուրյան: Հարց 7. Ի՞նչ է  երգիչ Անդրեի անուն ազգանունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Մարիա Առաքելյանի  պատասխանը՝ Անդրեյ Հովնանյան: Հարց 8. Ի՞նչ է  երգիչ Աբրահամ Ռուսսոյի անուն ազգանունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Հրանուշ Հովհաննիսյանի  պատասխանը՝ Աբրահամ Իբջյան: Հարց 9. Ո՞վ է դերասան Վահագն Գալստյանի կնքահայրը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Մարինե Եղոյանի  պատասխանը՝ Սարգիս Գրիգորյան: Հարց 10. Ե՞րբ և որտե՞ղ է ծնել <<Դժվար ապրուստ>> հեռուստասերիալում <<Նինայի>> կերպարը մարմնաորող Նարինե Դիլանյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Լիլիթ Մարգարյանի  պատասխանը՝ 1979 թվականի դեկտեմբերի 19-Ին Երևանում:   Այս շաբաթվա վիկտորինայի հարցերն են՝   Հարց 1. Ի՞նչ սպորտով է զբաղվում երաժիշտ Արա Գևորգյանի դուստրը: Հարց 2. Ո՞վ  է դերասան ԱՐԹՈՒՐ ՈՒԹՄԱԶՅԱՆԻ  մայրը և որտե՞ղ է սովորել: Հարց 3. Ո՞վ է <<Գիքորը>> ֆիլմում մարմնավորում Գիքորի կերպարը: Հարց 4. Ե՞րբ է հայ կինոյի  ծննդյան պաշտոնական տարեթիվը  և ովքե՞ր են հիմնադիրները: Հարց 5. Ո՞ր օրն է պաշտոնապես համարվում է համաշխարհային կինոյի ծննդյան օր, և ովքեր են հիմնադիրները: Հարց 6. Ո՞րն է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը և ե՞րբ է նկարահանվել: Հարց 7. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել դերասան Ալբերտ Սաֆարյանը և որտե՞ղ է սովորել: Հարց 8. Ի՞նչ է Շառլ Ազնավուրի իրական անուն ազգանունը, ե՞րբ և որտե՞ղ է ծնվել: Հարց 9. Քանի՞ տարեկանից է սկսել դուդուկ նվագել Ջիվան Գասպարյանը: Հարց 10. Ե՞րբ է ծնվել երգիչ Ռազմիկ Ամյանը:   Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ՌԵՄԲՈՆ` ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՐԵԽԱ Է ԵՂԵԼ

  Կասկադյորների ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանն այսօր ն տեղեկացրեց, որ իր երազանքն էր` դառնալ կասկադյոր,-“ Ես մանկուց էլ  շատ անհանգիստ երեխա եմ եղել և առաջին բարդ կոտրվածքները ստացել եմ երկրորդ դասարանում, երբ ավտոտնակների մի տանիքից թռչում էի մյուս տանիքը”: Առաջին ֆիլմը, որտեղ Արմեն Պետրոսյանը հանդես է եկել  որպես կասկադյոր` Տիգրան Խզմալյանի “Պիեռլեկինո”  ֆիլմն է եղել, որտեղ փոխարինում էր Վլադիմիր Մսերյանին: Իր մյուս երազանքը Ռեմբոն` նույն ինքը Արմեն Պետրոսյանը, իրականացրել է արդեն հասուն տարիքում` ստեղծելով կասկադյորների ասոցիացիա,-“ Հայ կինոն երբեք  չի ունեցել իր սեփական կասկադյորները և մենք միշտ կասկադյորներ ենք մուրացել Ռուսաստանից և տարբեր հանրապետություններից: Իսկ այսօր ունենք մեր տղաները , որոնց հմտության վրա զարմանում են օտարերկրյա մասնագետները, որ այս փոքրիկ հանրապետությունում կան նմանօրինակ պրոֆեսիոնալ տղաներ, չնայած իմ երկիրը ինձ համար աշխարհի ամենամեծ երկիրն է”:  Կասկադյորը նշեց, որ նկարահանումների ժամանակ իր բարդ վնասվածքները եղել են ոտքի կոտրվածքը, դեմքի պատռվածք և նմանաօրինակ վնասվածքներ,-“ Շատ լուրջ վնասվածքներ չեն եղել, որովհետև մենք` կասկադյորներս, հնարքները իրականացնելուց առաջ վնասվելու ռիսկը հնարավորինս իջեցնում ենք մինիմումի”: Այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի կասկադյորը, Արմեն Պետրոսյանն ասաց, որ թվարկելու համար անհրաժեշտ կլինի մի քանի օր, սակայն նշեց ամենակարևոր կետերը,-“Առաջին հերթին կասկադյորը պետք է ունենա ցանկություն, նվիրվածություն այդ աշխատանքին, որովհետև դա ապրելու ձև է, ոչ թե մասնագիտություն”:    Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
<<Դժվար ապրուստ>> հողի վրա.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :