Լրագրողը մերկացել է Ռիհանայի ինքնաթիռում.ֆոտո, վիդեո
Ավստրալիացի լրագրող Թիմոթի Դորմերը, ով ուղեկցում էր բարբադոսյան գեղեցկուհի Ռիհանային 777 համաշխարհային շրջագայության ժամանակ, որոշել է նրա ուշադրությունը գրավել ինքնաթիռում մերկանալով։ Aceshowbiz - հայտնում է, որ երգչուհուն ուղեկցել են թիկնապահներն ու լրագրողների թիմը, սակայն նա այդպես էլ ոչ մի ասուլիս չի տվել եւ բառ չի փոխանակել նրանց հետ։ Այդ պատճառով էլ Թիմոթի Դորմերն իր վրայից դեն է նետել հագուստը եւ մերկ տեսքով վազել սրահով, ինչով էլ ծափահարությունների տարափ է վաստակել, սակայն նման անպարկեշտ տեսքով մտնել բիզնես-կլաս, որտեսղ Ռիհանան է եղել, լրագրողն, այնուամենայնիվ, չի համարձակվել՝ վախենալով թիկնապահներից։
«Ես որոշեցի չանել այդ, քանի որ նրա թիկնապահները կարող էին միանգամից թեւերս ոլորել, եւ դա արդեն ուրախ չէր լինի», - հայտարարել է «մերկապարողը»։
Երգչուհին, իր հերթին, հասարակության առջեւ ներողություն է խնդրել լրագրողի պահվացքի համար, եւ խոստացել է մամուլին ավելի շատ ժամանակ տրամադրել։
`
Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝