Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Դանիել Քրեյգը Ռիհաննային է ընտրել որպես Բոնդի խաղընկերուհի

  Այն բոլոր դերասանուհիները, ովքեր երբևէ  հայտնվել են 007 գործակալի դերում, միանգամից ստացել են սեքս խորհրդանիշի կոչում,ինչպես նաև այն դերասանները, ովքեր կատարել են Բոնդի ընկերուհու դերը: 2006ց սկսած  այդ դերում են հայտնվել այնպիսի հայտնի ու սիրելի դերասաններ ինչպիսիք են՝ Եվա Գրինը, Կատերինա Մուրինոն, Օլգա Կուրիլենկոն, Ջեմմա Արթերթոնը և ուրիշներ: Վերջին ֆիլմի համար կնոջ դերակատարման ընտրությունը լիովին վստահել են Դանիել Քրեյգի ճաշակին: Ինչպես հայտնի է, նրան առաջարկել են երկու տարբերակ, որոնց միջև պետք է կայացներ իր  վերջնական ընտրությունը: Ռիհաննայի և Բեյոնսեի միջև Քրեյգը ընտրել է Ռիհաննային, ով, իր կարծիքով ավելի շատ է համապատասխանում դերին՝ «նա ունի սեքսուալ արտաքին և ուժեղ բնավորություն»: Իսկ ինչ վերաբերում է Ռիհաննային, նա շատ է ոգևորվել, երբ իմացել է որոշման մասին: Ասում են համացանցում այսպիսի գրություն է թողել՝« ես երջանիկ եմ» :   աղբյուր`maxinfo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԵՐԳՉՈՒՀԻՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ՄԱՐՄԻՆԸ

  Չնայած նրան, որ վերջերս Եվա Բուշմինան ամուսնացել է, այնուամենայնիվ, երգչուհին շարունակում է մնալ ԱՊՀ ամենասեքսուալ կանանց եռյակում: Ակնհայտ է, որ Եվայի ամուսինը` հաջողակ բիզնեսմեն Դմիտրի Լանովան, վատ չի վերաբերվում իր կնոջ մասնագիտությանը: Ի տարբերություն շատ հայտնի և հաջողակ մարդկանց, Դմիտրին իր հարսնացուին չի արգելում  զբաղվել իր մասնագիտությամբ: Դմիտրին, նույնիսկ չի արգելում  երգչուհու ազատ նկարահանումները: Նկարահանումների այս մրցաշրջանում հիմնականում գլխավորում են ծաղիկները, այդ իսկ պատճառով, այս անգամ երգչուհին խեղդվելով ծաղիկների ծովում` ցուցադրել է իր մարմինը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ջուլիանա Մուրը դարձել է L’oreal նոր դեմքը

  Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիանա Մուրը դարձել է համաշխարհային կոսմետիկական ընկերության` L’oreal նոր դեմքը: «Ես ինքս օգտվում եմ այդ բրենդի արտադրանքից: Չափազանց հիանալի է լինել մի արտադրանքի դեմքը, որն այդքան հասանելի է բոլորին»,- ասել է դերասանուհին: Մուրի խոսքով՝ իր գեղեցկության գաղտնիքը պարզ է. նա օգտագործում է դեմքի կոսմետիկ յուղ և արևապաշտպան քսուքներ:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՐԵԲՆԻԿՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԶԳԱՑ ՄԱՅՐԱԿԱՆ ԲԵՐԿՐԱՆՔ

  Օգոստոսի 30ն "Պարում են բոլորը" հեռուստանախագծի հաղորդավարուհի Լիլյա Րեբնիկն առաջին անգամ զգացել է մայրական բերկրանքի "համը": Արտասովոր հաղորդավարուհին հավաստեց երեխայի ծնվելու մասին լուրը և հավելեց, որ երեխան ծնվել է 52 սմ հասակով, 3,5 կգ քաշով: Ինչպես նաև Լիլյան նշեց, որ ծննդաբերության ողջ ընթացքում իր հետ է եղել ամուսինը` բալետմեյստեր Անդրեյ Դիկիյը: Պարզվում է, որ զույգն այդ որոշումն ընդունել էր մի քանի ամիս առաջ: Հիշեցնենք, որ Լիլյա Րեբնիկը և Անդրեյ Դիկիյը ծանոթացել են "Պարեր աստղերի հետ" նախագծի շրջանակներում: Առաջին իսկ փորձից հետո հաղորդավարուհին հայտնել էր, որ կպարի միայն Անդրեյի հետ, և այդպես էլ եղավ: Նախագծի շրջանակներում, ապա նախագծից դուրս նրանք մտերմացան և հասկացան, որ առանց իրար չեն կարող ապրել: Անցած տարվա դեկտեմբերին նրանք դարձան անբաժանելի կողակիցներ, իսկ օրերս երջանիկ ծնողներ: Նորաթուխ մայրիկը ասել է, որ պատրաստվում է երկար ժամանակ մնալ հրամանագրային արձակուրդում` ամբողջ ժամանակ լինելով իր մանկիկի կողքին: Դե ինչ, շնորհավորում ենք Րեբնիկին և Անդրեյին` մաղթելով ամենայն բարիք:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Կնոջ ինքնագնահատականն ազդում է քաշի վրա. հետազոտություն

  Նորվեգիայի համալսարաններից մեկի հոգեբանները գտել են ուղիղ առնչություններ կնոջ քաշի եւ ինքնագնահատականի միջեւ: 1200 հոգի մինչեւ 19 տարեկան աղջիկների մասնակցությամբ փորձի ժամանակ մասնագետները նրանց խնդրել են գնահատել իրենց կազմվածքը: Հարցվածների 60 տոկոսն իրեն գեր է համարել:   Հետո մասնագետները շարունակել են հետեւել նրանց, եւ պարզվել է, որ մինչեւ 20 տարեկանը իրենց գեր համարողների մեծ մասն իսկապես գիրացել է: Ովքեր ադեկվատ ինքնագնահատական են ունեցել, կազմվածքի փոփոխություններ առանձնապես չեն կրել:   Ի դեպ, այս փորձն անցկացվել է նաեւ տղամարդկանց շրջանում, բայց արդյունքները նույնքան արտահայտված չեն եղել:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
LOREEN. «Իմ ՍԻՐՏՆ ԱԶԱՏ Է՝ ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ ԵՎ ՍԻՐՎԵԼ»

  29-ամյա շվեդ երգչուհի Loreen-ը, ով երեկ ժամանել է Մոսկվա մասնակցելու մասնավոր կորպորոտաիվ միջոցառմանը, հարցազրույց է տվել Life showbizն, որտեղ խոսել է իր տպավորությունների, երաժշտության և անձնական կյանքի մասին.« Ես առաջին անգամ եմ տեսնում այսպիսի հրաշք քաղաք: Մոսկվան իսկապես աննկարագրելի գեղեցիկ է: Երեկ երեկոյան ճաշեցի այնպիսի ռեստորանում, որտեղից երևում էր գիշերային զարմանահրաշ Մոսկվան, իսկ ինչ վերաբերվում է անձնական կյանքիս, կարող եմ ասել, որ սիրտս ազատ է և ես ամբողջությամբ բաց եմ սիրո համար; Ես ցանկանում եմ սիրել և սիրվել»,- նշել է նա:Տեղեկացնենք, որ Loreen-ը Եվրատեսիլ 2012 հաղթողն է:   `asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կախարդական ջրաներկ (Video, Photo)

  Ձեզ եմ ուզում ներկայացնել իտալուհի ինքնուս նկարչուհի Սիլվիա Պելիսերոին, ով հանդես է գալիս նաև Agnes-Cecile կեղծանվամբ: Նա ընդամենը 21 տարեկան է և չնայած այդքան երիտասարդ տարիքին, նրա տաղանդը արդեն ամբողջ աշխարհում է հայտնի: Ըստ իմ համեստ գեղագիտական ճաշակի նրա նկարները հրաշալի են: Նրանք շատ էմոցիոնալ են, և վառ արտահայտված հեղինակային ոճ ունեն: Սիլվիայի ջրաներկը թեթև է ու արտահայտիչ: Սիլվիան երբեմն նաև իր նկարելու պրոցեսը նկարահանում է: Մի խոսքով առաջարկում եմ հետևել նրա նկարելու պորցեսին՝ ներքևում տեղադրված տեսանյությում:     ՝ vardan-blog.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :