Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ինչու՞ են կանայք դավաճանում

  Դավաճանության պատճառները շատ չեն, սակայն նրանք բոլորն էլ լուրջ են:   1. Կինը չի վայելել իր երիտասարդությունը: Երբ աղջիկն ամուսնանում է 18 տարեկանում եւ երեխաներ ունենում, ապա սկսում է նախանձել իր երիտասարդ ընկերուհիներին, ովքեր  տղաների ուշադրության կենտրոնում են: Նա եւս ցանակնում է ուշադրության արժանանալ եւ որոշում է իրեն 2-րդ հնարավորությունը տալ` փնտրելու  չիրականացված երջանկությունը:   2. Չբավարարված կին: Գուցե զուգընկերը ձեզ չի բավարարում: Սկզբում դա չի նկատվել կամ անուշադրության է մատնվել, սակայն տարիներ անց հարաբերություններն այդպես էլ չեն հարթվել: Սեքսուալ անհամատեղելիության մասին զրույցները ոչնչի չեն հանգեցրել: Արդյունքում` բազմաթիվ բարդույթներով տղամարդն է եւ կինը, ով իր անհավատարմության պատճառով մեղքի մեծ զգացում ունի: Կամ գուցե չի բավարարում տղամարդու կայացած չլինե՞լը, գուցե մեկ այլ բան: Պատճառներն իրականում շատ են:   3. Եվ ահա ես հանդիպեցի նրան…Ինչպես եւ տղամարդկանց, անպես էլ կանանց մոտ ճգնաժամեր են լինում: Ամուսնանալիս մենք հաճախ մտածում ենք, որ սիրում ենք, սակայն անցնում են տարիներ եւ հասկանում ես, որ ոչ, քանի որ հանդիպում ես հենց այն միակին եւ անկրկնելիին,  հանուն որի պատրաստ ես թողնել ամեն ինչ եւ լիովին տրվել զգացմունքներին:   4. Պատահականություն: Աղմկոտ երեկույթ, բազմաթիվ մարդիկ, գինու մեկ ավելորդ գավաթ եւ…տեղի ունեցավ: Ինքդ էլ չհիշելով` ինչպես դա տեղի ունեցավ, դավաճանում ես ամուսնուդ:   Բոլոր այս պատճառները  իրական են եւ կյանքում շատ են պատահում, սակայն պետք չէ մոռանալ, որ կինը երբեք չի հեռանա այն տղամարդուց, ով իրեն գնահատում, սիրում եւ պաշտպանում է:   ՝ henaran.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲԱՐԿԱՑԱԾ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻՆ ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ. ՎԻԴԵՈ

   
ԱՐԴՅՈՔ ՄԻԼԼԱ ՅՈՎՈՎԻՉԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ ՀԱՅ Է ԵՂԵԼ

Ամերիկյան դերասանուհի Միլլա Յովովիչը կրկին վերսկսել է համագործակցությունը իտալական`Մարելլա ֆիրմայի հետ: Դերասանուհին մասնակցել է այդ գործակալության աշնանային հավաքածուի նկարահանումներին: Իսկ որոշ ժամանակ առաջ դերասանուհին հայտնվել է նաև Flare Magazine-ի հոկտեմբերյան համարի շապիկին: Լուսանկարիչը Մաքս Աբադյանն է եղել: Դերասանուհին հագնվել էր Michael Kors, Phillip Lim և Lanvin ֆիրմաների հագուստները: Իսկ վերջում հավելենք նաև, որ դերսանուհի Միլլա Յովովիչը Մարելլա ֆիրմայի համար դիրքեր է ընդունել նաև վահանակները ձեռքին:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԻՌԵՆ ՈՒԼԻԽԱՆՈՎԱ. “ԿԱՐԵՎՈՐԸ ԼԱՎ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԻ ՄՈՏ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱՆ”

    Հանգստի կարիք ունեն բոլորը: Հայտնիները բացառություն չեն:  Վերջերս իմացանք, որ պարուհի Իռեն Ուլիխանովան և հումորիստ Վահագն Գրիգորյանը մեկնել են Ուկրաինա: Իսկ ինչ նպատակով, շտապեցինք պարզել: HAYNINER.AM հետ զրույցում պարզ դարձավ, որ աստղային զույգը Ուկրաինայում վայելում է իր հանգիստը: Նրանց հետ զրույցում առիթը բաց չթողեցինք և խոսեցինք Իռենի հետագա ծրագրերի մասին: Պարզվեց, որ առաջիկայում սպասվում են համերգային շրջագայություններ Սոֆի Դևոյանի “Պարի և հոգու” թատրոնի հետ միասին: Իսկ պարի ասպարեզում ձևավորվող նոր սերնդի մասին, պարուհին ասաց. -Նոր սերունդը գոհացնում է, կարևորը լավ պարուսույցի մոտ կրթություն ստանան:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը  
Ավստրալացի գիտնականները ստեղծել են քնի խանգարումների դեմ պայքարող ակնոցներ

  Ավստրալիայի «Ֆլինդերս» համալսարանի գիտնականները ստեղծել են հատուկ կանաչ լույս արձակող դիոդային ակնոցներ, որոնք օգնում են պայքարել քնի հետ կապված խանգարումների դեմ։ Բացի այդ, հեղափոխական ակնոցները հարկ եղած դեպքում բացարձակապես անցավ կերպով վերադասավորում են մարդու կենսաբանական ժամացույցները, գրում է ИТАР-ТАСС-ը։ Re-Timer անվանումը ստացած ակնոցները լուսարձակում են աչքերի համար միանգամայն անվտանգ կանաչ լույս, որն ուղեղի կողմից ընկալվում է որպես արևային։ Արդյունքում՝ օրգանիզմում տեղի է ունենում ներքին ժամացույցների «խաբեություն»: Իր ձևով Re-Timer-ն ավելի շատ նման է ջրասույզի ակնոցի՝ միայն թե առանց ապակու։ Միևնույն ժամանակ կարելի է կրել նաև սովորական ակնոցներ և հանգիստ աշխատել համակարգչի մոտ։ Արտառոց ակնոցները ստեղծած մասնագետների խոսքով՝ դրանք իրականություն դարձնելու համար իրենք աշխատել են 25 տարի։ Մասնագետները նաև ավելացրել են, որ եթե ակնոցները կրեն ամեն առավոտ 50 րոպե տևողությամբ, ապա տվյալ անձինք կդառնան «արտույտներ», այսինքն՝ կկարողանան շուտ արթնանալ։ Իսկ երեկոյան կրելու դեպքում՝ ակնոցները կօգնեն «բվերին» ուժերը թարմ պահել։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
21-ՐԴ ԴԱՐԻ ˝ՆՈՐԱՈՃ˝ ԱՍՊԵՏԸ

  Օգոստոսի 27ն ամերիկացի երգիչ Ռոբբի Ուիլիամսը գործնականում սկսել է աշխատել իր նոր տեսահոլովակի ուղղությամբ: Նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնում: Կառուցողական աշխատանքների համար ոճաբանները երգչին հագցրել էին ինչպես ասպետի: Կատարողը ստիպված էր նկարահանումների ողջ ընթացքում կրել ծանր սաղավարտը, զենքն ու զրահը, ինչպես նաև անգլիական հրեշտակի սպիտակ, մեծ և փափուկ թևերը, որոնք իրենց ծանրությամբ չէին զիջում սաղավարտին: Սակայն այս տարրերը չէին, որ շատերի մոտ զարմանք առաջացրեցին և դարձան մատնանշելի, այլ Ռոբբի հագած կանաչ կեդերը, որոնք ընդհանրապես  հարիր չէին իսկական ասպետին: Երևի ըստ Ռոբիի ոճաբանների և նրա տեսահոլովակի մոտիվներից ելնելով` անգլիական ասպետները իրենց դիրքերը զիջել են 2012 թվականի նորաոճ` կանաչ կեդերով ասպետներին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Նոր տեսահոլովակ Սիլվա Հակոբյանից. Silva Hakobyan Ft. MIC Dont Apologize.

  Շուտով       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :