Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Ремонт / Работы по дому
Тип:Продам, предлагаю

Տնային սպասարկման և վերանորգման ցանկացած աշխատանքներ:


1 - Սանտեխնիկական աշխատանքներ!
2 - Էլեկտրոմոնտաժային աշխատանքներ!
3 - Կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ!
4 - Կահույքի հավաքակցում և տեղակայում!
5 - Կենցաղային սարքավորումների տեղադրում և մոնտաժ!
6 - Կողպեքների, շրիշակների և այլնի տեղադրում և փոխարինում!
7 - Կենցաղային տարատեսակ ծառայությունների մատուցում!
8 - Գորգերի լվացման մասնագիտացված կենտրոն - ընդունում, լվացում և հանձնում 100 % ՉՈՐ ՎԻՃԱԿՈՒՄ, ընդամենը 24 ժամվա ընթացքում
Զանգահարեք: 055276551; 098276551; 099276551.


Город: Ереван
Цена:  100 amd
Телефон: 055276551; 098276551; 0992
Срок подачи: 19-02-2013
Актуальное предложение
Просмотров: 1475
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Տնային սպասարկման և վերանորգման ցանկացած աշխատանքներ:
Уменьшенная картинка Уменьшенная картинка Уменьшенная картинка
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
250 ֆիլմ 2.5 րոպեում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԷՐԻՆ ԽԻԶԵՐՏՈՆԻ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԸՆԿԵՐՈՋ` ԼԵՈՆԱՐԴՈ ԴԻԿԱՊՐԻՈՅԻ ՆԱԽԿԻՆ ԸՆԿԵՐՈՒՀՈՒ ՎՐԵԺԸ

  Համաշխարհային սուպերմոդել Էրին Խիզերտոնը այս պահի դրությամբ հանդիպում է Հոլիվուդի հայտնի դերասան Լեոնարդո Դիկապրիոյի հետ և ընդամենը երկու ամիս անց կլրանա նրանց հարաբերությունների մի տարին: Դեռ շատ դժվար է խոսել, թե ինչի կհանգեցնի նրանց հարաբերությունները, սակայն Լեոն ճակատագրի մեծ ֆավորիտն է: Դե իսկ մենք իհարկե կհետևենք դեպքերի զարգացմանը: Իսկ այժմ, Էրինը համաշխարհային ճանապարհորդության է դուրս եկել, նկարահանվում է "Victoria’s Secret" համար: Իսկ Լեոնարդոն ամբողջ օրը Նյու Յորքում է գտնվում, որտեղ և նկարահանվում է “ Մարտինա Սկորսեզ” նոր ֆիլմում: Հիշեցնենք, որ վերջերս հայտնի է դարձել, որ Լեոյի նախկին ընկերուհին` Բար Ռաֆայելան այժմ ընկերություն է անում Բրազիլիայի հավաքականի և “Բարսելոնայի” պաշտպան Դանի Ալվեսի հետ: Դիկապրիոյի համար հարվածը շատ ցավոտ է, քանզի նա հանդիսանում է Մադրիդի “Ռեալի” մոլի երկրպագուն:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
<<Դժվար ապրուստի>> Ֆելոյի ծննդյան տոնի հյուրերը և նվերները

  “Դժվար ապրուստ” սերիալի դերասան Նիկոլայ Եղիազարյանը նոյեմբերի 6ն  “Լուսաբաց” ռեստորանում իր գործընկերների, բարեկամների, մտերիմների հետ նշել է ծննդյան տարեդարձը: Նրա 23-ամյակը լրացել է նոյեմբերի 4ն, բայց  գործընկերների` թատրոնում աշխատանքային զբաղվածության պատճառով հավաքույթը կազմակերպել է երեկ: “Միհրանը, Մերին, Նարեկը, Արմեն Մարությանը եւ եւս մի քանի հոգի զբաղվածության պատճառով մեզ հետ չէին: Շատ հպարտ եմ, որ իմ ավագ ընկեր, դերասան Մուրադ Ջանիբեկյանն էր եկել, որը մեր ընտանիքի լավ բարեկամն է”,- պատմել է Նիկոլայը:  Սերիալային դերասանի նշանածի` Աննայի մտահղացմամբ, տոնական տորթի գլխավոր բաղադրիչն է եղել Նիկոլայի քանդակը:). “Սկսել են անակնկալներ մատուցել դեռ նոյեմբերի 3 գիշերվանից, երբ զանգեցին, ասացին, որ սերիալի հորքուրն է վատացել: Ես, ամեն ինչ մոռացած, մայրիկիս հետ գնում եմ Նառա հորքուրի տուն ու տեսնում, որ նա իր ամուսնու հետ, նշանածս, Ժորիկը, Ստյոպիկը տորթով, փուչիկներով, ուրախ երաժշտությամբ ինձ են դիմավորում… Այսպես երեք օր ծնունդ ենք անում:)”:  Ճանաչելով հոբելյարին` մտերիմները նրան նվիրել են Խորեն Աբրահամյանի պատկերով նվերներ. “Բոլորը գիտեն` իրեն շատ եմ սիրում, իմ իդեալն է, դրա համար միշտ նվիրում են: Ստացել եմ նաեւ Աստվածաշունչ` իմ անվան տառերով գրվածքով, իսկ Գնել Ուլիխանյանը թատրոնը խորհրդանշող շատ հետաքրքիր դիմակ է նվիրել”:   Նիկոլայ Եղիազարյանն այժմ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Ռաֆայել Ջրբաշյանի կուրսում. “Ես արդեն յոթ տարի կապ ունեմ Թատերական ինստիտուտի հետ, քանի որ ինձ երկու անգամ հեռացրել են վարքիս պատճառով, բայց երեք անգամ ընդունելության քննություն եմ տվել ու երեք անգամ էլ ընդունվել: Չորրորդ կուրսն ավարտելուց հետ ուսումս կշարունակեմ մագիստրատուրայում. դեռ չորս տարի էլ կմնամ:)”: Նա նաեւ հետեւյալն է հավելել. “Որոշել եմ թատրոնում խաղալ: Այս մասնագիտությունն ընտրել եմ, երբ դեռ սերիալներ չէին նկարվում: Խաղացել եմ Համազգային թատրոնի բեմում` Լեւոն Շանթի “Հին Աստվածներ” ներկայացման մեջ կերտելով կույր վանականի կերպարը: Ինձ համար հպարտանալու առիթ էր, քանի որ այդ դերը Սունդուկյանի անվան թատրոնում խաղում է Մուրադ Ջանիբեկյանը”:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Տաղանդավորների շարքից. Հիանալի երգ և երաժշտություն.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽԿԻՆ ԹԻՎ 5 ԽՄԲԻ ՏԻԿՈՆ ԻՐ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ

  Տիկո, Ռաֆո, Աբո, Մավ…Ժամանակին այս չորս անուններով երգի հատվածը հնչում էր բոլորի շուրթերից: Այժմ տղաներից յուրաքանչյուրը փորձում է իր անհատական կարիերան ստեղծել: Haytniner.-ը խոսեց խմբի անդամներից Տիկոյի հետ: “Այժմ միանգամից մի քանի երգի վրա եմ աշխատում: Աշնանը եթեր կհեռարձակվի թվով երկրորդ տեսահոլովակս: Մոտակա իմ ծրագրերում կա նաև զուգերգ”: Սակայն երգիչը դեռևս չի որոշել, թե որ երգի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակը: Այն հարցին, թե հնարավոր է, որ երգիչը մի օր կրկին հանդես գա Թիվ 5 խմբի շրջանակներում, Տիկոն ասաց`  “Դժվար: Համենայն դեպս դեռ ահագին ժամանակ չի լինի նման բան”:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
ԱՂՋԻԿՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԵՐԳԻՉՆԵՐԸ ՎԻՃԵԻՆ

  Վերջերս, Կրեեդը Ալեքսեյ Վորոբևի հետ համատեղ ձայնագրել էին «Больше чем любовь» երգը: Սակայն երգիչները դրանով չցանկացան բավարավել և որոշեցին այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Իսկ տեսահոլովակի սցենարները պետք է առաջարկեին նրանց երկրպագուհիները, և ինչպես խոստացել էին տղաները` հաղթողը պետք է նկարահանվեր հենց այդ տեսահոլովակում: Բայց, ցավոք, չստացվեց: Եվ միայն այն պատճառով, որ երկրպագուհիների ուղարկած սցենարներն այնքան հաջողված էին, որ Լեշան և Եգորը չկարողացան ընտրել դրանցից լավագույնը: Նրանք որոշում են ընտրել յուրաքանչյուր սցենարից ամենաթեժ հատվածները և դրանցով իսկ գրել մեկ ամբողջական սցենար: Այսինքն ծաղկաքաղ անել: Եվ արդյունքում ստացվում է հետևյալը.- տղաները ընկերներ են, ովքեր երջանիկ  սիրահարների կերպար են մարմնավորում: Եվ ահա, շատ պատահական, մի ընկերը հանդիպում է իր երազների աղջկան և չի պատկերացնում, թե ճակատագիրը ինչ թակարդ է պատրաստել իրենց համար:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ռուսաստանի ամենաոճային տիկին է ճանաչվել Քրիստինա Օրբակայտեն

  «Կոմսոմոլսկայա պրավդա» - ի տարբերակով ամենաոճային տիկինը երգչուհի եւ դերասանուհի Քրիստինա Օրբակայտեն է։ «Սովորաբար ես ինքս եմ որոշում իմ ոճը։ Սակայն հետաքրքրությամբ ծանոթանում եմ նաեւ նոր ոճաբանների, դիմահարդարների հետ, ովքեր ինչ-որ անսովոր ու հետաքրքիր բան կարող են առաջարկել», - հայտարարել է երգչուհին «ԿՊ»ն տված հարցազրույցներից մեկում։ Երկրորդ տեղում է հայտնվել երգչուհի Ալսուն։ Ըստ նրա, նա երբեք դիետա չի պահում։ Նա կարծում է, որ գեղեցկության գլխավոր գաղտնիքը սերն է։ «Սիրահարված կինը միշտ ոճային ու գեղեցիկ տեսք ունի», - ասել է նա։ «Բրոնզը» բաժին է ընկել դերասանուհի եւ «Բրիգադա» սերիալի աստղ Եկատերինա Գուսեւային։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Բյուրեղապակե ձյան փաթիլը Նյու Յորքի կենտրոնում (լուսանկարներ)

  Նյու Յորքի կենտրոնում՝ 57-րդ փողոցի և Հինգերորդ ավենյուի միջև, ճանապարհի վրա փայլում է հսկայական ձյան փաթիլը, գրում է buro247-ը։   Նախագծի հեղինակը հայտնի դիզայներ Ինգո Մաուերն է, ով ստեղծել է ամենամեծ փողոցային լապտերը։ Փաթիլն իրենից ներկայացնում է 16 հազար փայլող բյուրեղապակու կտորներ, որոնք պատրաստված են ձեռքով և ամրացված են միմյանց։   Փաթիլի ընդհանուր քաշը կազմում է 3,3 հազար ֆունտ, իսկ նրա չափսերը հասնում են 23 ֆունտ լայնության և 28 ֆունտ բարձրության։ Ողջ դեկտեմբեր քաղաքի բնակիչները հիացել են ձյան փաթիլի հեքիաթային տեսքով, որը դարձել է վառ զարդարանք ամանորյա տոներին։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝