Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Транспорт / Такси
Тип:Продам, предлагаю

Մեկ կայք, մեկ զանգ

Անվճար գրանցվեք online-taxi.am կայքում և Փետրվարի 1-ից անվճար օգտվեք առցանց մեքենա պատվիրելու բազմազան ծառայություններից և զեզչերից: Կայքի միջոցով կարող եք ընտրել ծառայության տեսակը, ավտոմեքենայի մակնիշը, գույնը իմանալ պատվերի նախնական մոտավոր գինը և վերահսկել ձեր պատվերների պատմությունը: Պատվերներն ընդունվում են են wwww. online-taxi.am կայքից, կամ
060- 27TAXI հեռախոսահամարով։
Ընկերությունը հրավիրում է համագործակցության անհատ ձեռներեց տաքսու վարորդներին եւ տաքսի ծառայություններին օնլայն պատվերները իրականացնելու համար:
Մեկ կայք, մեկ զանգ.wwww. online-taxi.am, 060- 27TAXI


Город: Ереван
Цена: договорная
Телефон: 060256256
Срок подачи: 24-01-2013
Актуальное предложение
Просмотров: 1842
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Մեկ կայք, մեկ զանգ
Уменьшенная картинка Уменьшенная картинка
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Եվա Սուջյանն իր ռոք-բենդով բարեգործական համերգ կտա

  Նոյեմբերի 19ն` ժամը 19:00ն, Տիկնիկային թատրոնում Եվա Սուջյանը և իր ռոք-բենդը հանդես կգան «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով մենահամերգով: Համերգը կազմակերպում է «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի աջակցությամբ և երաժիշտների վերջին խոշոր մենահամերգն է այս տարի: Ռոք-բենդի կազմում են Արթուր Մարգարյանը (սոլո կիթառ), Հովհաննես Հարությունյանը (բաս կիթառ), Արթուր Հովակիմյանը (ստեղնաշարային գործիքներ) և Գևորգ Հարությունյանը (հարվածային գործինքեր), ովքեր Եվայի հետ միասին կներկայանան ինչպես հին ու սիրված երգերով, այնպես էլ մի-քանի նոր կատարումներով: Համերգի ընթացքում նաև մեծ անակնկալ է սպասվում հայկական ռոքի բոլոր սիրահարների համար: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ` Վեբեր–Կոկեյնի բշտային էպիդերմոլիզով տառապող և բուժման կարիք ունեցող 4-ամյա Ռիտա Ղարիբյանի հաշվեհամարին: Տոմսերի արժեքն է 1000, 2000 և 3000 դրամ:   ՝ panarmenian.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Արդյո՞ք հայերը կընտրեն կին նախագահ: Հարցում.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Հարիսոն Ֆորդը պատրաստ է նկարահանվել «Աստղային պատերազմներ» նոր ֆիլմում

    Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը պատրաստակամություն է հայտնել կրկին նկարահանվել հանրահայտ «Աստղային պատերազմներ» նոր՝ 7-րդ ֆիլմում, որի էկրանավորման իրավունքը պատկանում է Disney ընկերությանը։ 70-ամյա Ֆորդը նշել է, որ ինքն անչափ երջանիկ է կրկին նկարահանման հրապարակում հայտնվել իր ընկերների՝ Մարկ Համիլի և Քերի Ֆիշերի հետ, որոնց հետ արդեն խաղացել է «Աստղային պատերազմներ» նախկին ֆիլմերում։ 1977թ.ն նկարահանված ֆիլմում Ֆորդի խուլիգանական կերպարը՝ Հան Սոլոն, ըստ սցենարի, պետք է մահանար, սակայն հաշվի առնելով, թե այդ կերպարը որքան սիրված էր հանդիսատեսի կողմից, նրան հաջողվեց խուսափել «մահից»։ «Աստղային պատերազմներ» 7-րդ ֆիլմն էկրան կբարձրանա 2015 թ.ն։     `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Անտաղանդ «Գուբինը» «X-factor»-ում (VIDEO)

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 'ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՆԳԻՍՏ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ'

  Haytniner. կայքը զրուցեց սիրված երգչուհի Աննա Խաչատրյանի հետ: Ունեցանք հաճելի, մտերմիկ զրույց, որի ընթացքում Աննա Խաչատրյանը խոսեց որոշ հարցերի շուրջ` տալով սպառիչ պատասխաններ:- Մեծ ոգևորվածությամբ ուզում եմ կիսվել ամառային վառ տպավորություններով, որոնք ստացել եմ Անգլիայում` հանգստիս ժամաանակ: Հանգիստ, որի մասին կարող եմ ժամերով խոսել, որն ինձ համար ամենատպավորիչն էր և ամենաքմահաճը, ամենահիասքանչն ու ամենանախանձելին. մեկ բառով ասած` լավագույնը:Եղել եմ Անգլիայի տարբեր քաղաքներում` Օքսֆորդում, Լոնդոնում և 3 օր անցկացրել եմ Յորքում: 3 օր, որոնք իրնձ պարգևեցին ապշեցուցիչ տպավորություններ: Յորքը Բեծ Բրիտանիայի հին մայրաքաղաքն է, որն այժմ հանդիսանում է պատմական ամենաշքեղ կենտրոնը: Յորքում ամեն ինչ այլ էր. քաղաքն իր դռներից այն կողմ քողարկում էր այլ բնություն, այլ վարքեր ու բարքեր. կարծես տեղափոխվել էի այլ մոլորակ: Գիտեք` Յորքն այնքան հաճելի էր ''բուրում''. այստեղ տիպիկ անգլիական ''հոտն ու համն'' էր իշխում: Ասեմ, որ Անգլիայում կարոք եք հանդիպել շատ օտարերկրացիների, իսկ Յորքում գերակշռում են բնիկ անգլիացիները, ովքեր իրենց քաղաքը վեր են դասում ամեն ինչից: Քաղաքը իրոք շատ հին էր` սկսած խարխուլ շենքերից, սակայն դրանցից ոչ մեկը երբեք-երբեք արհեսական կերպով չեն քանդվի, որովհետև տեղաբնիկները հասկանում են, որ նմանատիպ հնությունները կազմում են Անգլիայի պատմության մի մասնիկը. hազարամյակների դրոշմ կա շինությունների վրա և հազարամյակներ էլ կանգուն կմնան: Ես նախանձեցի, թե ինչպես են անգլիացիները պահում իրենց քաղաքը` մաքուր, կոկիկ, տիպիկ անգլիական մոտեցումներով: Ընդհանուր առմամբ շատ եմ ճանապարհորդել, շատ երկրներում եմ եղել, սակայն ինձ համար Անգլիան զատվում էր բոլորից: Նշեմ, որ առաջին անգամ էի այնտեղ և փաստեմ, որ տնտեսական և կոմերցիոն առումով բավականին թանկ երկիր է. ապրանքների գները համեմատած այլ երկրների հետ թանկ էին 2-3 անգամ, սակայն տեսականին ահռելի է:Երգչուհուն խնդրեցինք պատմել մի զավեշտալի դեպք, որին ինքն ականատես է եղել հանգստի ընթացքում:- Այդպիսի դեպքերի ականատես էի լինում օրվա մեջ մի քանի անգամ: Սկզբում տարօրինակ էր թվում, բայց հետո կամաց-կամաց սովորեցի: Ամեն օր ականատես էի լինում, թե ինչպես սպորտային հագուստով և ճամպրուկով մարդիկ կարող էին փողոցում կանգ առնել, փոխել իրենց հագուստը` հագնելով օֆիցիալ աշխատանքային շորեր: Հավատացեք` այդ հանգամանքը շատ ծիծաղելի էր: Հետաքրքրվեցինք նաև երգչուհու ապագա ծրագրերից.- Ապագայում անպայման կլինի տեսահոլովակ` առայժմ մեկը: Դե, առաջինը դեռ ''հորով-մորով անենք'', հետո կմտածենք երկրորդի մասին: Այդ տեսահոլովակը կլինի ''Կիլիկիա'' երգի հիման վրա նկարահանված: Ճի'շտ է, շատերն են այդ երգը երգել, բայց ես ցանկանում եմ այն ներկայացնել իմ ձևով: Մենահամերգի մասին առայժմ խոսք գնալ չի կարող, որովհետև մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված: Չի լինի նաև ձայնասկավառակ, որովհետև նրա վաճառքից ստացված եկամուտը, նույնիսկ չի զրոյացնում նախնանական ներդրած գումարը: Վերջիվերջո, յուրաքանչյուրը կարող է ինտերնետի միջոցով սրտի ուզած երգը լսել:- Իսկ արդյոք Աննա Խաչատրյանը ունի մտերիմ ընկեր, ում նա լիովին վստահում է, և նա ամեն պարագայում կսատարի իրեն:- Այո', կա այդպիսի մեկը, ում ես համարում եմ հավատարիմ ու նվիրված ընկեր, վստահում ու շատ սիրում եմ: Խոսքս սիրված երգչուհի Ռուզան Ավետիքյանի մասին է, ով դժվար պահերին ինձ միշտ սատարում է: Հետաքրքրվեցինք նաև երգչուհու առօրյա կյանքի և բեմական կյանքի նրբությունների մասին:- Իհարկե', Աննա Խաչատրյանը բեմում այլ է, առօրյա կյանքում այլ: Խոսքս շինծու, կեղծավոր լինելու մասին չէ, այլ ուղղակի կան էմոցիաներ, որոնք տարատեսակ են դրսևորվում տարբեր բնագավառներում: Բեմում ես ինձ պահում եմ բնական, իսկ ամեն անգամ յուրաքանչյուր երգ ապրում եմ յուրովի:Հարց ծագեց նաև Աննա Խաչատրյանի ցանկալի կարիերայի մասին:- Ես աշխատում եմ այնպես, ինչպես սիրտս է կամենում: Կարևոր չէ` իմ ստեղծած երգարվեստը բավարարում է այժմյան երևակայական ''պահանջարկին'': Փորձում եմ ստեղծել ճիշտ երգարվեստ, որը համոզված եմ ունի իր համապատասխան համակիրները:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
ԵՐԳՉՈՒՀԻՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ Է ԻՐ ՄԱՐՄԻՆԸ

  Չնայած նրան, որ վերջերս Եվա Բուշմինան ամուսնացել է, այնուամենայնիվ, երգչուհին շարունակում է մնալ ԱՊՀ ամենասեքսուալ կանանց եռյակում: Ակնհայտ է, որ Եվայի ամուսինը` հաջողակ բիզնեսմեն Դմիտրի Լանովան, վատ չի վերաբերվում իր կնոջ մասնագիտությանը: Ի տարբերություն շատ հայտնի և հաջողակ մարդկանց, Դմիտրին իր հարսնացուին չի արգելում  զբաղվել իր մասնագիտությամբ: Դմիտրին, նույնիսկ չի արգելում  երգչուհու ազատ նկարահանումները: Նկարահանումների այս մրցաշրջանում հիմնականում գլխավորում են ծաղիկները, այդ իսկ պատճառով, այս անգամ երգչուհին խեղդվելով ծաղիկների ծովում` ցուցադրել է իր մարմինը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ. ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՈՒՆԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԲԱՑ

  Հայտնի դերասան և ռեժիսոր  Աշոտ  Ադամյանը այսօր - ին տեղեկացրեց, որ շուտով հանրությանը  կներկայացնի վերջին փաստագրական ֆիլմը,որը կոչվում է <<Ճեպանկարներ>>.”Ֆիլմում հիմնականում խնդիրը սոցիալական հարցումների հետքերով, Հայաստանի Հանրապետության տարածքում կանանց սոցիալական և բոլոր ուղղություններով ինքնագիտակցության հետազոտումն է, թե ինչպես են հայ կանայք մասնակցում իրենց երկրի կյանքին”: Այն հարցին, թե ինչ է կարծում հենց ինքը`դերասանը,արդյոք հայ կանայք հետաքրքրված են Հայաստանի խնդիրներով, պարոն Ադամյանը պատասխանեց,-Հայ կանայք ունեն տեղեկատվության ՄԵԾ ԲԱՑ: Դերասանը նշեց նաև, որ ընթացքում կպատրաստեն ծրագրեր, որոնք հիմնականում կունենան երաժշտական ուղղվածություն, երժշտական փառատոններ, հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կներկայացնեն Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:   Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
GREEN DAY-Ը ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ` «СУМЕРКИ. САГА. РАССВЕТ: ЧАСТЬ 2» ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ. ՎԻԴԵՈ

  Շատ շուտով, երկու շաբաթվա ընթացքում, Մոսկվայի մեծ էկրանին կհայտնվի, երկար սպասված ֆիլմի` “Սումերկի”  վերջին մասի պրեմիերան` «Сумерки. Сага. Рассвет: Часть 2»: Հիշեցնենք, որ ասում են, թե ֆիլմի այդ վերջին մասը շատ հուզիչ է լինելու և խորհուրդ են տալիս դիտելուց առաջ թաշկինակներ պատրաստել: Իսկ մինչ բոլորն անհամբեր սպասում են ֆիլմի պրեմիերային, Green Day խումբը բոլորի համար նվեր է պատրաստել. Ֆիլմի սաունթրեքի` The Forgotten  հիման վրա նկարահանել է տեսահոլովակ, որում ցուցադրվում է ֆիլմի շատ հատվածներ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝