Добавить объявление
;;
;;
Раздел:Работа / Компьютеры / Интернет
Тип:Продам, предлагаю

Աշխատանքի ենք հրավիրում օտար լեզուների իմացությամբ անձանց

Աշխատանքի ենք հրավիրում օտար լեզուների իմացությամբ համակարգչին և ինտերնետին տիրապետող անձանց,առանց տարիքային սահմանափակման: Աշխատանքները կատարվելու են տանից: Ուղարկել ինքնակենսագրական ( ռեզիումե) էլեկտրոնային հասցեին: PoshoArt-i ադմինիստրացիա

Город: Ереван
Цена: договорная
Телефон: 096811198
Срок подачи: 02-02-2013
Актуальное предложение
Просмотров: 1799
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Քիմ Քարդաշյանը ցանկանում է առանձնատուն գնել Լոնդոնում

  Ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, «Keeping Up with the Kardashians» սերիալի մասնակից հայազգի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանն այնքան է տարվել Լոնդոնով, որ մտադիր է այնտեղ տուն գնել: Քարդաշյանն այս շաբաթ քույրերի՝ Քորթնիի եւ Քլոեի հետ այցելել է Լոնդոն՝ Միացյալ Թագավորությունում ներկայացնելու իրենց բրենդային հագուստի վերջին հավաքածուն: Լոնդոնի հրապուրիչ փողոցներում Քարդաշյանը հիանալի երեկոներ է անցկացրել սիրելիի՝ սեւամորթ ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Նա հույս է հայտնել, որ մոտ ժամանկներս կկարողանա անշարժ գույք ձեռք բերել Լոնդոնում, որպեսզի էլ ավելի շատ ժամանակ անցկացնի Լոնդոնում՝ այս անգամ սեփական տանը: Բրիտանական The People թերթին տված հարցազրույցում Քարդաշյանը նշել է. «Ցանկանում եմ այստեղ ապրել՝ Միացյալ Թագավորությունում եւ պատրաստվում եմ անշարժ գույք գնել այստեղ: Այնքան գեղեցիկ է Լոնդոնը: Ութ անգամ եղել եմ այստեղ: Այն ինձ հիշեցնում է էլ ավելի մաքուր Նյու Յորքը»:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Նոր պոռնո ֆիլմ Քիմ Քարդաշյաի մասնակցությամբ

  Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ պոռնկագրական եւս մեկ տեսագրություն է վաճառքի հանված։ Ինչպես հաղորդում է НТВ - ը, այն գնողը պետք է վճարի կլորիկ մի գումար՝ 19 մլն ֆունտ ստերլինգ (30մլն դոլարից ավելի)։ Ինչպես հաղորդում է Daily Star - ը, հղում կատարելով չբացահայտված աղբյուրին, նոր տեսագրությունն ավելի բացահայտ բնույթի է, քան նախորդը։ «Տեսագրության մեջ որոշակիորեն Քիմն է։ Եւ այն ավելի սեքսուալ ու պիղծ է, քան նախորդը։ Այնտեղ ցնցող շատ պահեր կան»։ Իր հերթին Vivid Entertainment ընկերությունում, ում պատկանում են առաջին տեսագրության բոլոր իրավունքները, վստահեցնում են, որ երկրորդը գոյություն չունի։ Ավելին, նրանք դատարանով են սպառնում նրանց, ովքեր կադրեր կտարածեն առաջին տեսագրության բնօրինակից, հաղորդում է TMZ - ը։ Նշենք, որ հենց 2003 թվականի տեսագրությունը, որում սկանդալային Քիմն իր նախկին զուգընկեր ռեպեր Ray J հետ էր, նրան հայտնի դարձրեց աշխարհով մեկ։ Քիմը խոստովանում է, որ մինչեւ հիմա ինքն ամաչում է այդ աղմկալի պատմության համար։ Իսկ նոր տեսագրության հայտնվելը կարող է լրջորեն խանգարել նրա եւ Ռեպեր Քենի Ուեսթի հարաբերություններին։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԾՈԾՐԱԿԻՆ ԴԱՋՎԱԾՔ Է ԱՐԵԼ

  Ինչպես միշտ սիրված երգչուհի Լեդի Գագան շարունակում է իր ֆանտաստիկ ոճափոխությունների շարքը, ինչում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք Լոնդունում կայացած նորաձևության շաբաթվա ընթացքում: Կարծում ենք, որ երգչուհին ամեն ինչի պատրաստ է, որ հայտնվի հանրության ուշադրության էպիկենտրոնում: Նշենք, որ օրերս նա իր ծոծրակին դաջվածք է արել: Այս նորությունը ևս մեկ անգամ շարժել էր թե' լրագրողների, թե' համակիրների հետաքրքրասիրությունը և ուղղակիորեն բումի է վերածվել: Նշենք այն հանգամանքը, որ Թերրի Րիչարդսոնը` Լեդի Գագայի լուսանկարիչը, ով լուսանկարել է երգչուհուն իր համաշխարհային շրջագայության ժամանակ, վերջերս կորցրել է մորը: Լուսանկարչի մայրը մահացել է քաղցկեղից: Երգչուհին, ինքնազոհողության գնալով, սափրել է ծոծրակը և այնտեղ դաջվածք է արել, որը խորհրդանշում է, որ Լեդի Գագան սատարում է այն մարդկանց, ովքեր պայքարում են այդ չարաբաստիկ հիվանդության դեմ: Հանրությունը ոգեշնչվել է Գագայի կատարած քայլից. բոլորը խրախուսում էին նրա` նմանատիպ հոգեցունց արարքը: Մանրամասնենք, որ հանրաճանաչ երգչուհին ծոծրակին դաջել է հրեշտակի թևեր: Ի դեպ, նշենք, որ  երգչուհին դեռ չգիտի, թե ինչպես է վարվելու, երբ ծոծրակի մազերն աճեն, բայց այն, որ նրա կատարածը մասշտաբային բնույթ է կրել` ակնհայտ է:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԿԼՈՒՄԸ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՇՈՈՒ ԾՐԱԳՐԻ ՍՊԱՍՎԱԾ ՀՅՈՒՐՆ ԷՐ

  Օրերս հայտնի մոդել Հայդի Կլումը հագել էր մի հիասքանչ կարմիր զգեստ և ուղևորվել էր մասնակցելու "Good Morning America" առավոտյան շոու ծրագրին: Նյու-Յորքում` հեռուստաընկերության դռների առձև, պապարացիները ինչպես միշտ պահը բաց չէին թողել և մոդելին լուսանկարել էին: Հայդի Կլումը, գիտակցելով, որ հայտնվելու է քննարկումների էպիկենտրոնում, իրեն հարիր կեցվածք էր ընդունել` ի ցույց դնելով իր մասնագիտական տաղանդը: Հավելումն իր կարմիր, գեղեցիկ զգեստին Հայդին կրել էր նաև աչքի ընկնող զարդեր: Ի դեպ վերջերս մոդելն իր ներկայությամբ նշանակալից էր դարձրել մանկական պատի նկարազարդումները:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

  2003 թվականին, երբ Արա Հարությունյանն ավարտեց Երևանի Թատերական Ինստիտոիտի “Մունջ դրամա” բաժինը, սկսեց մտածել  ստեղծելու մի խումբ, ինչն իրականացնելու համար երկար ժամանակ չպահանջվեց: Հենց 2003 թվականին ստղծվեց “Միմ ստուդիո” թատերախումբը: Խումբը կազմված է 3 դերասանից`  Հայկ Իսրաելյան, Հովհաննես Հաջինյան և խմբի գեղարվեստական ղեկավար` Արա Հարությունյան: Խումբը, 2011 թվականին “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամի աջակցությամբ մասնակցել է Մոսկվայում կայացած “Սպիտակ դիմակ” թատերական միջազգային փառատոնին և հաղթող ճանաչվելով՝ արժանացել է առաջին պատվավոր մրցանակին: Այսօր, “Միմ ստուդիոյի” գեղարվեստական ղեկավար Արա Հարությունյանի  հետ զրույցում -ը տեղեկացավ, որ այժմ դերասանը աշխատում է նոր ներկայացման վրա, որը կոչվում է “Ֆիլմ-ֆիլմ-ֆիլմ”, իսկ թե երբ կլինի պրեմիերան, դերասանը դժվարացավ պատասխանել,-“ Այդ ամենն ինձանից կախված չէ, կա ֆինանսական խնդիր և այլ մանր հարցեր, որոնք լուծվելուց հետո նոր կկայանա պրեմիերան, սակայն մոտավորապես կասեմ, որ հնարավոր է դա լինի եկող տրվա փետրվար ամսին”,-նշեց Արան: Այն հարցին, թե ինչպես է վերաբերում հումորի զգացումից զուրկ մարդկանց, Արան պատասխանեց,-“ Ես առհասարակ, մարդկանց լավ եմ վերաբերվում, կարևոր չէ, թե ինչ հատկություններով է  օժտված, կարևորը մարդ լինի, սակայն չեմ կարծում, որ հումորի զգացում չունեցող մարդիկ կան”:    Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
Ինչ գույնի զգեստ հագնել առաջին ժամադրության ժամանակ

  «Ցանկացած աղջիկ կյանքում մի քանի անգամ ինքն իրեն հարց է տալիս' ի՞նչ հագնել առաջին ժամադրության ժամանակ: Պատասխանը, թվում է, բացահայտ է' հագե՛ք այն, ինչ ձեզ ամենից շատ սազում է: Բայց հոգեբանները դրա հետ այնքան էլ համաձայն չեն. եթե նույնիսկ զգեստի ձեւը ընդգծում է ձեր արժանիքները, ոչ ճիշտ ընտրված գույնը կարող է փչացնել ընդհանուր տպավորությունը ձեր զգեստից եւ ընկերոջը սխալ ազդանշաններ տալ ձեր բնավորության վերաբերյալ: Եվ հակառակը' հաջող ընտրված գույները կարող են ուժեղացնել դրական տպավորությունը ձեր ռոմանտիկ ընկերոջ մոտ: Զգեստի գույները ընտրելիս պետք է հաշվի առնել ինչպես ձեր բնավորության առանձնահատկությունները, այնպես էլ այն, թե հատկապես ինչպիսի տպավորություն եք ուզում թողնել: Ժամադրության համար պոտենցիալ բարենպաստ գույները.   ԿԱՐՄԻՐ Իհարկե, այդ գույնը ցուցակի գագաթին է: Կրքի, սեքսուալ գրավչության եւ ակտիվ կենսակերպի գույնը: Պատահական չէ, որ կարմիր զգեստով մարդիկ ձգում են հայացքը եւ հետաքրքրություն են առաջացնում: Բայց այդ գույնի հետ պետք է զգույշ լինել, եթե չեք ծրագրում մտերիմ հարաբերություններ հենց առաջին ժամադրությունից: Վառ կարմիր գույնը ընկերոջ ենթագիտակցությանը ազդանշան է ուղարկում. «Տիրացի՛ր ինձ, ես քոնն եմ»: Չե՞ք ցանկանում այդքան բացահայտ ներկայանալ: Դուք դեռեւս կարող եք ընտրել կարմիր գույնը, սակայն ավելի «համեստ» կամ ավելի մուգ երանգներով, օրինակ' մարջանագույնը (սեզոնի ամենանորաձեւ գույնը), բորդո գույնը կամ մորեգույնը: Այդ երանգները նույնպես ուղարկում են սեքսուալ գրավչության ազդանշաններ, բայց ավելի «համեստ». «Մեր միջեւ ամեն ինչ հնարավոր է»:   ՎԱՐԴԱԳՈՒՅՆ Դա ընդհանուր առմամբ գրեթե նույն, բայց շաղված կարմիրն է: Անկասկած, վարդագույնը ազդանշաններ է տալիս ռոմանտիկայի եւ ֆլիրտի մասին, բայց, միեւնույն ժամանակ, ունի հանգստացնող էֆեկտ: Դա փոքրիկ հիմարիկ աղջիկների գույնն է, որոնք ցանկանում են երեւալ հասուն կին, եւ որոնց անհրաժեշտ է ուժեղ տղամարդկային թիկունքի աջակցությունը: Պատահական չէ, որ այն իրենից ներկայացնում է կարմիր «կրքի» եւ սպիտակ «անմեղության» խառնուրդ: Ընդհանուր առմամբ լիովին հնարավոր է, որ առաջին ժամադրության ժամանակ ամեն ինչ կախված է այն էֆեկտից, ինչը դուք ցանկանում եք թողնել: Եթե ցանկանում եք թողնել մանկական անմիջականության կամ զգայական էության տպավորություն, ապա այդ գույնը, ինչպես երբեք, լավագույնն է: Իսկ եթե ցանկանում եք թողնել առողջ խելքի եւ գործնականության տպավորություն, ապա մոռացեք այդ գույնի մասին:   ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ Դա ամենավառ գույնն է: Նույնիսկ խունացած գունատ-նարնջագույն մարզաշապիկը կթվա ամենապայծառը բոլոր գույների մեջ: Եթե ձեր կերպարին չի բավականացնում պայծառությունը, ապա համարձակորեն հագեք ինչ-որ նարնջագույն հագուստ, եւ ոչ ոք աշխարհում ձեզ «գորշ մուկ» չի անվանի: Դա լավատեսության, հույսի եւ ոգեշնչման գույնն է, եւ կարծես թե դրանում ոչ մի վատ բան չկա: Բայց դա նաեւ արկածախնդրության եւ ժամանակին կանգ առնել չկարողանալու գույնն է: Ամեն դեպքում այդ գույնը համեստ եւ ամոթխած բնավորություն ունեցողների համար չէ: Եվ եթե ձեր ընկերը դրանց թվին է պատկանում, ապա ձեր զգեստի նարնջագույնը նրան ավելի շատ կխրտնեցնի, քան թե կգրավի:   ԿԱՆԱՉ Կանաչի ցանկացած երանգ խոսում է կենսական էներգիայի, առողջության, ապրելու ցանկության մասին: Դա երիտասարդության գույնն է, որը ազդանշան է ուղարկում դրա կրողի մասին, որ նա քնքուշ, լավ մարդ է: Գերազանց գույն է նրա համար, որպեսզի թողնեք դրական տպավորություն:   ԿԱՊՈՒՅՏ Այդ գույնը առաջին ժամադրության համար սազում է ոչ բոլորին, սակայն շատերին: Դա ինտելեկտի, զսպվածության, անկեղծության եւ չեզոքության գույն է, որը կարծես թե ասում է զրուցակցին. «Մենք պետք է միմյանց ավելի լավ ճանաչենք»: Եթե ձեր ընկերը կնոջ մեջ գնահատում է խելքն ու հավատարմությունը ոչ վերջին հերթին, ապա կապույտի ցանկացած երանգ առաջին ժամադրության համար տեղին կլինի:   ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ Դա դեկադենտական գույն է: Նախկինում այն հաջողության եւ թագավորական տոհմին պատկանելու խորհրդանիշ էր համարվում: Ժամանակակից հոգեբանության մեջ համարվում է, որ դա խոսում է ռոմանտիկ եւ ամաչկոտ բնավորությամբ մարդկանց մասին: Իզուր չէ, որ մանուշակագույնը կարմիրի եւ կապույտի խառնուրդն է: Այն ավելի առեղծվածային է, քան կարմիրը, եւ ավելի միստիկ է, քան կապույտը: Եթե կարմիր գույնը խոսում է չթաքցրած կրքի մասին, ապա մանուշակագույնը կրքի մեջ մտցնում է ռոմանտիկայի երանգ: Եվ եթե կապույտ գույնը վկայում է ինտելեկտի մասին, ապա մանուշակագույնը' ավելի շատ էզոթերիկայի:   ՍԵՎ Այդ գույնը հարմար է ոչ միայն հուղարկավորությունների եւ գործնական ճաշերի, այլ նաեւ առաջին ժամադրության համար: Սեւ գույնը, կարծես թե, իրենից ներկայացնում է բոլոր գույների խառնուրդը միանգամից: Այն խոսում է ձեր հանելուկային լինելու ու գրավչության, էլեգանտության եւ ոճի մասին ու դրա հետ միաժամանակ բերում է վտանգի եւ իշխանատենչության ինչ-որ երանգ' ձեր մասին տալով ազդանշան որպես «ճակատագրական» կնոջ: Բայց սեւ գույնը միաժամանակ կարող է ճնշող ազդեցություն ունենալ շրջապատի տրամադրության վրա, այդ իսկ պատճառով, որպեսզի չծանրացնեք թողած տպավորությունը, ավելի լավ է լրացնել սեւ գույնը այլ գույներով կամ աքսեսուարներով:   Իսկ հիմա այն մասին, թե առաջին ժամադրության ժամանակ ինչ գույնի զգեստ չարժե հագնել.   ԴԵՂԻՆ Շատ քիչ մարդկանց է սազում դեղին գույնը: Բայց եթե դա նույնիսկ դուք եք, ապա ամեն դեպքում ավելի լավ է պահել դեղին զգեստը հաջորդ հանդիպումների համար: Դեղին գույնը խորհրդանշում է իմաստություն եւ ինտուիցիա, բայց կարող է խոսել նաեւ ավելորդ ինքնավստահության կամ ինքնամփոփության մասին: Դա ավելի շատ ընկերության, քան թե սիրո գույն է: Իսկ մի՞թե, գնալով առաջին ժամադրության, դուք երազում եք հենց ընկերության մասին:   ՍՊԻՏԱԿ Առաջին ժամադրությանը կարելի է հագնել սպիտակ շալվար կամ կիսաշրջազգեստ, բայց ոչ' սպիտակ զգեստ կամ ամբողջովին սպիտակ կոստյում: Սպիտակ բաճկոնակները նույնպես չափազանց ձեւական են եւ ավելի շատ ասոցացվում են աշխատանքի կամ ուսման, այսինքն' համազգեստի հետ: Ընդհանուր առմամբ սպիտակ գույնը խորհրդանշում է անաղարտություն եւ անմեղություն' կեղծավորության եւ անհասանելիության որոշ երանգներով: Առաջին ժամադրության համար դա չափազանց «ստերիլ» գույն է: Ավելի լավ է այն պահեք հարսանիքի համար:   ԴԱՐՉՆԱԳՈՒՅՆ ԵՎ ԳՈՐՇ Դրանք ձանձրալի գույներ են, որոնք խորհրդանշում են անկում, ծերություն, պահպանողականություն: Սակայն դարչնագույնը ամեն դեպքում մի քիչ գորշից լավն է: Այն կարող է լինել ընդունելի, եթե խորը շոկոլադային երանգներով է կամ իր հիմքում ունի բորդո գույնի երանգներ: Այդ դեպքում դա վկայում է իմաստուն ծերության խառնուրդով էլեգանտության մասին: Բայց միեւնույն է' կարող է բնութագրել ձեզ որպես էմոցիաներից ժլատ անձնավորություն»։ Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է Ալվինա Բաբայանը։   ՝ lurer.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Անիմաստ սատուսներ

  Ստատուսները հաստատ օրերով քննարկել են, փոփոխել, վիճել, ու վերջում կանգ են առել ամենաօպտիմալ տարբերակի վրա, որն էլ տեսնում ենք ստատուսի մուտքագրման տողում այսօր: Միակ բանը, որ հաշվի չի առնվել, թերևս այն է, որ շատերի «մայնդում» հաճախ տարօրինակ բաներ են պտտվում, որոնք էլ մարմնավորվում են անհասկանալի ստատուսների տեսքով: Դրանցից մեկը, օրինակ, սա է` «…»: Այսինքն, «Ի՞նչ է մտքումդ» բառի լավագույն պատասխանը երեք կե՞տն է: Իսկ ինչո՞ւ է ձեր մտքում երեք կետ, ամոթ չլինի հարցնելը: Եվ հետո` ի՞նչ է նշանակում այդ «…»-ը: Երեք կետից բաղկացած իմպրեսիոնիստական ստատուսի հեղինակը, երկնելով այս գլուխգործոցը, հիմնականում նպատակ ունի ստեղծել որոշակի ինտրիգ իր ներկայիս ապրած տրամադրության շուրջ` միաժամանակ փորձելով կերտել հանելուկային անձնավորության կերպար: Այս, առաջին հայացքից ոչնչի չպարտադրող ստատուսն իրականում պարունակում է հետաքրքրությունից տառապող ընկերների մոտ հարցեր առաջացնելու մեծ ակնկալիք: Այդ հարցերի շարքին են պատկանում, օրինակ, «vaaay lsi, inch a exel, chlini et anasuny eli zangela??», կամ «sin jan, chmtaces, sax lav klini»: Պատասխան քոմենթները կարող են լինել, ինչու չէ, ոչ պակաս հուզիչ ու զգացմունքային` էլ ավելի բորբոքելով քլթքլթացող կրքերը, օրինակ «bolors el galis enq u gnum», կամ «****», կամ կարող են պարունակել մեջբերում որևէ սիրատոչոր երգից, ասենք` «mi razashlis, kak v more karabli» (translity, է-էհ, կներեք, տրանսլիտը տվյալ դեպքում ինքնանպատակ չէ): Ստանալով այդքան սպասված հետաքրքրասեր քոմենթների անհրաժեշտ պաշարը` հեղինակը որոշ ժամանակ պահպանում է տանջալից լռություն, իսկ հետո պատասխանում է, օրինակ «ufff, lav e, chem uzum xosal et masin» (հարց է ծագում` էլ ինչո՞ւ ես ստատուս գրել): Պատասխանը կարող է լինել նաև ավելի կոնկրետ, բայց ոչ պակաս հռետորական, օրինակ` «inchi a es kyanqy senc anardar…» (ուշադրություն դարձրեք վերջին կետերին` հեղինակի մոտ ձևավորվում է ուրույն ոճ ու ձեռագիր): Դեպքերի զարգացման երկրորդ` առավել ողբերգական տարբերակի դեպքում հեղինակի գլուխգործոցը ինչնչ պատճառներով չի արժանանում հարկ եղած ուշադրության, և նա ստիպված դիմում է առավել ստեղծագործական միջոցների. հայտնվում է քոմենթ` իր իսկ կողմից, որտեղ որոշակի պարզաբանում է մտցվում վերը նշված ստատուսին, օրինակ` «zzvel em en inchic»: Սրանով հեղինակը կարծես ուղղորդում է մի պահ մոլորության մեջ հայտնված ընթերցողին ու փոքրնչ բարձրացնում հանելուկի քողը: Առավել համարձակները դիմում են նոր` պոստմոդեռնիստական ստատուս կերտելու քայլին, որն արդեն բաղկացած է ոչ թե երեք, այլ չորս կետից` «….»: Երբ դա էլ արժանի ճանաչում չի գտնում ընթերցողների շարքերում, հեղինակը դիմում է կուբիզմի ոճին` մեզ ներկայացնելով հետևյալ գործը «???»: Որոշ տեսաբաններ, այդ թվում և ձեր խոնարհ ծառան, մեկնաբանում են այն հետևյալ կերպ. «Ճղճիմ, երկրային արարածներ զիմ, որ զբաղվածիք լոկ յութուբեն լինկեր քոփիփաստոց ու ունայն «լոլ»-եր բազմացոց, ինչպե՞ս չեք հասկանայք, որ հեղինակն ստատուսի զ’այս կսավառնի էմփիռեյեն»: Միգուցե… ես… իհարկե… չեմ… հասկանում… բազմակետի ամբողջ խորությունն ու վեհությունը… մի նեղացեք, բայց դե պետք է ախր հաշվի առնել, որ ժամանակակից ընթերցողը միգուցե դեռ պատրաստ չէ նման նորարարական լուծումների:   ՝ copypase.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
<<Կարգին սերիալ>> Վարդանը Հայաստանում է և վաղվանից կնկարահանվի

  Մոտ չորս ամիս առաջ «No ment» անձնակազմի հետ ԱՄՆ մեկնելուց հետո մոտ 15 օր է՝ Հայաստանում է դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին սերիալի» Հայկոն: «No ment» ստեղծագործական անձնակազմի հետ նրա Հայաստան չվերադառնալուն հայաստանյան մամուլն արձագանքեց տեղեկություններով, թե Մարությանը որոշել է ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Tert. հետ զրույցում Հայկ Մարությանը տալիս է բոլոր «բաց հարցերի» պատասխանը։   - Մինչ ԱՄՆ-ում էիք, այստեղ լուրեր էին տարածվում, որ բնակություն եք հաստատել ԱՄՆ-ում:   -Բնականաբար, էդ ամեն ինչն իրականության հետ ոչ մի կապ չուներ, բայց հետաքրքիրն այն է, որ այնպես համոզված էին էդ ամեն ինչը տպագրում ու հայտնում, որ ես ինքս սկսեցի կասկածել՝ կարող ա՞ ես պետք է մնամ, բայց չգիտեմ: Ամեն ինչը նախատեսված էր նախօրոք, ես գնացել էի ընտանիքով, որպեսզի հանգստանայինք, որովհետև 8-10 տարի ընտանիքով հանգստանալու չէինք գնացել: Դե հանգստանալն այդքան երկար չի տևում: Այնուհետև ես սկսեցի զբաղվել «No ment» համերգների կազմակերպման հարցերով, որովհետև «No ment» համերգները պետք է կազմակերպվեին, և միակ տարբերակն այն էր, որ անձամբ ներկա լինեմ և էդ ամեն ինչը կազմակերպեմ: Դա բավականին բարդ պրոցես էր. մեծ քանակությամբ լուսային, ձայնային դեկորացիաներ, բեմ...  Ասեմ նաև, որ ես եղել եմ նաև Չեխիայում, որովհետև ես նաև Չեխիայի քաղաքացի եմ: Այնպես որ Հայաստանը լքելու դեպքում շատ ավելի հեշտ կլիներ գնալ Չեխիայի Հանրապետություն: Ինձ համար զարմանալի էր, որ ԶԼՄ-ները չեն տարածել այս լուրը:   -Ե՞րբ Ձեզ կտեսնենք «Կարգին սերիալում» :Ե՞րբ է Վարդանը վերադառնում:   -Իմ մասնակցությամբ նկարահանումները կսկսվեն վաղը և արդեն եթերում կլինեն նոյեմբերի վերջին։ Այո, Վարդանի կերպարը վերադառնում է «Կարգին սերիալ», այսպես ասած՝ ռոտացիա է տեղի ունենում. Հովհաննես Ազոյանի մարմնավորած կերպարը՝ (ինչպես ասում է սերիալի Ջեմման՝ հաճելի մարդը- Tert. ) դուրս է գալու և մտնելու է Վարդանը: Հովիկը մեզ «պոդդերժկա» արեց, և քանի որ ես այդ ընթացքում գտնվում էի ԱՄՆ-ում՝ «No ment» կազմակերպման հարցերով, այդ պատճառով պետք է մի փոքր ուշանայի և մտածվեց Հովիկի կերպարը, օգնեց մեզ, ինչի համար շնորհակալ ենք իրեն: Շնորհակալ ենք նաև էդ կերպարը կերտելու համար, որը նույնպես շատ սիրվեց հանրության կողմից: Եվ հիմա, սցենարով նույնպես այնպես է, որ Վարդանը ԱՄՆ-ում էր և վերադառնում է տուն:   -Դուք կարծեմ՝ Մայիսիկ անունով երեխա էիք, չէ՞ թողել:   -Հա, սցենարով այդպես է:   -Իսկ որ վերադառնաք ի՞նչ եք տածելու այդ երեխայի հանդեպ: Նաև մեկ տարի բերդում նստած Ադիկի կերպարի հետ ինչպե՞ս եք հարմարվելու: Թե՞ կոմերցիոն գաղտնիք է:   -Չէ, կոմերցիոն էլ չի, ուղղակի, եթե բացենք փակագծերը, հեռուստադիտողին այդքան էլ հետաքրքիր չի լինի նայել: Դրա համար, ըստ իս, ավելի հետաքրքիր կլինի ընթացքում հետևել զարգացումներին, մանավանդ որ բավականին հետաքրքիր պահեր և զարգացումներ են սպասվում: Ինչ վերաբերում է Ադիկի կերպարին, հարմարվելո՞ւ եմ, բնակաբար, ոչ, բայց նորից եմ կրկնում՝ հիմա որ ասեմ՝ արդեն հետաքրքիր չի լինի: Ադիկը կփոխվի՞ հետ, թե՞ կմնա նույնը, դրան ավելի հետաքրքիր կլինի ընթացքում հետևել:   -Դուք Հայաստանում եք, ի՞նչ տեսաք այստեղ, որի վերաբերյալ Վարդանը կարող է լիաթոք ասել՝ «ոնց եմ ես զզվուուուուում»: Խոսքը զուտ հայկական մենթալիտետային երևույթների մասին է. «մուննաթով դեմքեր», հայտնի կերպարներ…   -Գիտե՞ք, հետաքրքիրն այն է, որ ամեն երկրում կան բաներ, որոնք քեզ դուր չեն գալիս և կան բաներ, որոնք դուր են գալիս: Որ այս բանը կարելի էր անել ավելի լավ և հակառակը: Ինչ վերաբերում է «մուննաթ դեմքերին», հետաքրքիր է, որ «մուննաթ դեմքերի» ավելի շատ հանդիպեցի ԱՄՆ-ում: Ուղղակի դա պետք է նկատել, որովհետև երբ տուրիստի կարգավիճակով գնում ես ինչ-որ երկիր, բնականաբար, բոլորը քեզ ժպտում են, որովհետև դա նրանց աշխատանքն է: Բայց երբ սկսում ես ապրել հասարակ քաղաքացու կյանքով, շփվում ես տարբեր բնակիչների հետ, հասկացա, որ մուննաթը ամեն տեղ էլ նույնն է:   -Խորհրդարանական ընտրությունների ժամանակ սերիալում քաղաքական տարրեր էին ներդրվել, հայտնվել էր ԵՍԻՄ կուսակցություն: Հիմա նախագահական ընտրությունների նախաշեմն է, կա՞ն քաղաքական դեմքեր ու դեպքեր, որ սցենարիստներին «ոգեշնչում են» և կներառվեն սերիալում:   -Չեմ բացառում: Այս պահին առայժմ չկա, սակայն դեկտեմբերի վերջին, երբ ժամկետի առումով ավելի մոտիկ կլինի, չեմ բացառում, որովհետև «Կարգին սերիալում», որը, թվում է, թե քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, բայց մենք միշտ անդրադարձ անում ենք քաղաքականությանը, քանի որ դա միշտ արդիական է: Եվ քանի որ սերիալի կերպարները նույնպես Հայաստանում ապրող մարդիկ են: Բնականաբար սա անում ենք հումորի տեսքով , բայց նաև ինչ-որ տեղ այդ քաղաքական իրադարձության նկատմամբ մեր տեսակետը ներկայացնելով:   -Իսկ այս ամենն անելու համար ստիպվա՞ծ եք կարդալ մամուլ, հետևել քաղաքական լրահոսին:   -Այո:    ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝