Добавить объявление
;;
;;
Раздел:Куплю / Продам / Связь / Телефоны
Тип:Продам, предлагаю

Թաքնված ականջակալ ( Անլար ականջակալ )

Աննկատ ականջակալ

Նկարագրություն:

● Ընդամենը 2 մմ
● Լավ որակ, բարձր ձայն
● Աշխատում է 3.5 մմ բնիկ ունեցող ցանկացած հեռախոսի հետ:
● Աշխատում է 9 վոլտ 2 մարտկոցով:
● Նախատեսված է ընկերների հետ զվարճանալու համար

Փաթեթը ներառում է `

1 x Մալուխ 3.5 մմ բնիկ ունեցող :
1 x Մագնիս ` ականջակալը հանելու համար:
2 x Ականջակալ :

Город: Ереван
Цена:  10 000 amd
Телефон: +374 55 60 70 00
Срок подачи: 12-02-2013
Актуальное предложение
Просмотров: 2211
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Թաքնված ականջակալ ( Անլար ականջակալ )
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում

  Հայ անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում. այս մասին BRAVO.ն հայտնել է Միացյալ Նահանգներում բնակվող նրա քրոջ որդին:   «Այն, որ աճյունը Հայաստան կբերեն, հաստատ է, բայց կոնկրետ ժամկետները դեռ անհայտ են»,- նշել է նա:   Yerkir.ն ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացրել են, որ իրենք դեռ սպասում են երգչուհու ընտանիքի անդամների պատասխանին` պարզելու, թե որտեղ կլինի Ֆ. Մարտիրոսյանի հուղարկավորությունը:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մերկ Քեյթ Մոսը. ֆոտո

Հայտնի մոդել Քեյթ Մոսը մերկացել է Vogue ամսագրի իսպանական տարբերակի համար։ Լուսանկարիչ Մարիո Տեստինան որոշել է դիմել իսպանական մշակույթի ամենահայտնի կերպարին՝ կորիդային։ Արդյունքում նկարահմանը մասնակցել է նաեւ հայտնի մատադոր Խոսե Մարիա Մանզանարեսը, հայտնում է The Sun - ը։ Լուսանկարներում երիտասարդ ցլիկի փոխարեն մատադորը սանձահարում է Քեյթ Մոսին։ Ճշգրիտ դիրքերն ու լույսի հետ վիրտուոզ աշխատանքը համատեղվում են ավանադական իսպանական հանդերձանքի ճոխության հետ։ Լուսանկարների մեծ մասը բավականին ողջամիտ են։ Սակայն դրանցից մեկն ապշեցնում է իր էրոտիզմով. սանձահարված Քեյթ Մոսը կիսամերկ պառկած է թախտին, եւ, կարծես՝ լսում է Խոսե Մարիա Մանզանարեսի կրքոտ խոսքերը, ով արդեն դեն է շպրտել սպիտակաթույր վերնաշապիկը։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Համաշխարհային աստղի դստերը փրկել են հերոինի գերդոզավորումից

  Համաշխարհային ճանաչում ունեցող ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովիի դստերը` 19-ամյա Ստեֆանիին, ոստիկանությունը գտել է անգիտակից վիճակում` Նյու Յորք նահանգի Քլինթոն քաղաքի քոլեջի հանրակացարանում: Աղջիկը գիտակցությունը կորցրել է հերոինի գերդոզավորումից:   Ստեաֆանիի սենյակում ոստիկանները հայտնաբերել են  ոչ մեծ քանակությամբ հերոին, ինչպես նաեւ մարիխուանա եւ այլ տեսակի թմրանյութեր: Հիվանդանոցում բժշկական օգնություն ստանալուց հետո նրան եւ եւս մեկ ուսանողի ձերբակալել են թմրանյութեր պահելու համար:   Ներկա պահին աղջկան ազատ են արձակել, սակայն նա ստիպված կլինի ներկայանալ դատարան: Ոչ ռոք աստղը, ոչ էլ քոլեջի տնօրինությունն առայժմ չեն մեկնաբանել միջադեպը: Սակայն նրանց ընտանիքի ընկերներից մեկը հայտնել է, որ Ջոն  Բոն Ջովին շատ զայրացած է, քանի որ նրանց վաղուց է հայտնի թմրանյութերի հետ Ստեֆանիի ունեցած խնդիրների մասին, սակայն նրանք ոչ կի կերպ չեն կարողանում աղջկան վերականգնողական կենտրոն ուղարկել:   “Բոն Ջովի“ռոք խմբի անփոխարինելի  առաջատարն ավելի քան 20 տարի ամուսնացած է Դորոտեա Հերլիի հետ: Նրանք 4 երեխա ունեն: Ավագ երեխան դուստրն է` Ստեֆանին, ինչպես նաեւ 3 որդիները` Ջեսին, Ջեյկոբը եւ Ռոմեոն:   Հեղինակ՝ Աստղիկ Շահվերդյան   ՝ henaran.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ինչպե՞ս երկարեցնել թարթիչները տնային պայմաններում

  Եթե ուզում եք մշտապես գայթակղիչ հայացք ունենալ, ուշադրություն դարձրեք Ձեր թարթիչներին, ընդ որում՝ պետք չէ անընդհատ վազել գեղեցկության սրահներ: Գործը նաև տնային պայմաններում է հնարավոր գլուխ բերել:  1. Ձիթապտղի յուղի մի քանի կաթիլ կաթացրեք բամբակի փոքրիկ կտորի վրա ու այն դրեք թարթիչներին՝ թողնելով մոտ 5 րոպե, ապա լվացեք աչքերը գոլ ջրով: Այս գործողությունը կրկնելով 4 շաբաթ շարունակ՝ կզգաք, թե ինչպես է փոխվում թարթիչների որակը, թե ինչպես են դրանք դառնում առավել առատ ու փայլուն: 2. Քնելուց առաջ թարթիչների սանրիկին մի քիչ վազելին քսեք ու սանրեք թարթիչները: Կատարեք այս գործողությունը ամեն օր ու կհասնեք անհավատալի արդյունքների: 3. Որոշ ժամանակ հրաժարվեք թարթիչների ջարդիչից : Այն աննկատ, բայց լուրջ վնաս է հասցնում թարթիչներին ու կանխում է դրանց աճը: Փորձեք գոնե մեկ ամիս հանել այն կիրառությունից, հետո էլ առավել հազվադեպ օգտագործեք: 4. Е վիտամինի յուղ գնեք ու հնարավորության դեպքում ամեն օր մի քանի կաթիլ քսեք թարթիչներին: Այս վիտամինը կօգնի բարելավել թարթիչների որակն ու խտություն կհաղորդի դրանց:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
19 տարվա երջանիկ ամուսնությունից հետո պարզել է, որ ամուսնացել է տղամարդու հետ

  Բելգիացին, 19 տարվա երջանիկ ամուսնությունից հետո պարզել է, որ ամուսնացել է տղամարդու հետ, հայտնում է vesti լրատվականը:   64-ամյա Յանը պատմում է, որ այդքան տարի նա չի իմացել, որ իր կինը` Մոնիկան,  տղամարդ է ծնվել: Երբ նրանք, ծանոթացել են Յանը ամուսնացած է եղել ուրիշ կնոջ հետ ու Մոնիկան այնքան հմայիչ է եղել, որ նա բաժանվել է ու ամուսնացել  նրա հետ:    Կինը ամուսնուն ասել էր, որ հակաբեղմնավորիչ միջոցներ է օգտագործում, այդ պատճառով երեխաներ չէին ունենում:   Մոտ երկու տասնյակ տարի միասին ապրելուց հետո, կինը սկսել էր դավաճանել ամուսնուն ու մի անգամ, կնոջ բարեկամները այցելել էին նրանց տուն հյուր ու ճշմարտությունը բացահայտվել էր: Այս լուրը ցնցել էր ամուսնուն:   Այժմ նրանք ապրում են նույն տան մեջ, սակայն առանձին սենյակներում: Յանը գտնում է, որ Մոնիկայի սուտն աններելի է:   ՝ face   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիմֆո-Ջազ համերգը՝ վաղը

      Նոյեմբերի 3ն`ժամը 19:30ն, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Նյու Յորք - Երևան ջազ քառյակի համատեղ Սիմֆո-Ջազ բացառիկ համերգը: Վերջինս, վստահաբար, կդառնա աշնանային համերգաշրջանի ամենավառ միջոցառումներից մեկը, որի ընթացքում հանդիսատեսը Հայաստանում առաջին անգամ ականատես կդառնա սիմֆոնիկ և ջազային մեղեդիների միահյուսմանը: Նյու Յորք - Երևան ջազ քառյակը, որի կազմում ներառված են Արի Ռոլանդը (կոնտրաբաս), Քեյթ Բալան (հարվածային գործիքներ) և Զեյդ Նեսերը (ալտ սաքսոֆոն), ղեկավարում է ջազմեն, դաշնակահար, վոկալիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը: Համերգի դիրիժորն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:     `hetq.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝      
Սիրուշոն նոր երգ է ձայնագրում .

  Սիրուշոն իր երկրպագուներին շատ սպասեցնել չի տա, քանի որ նա շատ արագ աշխատում է նոր երգի ձայնագրման եւ տեսահոլովակ նկարահանելու վրա: Նա ֆեյսբուքի իր պաշտոնական էջում պարբերաբար տեղադրում է ձայնագրման եջ նկարահանումների գործընթացներից նկարներ եւ վիդեոներ: Առաջարկում ենք դիտել ձայնագրման ստուդիայում արված փոքրիկ վիդեոն:     `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
“ՌԵԱՆԻՄԱՆԻԱ” ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԻՄԱՑԻՈՆ 4-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

  Նոյեմբերի 3-9-ը Երևանում կմեկնարկի “ՌեԱնիմանիա” միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնը: Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում՝ ժամը 17:00ն, որին կհաջորդի պրեմիերա՝ “Նկարը” ֆրանսիական անիմացիոն ֆիլմը: Վրեժ Քասունու տեղեկացմամբ՝ փառատոնի ծրագրերն են՝ Երևանյան պրեմիերա, Մրցույթային ծրագիր, Հայկական ներկապնակ, Մանկական ծրագիր, Շուրջերկրյա ճամփորդ, Անսիի ծրագիր, հատուկ ցուցադրություններ և դասախոսություններ. “Այս տարի առաջին անգամ կմեկնարկի Work-in-Progress ծրագիրը, որը հայ անիմացիոն գործիչին հնարավորություն կտա ներկայացնել իր նոր և անավարտ աշխատանքը և, ինչու ոչ, գտնել ֆինանսավորողի, ով կօգնի ավարտին հասցնել աշխատանքը”-ասել է Վրեժ Քասունին :