Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Компьютеры / Интернет
Тип:Продам, предлагаю

ZXQ Systems

Մատչելի գներով կայքերի պատրաստում: Վեբ դիզայնի դասընթացներ: Կայքերի պատրաստում, տեղադրում, սպասարկում երաշխավորված որակով և ամենացածր գներով:

Город: Ереван
Цена:  45 000 amd
Телефон: 094813170
Срок подачи: 17-02-2013
Актуальное предложение
Просмотров: 1722
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
ԿԻՍԱՄԵՐԿ ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԵՎ ԻՐ ԱՆՊԱՏԻՎ ԴԻՐՔԵՐԸ

  Օրեր առաջ, համաշխարհային աստղ, իր տարօրինակ արարքներով հայտնի երգչուհի Լեդի Գագան այցելել է Միլանում գտնվող Դոնատելլա Վերսաչե պալատ: Երգչուհին կարմիր զգեստով հայտնվել է պալատի մոտակայքում, իսկ չանցած որոշ ժամանակ, փոխելով հագուստը, հայտվել է տան տիրոջ պատշգամբում: Այդ ամենը հետևում էին շատ պապարացիներ, սակայն միայն մեկին է հաջողվել հայտնվել ներսում: Թերրի Ռեչարդսոնը դարձավ միակ լուսանկարիչը, ում հաջողվեց հետևել պալատում աղաղակող թագուհիներին: Բարեբախտաբար, Թերրին ագահ չէ և այդ պատկերները մեզ հետ կիսել է համացանցում:Լուսանկարներում Լեդի Գագան կիսամերկ է և անպատիվ դիրքերով:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՎԱՐԴԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. ԳՈՒՑԵ ԵՎ ՎԱՐՍԱՎԻՐ ԼԻՆԵԻ

Շանթ հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Վարդան Թադևոսյանը վերջերս է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ուր մեկնել էր` լուսաբանելու Վիկ Դարչինյանի մենամարտը: ն այդ մենամարտից մանրամասներ ներկայացրեց հենց ինքը` Վարդան Թադևոսյանը: “Առաջին անգամը չեր, որ մեկնել էի, գրեթե միշտ Վիկի կողքին եմ: Այս մենամարտը կարևորվեց նրանով, որ Վիկը իր քաշային կարգը փոխել էր և հանդես եկավ 55 կգ քաշային կարգով և կարևոր էր նաև այն, որ Վիկը այս մենամարտում հաղթելուց հետո հնարավորություն ունեցավ մենամարտելու չեմպիոնական գոտու համար, իսկ եթե գոտին էլ հաղթի, արդեն Վիկը կունենա իննը չեմպիոնական գոտի”: Ի տարբերություն մնացյալ մենամարտերին, որոնք գրեթե միշտ Լոս Անջելեսում են անցկացվել` այս անգամ կայացավ Նյու Յորքում: Եվ այսպես, շնորհավորում ենք բոլորիս: Վիկը գնաց, տեսավ, հաղթեց և եկավ: Հուսանք, որ Վիկի գոտիներին կմիանա նաև իներորդը: Իսկ այն հարցին թե այսօր Վարդան Թադևոսյանը զբաղվում է սպորտով, ստացանք հետևյալ պատասխանը,-“ Ես շատ երկար ժամանակ զբաղվել եմ բռնցքամարտով և վոլեյբոլ եմ խաղացել Հայաստանի հավաքականի կազմում, սակայն ոտքս վնասեցի, վիրահատվեցի, որից հետո բժիշկները արգելեցին ակտիվ սպորտով զբաղվել”:  Իսկ եթե չընտրեր ներկայիս մասնագիտությունը, ապա ինչով կզբաղվեր Վարդան Թադևոսյանը,-“Անկեղծ ասաց չեմ մտածել այդ ուղղությամբ, մանկուց երազել եմ դառնալ լրագրող, ընդունվել եմ Երևանի Պետական Համալսարան, սովորել և ավարտել եմ: Չգիտեմ, թե ինչ մասնագիտություն կընտրեյի, գուցե և վարսավիր լինեի: Չգիտեմ: Եթե ինքս չընտրեի լրագրությունը, ապա ճակատագիրը կընտրեր, թե ինչ մասնագիտություն կունենայի: Սակայն այսօր` կատարում եմ այն գործը, որը արդեն 25 տարի է հեռուստատեսությունում եմ սիրով կատարում”: Նշենք նաև, որ Վարդան Թադևոսյանի ծավալած աշխատանքային գործունեությունում սպասվում են նորություններ,-“ Ամերիկայի Միացյալ Նահանգներից առաջարկ եմ ստացել` աշխատելու այնտեղի “Շանթ” հեռուստաընկերությունում, կրկին, որպես մարզական հաղորդումների և շոու ծրագրերի վարող”: Տեղեկացանք նաև, որ Վարդանը առաջին աշխատավարձը ստացել է հեռուստատեսությունից, այն կազմել է 130 ռուբլի, որին գումարվել է նաև 130 ռուբլի հոնորար, ինչն այն ժամանակ գոհացնում էր նրան: Այսօր նույնպես, պարոն Թադևոսյանը չի դժգոհում իր աշխատավարձից,-“Չէի ասի, թե շատ գոհ եմ: Ինչպես ասում են, որքան շատ է լինում աշխատավարձդ, այնքան շատ ես քեզ շռայլություններ թույլ տալիս, իսկ քչի դեպքում փորձում ես քեզ զպել: Սակայն փառք Աստծո, չեմ բողոքում”: Շատերի կողմից սիրված մեկնաբանը տեղեկացրեց նաև, որ եթե մնա Հայաստանում, ապա կզբաղվի նաև բիզնեսով,-“Միայն աշխատավարձով երեխաներիդ չես կարող պահել”: Հավելենք նաև, որ Վարդան Թադևոսյանն ունի երեք երեխա, ովքեր արդեն ուսանողներ են:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Տնից տուն: Մենչի շքեղ բնակարանը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԼԻՉԿՈՆ ՀՈՎԻՎԻ ՏԵՍՔՈՎ

  Աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ներկայացավ հովվի հագուստով: Զակրապատեյի հրավերի ժամանակ, ուկրաինացի գերծանր քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկին չեն թողել առանց նվերի: Կլիչկոյին նվիրել են հովվի ավանդական հագուստ` պատրաստված ոչխարի մորդուց: Ինչպես նաև մի հետաքրքիր փայտիկ: Կրտսեր Կլիչկոն անմիջապես փորձել է հագուստը և շատ գոհ նկարվել: Հիշեցնենք նաև, որ վերջերս, WBA, WBO, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, գերծանր քաշային 36-ամյա Վլադիմիր Կլիչկոն մայրաքաղաք Բեռնի « Stade de Suisse ստադիոնում պաշտպանեց IBF տիտղոսը` պարտության մատնելով ամերիկացի 40 ամյա Տոնի Թոմփսոնին: Մենամարտը ընթացել է Կլիչկոյի առավելությամբ. 5-րդ ռաունդի վերջնամասում Թոփսոնը նոկդաունի է ենթարկվել, իսկ 6-րդ ռաունդում ամեն ինչ ավարտվել է: Վլադիմիր Կլիչկոն նոկաուտի է ենթարկել մրցակցին: Այս տարի Կլիչկոն ևս մեկ մենամարտ կանցկացնի, որը վերջինը կլինի Վլադիմիրի կարիերայում: Մենամարտը կանցկացվի նոյեմբեր կամ դեկտեմբեր ամիսներին: Այս մասին տեղեկացրել է եղբայրների մենեջեր Բրենտ Բենտենը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Իշխանուհու լիմուզինը աճուրդի է դրվել 1,2 մլն ֆունտ ստերլինգով

  Օրերս, աճուրդի է դրվել օրիգինալ մրցանակ` Լիմուզին Ռոլլս-Ռոյս, որը ԱՄՆ առաջին այցի համար փոխադրման միջոց է ծառայել իշխան Չերլզի և իշխանուհի Դիանի համար: Ակնկալվում է, որ այն կվաճառվի 1,2 մլն ֆունտ ստերլինգով: Rolls-Royce Silver Shadow-ը գնվել է 1979 թվականին, սակայն այն չի մտել ծառայության մեջ մինչև 1982 թվականը: Այդ մի քանի տարվա ընթացքում ինժեներները աշխատում էին ոչ միայն շքեղության վրա, այլ` 100%-ով մեքենան զրահապատելու: Արդյունքում, մեքենայի վրա ծախսվել է 200.000$, այն կարող է դիմադրել փամփուշտի, նռնակի և նույնիսկ փոքր ռումբի: Իշխանը և իշխանուհին 1985 թվականին մեկնել են Վաշինգտոն: Այնտեղ հանդիպել են ԱՄՆ նախագահին` Ռոնալդ Ռեյգանին և նրա կնոջը` Նենսիին: հենց այդ ժամանակ էլ  հանդիպել են  24-ամյա  Դիանը և Ջոն Տրավոլտը, ինչի արդյունքում էլ նրանք Սպիտակ տանը պարեցին իրենց հայտնի պարը: Ինչպես հայտնում է  "Раут"-ը` ամենայն հավանականությամբ,  մեքենան կվաճառվի  Volo Auto թանգարանում` նոյեմբերի 9ն, Դիանի այցից 27 տարի անց: Հասույթի մի մասը կուղարկվի բարեգործություն` քաղցկեղով հիվանդ երեխաների համար: Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԲՈՒՌՆ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԴԵԼՈՅԻ ՀԱՄԱՐ

  Նոր եթերաշրջանը "Արմենիա TV"-ում բուռն է լինելու: Նոր հաղորդումներ, նոր սերիալներ, նոր նախագծեր: -ը այսօր անդրադարձել է "Արմենիա TV" նախագծերից մեկին` "BLEF"ն: Վերջինիս հաղորդավար Դելոյի հետ զրույցից պարզ դարձավ, որ սեպտեմբերից հաղորդումը հնարավոր է եթեր վերադառնա նոր թափով և նոր անակնկալներով, այսինքն` հայ աստղերն այս անգամ պետք է ավելի ուշադիր լինեն: Մեզ հետ զրույցում նա նշեց նաև, որ պատրաստում է նոր, մեկ այլ նախագիծ, որը կլինի այլ ձևաչափով և կներկայացվի հանրությանը կրկին սեպտեմբերին, իսկ ինչ նախագծի մասին է խոսքը, Դելոն չպարզաբանեց: Նշենք նաև, որ "BLEF" հաղորդաշարի այս եթերաշրջանի վերջին հաղորդը կազմակերպվել է –ի հետ համատեղ:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը
ԲՈՆԻՆ ԱՐԴԵՆ ԸՆԿԵՐՈՒՀԻ ՈՒՆԻ

  19-անյա Վահե Բեգլարյանն, ով շատերին հայտնի է որպես Բոնի, հեռուստատեսություն մուտք է գործել պատահական և այժմ շատ գոհ է: “Երեք տարի առաջ “32 ատամ”-ը քասթինգ էր կազմակերպել, որին շատ էի ուզում մասնակցել, բայց չէի ցանկանում մենակ ներկայանալ: Որոշեցի ընկերոջս հետ գնալ, բայց նա չեկավ… Տնեցիներս ամեն կերպ համոզեցին և ուղարկեցին: Մասնակցեցի ու ընդունվեցի. հավանել էին “բողոքողների” համարը: Այդպես էլ սկսվեց… Հետո եղավ “Մեր բակ”-ը, այժմ էլ  “Vitin” ակումբում եմ: Փորձում եմ մասնակցություն ունենալ նաև սցենարներ գրելու գործընթացին: Բոնին արդեն ընտրյալ ունի`Մագան, ով նույնպես արվեստի բնագավառից է: Հանդիպել են Արամ Mp3 մենահամերգներից մեկի ժամանակ: Արդեն յոթ ամիս է` նրանք ընկերություն են անում: Մագան սովորում է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում: Մասնագիտությամբ երգչուհի է: Հրանտ Մաթևոսյանի հուշաղբյուրի առջև դրված քարե նստարանի մոտ, գրեթե ամենօր կարող ես հանդիպել երիտասարդ զույգին: Նրանք ժամերով զրուցում են, նա շոյում է աղջկա վարսերը, երբեմն համբուրվում են, նաև վիճում` իրարից նեղացած լքելով տարածքը, բայց րոպեներ անց կրկին հայտնվելով նույն նստարանին` հաշտվելու:      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԻՄԱ ԲԻԼԱՆԻ ՆՈՐ ԲՈՒՅՐԸ ԵՎ ԿՐՔՈՏ ՀԱՄԲՈՒՅՐԸ

  Վիկտոր Նիկոլայեվիչ Բիլանի՝ 31-ամյա Դիմա Բիլանի առաջին երգը, որը հայտնվեց էկրաններին և ռադիոեթերներում, դա “Բում” երգն էր` 2002 թվականին, հենց այդ թվականից էլ սկսվեց երգչի հաջող կարիերան: Այսօր, ռուսական շոու-բիզնեսի աստղ, երգիչ Դիմա Բիլանը, արդեն դարձել է Azzaro ֆիրմայի, տղամարդկանց օծանելիք` Decibel (dB) դեմքը: Օծանելիքի շիշը նման է փոքրիկ բարձրախոսի, իսկ շշի պարունակության բուրմունքը հատուկ է ռիսկի սիրահարների համար: Այնպես որ, եթե ձեր զուգընկերը կամ պարզապես ընկերը ռիսկի սիրահար է, ապա անպայման նրա համար նվեր ընտրելիս չմոռանաք նաև “Դիմա Բիլանի” մասին: Իսկ վերջերս էլ, Դիմա Բիլանին և «Տատու» խմբի երգչուհի Յուլյա Վոլկովային  բռնացրել են կրքոտ համբույրի պահին` Ֆիլիպ Կիրկորովի ծննդյան օրը: Վաղուց խոսակցություններ էր պտտվում արտիսնտների միասին լինելու մասին: Սակայն զույգը միշտ հերքել է: Ասում են այլ բան, գործում` մեկ այլ:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը