Добавить объявление
;;
;;
Раздел:Работа / Работа в офисе
Тип:Продам, предлагаю

Menejer

Կազմակերպությանը անհրաժեշտ են մենեջերներ:Ռուսերենի, օտար լեզվի և համակարգչի իմացությունը ցանկալի է:Դիմել կարող են 18-ից բարձր տարիք ունեցող անձինք:

Город: Ереван
Цена: договорная
Телефон: 094 051 651; 095 100 136
Срок подачи: 26-02-2013
Актуальное предложение
Просмотров: 1547
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Похожие объявления
 
 
 
 
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Սիրուշո, Jay Z, Beyoncé - Էրոտաս

  Համացանցում է հայտնվել  Էրոտաս երգի միքս տարբերակը Սիրուշոյի, Jay Z, Beyoncé կատարմամբ:    ԷՐՈՏԱՍ   Հեղինակ՝ Արտյոմ Կարապետյան     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
10 վատ սովորություն, որոնք կփչացնեն ձեր կարիերան

  Աշխտավայրում ձեր պաշտոնը չե՞ն բարձրացրել: Կարող եք մեղադրել ղեկավարին, բամաբասողներին, ծնողներին կամ ձեր կենդանակերպի նշանին, սակայն, հնարավոր է, դուք եք ձեր ամենավատ թշնամին, նախազգուշացնում է News..au-ն: Հետազոտող Դեբրա Թեյլերն առաջարկում է այն 10 սովորությունների ցանկը, որոնք վնաս են հասցնում կարիերային. 1. Առանց չափն իմանալու խմել միջոցառումների ժամանակ 2. Մոռանալ օգտակար ծանոթություններ հաստատելու անհրաժեշտության մասին: 3. Չափազանց համարձակ խոստումները, խոստումը չկատարելը կամ սուտը: 4. Կարծիք (քննադատություն) խնդրելը, հետո նեղանալը: 5. Անձնական նամակագրություն անելը գործնական փոստից: 6. Մտածելը, որ ձեր արածն արդեն խոսում է ձեր փոխարեն: Մի՛ վախեցեք պատմել ձեր հաջողությունների մասին: 7. Անկեղծությունը սոցցանցերում, օրինակ` ասել աշխարհին, որ դուր որոշել եք «գլուխ պահել» աշխատավայրում: 8. Բավարարվել ձեր կրթության մակարդակով. տեխնիկական առաջընթացից հետ մնալու ռիսկ կա: 9. Ղեկավարի հետ վիճելուց հետո շրխկացնել դուռը: 10. Խոսել չափազանց բարձր և ում հետ պատահի:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՀԱՑԵԼ Է ԴՄԻՏՐԻ ՊԵՎՑՈՎԻ ՈՐԴԻՆ

  Օգոստոսի 25ն Մոսկվայում վաղ առավոտյան դերասան Դմիտրի Պեվցովի ավագ որդին ընկել էր 3-րդ հարկի պատուհանից: 22-ամյա երիտասարդը ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ և ծայրաստիճան ծանր վիճակում  տեղափոխվել էր հիվանդանոց: Տուժածի ընկերները հավաստել էին, որ տեղի ունեցածն ուղղակի պատահականություն էր. նրանք պատշգամբին նստած ծխելիս են եղել, երբ  Դանիելը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել էր: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունք երիտասարդին տեղափոխել էին կլինիկական մահվան վիճակում: Այդպես էլ կոմայից դուրս չգալով, երեկ` կեսգիշերին, տղան մահացել է: Դմիտրի Պեվցովը և նրա նախկին կինը` Լարիսա Բլաժկոն, գտնվում են ծայրաստիճան սթրեսային վիճակում: Նշենք, որ երիտասարդը հոր կրկնօրինակն էր. արտիստիկ էր, լեցուն էր էներգիայով, պատրաստակամությամբ, պունկտուալությամբ և ոգեշնչվածությամբ: Ներկա գտնվողները բացի ցավակցանքի խոսքեր ասելուց, նաև խոսել  են Դանիելի դրական հատկանիշների մասին: Ի դեպ երիտասարդի դիպլոմային վերջին աշխատանքը ''Զոյայի բնակարանը'' ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորել էր գլխավոր հերոսի կերպարը: Նա իր դերը խաղացել էր ուղղակի փայլուն:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԱԳԻԼԵՐԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԷՐ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀԱՄԱՐ ՏԱՍԸ ՏԱՐԵԿԱՆԻՑ

  Հիմա նա աշխարհի հանրաճանաչ և բարձր վարձատրվող աստղերից մեկն է: Եվ այդ ամենին նա ձգտում էր շատ փոքրուց: Հայտնվել են Քրիստինա Ագիլերայի ելույթի նկարները, որը տեղի է ունեցել 22 տարի առաջ Star Search մրցույթի շրջանակներում: Այս նյութերը հայտնաբերել են ամերիկյան զվարճալի շոուներից մեկի հիմնադիրները: Երգչուհուն հյուրընկալել են իրենց մոտ և ցուցադրել տեսագրությունը: Ագլիրան զարմացած ծիծաղում եր և հիշում.<<Ես նույնիսկ չկարողացա հաղթել-երկրորդ տեղը գրավեցի>>-վերհիշում էր երգչուհին: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՆՈՐ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՀԱՐՑԵՐ

    Նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն էին` Հարց 1. Ի՞նչ կերակուր է առաջարկել Աստղային ճաշացանկ բաժնի համար Արա Գևորգյանը: Այս հարցին ոչ ոք չի պատասխանել ճիշտ: Ճիշտ պատասխանն է` Սպաս: Հարց 2. Ո՞վ է Լիլիթ Հովհաննիսյանի “Շատախոս անձրը” երգի հեղինակը: Այս հարցին հնչել են հիմնականում ճիշտ պատասխաններ, սակայն համակարգիչը ընտրել է Մանե Պողոսյանի պատասխանը` Ռուբեն Հախվերդյան: Հարց 3. Ե՞րբ է ծնվել դերասան Սարգիս Գրիգորյանը: Այս հարցին ևս ճիշտ պատասխաններ չեն հնչել: Ճիշտ պատասխանն է` 1979 թվականի դեկտեմբերի 22: Հարց 4. Ու՞մ հետ է պատրաստվում զուգերգ երգել Սոնա Շահգելդյանը Այս հարցին որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Լուիզա Շարաջյանի պատասխանը` Սևակ Ամրոյան: Հարց 5. .Ի՞նչ է Միհրան Ծառուկյանի պրոդյուսերի անուն, ազգանունը: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրեց Լիանա Մխիթարյանի պատասխանը` Ալեքսանդր Ստեփանյան: Հարց 6. վերջին համագործակցությունը ո՞ր նախագծի հետ է եղել: Այս հարցին չի հնչել ոչ մի ճիշտ պատասխան, քանի որ համագործակցությունը անսպասելի էր: Ճիշտ պատասխանն է THE VOICE OF ARMENIA (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ): Հարց 7. Ինչպե՞ս է վերնագրված Արամեի վերջին տեահոլովակը: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ևս ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրել է Անահիտ Հարությունյանի պատասխանը` Սիրո որ ժամանակ: Հարց 8. Ի՞նչ է Երգիչ Հայկոյի և երգչուհի Անահիտ Սիմոնյանի փոքրիկի անունը: Այս հարցին հնչած պատասխանների մեծ մասը ճիշտ էին, սակայն համակարգիչը այս անգամ ընտրեց Լիլիթ Մկրտչյանի պատասխանը` Արման: Հարց 9. Քանի՞ տարեկանից սկսած կարող են մասնակցել THE VOICE OF ARMENIA նախագծին: Այս հարցին հնչել է ընդամենը 3 ճիշտ պատասխան, որոնցից համակարգիչը ընտրել է Հասմիկ Մելքոնյանի պատասխանը` 16: Հարց 10. -ը ու՞մ հետ է անցկացրել վերջին հարցազրույցը: Այս հարցին հնչել են տարբեր պատասխաններ, սակայն որպես ճիշտ պատասխան համակարգիչը ընտրել է Անահիտ Հարությունյանի պատասխանը` Սիլվա Հակոբյան:   Իսկ այս շաբաթվա վիկտորինայի հարցերը կարող եք տեսնել ստորև` Հարց 1. Կամերային թատրոնի դերասանները օգոստոսի 30ն, ո՞ր փառատոնին են մասնակցել: Հարց 2. Ո՞վ էր ներկայացնում Հայատանը նախորդ տարվա մանկական Եվրատեսիլին: Հարց 3. Այս տարի ''Մեա Կուլպա'' կատակերգության, ո՞ր ամյակն է լրանում: Հարց 4. Ո՞վ է ''Դորիանս'' խմբի պրոդյուսերը: Հարց 5. Հովհաննես Դավթյանը ''Բանակում'' հոռուստասերյալում, ում կերպարն է մարմնավորում: Հարց 6. Արազ Դարեյի ո՞ր երգերն են ձայնագրվել նաև պարսկերենով: Հարց 7. Ո՞վ է ''Empiray'' խմբի մենակատարը: Հարց 8. Ե՞րբ է ծնվել Մարտին Մկրտչյանը: Հարց 9. 2008 թվականին Ղարաբաղում, ո՞ր փառատոնին է մասնակցել սիրված երգիչ Սարգիս Ավետիսյանը: Հարց 10. Ամռան ընթացքում երգչուհի Աիդա Սարգսյանը, ո՞ր երկրներում է ունեցել մենահամերգներ: Հարցերին կարող եք պատասխանել այստեղ` ՎԻԿՏՈՐԻՆԱ    
Եվա Սուջյանն իր ռոք-բենդով բարեգործական համերգ կտա

  Նոյեմբերի 19ն` ժամը 19:00ն, Տիկնիկային թատրոնում Եվա Սուջյանը և իր ռոք-բենդը հանդես կգան «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով մենահամերգով: Համերգը կազմակերպում է «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի աջակցությամբ և երաժիշտների վերջին խոշոր մենահամերգն է այս տարի: Ռոք-բենդի կազմում են Արթուր Մարգարյանը (սոլո կիթառ), Հովհաննես Հարությունյանը (բաս կիթառ), Արթուր Հովակիմյանը (ստեղնաշարային գործիքներ) և Գևորգ Հարությունյանը (հարվածային գործինքեր), ովքեր Եվայի հետ միասին կներկայանան ինչպես հին ու սիրված երգերով, այնպես էլ մի-քանի նոր կատարումներով: Համերգի ընթացքում նաև մեծ անակնկալ է սպասվում հայկական ռոքի բոլոր սիրահարների համար: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ` Վեբեր–Կոկեյնի բշտային էպիդերմոլիզով տառապող և բուժման կարիք ունեցող 4-ամյա Ռիտա Ղարիբյանի հաշվեհամարին: Տոմսերի արժեքն է 1000, 2000 և 3000 դրամ:   ՝ panarmenian.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ուիթնի Հյուսթոնը հետմահու արժանացել է MTV- ի մրցանակի

  Ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնը հետմահու արժանացել է MTV Europe Music Awards հեռուստաալիքի «Գլոբալ սրբապատկեր» հատուկ մրցանակին։ Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», այսպիսով մրցույթի կազմակերպիչները գնահատել են փոփ-երաժշտության մեջ նրա ունեցած ներդրումը։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11- ի երեկոյան Մայնի Ֆրանկֆուրտում։ Այս տարի այն կվարի հայտնի գերմանացի թոփ-մոդել Հայդի Քլումը։  Ավելացնենք, որ Global Icon մպցանակը շնորհվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Ավելի վաղ այն ստացել են Bon Jovi եւ Queen խմբերը։ Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը վախճանվել է փետրվարի 11- ին, Լոս Անջելեսում, 48 տարեկանում։ Նրա մարմինը հայտնաբերվել է հյուրանոցային համարի լողասենյակում։ Փորձագետները Հյուսթոնի օրգանիզմում թմրանյութի հետքեր են հայտնաբերել, սակայն այդ հանգամանքը ճանաչվել է երգչուհուն մահվան հասցրած գործոններից մեկը միայն։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԲԱԶՄԱՊՐՈՖԻԼԱՅԻՆ ԱՌՕՐՅԱՆ

  Haytniner. կայքը զրուցեց Աբրահամ Գասպարյանի հետ, ով բարեհամբույր կերպով պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին: Պարզվում է, որ հանրության կողմից մեծ համակրանք վայելող հաղորդավարը հանգստացել է Արցախում: Իսկ այն հարցին, թե այս տարվա ամառային իր  հանգիստն ինչով առանձնացավ մյուս տարիներից, նա պատասխանեց հետևյալ կերպ. - Նախ ասեմ, որ բավականին լավ եմ հանգստացել, իսկ առանձնացավ որոշակի կոնֆլիկտով: Փաստորեն Աբրահամ Գասպարյանը ինչպես միշտ բազմապրոֆիլային հանգիստ է ունեցել: - Իսկ արդյո՞ք այս տարվա սեպտեմբերի մեկն ինչ-որ կերպ նշանավոր դարձավ Ձեր կյանքում:- Սեպտեմբերի 1-ը ազդարարեց նոր աշխատանքային գործըթացի սկիզբը, որը բավականին հագեցած է լինելու: Նաև այս տարի որդիս` Գևորգը, սեպտեմբերի 1ն առաջին անգամ հաճախեց մանկապարտեզ, ինչն ինձ մեծ ուրախություն պատճառեց:Կարծում ենք արդեն կարելի է խոսել այն մասին, որ տարիներ անց նրա սեպտեմբերի 1-ը  նշանակալից կդառնա` Գևորգի դպրոց գնալով:Խոսեցինք նաև Աբրահամ Գասպարյանի ծավալած գործունեության մասին, ինչը նա մեկնաբանեց այս կերպ.- Շարունակում եմ իմ գիտական և համալսարանական գործունեությունը, իհարկե նաև լրագրական գործը: Հուսանք, որ կտրուկ ոչինչ չի փոխվի, և ամեն ինչ կընթանա իր հունով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը