Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Ремонт / Работы по дому
Тип:Продам, предлагаю

Ջեռուցման համակարգերի, լողախցիկների , սանհանգույցների մոնտաժ .

Ջեռուցման համակարգերի և սանհանգույցների մոնտաժ.
Լողախցիկների , ջակուզիների տեղադրում և վերանորորգում.

Город: Ереван
Цена: договорная
Телефон: +37494575056
Срок подачи: 09-03-2013
Актуальное предложение
Просмотров: 1812
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Ֆանտաստիկ Գոլ.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՀԱՑԵԼ Է ԴՄԻՏՐԻ ՊԵՎՑՈՎԻ ՈՐԴԻՆ

  Օգոստոսի 25ն Մոսկվայում վաղ առավոտյան դերասան Դմիտրի Պեվցովի ավագ որդին ընկել էր 3-րդ հարկի պատուհանից: 22-ամյա երիտասարդը ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ և ծայրաստիճան ծանր վիճակում  տեղափոխվել էր հիվանդանոց: Տուժածի ընկերները հավաստել էին, որ տեղի ունեցածն ուղղակի պատահականություն էր. նրանք պատշգամբին նստած ծխելիս են եղել, երբ  Դանիելը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել էր: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունք երիտասարդին տեղափոխել էին կլինիկական մահվան վիճակում: Այդպես էլ կոմայից դուրս չգալով, երեկ` կեսգիշերին, տղան մահացել է: Դմիտրի Պեվցովը և նրա նախկին կինը` Լարիսա Բլաժկոն, գտնվում են ծայրաստիճան սթրեսային վիճակում: Նշենք, որ երիտասարդը հոր կրկնօրինակն էր. արտիստիկ էր, լեցուն էր էներգիայով, պատրաստակամությամբ, պունկտուալությամբ և ոգեշնչվածությամբ: Ներկա գտնվողները բացի ցավակցանքի խոսքեր ասելուց, նաև խոսել  են Դանիելի դրական հատկանիշների մասին: Ի դեպ երիտասարդի դիպլոմային վերջին աշխատանքը ''Զոյայի բնակարանը'' ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորել էր գլխավոր հերոսի կերպարը: Նա իր դերը խաղացել էր ուղղակի փայլուն:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՋԱՍԹԻՆ ԹԻՄԲԵՐԼԵՅՔԸ ԵՎ ՋԵՍՍԻԿԱ ԲԻԼԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

  Լուրերն այն մասին, որ Ջասթին Թիմերլեյքը և Ջեսսիկա Բիլլը շուտով ամուսնանալու են, հայտնվել է դեռ 2011 թվականի դեկտեմբեր ամսից: Բայց չգիտես ինչու փեսան և հարսնացուն արարողությունը երկարաձգեցին մինջև մեկ տարի: Եվ ահա, վերջապես հայտնի դարձավ, որ երկարատև սպասված արարողությունը կայանալու է այս շաբաթ կամ կիրակի օրը: Դա հաստատում են զույգի ընկերները և պապարացիների հաջողեցրած լուսանկարները, որտեղ Ջեսսիկան  Փարիզի հարսանյաց սրահներից մեկում  փորձում է հարսանեկան զգեստը: Իհարկե, մանրամասները հարսանիքի վերաբերյալ  պահվում են գաղտնի: Հայտնի է միայն, որ հարսանեկան արարողությունը անցկացվելու է ինչ-որ տեղ Իտալիայում, իսկ հանդիսությանը հրավիրվել են միայն զույգի հարազատները և մտերիմ ընկերները: Նախապես շնորհավորում ենք զույգին` այդ գեղեցիկ արարողության կապակցությամբ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ամենաարտասովոր հավաքածուները

    Աշխարհում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր անսովոր իրերի հավաքածուներ ունեն: Նույնիսկ միջազգային մամուլում կազմվել էր արտասովոր հավաքածուների թոփ-տասնյակը: Այդպիսի հավաքածուների տերերից է, օրինակ, Դիմիտրիս Պիստոլաս Աֆինսը, ով աշխարհում կինոտեսախցիկների ամենամեծ հավաքածուն ունի` թվով 937 հին մոդել:   2003 թվականից սկսած չինացի կոլեկցիոներ Վանգ Գուոհուան ծխախոտների տուփեր է հավաքում: Նա արդեն ունի ավելի քան 100 արտադրողների 30.000 ծխախոտների տուփեր:       21-ամյա Լայզա Քորթնին իր 12.113 կտորից բաղկացած Pokemon-ների հավաքածուով 2010թ. Գինեսի ռեկորդակիր է դարձել:   Գերմանացի ֆերմեր Հենրի Կատը 1997 թվականից սկսած գարեջրի բաժակներ է հավաքում: Նա ունի մոտ 20.000 բաժակ:   Իսկ Ռոն Հուդը հավաքում է PEZ կոնֆետներ: Նա ունի ավելի քանի 3000 կոնֆետ-խաղալիքներ: Վալլի Համմերը ռետինե՝ թվով 2470 բադիկների հավաքածու ունի:   Պեմ Բարկերը 18.000 բու-խաղալիքներ է հավաքել: Ռոն Թիլերը բրելոկներ է հավաքում: Շերոն Բեդգլին թվով 6000 տիկնիկ Սանտա Կլաուսներ է հավաքել:   Այսպիսի մարդիկ կան նաև Հայաստանում: Օրինակ` Արսեն Եղիազարյանը մանկուց հետաքրքրվել է նամականիշերով. «Նամականիշեր մորեղբայրս էր հավաքում և ամեն անգամ նրա տուն գնալուց, բացում և նայում էի նրա հավաքածուն: Հետո որոշեցի սեփական հավաքածուն ունենալ: Հայաստանում նամականիշեր հավաքելն այնքան էլ տարածված չէ»: Նա դժվարանում է ասել` կդադարի՞ հավաքել նամականիշեր, թե՞ ոչ, բայց նույնիսկ դադարեցնելու դեպքում, նա վստահ է, որ դրանք ոչ մի դեպքում չի վաճառի:   Մարիաննա Աճեմյանը մոտ 250 հատ տարբեր երկրներից բերված գրիչներ ունի` ԱՄՆց, Եգիպտոսից, Սոչիից և այլ տեղերից: Նա գրիչներ սկսել է հավաքել դպրոցական տարիներից, երբ ծնողները ԱՄՆց հետաքրքիր գրիչներ էին բերում: «Դա 1996-1997 թվականներն էին: Ինձ դուր էր գալիս այն, որ ես տարբերվում էի դպրոցական իմ ընկերներից. նրանց գրիչները միանման էին»,- պատմեց Մարիաննան:   Դպրոցական տարիներին նա սիրում էր մի քանի հատ գրիչ դպրոց տանել: Նա և իր գրիչները դասարանցիների կողմից արժանանում էին գովասանքի. «Հետաքրքրություն կար նաև ինստիտուտի տարիներին: Անգամ եղբայրս, երբ զինծառայության մեջ էր, ինձ բանակից գրիչ էր նվեր ուղարկել: Հետո, ցավոք, այդ գրիչս գողացան: Երևի դա էր պատճառը, որ մեջս մի տեսակ դատարկությամբ լցվեց: Բացի դրանից` գրիչ հավաքողները շատացան, իսկ ես չեմ սիրում, երբ մի բան եմ անում, սկսում են բոլորն անել: Ժամանակները փոխվեցին, հետաքրքրություններս նույնպես»:   Գրիչների մեծ հավաքածու ունի նաև Սեգ Կիրակոսյանը: Նա սկսել է գրիչներ հավաքել 2004 թվականից. «Տանը հին ժամանակներից մնացած մի քանի գրիչ կար. շատ էի սիրում, բայց հին էին` չգրող ու մոռացված էին: Անգլիայից ընկերներիցս մեկն այդ ժամանակ ուղարկեց Աֆրիկայի բնական փայտից պատրաստած գրիչ: Հավանաբար այդ գրիչը պատճառ հանդիսացավ, որ միացնեմ մեր տան մի քանի հին գրիչներին ու դարձնեմ հավաքածու»,- ասաց Սեգը:   Սկզբում նա հավաքում էր ամեն ինչ, բացի, ինչպես ինքն է ասում` «ճտիկով գրիչից»: «Շուրջ 2 տարի անց հասկացա, որ եթե գրիչի խանութ բացեմ ու ունեցածս գրիչները 20 դրամով վաճառեմ`առանձնապես չեմ տխրի: Քանակը շատ էր, ու կարող էի արդեն աշխատել որակի վրա: Բաժանեցի նրանց 3 խմբի` «արտասովոր տեսքով, բայց շատ տարածված», «խորհրդանիշեր» ու «ձեռագործ»: Վերջինը հատկապես կարևորում եմ, որովհետև հավաքածուի արժեքը հենց նրանք են որոշում, իսկ գործարանում արտադրվածները ով էլ ուզի՝ կունենա: Արժեք ասելով, իհարկե, նկատի չունեմ փողը:   Օրինակ, մի ձեռագործ գրիչ ունեմ, որը պատրաստել է Արցախյան կռվում զոհված ազատամարտիկը: Որդին կուրսեցիս էր ու շատ երկար մտածելուց հետո որոշեց գրիչը նվիրել ինձ: Մի գրիչն էլ պատրաստել է ինչ-որ բանտարկյալ`1960-ականներին: Մանրամասները չգիտեմ, բայց շատ բարդ աշխատանք է, զարմանում եմ, թե ոնց են կալանավայրում ձեռքով նման բան պատրաստել»,- պատմեց Սեգը: Նա ասում է` եթե որևէ տարածքում դրանք ցուցադրելու հնարավորություն ունենա և կարողանան ապահովել գրիչների անվտանգությունը, ապա սիրով դրանք կցուցադրի. «Տանը դրած` շատ մարդ չի տեսնում»:   Մեր մյուս զրուցակիցը`Ռիտա Ղազարյանը, անձեռոցիկների մեծ հավաքածու ունի, որոնց թիվն անցնում է 200-ը. «Անձեռոցիկներ սկսել եմ հավաքել ութ տարեկանից; Քույրս հավաքում էր: Նրա հավաքածուից մի քանի անձեռոցիկներ հավանեցի, նա նվիրեց ինձ, և հենց դրանք էլ եղան իմ առաջին անձեռոցիկները: Ընկերներս և ծանոթներս արդեն տեղեկացված են, որ ես ունեմ նման հոբբի, ու ամեն առիթին նվիրում են: Նույնիսկ դասախոսներս գիտեն, որ սիրում եմ անձեռոցիկներ հավաքել, և մի անգամ էլ նրանցից մեկը Իսպանիայից բերված մի շատ գեղեցիկ անձեռոցիկ նվիրեց: Փոքր ժամանակ մտածում էի` այնքան հավաքեմ, որ հարսանիքիս բոլոր հյուրերին բաժին հասնի, իսկ հիմա արդեն սովորություն է դարձել և չեմ կարողանում հրաժարվել դրանից»:   Ռիտան ունի նաև գրիչների և պատկերազարդ մագնիսների հավաքածու:   Դժվար է ասել, թե ինչն է մարդկանց դրդում տարիներ շարունակ հավաքել ինչ-որ իրերի հավաքածուներ` տվյալ առարկայի նկատմամբ սե՞րը, կապվածությու՞նը, թե՞ շրջապատի մարդկանցից տարբերվելու ցանկությունը: Ամեն դեպքում հետաքրքիր է, որ կան այսպիսի մարդիկ, ովքեր տարիներ շարունակ նվիրվում են այս գործին և հավաքում են հետաքրքիր առարկաների հավաքածուներ:   ՝ 168.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

  Տաղանդավոր երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանի անվամբ ֆան ակումբն այլևս իրականություն է: Այն առաջինն է Հայաստանում: Պաշտոնական ֆան ակումբի բացման գաղափարը, ի սկզբանե եղել է Նունե Եսայանի երկրպագուների կողմից, ու հենց հիմնադիրներից մեկն էլ հանդիսանում է Անի Միքայելյանը, ով բնակվում է Բելգիայում: Նա Նունե Եսայանի վաղեմի երկրպագուներից է: Այդ նախաձեռնության համար երկրպագուները խոսելով երգչուհու հետ և ստանալով նրա համաձայնությունը՝ անցնում են նախագծի իրականացման փուլին: Ու բավական վերջերս, երևանյան ժամանցային համալիրներից մեկում, նշվեց երգչուհու և ծննդյան տարեդարձը և ֆան ակումբի ու կայքի շնորհանդեսը: Տոնական երեկոյին իրենց շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն են հաղորդել Արսեն Սաֆարյանը, Մհերը, Արթուր Իսպիրյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Սիլվա Հակոբյանը, Ջուսը և այլք: Նունե Եսայանի հավատարիմ երկրպագուները երգչուհուն “Հայ երգի թագուհու” պատվոգիր և շքանշան են շնորհել: Իսկ կայքում տեղադրվող գովազդներից ստացված հասույթը փոխանցվում է “ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆ” բարեգործական հասարակական կազմակերպությանը, որի առաքելությունն է` օգնել մարդկանց, ծերերին, գտնել և աջակցել տաղանդավոր երեխաներին արվեստի բնագավառում: Իսկ բոլոր նրանք ովքեր հանդիսանում են երգչուհու երկրպագուն և մեծ ցանկություն ունեն միանալ ֆան ակումբին` ստորև ներկայացնում ենք ակումբի դրույթներն ու ամենը, ինչ կհետաքրքրի ձեզ: Ֆան Ակումբի Դրույթներ Նպատակները և խնդիրները Ակումբի անդամների միջամտությունը և աջակցությունը տարատեսակ ակցիաների և միջոցառումների ժամանակ: Անձնական հանդիպումների, շնորհանդեսների, համերգների, ակցիաների, հեռուստաելույթների ժամանակ հանդիսատեսի վարքագիծը վերահսկել և պատշաճ պահվածք ապահովել: Նպաստել երգչուհու արվեստի մասսայականացմանը` քվեարկությունների, գովազդների, հարցազրույցների միջոցով (ըստ հայեցողության): Կողմերի պարտականությունները Երգչուհու պարտականությունները Կարճ ժամանակահատվածում ակումբի անդամներին տրամադրել անհրաժեշտ ինֆորմացիա երգչուհու ծավալած գործունեության մասին հրապարակման պահից ի վեր: Հնարավորին առավել հաճախ կազմակերպել անձնական հանդիպումներ երգչուհու և ակումբի անդամների միջև: Միջոցառումների ժամանակ որտեղ ներկա է երգչուհին հնարավորին չափով ապահովել ակումբի անդամների մուտքը: Խրախուսել ակումբի առավել ակտիվ անդամներին: Դիտարկել ակումբի անդամների բոլոր մեկնաբանությունները, դժգոհությունները, բարեփոխումների մասին առաջարկությունները: Ակումբի անդամների պարտականությունները Համերգների, ելույթների, նկարահանումների ժամանակ հնարավորինս տանել և օգտագործել երգչուհու պոստերները, նրա նկարներով և անունով զարդարված պաստառները: Երգչուհու ելույթի ժամանակ լինել առավել ակտիվ, օգտագործել երգչուհու նկարով դրոշակներ, փուչիկներ, նրա պատկերով վերնաշապիկներ: Համերգի, նկարահանման և ցնկացած միջոցառումից առաջ և հետո երգչուհու բլոգում տեղադրել տվիալ միջոցառման մասին տեղեկատվություն, հաղորդագրություն, նկարներ, տեսանյութեր` եթե այդպիսիք առկա են: Հնարավորինս պարբերաբար տարբեր հեռուստաքվեարկությունների , ռադիոքվեարկությունների ժամանակ քվեարկել երգչուհու կատարման օգտին: Որքան հնարավոր է ոչ կոմերցիոն գովազդային նյութեր տարածել երգչուհու օֆիցիալ երկրպագուների ակումբի մասին: Ըստ անձնական բնութագրի, հարգել ակումբի անդամների կարծիքները, շահերը: Դժգոհությունների, տարաձայնությունների և բողոքների մասին տեղեկացնել տնօրինությանը և երգչուհուն: Ակումբին անդամագրվելու կարգը Անդամագրությունը կամավոր է և սկսվում է հարցաթերթիկը լրացնելու և երկու կողմերի (այսուհետ տնօրենի և անդամի) ստորագրելու պահից: Հարցաթերթիկը հանդիսանում է պայմանագիր տնօրինության և անդամի միջև: Տնօրինությունը վեց միսը մեկ անգամ հնարավորություն ունի վերանայելու հարցաթերթիկները:Եվ նոր անդամագրություն իրականացնելու` տեղյակ պահելով երգչուհուն: Անդամագրությունից հրաժարվելու կարգը Ակումբից դուրս գալը կամավոր է: Հեռացնելը` կատարում է տնօրինությունը ակումբի պայմանները խախտելու դեպքում: Ակումբից հեռանալու համար անդամը պարտավոր է նախօրոք տեղեկացնել տնօրինությանը: Եթե ակումբի անդամը պասիվ է ավելի քան երեք ամիս և ավելի` տնօրենը իրավասու է նրան տեղյակ պահել այդ մասին և հեռացնել ակումբից: Հ.Գ Կանոնադրությունը կարող է ենթարկվել փոփոխման, ինչի մասին նախօրոք կտեղեկացվի նաև բլոգում: ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ • Ազգանուն- • Անուն- • Հայրանուն- • Ծննդյան ամսաթիվ- • Հասցե- • Հեռ- • Աշխ.վայր- • ՈՒս.հաստատություն- • Ծանոթանալով ակումբի կանոնադրությանը և պայմաններին ընդունում եմ այն:   Նյութը պատրաստեց՝ Նելլի Անդրեասյանը
Շոկոլադի ո՞ր տեսակը չի թողնում մաշկի ծերացումը

  Օրական մի քանի կտոր մուգ շոկոլադը դանդաղեցնում է ծերացման բոլոր գործընթացները օրգանիզմում և նվազեցնում մաշկի ուռուցք ձեռք բերելու հավանականությունը: Բրիտանական գիտնականները պնդում են, որ դրա պատճառը մուգ շոկոլադի մեջ պարունակվող ֆլավոնոլն է: Փորձաքննության ընթացքում կամավորները բաժանվել են երկու խմբի: Առաջին խմբի ներկայացուցիչները 3 ամսվա ընթացքում օգտագործել են ֆլավոնոլի բարձր քանակությամբ մուգ շոկոլադ, իսկ 2-րդ խմբի մարդիկ սովորական շոկոլադ են կերել: Արդյունքում պարզվել է, որ 1ն խմբի կամավորների մաշկն ավելի ինտենսիվորեն է պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝ Հարց 1. Ի՞նչպես է կոչվում Սյուզի Մելիքյանի վերջին տեսահոլովակը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան է ընտրվել Լարիսա Կարապետյանի պատասխանը՝ Սպասիր ինձ: Հարց 2. Ի՞նչ է Խաչիկ Եղոյանի հոր անուն, ազգանունը: Այս հարցին Լիլիթ Մարգարյանն է տվել ճիշտ պատասխան և ընտրվել է համակարգչի կողմից՝ Արտավազդ Եղոյան: Հարց 3. Քանի՞ երեխա ունի Արա Գևորգյանը: Այս հարցին հնչել են հիմնականում ճիշտ պատասխաններ, սակայան համակարգիչը ընտրել է Հասմիկ Պետրոսյանի պատասխանը՝ 2: Հարց 4. Ե՞րբ է ծնվել Արթուր Աբրահամը: Ցավալի է, որ այս հարցին չի հնչել ոչ մի ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է՝ 1980 թվականի փետրվարի 20: Հարց 5. Ի՞նչ է Գարիկ Մարտիրոսյանի կնոջ անունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Մելինե Մարտիրոսյանի պատասխանը՝ Ժաննա: Հարց 6. Ո՞վ է <<Կարգին Սերիալի>> գլխավոր պրոդյուսերը: Այս հարցին նորից ճիշտ պատասխան է տվել Լարիսա Կարապետյանը՝ Մկրտիչ Արզումանյան: Հարց 7. Ե՞րբ է մահացել Արամ Ասատրյանը: Այս հարցին հնչել են ճիշտ պատասխաններ միայն տարեթվով, սակայն ոչ մեկ չի նշել ամիս, ամսաթիվ՝ 2006 թվական, նոյեմբերի 7: Հարց 8. Ի՞նչ է Անչոկի իրական անուն, ազգանունը: Այս անգամ Գայանե Հովհաննիսյանի պատասխանն է ընտրվել որպես ճիշտ պատասխան՝ Աննա Աղաջանյան: Հարց 9. Ի՞նչ է Սերժոյի իրական անուն, ազգանունը: Զարմանալի է, բայց փաստ. Այս անգամ նորից Լարիսա Կարապետյանն է ընտրվել համակարգչի կողմից: Ճիշտ պատասխանն է Սերժ Սիմոնյան: Հարց 10. Ի՞նչ է Անի Քրիստիի իրական անուն, ազգանունը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Վահագն Մարտիրոսյանի պատասխանը՝ Անի Մարտիրոսյան:   Այս շաբաթվա վիկտորինայի հարցերը հետևյալն են՝   Հարց 1. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել դերասանուհի Գալյա Նովենցը: Հարց 2. Ե՞րբ է ծնվել դերասան Խորեն Աբրահամյանը: Հարց 3. Ո՞վ է Սոֆի Մխեյանի <<Հայաստանի երգը>> տեսահոլովակի ռեժիսորը:   Հարց 4. Ովքե՞ր են դերասան և երգիչ Արման Նշանյանի ծնողները: Հարց 5. Հ2 հեռուստատեսությամբ ի՞նչ հաղորդում է վարել Աբել Աբելյանը և ե՞րբ:   Հարց 6. Ի՞նչ է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդու անունը և ի՞նչ մասնագիտություն ունի: Հարց 7. Ե՞րբ է մահացել պարուսույց Մագան՝ Մարիամ Գևորգյանը: Հարց 8. Ե՞րբ է ստեղծվել www. ինտերնետային կայքը: Հարց 9. Ե՞րբ է ծնվել Արթուր Մեսչյանը: Հարց 10. Ի՞նչ է Արթուր Աբրահամի մարզչի անունը:   Վերոնշյալ հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
«Վիա Գրա»-ն այլևս գոյություն չունի

  «Վիա Գրա» երաժշտական խումբը դադարել է գոյություն ունենալ: Դրա մասին Life Showbizն տեղեկացրել է խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն: ««Վիա Գրա» խումբն այլևս գոյություն չունի»,-  ասել է Մելաձեն՝ վերջակետ դնելով ռուսական և ուկրաինական աղջիկների ամենասեքսուալ խմբի պատմությանը, - «Ամբողջ պատճառը նրանում է, որ ես այլևս իմաստ չեմ տեսնում նրա հետագա գործունեության մեջ: Կարելի է ասել, որ այդ ամենն ինձ հոգնեցրել է և ես որոշեցի ավարտել այս նախագիծը»: Life Showbiz-ը նախկինում տեղեկացրել էր, որ խումբը գտնվում է փլուզման եզրին: Դրա մասին վկայում էր խմբի ներսում կատարվող մշտական փոփոխությունները: Վերջին կաթիլը եղավ խմբի մենակատար Սատնի Դիմոպուլիսի սկանդալային հեռանալը խմբից, ով հաջող ամուսնացել էր և որոշել էր հեռանալ նախագծից: Դրանից հետո խմբում մնացել էին միայն երկու մենակատար՝ Եվա Բուշմանը և Ալբինա Ջանաբայևան: «Վիա Գրա» խումբը ստեղծվել էր 1999թ. Կոնստանտին Մելաձեի կողմից: Հիմնադրման օրվանից խմբի անդամները փոխվել են 16 անգամ: «Վիա Գրա» ակտիվում կա 5 ձայնասկավառակ, նկարահանումներ հեռուստատեսային 4 մյուզիքլներում, 30ց ավել տեսահոլովակներ: «Վիա Գրա» խումբը նվաճել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում «Ոսկե սկավառակ» և « Ոսկե պատեֆոն» մրցանակները:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝