Добавить объявление
;;
;;
Раздел:Услуги / Другое
Тип:Продам, предлагаю

Ուղևորություն դեպի Թայլանդ / tur depi Tayland /

Աննախադեպ առաջարկ դեպի Թայլանդ ուղևորության համար:
Տուրի տևողությունը 4 օր 3 գիշեր
Մարդկանց թվաքանակը` 2 մեծ:
Փաթեթի արժեքը երկու անձի համար ընդհամենը 450 $
Արժեքի մեջ ներառում է`
Երկտեղանոց համար (DBL)
Սնունդ BB (նախաճաշ)

Արժեքի մեջ չի ներառում`
Ավիատոմս
Վիզա
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 095.63.93.33 ,098.55.74.56


Город: Ереван
Цена:  180 000 amd
Телефон: +374 98 55 74 56
Срок подачи: 10-03-2013
Актуальное предложение
Просмотров: 2791
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Ուղևորություն դեպի Թայլանդ  / tur depi Tayland /
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
SMS-ը 20 տարեկան է

  SMS-ը 20 տարեկան է, սակայն կարծես թե այն արդեն ապրել է իր լավագույն ժամանակները, գրում է The Guardian-ը:  Այն փրկել է կյանքեր և խորտակել ամուսնություններ, ստեղծել է ամբողջովին նոր խոսակցական լեզու և միլիարդավոր դոլարների շահույթ է ապահովել հեռախոսակապի ընկերությունների համար:    Առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 1992թ. դեկտեմբերի 3ն, երբ 22-ամյա բրիտանացի ինժեներ Նեյլ Փապուորսը իր համակարգչից Սուրբ Ծննդյան շնորհավորանք ուղարկեց իր ընկերոջ հեռախոսին: Նա պատասխան չստացավ, քանի որ այդ ժամանակ հեռախոսով հնարավոր չէր տեքստ ուղարկել. Այդ գործողության համար հարկ եղավ սպասել մինչև 1993թ., երբ Nokia-ն թողարկեց իր առաջին բջջային հեռախոսը, ինչն այն հնարավոր դարձրեց: Առաջին SMS-ները անվճար էին և կարող էին ուղարկվել միայն ցանցի ներսում, սակայն հետագայում հեռախոսակապի ընկերությունները շատ արագ հասկացան, որ կարելի է գումար աշխատել, քանի որ կտրուկ աճում էր հաղորդագրություններից օգտվողների թիվը:   Այնուհանդերձ, չնայած «համեստ» SMS-ն այսօր տոնում է իր 20 ամյակը, շատերը կասկած են հայտնում, թե որքան ժամանակ այն կկարողանա գոյատևել «սմարթ» հեռախոսների և տվյալների փոխանցման նոր ծառայությունների աշխարհում:   2011ն հենց ամանորյա SMS-շնորհավորանքների միջոցով պարզ դարձավ, որ ծառայությունն անկում է գրանցել: Ֆինլանդիայում 2010 10,9 մլն SMS փոխարեն 2011ն 8,5 մլն էին ուղարկել: Իսկ Հոնգ Կոնգում տոնական SMS-ների թիվը կրճատվել էր 14 տոկոսով: Մինչ օրս SMS-հաղորդագրությունները 500 մլրդ ԱՄՆ դոլար գումար են բերել: Առաջիկա 7 տարիներին նախատեսվում է ևս 1 տրլն դոլարի եկամուտ, չնայած ընդհանուր անկումին:   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Համալիրում կայանալիք բրնցքամարտի աշխարհի առաջնություն

  Նոյեմբերի 25ց դեկտեմբերի 8-ը Երեւանի Մարզահամերգային համալիրում կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 71 երկիր, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանը:   ՄՀՀ ռինգում իրենց հարաբերությունները 10 քաշային կարգերում կպարզեն 17-18 տարեկան 400ց ավելի բռնցքամարտիկներ, որոնց իրական թիվը մեկնարկի օրը կարող է հասնել նաեւ 500:   Երեւան ժամանող պատվիրակությունների անդամների ընդհանուր քանակը, սպասվում է, որ կգերազանցի 700-ը:   Պատվիրակությունները Երեւան ժամանելու են նոյեմբերի 25-27ն:   Աշխարհի երիտասարդական առաջնությունը լուսաբանելու համար Հայաստանից հավատարմագրվել է մոտ 30 լրատվամիջոց: Իսկ թե ընդհանուր առմամբ աշխարհի քանի՞ ԶԼՄ կլուսաբանի  առաջնությունը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում այսօր դժվարացան ճշգրիտ պատասխանել:   Հիշեցնենք, որ նախապես աշխարհի երիտասարդական առաջնությունը նախատեսված էր անցկացնել Թաիլանդում, սակայն այդ երկիրը հետագայում հրաժարվեց այդ գաղափարից: Եվ այդ ժամանակ ստեղծված իրադրությանն արձագանքեց Հայաստանը` ի դեմս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   ՝ aravot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Վահրամ Պետրոսյանը Թաքնված Տաղանդում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՐՏԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ. ՇՈՒՏՈՎ

  Շատերի կողմից սիրված երգիչ Մարտին Մկրտչյանը չի թողնում իր երկրպագուներին ձանձրանալ:  Նրա հետ  զրուկցում իմացանք, որ շուտով սպասվելու են նոր տեսահոլովակներ: -ը շտապեց և փորձեց իմանալ, արդյո՞ք լինելու են մենահամերգներ և դուետներ, սակայն երգիչը պատասխանեց. “Առայժմ կլինեն միայն տեսահոլովակներ”:   Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
Երբ պարում են շները.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ՀԵՐՔԵԼ Է ԻՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Վերջերս լուրեր էր պտտվում, թե Անջելինա Ջոլիին անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում, քանի որ դերասանուհին հիվանդ է հեպատիտ C-ով: Իսկ ահա մի քանի օր առաջ դերասանուհին տեղեկացրել է, որ իր հետ ամեն ինչ լավ է և իր վիճակը բացատրվում է հատուկ դիետայի պատճառով, ուտում էր միայն միրգ և ընկույզ: Կարծես թե ամեն ինչ լավ է, սակայն կասկածի առիթ է տալիս միայն այն, որ Ջոլիի հիվանդության մասին առաջինը հրապարակել է ամերիկյան National Enquirer-ը, իսկ նա չի կարող ապատեղեկատվություն ներկայացնել: Անցյալ տարի հենց այդ լրատվական աղբյուրը աշխարհին տեղեկացրեց, որ Ստիվ Ջոբսը գտնվում է քաղցկեղի վերջին փուլում և նրան շատ քիչ ժամանակ  է մնացել ապրելու: Ամեն դեպքում, մենք դեռ հույս ունենք, որ Անջելինայի մոտ ամեն ինչ լավ է:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
Հոնգկոնգի «Դիսնեյլենդը» մինչև այս տարի վնասով էր աշխատում

  Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, Հոնգկոնգում «Դիսնեյլենդ» զվարճանքների այգին բերել է 7 տարում առաջին շահույթը։ Ըստ պարբերականի՝ ստացված շահույթը կապված է մայրցամաքային Չինաստանից զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ: Հստակ թվեր չեն նշվում, դրանք կհրապարակվեն 2013 թ. հունվարին: Ընդ որում՝ այս տարվա հունվարին Հոնգկոնգի Դիսնեյլենդը հայտարարել էր իր պատմության մեջ նվազագույն տարեկան վնասի մասին. հոկտեմբերի 1-ով ավարտվող ֆինանսական տարում վնասը կազմել է 237 մլն հոնգկոնգյան դոլար կամ 30.5 մլն ամերիկյան դոլար: Նախորդ ֆինանսական տարում այդ ցուցանիշը հավասարվել է 718 մլն հոնգկոնգյան դոլարի: Հոնգկոնգում թեմատիկ այգու կառուցման համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 1999թ.: Այգին սկսել է աշխատել 2005ն: Իշխանությունները հուսով էին՝ այն կարող է վերականգնել Հոնգկոնգի տնտեսությունը, որը տուժել էր ֆինանսական ճգնաժամից: Հոնգկոնգի «Դիսնեյլենդն» աշխարհում ամենափոքրն է:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՔՐԻՍՏԻՆԱ ԱԳԻԼԵՐԱՅԻՆ

    Բոլորիս կողմից սիրված և հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերան երեկ ԱՄՆ  պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից  ստացավ Ջորջ ՄակԳովերնի կազմակերպության մրցանակ: Նման հեղինակավոր մրցանակը Ագիլերան ստացավ բարեգործական գործունեություն ծավալելու շնորհիվ: Հիշեցնենք, որ Ագիլերան չի պատրաստվում նիհարել: Քրիստինա Ագիլերայի հասցեին, որ նա գիրացել է, բազմաթիվ ասեկոսեներ են պտտվում և  նա որոշեց ինքն իրեն պաշտպանել,”-Դուք աշխատում եք չաղ մարդու հետ: Համակերպվեք:” Առաջին անգամ նա իր կազմվածքի մասին նման բան լսեց դեռևս 2002 թվականին, երբ բավականին կարճ ժամանակում հավաքեց 7կգ: Որպես վերջաբան ավելացնենք, որ իր վերջին տեսահոլովակում Ագիլերան հիասքանչ տեսք ունի:   Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը: