Добавить объявление
;;
;;
Раздел:Строительство / Тротуарная плитка
Тип:Продам, предлагаю

Садовый бордюр, тротуарная плитка, и многое другое

ООО Mag Stroy предлагает Вам следующие товары: тротуарная плитка, садовый бордюр, дорожный бордюр, пеноблок, керамзитобетонный блок, пескоблок.Также производится укладка тротуарной плитки и асфальта. Продукция ООО Market Stroy отличается высоким качеством и сравнительно низкими ценами. В наличии имеются два вида тротуарных плиток : плитка вибропрессованная и плитка вибролитьевая. Заказать и купить продукцию ООО Market Stroy можно по телефону ,наши операторы ответят Вам на все интересующие Вас вопросыа работники, осуществят доставку продукции.
Садовый бордюр играет ключевую роль в ландшафтном дизайне. При выборе садового бордюра необходимо исходитьиз особенностей климата.Бордюр садовый должен гармонично вписываться в вашу фасенду. Купить садовый бордюр по самым низким ценам в округе ,вы можете только у нас.

Город: Ра́менское
Цена: $1  
Телефон: 7 (903) 237 21 29
Сайт: http://magstroy-msk.ru/
Срок подачи: 12-03-2013
Актуальное предложение
Просмотров: 1934
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

Садовый бордюр, тротуарная плитка,  и многое другое
Уменьшенная картинка Уменьшенная картинка Уменьшенная картинка
twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
ԱՍՏՂԵՐՆ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՅԻՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՐԹ ՁԵՎԱՎՈՐԵԼ

  Բեն Աֆֆլեքը և Ջենիֆեր Գարները իրենց երեխային տարել են Արևմտյան Հոլիվուդի ինչ-որ ստուդիայում տորթ զարդարել սովորեցնելու: Դատելով լուսանկարներից` բոլորը շատ բարձր տրամադրություն ունեին: Իսկ նրանց տղան` Սամուելը, դեռ փոքր է նման առիթների մասնակցելու համար: Հիշեցնենք, որ Բեն Աֆֆլեքը հաճախել է քաստինգ-ագենտի երեկույթին: Տեղեկացնենք նաև, որ աստղերի թոփ հնգյակում, ովքեր վախենում են ինքնաթիռներից, կա նաև Բեն Աֆֆլեքի անունը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԱՋԱԿՑԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԱՂՋԿԱՆ

  Շատերին հայտնի է, որ Անջելինա Ջոլին շատ հաճախ է լինում Մերձավոր Արևելքում, որտեղ և փորձում է օգնել նրանց, ովքեր իր օգնության կարիքն ունեն: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ այն, որ դերասանուհին անտարբերության չի մատնել 14-ամյա աղջկա` Մալալե Յուսուֆզայի ցանկությունը: Աղջիկը, պարզապես շատ է ցանկացել, որպեսզի պակիստանի բոլոր աղջիկները ստանան կրթություն: Սակայն այդպիսի ցանկությունը շատ է զայրացրել տղամարդկանց: Նույնիսկ “Թալիբանի” զինյալներից մեկը դպրոցի բակում հասցրել է երկու անգամ վնասել աղջկան: Ջոլին, անտարբեր չանցնելով այդ ամենի կողքով, The Daily Beast-ում հոդված գրեց, որ նա այդ նորությունը քննարկել է երեխաների հետ,-“ Նրանց համար դժվար է հասկանալ աշխարհը, որտեղ տղամարդիկ հանցագործություն են համարում աղջկա ցանկությունը, որ նրանք կրթություն ստանան բոլոր երեխաների նման”: Երեխաները առաջարկել են Մալալեի արձանը կանգնեցնել, որ այդպիսի ցանկություն է հայտնել, և քանի որ աղջիկը այժմ բուժվում է ստացած վնասվածքների հետևանքով, երեխաները ցանկություն են հայտնել խնամել Մալալեի տնային կենդանիներին: Անջելինան կոչ է արել իր երկրպագուներին, գործընկերներին և բոլոր նրանց` ում անհանգստացնում է այս խնդիրը, կատարել նվիրաբերություն Women in the World Foundation հիմնադրամին: ”Այնպես որ, պակիստանի բոլոր աղջիկները հայտարարել են` “Ես Մալալեն եմ”, նրանք արդեն միայնակ չեն: Աշխարհի ուսուցիչները և մայրերը իրենց երեխաներին և աշակերտներին պատմում են Մալալեի մասին, և խրախուսում են նրանց ` դառնալ այդ շարժման մի մասնիկը”-նշել է Ջոլին:   Նյութը պատրաստեց`Արևիկ Ավետիսյանը
ՔՐԻՍՏԻԱՆՈ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ԻՆ՞Չ ԿԱՊ ՈՒՆԻ ՀԱՅԻ ՀԵՏ

    Հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի հարսնացուն` 26 ամյա Իրինա Շեյքը շարունակում է նկարահանվել ներքնազգեստ գովազդող ֆոտոշարքերում, իսկ “Ռուսական թոփ-մոդել” հեռուստաշոուի շրջանակում էլ շուտով կփոխարինի Քսենիա Սոբչակին` հանդես գալով որպես հաղորդավարուհի: Լուրերի համաձայն գեղեցկուհին առաջիկայում կխաղա նաև ֆիլմում, որը կոչվելու է “Մտածիր իմ մասին”: Այն  պատրաստվում է նկարահանել Սարիկ Անդրեասյանը: Վերոնշյալ ֆիլմում Իրինայի զուգընկերը Հարվի Քեյթելն է լինելու: Ռոմանտիկ կատակերգությունը նկարահանվելու է Միացյալ Նահանգներում 2013 գարնանը: Նշենք, որ հայաղգի այս ռեժիսորը ներկայում զբաղված է “Մայրեր” ֆիլմի երկրորդ մասի`”Շնորհավոր Նոր տարի, մայրեր” նկարահանման աշխատանքներով, որտեղ հանդես է գալիս նաև Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Իսկ վերջերս, ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը կրկին մասնկացել է  գերմանական Lascana ֆիրմայի կանանց նոր ներքնազգեստի հավաքածուի ցուցահանդեսին: Ինչպես միշտ Իրինայի լուսանկարները լինում են շատ գրավիչ և լուսավոր: Սա Իրինայի երկրորդ ֆոտոշարքն էր այդ ֆիրմայի համար:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Apple-ը տուգանվել է

  Տեխաս  նահանգի դաշնային դատարանը հանրահայտ Appleն մեղավոր է ճանաչել VirnetX ընկերության արտոնագիրը խախտելու մեջ և պարտավորեցրել 368 մլն դոլար տուգանք վճարել, հայտնում է rbler.-ն:   VirnetX ընկերությունը ընկերությունն Appleն դատի է տվել  2011թ.՝  iPhone 4S-ում ԱՄՆ պատենտների և ապրանքանիշների գրանցման բյուրոյում  8,05,181 համարի տակ գրանցված պատենտը կիրառելու համար: Ինչպես նշում է AppleInsider-ը, պատենտը VirnetXն վերադարձվել էր բողոքը ներկայացնելուց մի քանի օր առաջ:   Բացի դատարանից, VirnetX-ը նաև բողոք է ուղղել ԱՄՆ միջազգային առևտրային հանձնաժողով՝ պնդելով, որ Apple-ը խախտել է իրեն պատկանող արտոնագրերը iPhone, iPad և Mac արտադրանքներում։   Apple դեմ հայց ներկայացվել էր Microsoft դեմ համանման գործը շահելուց մի քանի ամիս անց: Ընկերությունը 200 մլն դոլար էր վճարել  երկու արտոնագրերի խախտման համար, այդ թվում՝ VPN տեխնոլոգիայի, որն օգտագործվում է Microsoft Windows-ում և Office-ում, գրում է CNews-ը:   ՝ maxinfo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
″ՊԱՈՒԶԱ ԱՆՈՆ″ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ

  Հումորի սիրահարներին, հատկապես Պ. Անոյի երկրպագուներին, ուրախացնենք, որ շուտով հեռուստաեթերից կտեսնենք սիրված դերասանուհուն: Վերջինս պատրաստել է նոր հումորային ծրագիր, որն էլ շատ շուտով կհանձնի հեռուստադիտողի դատին: -ը այս և այլ հարցերի շուրջ զրուցեց Պ. Անոյի հետ. - Ինչո՞վ է զբաղված այսօր Պ. Անոն: - Մոտ 2 ամիս է հանգստանում եմ, բայց կան նաև նոր հումորային ծրագրեր: Իմ և հումորիստ Արմեն Ավետյանի նախագիծը ընթացքի մեջ է, և թե որ հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի, առայժմ պարզ չէ: Ծրագրից խոսել չեմ ցանկանում, գաղտնիք է. Շուտով կլինի եթերում: - Հեռուստատեսությունը այսօր ողողված է հումորային հաղորդումներով.  ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ  որակ ու մակարդակ են թելադրում: - Ինձ համար ամենաորակովն ու մակարդակովը ″Կարգին սերիալն″ է, կարգին տղաներն են, մի քիչ էլ ″Վիտամին ակումբը″: - Իսկ ի՞նչ կասեք սերիալների մասին: - Սերիալներին շատ լավ եմ վերաբերվում, մարդիկ զբաղվում են, և որ ամենակարևորը դերասանների համար աշխատանք կա: Երբեմն ես նույնպես նայում եմ սերիալ, այնպես որ շատ նորմալ եմ ընդունում: - Եթե առաջարկ ստանաք սերիալներում նկարահանվելու, կընդունե՞ք: - Ինչու չէ, իհարկե: Ես սերիալում նկարահանվել եմ` Քրիստ Մանարյանի ″Չորս գումարած″ սերիալում: - Ինչպե՞ս եք վերաբերվում նոր, սկսնակ դերասաններին: - Եթե շնորհալի են, ապա շատ լավ: Նույնիսկ ուրախանում եմ` տեսնելով, որ ունենք տաղանդավոր դերասաններ, բայց զայրանում եմ, երբ տեսնում եմ, ինչ որ սրճարանի աշխատողի կամ երգչի բռնել  բերել են ու նկարում են: - Հնարավո՞ր է Ձեր համագործակցությունը նոր, սկսնակ դերասանի հետ: - Իհարկե, եթե տաղանդավոր է: - Ի՞նչ կավելացնեիք: - Ցանկանում եմ միշտ լավ և շնորհալի դերասաններ լինեն, որ սերունդներին փոխարինեն:   Նյութը պատրաստեց` Մարինե Բաբայանը
Ինչ է մաղթել Գալուստյանը Մասլյակովին ծննդյան օրվա առիթով

  Այսօր լրանում է ռուսաստանցի հաղորդավար, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսանդր Մասլյակովի ծննդյան 71-ամյակը:  Ավելի շատ «Ուրախների և հնարամիտների ակումբից» հայտնի Մասլյակովին շնորհավորել է նաև հումորիստ, շոումնեն Միխայիլ Գալուստյանը: Առայժմ նրա շնորհավորանքը կարծես թե ամենաօրիգինալն է: Twitter-ում տարածած տեքստում Գալուստյանը մասնավորապես ասել է. «Շնորհավորում են Ալեքսանդր Վասիլիի Մասլյակովին ծննդյան օրավա առիթով: Մաղթում եմ կովկասյան երկրարակեցություն, սիբիրյան առողջություն և հրեական երջանկություն)))»:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Աստղաբանական ի՞նչ երեւույթներ են սպասվում գալիք տարում

  Աստղաբանական կանխատեսումների համաձայն՝ գալիք տարում Արեգակին կհանդիպի Արեգակնային համակարգի արտաքին հատվածի երնկային հսկայական գիսավորը, որն առայժմ անուն չունի, միայն համար ունի՝ C/2012 S1 (ISON)։ Իր գագաթնակետի պահին գիսավորը պայծառությամբ կմթագնի Լուսինը, կլուսավորի նաեւ ցերեկային ժամերին։ Նախքան դա ամենապայծառ գիսավորը Հեյլ Բոպի գիսավորն էր, որը դիտվել էր 1997թ., բայց նոր օբյեկտը շատ ավելի պայծառ կլինի։   Հաշվարկների համաձայն՝ 2013 նոյեմբերին գիսավորը Արեգակից 0,012 աստղաչափական միավորի հեռավորության վրա կգտնվի, դեկտեմբերի 26ն՝ Երկրից 0,42 աստղաչափական միավորի։   Եթե գիսավորը թռչելիս չքայքայվի, ինչպես որ  եղավ C/2010 X1 (Elenin) հետ, ապա կդառնա տասնամյակի ամենապայծառ երկնային մարմինը, հայտնում է  ISON-NM աստղադիտարանը, որը առաջինն է այն հայտնաբերել, գրում է  1PRE.RU-ն:   Սակայն գիտնականներին ամենից ավելի հետաքրքրում է այն, որ դրա «պոչին» կարող են Արեգակնային համակարգի արտաքին հատվածի թռչող գազեր լինել: Գիտնականները կարող են 4,6 միլիարդ տարեկան աստղային նյութեր ուսումնասիրել:    Բացի դրանից 2013թ. գիտնականները սպասում են գերմեծ սեւ  խոռոչի բախումը Երկրից երեք անգամ մեծ գազային ամպին: Բախման դեպքում մեծ եւ պայծառ պայթյուն տեղի կունենա:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Պրեմիերա Ռազմիկ Ամյանի կողմից. ՍԻՐՈՒՆ ՋԱՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

    ՍԻՐՈՒՆ ՋԱՆ     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝