Добавить объявление
;;
;;
Раздел:Куплю / Продам / Материалы / Инструменты
Тип:Продам, предлагаю

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ԴԻԶԵԼԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏ-10 ԿՎԱՏՏ

Գտնվում է գերազանց վիճակում,գինը պայմանագրային

Город: Ереван
Цена: договорная
Телефон: 091 200127
Срок подачи: 16-03-2013
Актуальное предложение
Просмотров: 1628
Откликов: 0
Пожаловаться на объявление
Причина жалобы:*
Введите код на картинке* Введите код на картинке
 

twitter.com
Тротуарная плитка, садовый бордюр  и многое другое – от профессионалов
;|
Бесплатная торговая площадка Армении
Այսօր երեխաների միջազգային օրն է

  ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 1954թ. բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել Երեխաների միջազգային օրը (Universal Children's Day), որը նվիրված կլինի ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովմանն ուղղված գործունեությանը, հայտնում է calend.-ն։    ՄԱԿ-ն առաջարկել է երկրներին այդ օրը նշել ցանկացած օր, որը նրանք նպատակահարմար կգտնեն։ 1959թ. նոյեմբերի 20ն ԳԱ-ն ընդունեց երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ. նույն օրը՝ երեխաների իրավունքների կոնվենցիան։   Տարեկան 11 մլն երեխա մահանում է՝ չապրելով մինչև 5 տարեկան։ Տասնյակ միլիոնավոր երեխաներ ֆիզիկապես կամ մտավոր հիվանդ են՝ չունենալով մեծանալու և զարգանալու հնարավորություն։ Այդ մահերի մեծամասնությունն առաջանում են հեշտությամբ կանխարգելվող կամ հեշտ բուժվող հիվանդությունների, մյուսները՝ աղքատության, խտրականության և բռնության կործանարար հետևանքների պատճառով։    ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԱԼԲԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԴՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԳՆԱՑԵԼ

  Հանրահայտ դերասանուհի Ջեսսիկա Ալբան ընտանիքի` ամուսնու և երեխաների հետ, գնացել էր Հելլոուինի տոնի համար դդում ընտրելու: Արևմտյան Հոլիվուդում, աշնանը, կազմակերպվում է ավանդական փառատոն, ինչի առիթով էլ նկատվել է աստղային ընտանիքը: Դերասանուհու ավագ դուստրը` Օնորը, օգտվելով առիթից, գունավոր ներկերով ամբողջ դեմքին թիթեռ էր նկարել: Իսկ դերասանուհու տղան` Հևենը, դեռ շատ փոքր է, որպեսզի մասնակցի նման զվարճանքների, դրա փոխարեն, նա գլուխը պտտում էր շրջակա բոլոր ուղղություններով, զզնելով տարածքը: Հարկ է նշել նաև, որ ոչ միայն երեխաները մինչև հոգու խորք ուրախացան և զվարճացան, այլ նրանց հետ մեկտեղ նաև մեծերը: Ալբան, չմոռացավ նաև լուսանկարվել, որպես հիշատակ: Ոչ այնքան վաղ, Ալբան իր ամբողջ օրը տրամադրել էր միայն ավագ դստերը` Օնորին: Իսկ երբեմն էլ, դերասանուհուն հաջողվում է ընտանեկան զբոսանքը համատեղել սպորտային մարզումներին:
ՍՈՖԻՅԱ ՌՈՏԱՐՈՒՆ ՏԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՉԻ ՇՓՎՈՒՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԵՏ

Արդեն տաս տարի է,  ինչ երգչուհի Սոֆիյա Ռոտարուն չի շփվում իր հարազատների հետ: Ամուսնու ավագ եղբայրը` Անատոլիյա-Վալերի Եվդոկիմենկոն ասել է, որ աստղային հարսին երբեք չի ների: Եվ այդ ամենը եռհարկանի տան պատճառով, որը կառուցվել է 78 տարի առաջ: Քաղաքում տունը հայտնի է, որպես Սոֆիայի հանգուցյալ ամուսնու` Անատոլի Եվդոկիմենկոյի ընտանեկան լաբիրինթոս: Տաս տարի է, ինչ Ռոտարուն չի եկել այդ տուն: Վալերի Եվդոկիմենկոյի կինն ասել է, որ 25 տարի Սոֆիայի հետ եղել են  որպես մտերիմ ընկերուհիներ, իսկ այժմ երգչուհին նույնիսկ չի զանգահարում իրեն,-“Նույնիսկ չի զանգահարում և մեզ թշնամաբար է վերաբերվում”-ասել է Լյուդմիլան: Իսկ Ռոտարույի ամուսնու եղբայրը` Վալերի Եվդոկիմենկոն, ով 22 տարի կոմսոմոլի քարտուղար է եղել և համոզված է, որ ինքն է Ռոտառույին դարձրել աստղ: ”Ինքս նրան ոտքի հանեցի: Խումբ ստեղծեցի, ֆինանսավորեցի”: Իսկ այժմ Սոֆիայի հանգուցյալ ամուսնու եղբայրը ցավում է, որ օգնել է նրան: Վալերին Սոֆիային վերջին անգամ տեսել է 2002 թվականին, եղբոր հուղարկավորության ժամանակ: Ինչից հետո վիճել են: Որդու մահից հետո մայրը կորցրեց հիշողությունը: Վալերին մորը տեղափոխել է հոգեբուժարան:  Ռոտարույի որդին ասել է, որ այդ ամբողջ տունը իր ծնողներն են գնել, սակայն, եթե հորեղբայրը ապրելու վայր չունի, թող ապրի այնտեղ: Խառը և դժվար պատմություն է, սական ինչ արած, նման դեպքեր էլ են պատահում աստղային ընտանիքներում:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՊԱՐԵԼ ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԻ ՀԵՏ

  Այն  փաստը, որ  Բրիթնի  Սփիրսը  պարում  է  շատ  լավ, գիտեն  բոլորը: Այդ իսկ  պատճառով  զարմանալի  չէ,  որ  նրան  հրավիրել  են Twister Dance վահանակային  խաղի  հոլովակում  նկարահանվելու  համար: Ինքը` Բրիթնին  հիացմունք  է  ապրել  թե  նկարահանումներից  և  թե  այդ  նոր  գյուտից. ″Twister Dance Remix Video″-ն  վերջապես  այստեղ  է>>: Երգչուհին  ասել  է,  որ  կրկին  սիրով  կաշխատի  այդ  թիմի  հետ: Իդեպ,  դուք  շուտով  կարող  եք  շարժվել  ոչ միայն  Բրիթնի  Սփիրսի  ,  այլ  նաև  Ուիլ  Սմիթի, երգչուհի  Կեշայի  և  այլ  հայտնիների  հետ: Տեսանյութ   Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
ՎԻԿՏՈՐՅԱ ԲԵՔՀԵՄԸ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԽԱՓԱՆԵՐ ԻՐ ԵԼՈՒՅԹԸ

  Վիկտորյա Բեքհեմը վերջերս տված իր հարցազրույցում անկեղծացել է` ասելով, որ ˝Spice Girls˝ խմբի հետ ելույթի  ժամանակ այնքան է հուզվել, որ անգամ մի պահ չի ցանկացել ելույթ ունենալ: Վիկտորյան նշել է, որ Օլիմպիադայի փակման արարողությանը իրեն ստիպել է մասնացել Էմմա Բանտոնը: Երգչուհին ասել է, որ ինքն ու Էմման տաքսիով միասին են գնացել միջոցառման: Նա ցանկացել է դուրս գալ տաքսիից և ուղղակի փախչել` թոթափելով լարվածությունը: Վիկին հավաստել է, այն հանգամանքը, որ իսկական ընկերը, ապացուցում է իր ընկերությունն ու հավատարմությունը դժվար իրավիճակներում: Նա բարձրաձայնել է, որ Էմման իր լավագույն ընկերուհին է, ով այդ լարված պահին ողջ գիշեր աջակցել է իրեն:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Սիրուշո, Jay Z, Beyoncé - Էրոտաս

  Համացանցում է հայտնվել  Էրոտաս երգի միքս տարբերակը Սիրուշոյի, Jay Z, Beyoncé կատարմամբ:    ԷՐՈՏԱՍ   Հեղինակ՝ Արտյոմ Կարապետյան     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԿԵՅԼԻՆ ԻՐ ՍԵՐԻԱԼՈՎ ՍՏԻՊՈՒՄ Է ԾԻԾԱՂԵԼ

    Շատերին անհասանելի և ցանկալի հեռուստահաղորդավարուհի Կեյլի Կուոկոն, համաձայնել է մասնակցել Esguire Mexico նկարահանումներին: Լուսանկարները ստացվել էին շատ գեղեցիկ, գրավիչ, նուրբ և միևնույն ժամանակ սեքսուալ: Կուոկոն, նկարահանվելով "Зачарованные" հեռուստասերիալում, անցել է հոլիվուդյան գեղեցկուհիների շարքը, և չի վախենում ցուցադրել իր գեղեցիկ կազմվածքը: Այդ իսկ պատճառով գեղեցկուհին առանց կաշկանդվելու հագել էր գեղեցիկ կարճ շորտեր, գիշերային զգեստներ, կարճ վերնաշապիկներ: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ "Теория большого взрыва" սերիալի նկարահանումները շատ զվարճալի են, այնպիսի տպավորություն է իր մոտ առաջանում, որ կարծես խաղարկությունով շահել է: ” Ես ամեն օր ստիպում եմ հեռուստադիտողին, որպեսզի ծիծաղի”:  Նա նաև տեղեկացրել է, որ դիետա չի պահում, ինչ ցանակնում ուտում է, առանց մտածելու, թե կգիրանա:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Բիկինի և տորթ. Բեյոնսեն տարածել է իր ծննդյան օրվա լուսանկարները. Ֆոտո

  Ամերիկացի երգչուհի Բեյոնսե Նոուլզը տարածել է իր ծննդյան լուսանկարները: Սեպտեմբերի 4ն նա նշել էր իր 31-ամյակը, հայտնում է Daily Mail-ը: Երգչուհին ibeyonce Tumblr –ի էջում տարածել է ծննդի առիթով Ֆրանսիայի հարավ կատարած ուղևորության լուսանկարները, այդ թվում՝ բիկինիով և իր ծննդյան տորթով: Բիկինիով լուսանկարում Բեյոնսեն առանց դիմահարդարման է: Իսկ տորթի վրա նրա անունից բացի գրված է նաև երեխայի և ամուսնու անունը: Բեյոնսեն լուսանկարվել է շքեղ զբոսանավում, որտեղ և հանգստանում էր:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝